f

Անկախ

Արման Թաթոյանն ու Արտակ Բեգլարյանը Արցախ այցի հրավերներ են ուղարկել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային կազմակերպություններին


Հայաստանի ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանները այսօր Արցախ այցի համատեղ հրավերներ են ուղարկել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային կազմակերպություններին

 ————

Մարդասիրական առաքելության համար Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական բոլոր ներկայացուցչությունների և միջազգային կառույցների ղեկավարներին ուղարկել են Արցախ այցի հրավեր:

 

Համատեղ հրավերում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը պատրաստակամություն է հայտնել անձամբ ուղեկցել նրանց Ստեփանակերտ և Շուշի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ տեղում կազմակերպել նրանց մարդասիրական առաքելությունը՝ իրավասու մարմիններին հետ սերտ համակարգմամբ երաշխավորելով նրանց անվտանգությունն ու այցի բացառապես մարդասիրական բնույթը։

 

Հրավերի նպատակն է Հայաստանում ներկայացված միջազգային բոլոր գործընկերներին ցույց տալ ադրբեջանական զինված ուժերի վայրագությունները խաղաղ բնակչության նկատմամբ, խաղաղ բնակավայրերում նրանց կատարած զանգվածային ավերածությունները, արգելված զինատեսակների կիրառության ապացույցները և այլն։

 

Այս այցով «պետք է ապացուցել, որ «Որևէ մեկը չպետք է դուրս լինի եզրագծից ու որևէ իրավունք չպետք է անտեսվի» միջազգային սկզբունքը ոչ թե գեղեցիկ արտահայտություն է, այլ իրական կյանքում իրական մարդկանց պաշտպանելու համար ստեղծված գաղափար»,-ասված է համատեղ հրավերի տեքստում:

 

Նամակի բովանդակությունն անգլերեն ու ռուսերեն՝ 

https://www.facebook.com/100017676420633/posts/742541726345035/?d=n

Արտակ Բեգլարյան Արման Թաթոյան Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններ Արցախ Հայաստան պատերազմ

Այլ հոդվածներ հեղինակից

ԱԱԾ-ն ծանուցագիր է ուղարկել Գագիկ Ծառուկյանին՝ վաղը հարցաքննության հրավիրելու վերաբերյալ. պաշտպան
Փաշինյանը վերահաստատել է ՀՀ-ի ակտիվ համագործակցության պատրաստակամությունը՝ ի նպաստ ԵԱՏՄ հետագա զարգացման
Տիգրան Ավինյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ներդրումային ու գործարար միջավայրին եւ թվայնացմանը վերաբերող հարցեր
«Կարևորում ենք միջազգային հանրության նման քայլերը». ԱԳՆ խոսնակը՝ Ֆրանսիայի ԱԺ կողմից ընդունված բանաձեւի մասին
Անընդունելի է քննությունների ցանկում «Հայոց լեզու եւ գրականություն»-ը դիմորդի ընտրությանը թողնելը. հայտարարություն
Հետպատերազմյան շրջանում նկատվում է ընդհանուր փաստաթղթավորման դրական տեղաշարժ. ՊԵԿ
«Ազգային օրակարգի» անդամը Փաստաբանների պալատին առաջարկել է հայտարարություն ընդունել՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով
էլ չեմ կարա մնամ, ես հետ եմ գնում իմ մի բուռ մնացած տանս տեր կանգնեմ. մանրամասներ գերեվարված քաղաքացու մասին
Պարտվողական և ազգային նվաստացման քաղաքականությունն ապագա չունի. ՀՀ դիվանագետների հայտարարությունը
Ես Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ մենամարտի՝ տալով վայրի, ժամանակի, զենքի ու առաջին կրակոցի իրավունք. Աշոտ Մինասյան
Իշխանություններն այլևս մեկ օգուտ կարող են տալ այս երկրին՝ հեռանալ անցնցում. Շաքե Իսայան
Սյունիքի մարզը մատնված է անտերության, ամեն ինչ մնացել է համայնքապետերի վրա. Hraparak.am
Փաշինյանի պատգամավորներից շատերի ուսերի վրա գրիժա ա, գլուխ չի. Աշոտ Մինասյան
Վարչապետի աշխատակազմը մրցույթ է հայտարարել՝ 256 000 դրամ աշխատավարձով․ հարցերից մեկը շաբաթվա օրերը դասավորելու մասին է
Մարուքյանը չունի մեդիահոլդինգներ, փոխարենը նա ունի կուռ թիմ և ջանասիրություն, որոնցով կոմպենսացվում է այդ բացը.Խաժակյան
Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Միհրան Հակոբյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու որոշման դեմ
Փաշինյանը դեռ հունվարին արդեն գիտեր, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնելու է. Աշոտ Մինասյան
Վազգեն Մանուկյանը բանակցությունների միջոցով կարողացել է ապահովել թե՛ տնտեսական, թե՛ ռազմական աջակցություն. Խաչատրյան. Panorama.am
Դեկտեմբերի 3-ից 4-ը բացահայտվել է հանցագործության 45 դեպք
Ինքնաձիգներ, նռնակներ և այլն․ ոստիկանության բաժիններում Արցախից բերված զենք-զինամթերք է հանձնվել
Ես նկարահանել եմ, թե ինչպես է Սիսական գունդը փախնում հրամանատարով հանդերձ. Աշոտ Մինասյան
Այսպես կարող է սկսվել հաջորդ պատերազմը Կովկասում.  The National Interest
Մեքենան զառիվայրից ընկել է երկաթուղային գծերի վրա
Տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ ՀՀ ԱԳՆ-ում
Ինչո՞ւ է սոցիալական աջակցության ցանկից բացակայում Բերձորը. Բերձորցիների բաց նամակը՝ կառավարությանը
Ավելին
Ավելին