f

Անկախ

Մի փոքր տեղեկանք այս պատերազմի ընթացքի ու տրամաբանության մասին


Մի փոքր տեղեկանք այս պատերազմի ընթացքի ու տրամաբանության մասին (քաղաքական բաղադրիչը հաշվի չի առնված):

Մեզանում ամենամեծ անհասկացվածությունը գալիս է նրանից, որ մարդիկ չեն կարողանում հասկանալ ներկա պատերազմի նրբությունները: Դրա համար ստորեւ մի քանի կետերով կներկայացնեմ իմ դիտարկումները.

Ա. Պատերազմը առաջին օրերին մաքուր կոնվենցիոնալ էր՝ գոյություն ուներ ռազմաճակատի գիծ (հակամարտող կողմերի նախկին շփման գիծը), հարձակվող եւ պաշտպանվող կողմեր, ռազմական տեխնիկայի հսկայական ներգրավում, դիրքերի գրավման կամ պաշտպանության դասական օրինակներ եւ այլն:

Բ. Այդ կոնվենցիոնալ պատերազմում, որպեսզի ճեղքի ռազմաճակատի գիծը, ադրբեջանական կողմը կորցրեց իր ռազմական տեխնիկայի մեծ մասը, մարտունակ հիմնական ստորաբաժանումները (մենք եւս էական կորուստներ ունեցանք),

Գ. Ռազմաճակատի գիծը ճեղքվեց միայն հարավում՝ Հորադիզի շրջանում՝ թշնամու ծանր կորուստների գնով: Բայց դրանից հետո պատերազմի բնույթը փոխվեց, այն դադարեց լինել մաքուր կոնվենցիոնալ: Թուրքիան նախագծել էր հենց այն սցենարը, որ ռազմաճակատի գիծը ճեղքելուց հետո պատերազմը վերածվելու էր հիբրիդային պատերազմի: Ահաբեկիչների, հատուկ նշանակության ջոկատների, դիվերսիոն խմբերի մերձարաքսյան տափաստանային գոտում սփռման միջոցով թշնամին գործարկեց երկրորդ՝ պրոքսի պատերազմը:

Դ. Մինչ այս պահը եւ առաջիկայում մենք ունենալու ենք երկու պատերազմական գոտիներ՝ մեկը կոնվենցիոնալ պատերազմի տրամաբանությամբ գործող, մյուսը՝ պրոքսի: Ուստի դա է պատճառը, որ բոլոր քարտեզները, որոնք այդ երկու պատերազմները հստակ չեն տարանջատում միմյանցից, թյուրիմացության մեջ են գցում մարդկանց:

Ե. Ներկա պահին թուրքերը դեռեւս ունեն օդային որոշակի գերիշխանություն, որը հայկական բանակին լիարժեք ծավալվելու հնարավորություն չի տալիս:

Զ. Ադրբեջանական 1-ին կորպուսը լիակատար պարտություն է կրել Հայկական բանակի գրագետ պաշտպանության արդյունքում եւ Արցախի հյուսիսային, հյուսիսարեւելյան եւ արեւելյան ռազմաճակատները մաքուր կոնվենցիոնալ պատերազմի վարման կանոններով արդեն իսկ հաղթանակ են տարել թշնամու դեմ: Ընդ որում այդ իրավիճակի փոփոխության նախադրյալները չկան եւ այդ ուղղություններում թշնամու առաջխաղացում սպասել պետք չէ, չնայած զգուշանալ եւ հռթիրահրետանային կանխարգելիչ գործողությունները արտադիր են:

Է. Հարավում մենք վարում ենք հիբրիդային պատերազմ, որը շատ ծանր է նստում թե մեր, թե թուրքերի համար: Թշնամին տափաստանից դեպի նախալեռնային գոտի ընկած հատվածում կորցրել է մարտունակությունը եւ զրահատեխնիկայի կիրառմամբ դասական մարտական գործողություններն ունեն առավելապես օջախային բնույթ: Այստեղ դաշտային հրամանատարների խելամտությունից ու մարտիկների ոգուց շատ ավելին է կախված, քան ինժիներական կառույցների, զինտեխնիկայի կիրառությունը: Այստեղի կոնվենցիոնալ պատերազմում ռազմավարական պլանավորումը դեր կարող է ունենալ, եթե կողմերը կարողանան զինտեխնիկա կուտակել ու որպես մի բռունք հարվածներ հասցնել:

