f

Անկախ

Ադրբեջանի զինված ուժերը Արցախում կիրառում են զանգվածային ոչնչացման, քիմիական տարրեր պարունակող զինատեսակ:


Երեկ և այսօր հրապարակվեցին օբյեկտիվ բնույթի ապացույցներ այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը Արցախում կիրառում են զանգվածային ոչնչացման, քիմիական տարրեր պարունակող զինատեսակ:

 

Այդ պահին հրապարակվեցին տվյալներ, որ խոսքը գնում է ֆոսֆոր պարունակող զինատեսակի մասին: Դրանից հետո եղան մի շարք հրապարակումներ այն մասին, որ խոսքը կարող է գնալ այլ քիմիական նյութեր պարունակող զանգվածային ոչնչացման զինատեսակի մասին:

 

Ցանկացած պարագայում պետք է արձանագրել առնվազն հետևյալը.

 

1) կիրառվում է զանգվածային ոչնչացման զինատեսակ,

 

2) այն պարունակում է քիմիական տարրեր,

 

3) զինատեսակը կիրառվում է անտառների նկատմամբ և առաջացնում է զանգվածային հրդեհներ ու ավերածություններ,

 

4)այս զինատեսակի առաջացրած հրդեհը չի մարում անգամ այն մարող նյութերով կամ ջրով՝ ըստ մասնագիտական գնահատականների,

 

5) անտառները, որոնց նկատմամբ կիրառվել են այս նյութերը, գտնվում են քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ (այս պահի տվյալներով՝ Շուշիի, Մարտակերտի, Ասկերանի շրջաններ),

 

6) ըստ փաստահավաք աշխատանքների՝ անտառներում ադրբեջանական զինված հարձակումներից պատսպարվում են նաև խաղաղ բնակիչներ:

 

Այս զինատեսակի օգտագործումը ու այն էլ նման պայմաններով արգելված է միջազգային իրավունքով:

 

Հայաստանի ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանների աշխատակազմերում ներկայում իրականացվում են համատեղ ուսումնասիրություններ, որի արդյունքները կհրապարակվեն և կուղարկվեն միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության:

 

ՀՀ ՄԻՊ Հայաստան Սպիտակ ֆոսֆորով զենք

Այլ հոդվածներ հեղինակից

Արժանապատվությունը, իրավունքները խախտող պայմաններ Շիրակի և Արագածոտնի դատարանների ազատությունից զրկվածներին պահելու խցերում
Առաջին պաշտոնական կեղծիքը ութերորդ գումարման ՀՀ Ազգային ժողովում
ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Հրամանատար,որ ողջ է, պատվով է կատարել իրեն տրված հրամաններն ու մի վայրկյան չի մտածել զինվորին մենակ թողնելու ու փախչելու մասին
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է ԱԱԾ-ի գործողությունները լրագրող Նաիրի Հոխիկյանի նկատմամբ
Կազմված ցուցակի դեպքում, վստահ չէի, որ այդ սկզբունքը պահպանվում է. Ավինյանը խոսել է իր եւ թիմի տարաձայնությունների մասին
Ադրբեջանական զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Երասխի եւ Կութի ուղղությամբ. ՊՆ
Սպանության փորձ՝ ավագանու անդամի նկատմամբ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Բացահայտվել է ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք
Դիմելու ենք Սահմանադրական դատարան պատգամավորների անձեռմխելիության վերականգման պահանջով․ Արամ Վարդևանյան
Վալերիկ Քոչարյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից
Գնել Սանոսյանը նշանակվել է ՏԿԵ նախարար
Լիլիթ Մակունցը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան
Պետությունը նոր վարկային քաղաքականություն է սկսում. Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել
ՀՀ ԱԺ-ում ընթանում է 8-րդ գումարման նոր խորհրդարանի խոսնակի ընտրության երկրորդ գաղտնի քվեարկությունը
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
Քաղաքացին խաբել է անհետ կորած զինվորի հորը և պահանջել 30 000 դոլար, իբր անհետ կորած զինծառայողին Բաքվից ՀՀ տեղափոխելու համար
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ներկա է գտնվել Գանձայում Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի բացմանը
ԱԺ նախագահի քվերակությունն ԱԺ-ում դադարեցվել է՝ պատգամավորներից մեկի ազգանվան մեջ տառասխալի պատճառով (տեսանյութ)
Մահվան ելքով վթար Իջևան-Սևան-Երևան ճանապարհին
Ղազախստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Ստեղծված իրավիճակում, եթե նույնիսկ դադար լինի, չի կարող մեզ համար երկարաժամկետ խաղաղություն ապահովել․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնում եք բախտորոշ ժամանակաշրջանում. Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
Արգենտինայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ
Պատրաստ եմ մոռանալ փոքր տարաձայնությունները. Իշխող մեծամասնությունից ