f

Անկախ

Վերջապես, պարոն Փաշինյան, ովքե՞ր են ձեր խոհրդատուները...


Այս նյութը գրել էի մինչ Նիկոլ Փաշինյանի կողմից Վլադիմիր Պուտինին դիմել։ Պատճառը կարծում եմ հասկանալի է... Պառակտի՜՜չ... Զինվորական հեղաշրջման կո՜՜չ...

Ինչևէ, ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք...

Բայց՝ շա՜տ ուշացած...

Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը չի դիմում Ռուսաստանին...

Նույնիսկ ռուսական կողմն է բացահայտ հայտարարում, որ Հայաստանը պետք է պաշտոնապես դիմի, որպիսի Ռուսաստանը որևէ քայլ կատարի՝ անուղակիորեն հասկացնելով, որ ՌԴ-ն սպասում է այդ դիմումին։ ՀԱՊԿ-ում ընդգրկված պետությունների խուճուճ, ադրբեջանամետ դիրքորոշումները նկատի ունենալով, չեմ կարծում, որ այդ կառույցից պետք է դրական որևէ քայլ ակնկալել... Բայց գոյություն ունի 29.08.1997թ. հայ-ռուսական պայմանագիր, որի 2-3-4 կետերը բացահատ արձանագրում են, թե կողմերը ինչ պարտավորվածություններ ունեն նման իրավիճակներում, ինչում այսօր հայտնվել է Հայաստանը։ Թշնամին անթաքույց ռմբակոծում է Հայաստանի տարածքը։ Հարգելի գեներներ, զինվորականություն, ինչու՞ եք լռում, ինչու՞ հրապարակավ չեք դիմում իշխանությանը՝ Ռուսաստանին դիմելու պահանջով... Ձեզ հետ զրուցելուց գրեթե բոլորտ այդ հարցն եք բարձրաձայնում, ինչու՞ այդ նույն հարցադրում-պահանջը չեք ներկայացնում Նիկոլ Փաշինյանին... Իհարկե, Գյումրիի տխրահռչակ անձնագրով հայտնի անդրանիկքոչարյանական տեսակը միանգամից ձեզ կմեղադրի հասարակությունը պառակտելու և զինվորական հեղաշրջում կազմակերպելու մեջ, ինչպես Վազգեն Մանուկյանի հայտնի հայտարարության դեպքում, բայց արհամարեք այս տեսակի գոյությունը, տեսակի գնահատականը թողենք ժամանակին։ Դիմում եմ 90- ականների մեր փառահեղ հաղթանակները կերտած գեներալներին, զինվորականությանը. չե՞ք տեսնում ինչ է կատարվում... Ռազմական արվեստին հարիր Շուշիի, Օմարի ազատագրումը, ադրբեջանական ելուստներից ազատագրված Արցախը մեկ ամբողջական պաշտպանված տարածք դարձնելը, թշնամուն զինադադար պարտադրելը... Շարունակեմ թվարկե՞լ... Դուք, հերոսներին հարիր հատու ստորագրությամբ, լիգիտիմացրել եք իր պապերի հողում արցախցու անկախ և ազատ ապրելու իրավունքը, դուք բարոյական բարձր նշաձողի դիրքերից նվաճել եք իրավունք՝ Արցախի վերաբերող ցանկացած հարցում, առավել ևս ստեղծված իրավիճակում, դիմել և պահանջել իշխանությունից... Թե ինչու Նիկոլ Փաշինյանը չի դիմում Վլադիմիր Պուտինին, ինձ համար անհասկանալի է։ Նիկո՛լ, ՌԴ-ին դիմելը դա վերը նշված պայմանագրի դրույթներից է, անձնական ցանկության կամ անձնական արժանապատվության խնդիր չէ։ Համոզված եմ, եթե Ռուսաստանը հայտնվի նման իրավիճակում անպայման կօգտվի այդ պայմանագրի դրույթներից։

Վերջապես, պարոն Փաշինյան, ովքե՞ր են ձեր խոհրդատուները...

Ռուբեն Հակոբյան ՖԲ Գրառում Արցախ Հայաստան Նիկոլ Փաշինյան Վլադիմիր Պուտին

Այլ հոդվածներ հեղինակից

Նախիջեւանի ու Ադրբեջանի կապի հաստատումը Հայաստանի տարածքով մե՞ր օրակարգն է. Էդուարդ Շարմազանով
Դատարանը պիտի կալանավորի անձին, էդ հետո, գործն ըստ էության քննելիս, կպարզվի՝ արարքը գենոցիդ էր, թե՝ սպանություն
ԿԳՄՍ նախարարը վաղը ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարին է ներկայացնելու, որի անունը գաղտնի է պահվում․ Էմին-Տերյան
Վճռաբեկ դատարանը հաստատեց «Ռ. Քոչարյանը և մյուսները» գործով մեր դիրքորոշումների հիմնավորվածությունը․ Դատախազություն
«Բոլորին մատների վրա խաղացրեց»: Ի՞նչ են մտածում դրսում Հայաստանի և հայաստանցիների մասին
ՀՀ ՊԿԱ իրավագիտության ամբիոնի շրջանավարտ Համլետ Բատիկյանը նշանակվել է փոխվարչապետ Պապիկյանի գրասենյակի ղեկավար
Նախագահի հրամանգրով Վահագն Խաչատուրյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 22,589 դեպք  է հայտնաբերվել
Մուշավան թաղամասում բռնկված հրդեհը մարվել է
Մերի Հակոբյանը նշանակվել է Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարար
ԱԺ-ն երրորդ օրն է, ինչ աշխատանքի փոխարեն զբաղված է վիճաբանություններով. Գեւորգ Պապոյան
«Էրեբունի» ԲԿ-ում վիրահատված շուրջ 10 երեխա այսօր լսելու հնարավորություն է ստացել
Բարաք Օբաման չեղարկել  է իր 60-ամյակի մեծամասշտաբ տոնակատարությունը
ՀԱՐՑ ՆԱԽԿԻՆՆԵՐԻՆ․ ԻՆՉՊԵ՞Ս ԲԱՑԱՏՐԵԼ
Տեղի է ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն
Անցկացվել են մասնագիտացված վարժանքներ
Որպես ոչ իրավագետ Մեջբերում 2020 թվականի Նոյեմբերի 9-ի հայտարարությունից.
Հայաստանի դատարաններում 34 թափուր տեղ կա․ ԲԴԽ-ն ներկայացրել է ցանկը
Վահան Հունանյանը նշանակվել է ԱԳՆ մամուլի քարտուղար
ՔՊ-ն Իշխան Սաղաթելյանի քվեարկության մասով որոշում է կայացրել․՛՛Ժողովուրդ՛՛
Ջենիֆեր Էնիսթոնն անկեղծ խոստովանությամբ է հանդես եկել
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես ավելի շուտ դիմում կգրեմ դուրս կգամ, քան իմ խղճի դեմ որոշում կկայացնեմ. Արարատ Միրզոյանի ծեծի գործով դատավոր Սերգեյ Մարաբյան
Պետական գնումների համակարգը չպետք է կապիտալ ներդրումների համար արգելակ դառնա.Փաշինյանը ներկայացրել է Տիգրան Խաչատրյանին
Տղամարդուն սպանելու և այրելու համար մեղադրանք է առաջադրվել 44-ամյա Շիրակի մարզի բնակչին․ ՔԿ
Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը կմնա կալանքի տակ, Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է բողոքը
Ավելին
Ավելին