Ը. Հարավային ուղղությամբ պրոքսի պատերազմում թուրքերը որոշակի հաջողություններ ունեցել էին մինչեւ երեկ: Պրոքսի պատերազմի տրամաբանությունը հետեւյալն էր՝ դիվերսիոն խմբերը տարբեր կածաններով, անտառուտներով մուտք էին գործում ուրվական կամ իրական բնակավայրեր, որեւէ շենքի վրա բարձրացնում էին Ադրբեջանի դրոշը, նկարվում ու դա ուղարկում Ալիեւին, որպեսզի նա իր հանրությանը կերակրի հաղթանակի պատրանքով: Դա նաեւ մեզ վրա հոգեբանական ազդեցություն գործելու հնարավորություն էր տալիս: Միաժամանակ նման գործելաոճը ստիպում էր որպեսզի առանձին հատվածներում մեր բանակը տակտիկական նահանջներ իրականացնի՝ թշնամու կողմից կրկին աշխարհին Ադրբեջանական բանակի կեղծ հաղթանակի պատրանքը մատուցելու համար:

Թ. Մեզանում, այդ թվում՝ ռազմական գործիչների մոտ, դեռեւս գերիշխում է այն տեսակետը, որ թշնամու հիմնական հարվածների ուղղությունները թե՛ ռազմավարական եւ թե՛ տակտիկական մակարդակում կապված են կոնվենցիոնալ պատերազմի մեջ ներգրավված ռազմուժերի գործողությունների հետ: Սա խորապես սխալ մտայնություն է: Վերջին երկու օրերին ինձ համար պարզ էր դարձել, որ Շուշին թշնամու գլխավոր հարվածի ուղղությունն էր եւ դա կատարվելու էր պրոքսի պատերազմի բոլոր կանոններով՝ առանց ռազմական տեխնիկայի կիրառման:

Ժ. Շուշիի օպերացիայի համար թշնամին ներգրավել էր շատ մեծ մարդուժ եւ սպառազինություն՝ բաղկացած դիվերսիոն խմբերից, ահաբեկիչների տարբեր խմբավորումներից եւ վերջին օրերին Թուրքիայից բերված հատուկ ջոկատայիններից (Թուրքական բանակի կազմում գործում են հատուկ նշանակության էլիտար 4 բրիգադներ, որոնցից մեկը կամ դրա մասը հավանաբար փոխադրվել էր Շուշիի մատույցներ): Այդ ջոկատները վերջին օրերին կուտակվում էին Խծաբերդ-Սղնախ հատվածում եւ նպատակ ունեին այսօր՝ Կարսի անկման խորհրդանշական օրը ամեն գնով Շուշիի բերդի վրա բարձրացնել ադրբեջանական դրոշը՝ անկախ քաղաքը գրավել-չգրավելու հանգամանքից:

ԺԱ. Թուրքերը շատ ծանր են տանում այն հանգամանքը, որ 1992 թ. Շուշին հայերը ազատագրել են հետեւակի՝ ժայռեր մագլցելու ու անհնարին թվացող դժվարություններ հաղթահարելու գնով: Մեզանում թերագնահատված է մնում Էրդողանի ու ընդհանրապես թուրքերի մտածողության կերպը՝ կապված խորհրդապաշտության ու անցյալի առանձին դրվագների վրա խորը հեգեբանական սթրեսներ ունենալու հետ:

ԺԲ. Այս գիշեր մեր բանակը արեց անհնարինը՝ Խծաբերդ-Սղնախ լեռնային գոտում ոչնչացրեց թշնամու Շուշիի գրավման համար կուտակված ողջ սպառազինությունը ու տապալեց այդ գլխավոր հարձակումը: Թուրքերն այժմ կամ պետք է հրաժարվեն պրոքսի պատերազմի միջոցով հիմնական ուղղություն որդեգրելու ծրագրերից կամ մի քանի օրվա ընթացքում պետք է կրկին փորձեն կուտակել համապատասխան ներուժ՝ նախկին օպերացիան կյանքի կոչելու համար:

ԺԳ. Հայոց բանակի առաջխաղացման համար օդում թշնամու առավելության չեզոքացումը պարտադիր պայման է: ԱԹՍ-ները այս պատերազմի ելքի վճռորոշ գործոնն են դարձել: Թշնամու ԱԹՍ-ների սպառումը, ոչնչացումը կամ մեր ԱԹՍ-ների համաչափ արդյունավետ օգտագործումը կլինի թշնամու լիակատար պարտության նախերգանքը:

