f

Անկախ

Ադրբեջանական զինված ուժերի վայրագությունները հայ զինծառայողների դիերի, գերիների նկատմամբ նման են իսլամական պետության ահաբեկչական խմբավորման մեթոդներին


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ներկայում իրականացնում է հայ զինծառայողների դիերի, գերիների ու քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի վայրագությունների ու անմարդկային վերաբերմունքի մեթոդների համեմատական ուսումնասիրություն՝ վեր հանելու համար նմանություններն այն մեթոդների հետ, որոնք կիրառում են իսլամական պետության (ԻԼԻՊ, ISIS) կամ մյուս ահաբեկչական խմբավորումները:

 

Վեր հանված նմանություններն ակնհայտ են: 

 

Օրինակ՝  իրականացվում է զոհի կամ տուժողի մարմնի մասերի խեղում կամ խոշտանգում  կամ նվաստացում, ինչն այնուհետև լուսանկարվում կամ տեսագրվում է ու հրապարակվում: 

 

Հրապարակումներն ինքնին պատահական չեն արվում. դրանք տարածվում են հատուկ մտադրությամբ և այնպես, որ ապահովվի լայն սփռում ու տևական ցուցադրություն: Ընդ որում,  լայն սփռման համար օգտագործվում են սոցիալական մեդիայի բոլոր ռեսուրսները: 

 

Այս ամենի նպատակն է կատարած վայրագության համար արժանանալ հանրային գովասանքի կամ անմարդկային  վերաբերմունքի ցուցադրմամբ ինքնահաստատվել և ընդգծել սեփական թվացյալ առավելությունը:  

 

Մեկ այլ ընդհանրություն է ընտանիքների անդամներին կամ ազգականներին հնարավորին մեծ հոգեկան ցավ կամ տառապանք պատճառելը: Օրինակ՝ գլխատման մասին ընտանիքին տեղեկացնելը: Ընդ որում, դա անելը բացառիկ ցինիզմով ու ատելության բացահայտ ցուցադրմամբ: 

 

Կարևոր բաղադրիչ է այն, որ նպատակ է դրված անել ամենը, որպեսզի պատճառվող հոգեկան ցավը ունենա երկար տևողություն: Օրինակ՝ 5-6 ժամ առաջ ընտանիքի անդամին զգուշացնելը, որ պատրաստվում են սպանված զինվորի լուսանկարը հրապարակել համացանցում ու այդ կերպ տևական ժամանակ խոշտանգելը:

 

Կարևոր նմանություններից է այն, որ փորձ է արվում այս ամենն օգտագործել հասարակության մակարդակում լարվածություն, խուճապ ու տագնապ առաջացնելու համար: 

 

Օրինակ՝ գերեվարված կամ այլ կերպ Ադրբեջանում հայտնված մեր հայրենակիցների սոցիալական ցանցերի էջերից ատելություն պարունակող նյութեր տարածելը կամ սոցիալական ցանցերի հայկական էջերին պատերազմական դաժանությունների վերաբերյալ տեսանյութեր և լուսանկարներ տարածելը՝ զուգահեռ տարածելով ատելություն էթնիկ հայերի նկատմամբ:

 

Այս բոլոր հարցերը նույնպես մեր ուշադրության ներքո են և դրանք առանձին զեկույցներով կներկայացվեն միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության: Ըստ անհրաժեշտության՝ կարվեն նաև առանձին հրապարակումներ: 

Արման Թաթոյան Հայաստան խոշտանգում

Այլ հոդվածներ հեղինակից

Ռուսաստանում միգրանտների համար քննությունը կանցկացվի նոր առաջադրանքներով
Ռուսաստանում Սու-35Ս է կործանվել
ԵՄ-ն Վրաստանին սպառնում է դադարեցնել ֆինանսավորումը
Պատերազմից 10 ամիս անց Եռաբլուրում նոր փոսեր են փորվում
Չպետք է ֆինանսավորել մի երկրի, որը սպառնում է տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը։
Կազմակերպված ճամփորդությունը իմ երեխայի աչքերին լիարժեք ժպիտ բերեց
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցի մրցակցին․ Տոկիո 2020
Լեհաստանի Հանրային հեռուստաընկերությունը հակահայկական բովանդակությամբ ռեպորտաժ է հեռարձակել
Փոքր տարիքից ընտրեց ծանր աշխատանքը և ամենօրյա մարզումների միջոցով մոտենում է իր երազանքին
Գիտնականները  չեն  բացառում  35%  մահացությամբ կորոնավիրուսի շտամի հավանականությունը
Մեր խնդիրն է այդ հնարավոր պատերազմից հեռու մնալ․ քաղաքագետ
Օգոստոսի 1-ին երթևեկությունը ներհանրապետական էլեկտրագնացքներով կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների
Վերին Շորժա անվանումը պետք է վերահայկականացվի․ Վարդան Ոսկանյան
Ժողովուրդը հիտլերին ու մուսսոլինիին էլ է ձայն տվել, որոնք կործանման տարան իրենց պետությունները․ Շարմազանով
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի
Ինձ իմ գործով ու վերջին խոսքով կհիշեք՝ հրաժեշտի խոսքեր հերոսներից․ Panorama.am
Համաձա՞յն եք խաղաղ, բայց առանց սեփական բանակի պետություն ունենալուն․ հարցման արդյունքները
Եղանակը՝ մարզերում ու Երևանում
«Ժողովուրդ». Սուրիկ Խաչատրյանի տունը խուզարկվել է
«Ժողովուրդ». Նոր փոփոխություն. ինչ պետք է ունենան գազաբալոններով մեքենաների վարորդները
«Ժողովուրդ». Քաղաքական հետապնդումները շարունակվում են. թիրախում Արման Սահակյանն է
«Հրապարակ». «Պատիվ ունեմ»-ում որոշել են «թրջել» իրենց մանդատները եւ ռեստորանում մեծ խնջույք են կազմակերպել
«Ժողովուրդ». ՔՊ-ականները որոշել են հավաքվել. ո՞րն է գլխավոր հարցը
«Հրապարակ». 2013-ի միջադեպը կանխորոշեց Սահակյանի ճակատագիրը
Ավելին
Ավելին