ԺԴ. Ընդհանուր առմամբ այս պատերազմում մեր բանակը իր քննությունը հանձնել է գերազանց, շարունակում է լինել շատ մարտունակ եւ կատարել իր առջեւ դրված խնդիրները: Ուստի հաղթանակը լինելու է հայոց բանակինը:

պատերազմ Հայաստան հայոց բանակ Սարո Սարոյան ՖԲ Գրառում խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Մեզ այս պահին հարկավոր է ճգնաժամային մենեջեր եւ մահապարտների կառավարություն. Նաիրա Զոհրաբյան. Panorama.am
Ռուս խաղաղապահների միջոցով երկու հայ գերի է ազատ արձակվել. նրանց անունները հայտնի է
Արարատ Միրզոյանն այցելել է Եռաբլուր պանթեոն
Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Մյասնիկյան պողոտայի մի հատվածում
Նախագահական նստավայրում տեղի է ունեցել Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանի երդման արարողությունը
Վազգեն Մանուկյանը ճգնաժամային իրավիճակներում կառավարելու, բանակցություններ վարելու մեծ փորձ ունի, ինչը կարևոր է․ քաղաքագետ. NEWS.am
«Սիսակ, Լենա, Լիլիթ... հասկանում եմ` կգերադասեիք, որ Նիկոլը բռնապետ դառնա, բայց չի դառնա». Մհեր Մկրտչյան
Մեկնեցին բոլորով, բայց վերադարձան առանց Կիմի. Մերօրյա հերոսներին պետք է ճանաչել անուն առ անուն
42 մլն դոլարի զենքի մասին Ռազմաարդյունաբերության կոմիտեի նախկի ղեկավարն ու Փաշինյանը տարբեր բաներ են ասում
Մեզ հրամցվեց հերթական «թղթե շերեփը». անզեն բնակչությունը դարձել է ադրբեջանցիների խրախճանքի «հումք». Գևորգ Դանիելյան
Մենք ունենք մեր վարչապետը, երկրորդ թեկնածուն մենք կարող ենք դիտարկել մեր խմբակցությունից. Վահե Ղալումյան
Կրեմլ. Ռուսաստանը չի փոխել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով իր դիրքորոշումը
Փորձագետներ. ԼՂՀ-ում ռուսական ռազմաբազա չի լինի, սակայն խաղաղապահների թիվը կարող է ավելանալ
Վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 54-ամյա տղամարդը մահացել է
Գլխավոր դատախազ, ՔԿ նախագահ, դատավոր Ֆարխոյան, ականջներիդ օղ արեք՝ չեմ նահանջելու, հիմա ինչ կարող եք՝ արեք իմ դեմ, որովհետև ես կանգ չեմ առնելու. Միհրան Հակոբյան
Փաստացի մնացել ենք «գյուղացին՝ ընդդեմ ադրբեջանցի զինվորների» վիճակում, սա ուղղակի խայտառակություն է. Գևորգ Գորգիսյան
Պատերազմում կրած պարտությունը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի համար բավարար հիմնավորում չէ․ Վահե Ղալումյան
ՊՈԱԿ-ների տնօրենների թեկնածուների համար կսահմանվի 3 տարվա ստաժի պահանջ. նախագիծը հավանություն ստացավ
Ադրբեջանը դիակների փոխանակման գործընթացը ձգձգում է. ԱԻՊԾ-ն արդեն հայտնաբերել է 693 հայ զինծառայողի մարմին
Ոստիկանները բերման են ենթարկել Նիկոլ Փաշինյանի համար Կառավարության շենք «դեղեր» տարած երիտասարդներին
«Մոսկվիչի» 14-ամյա ուղևորը գիտակցության չգալով մահացել է
Սպիտակի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Դեկտեմբերի 5-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
ԱԱԾ-ն ծանուցագիր է ուղարկել Գագիկ Ծառուկյանին՝ վաղը հարցաքննության հրավիրելու վերաբերյալ. պաշտպան
Փաշինյանը վերահաստատել է ՀՀ-ի ակտիվ համագործակցության պատրաստակամությունը՝ ի նպաստ ԵԱՏՄ հետագա զարգացման
Ավելին
Ավելին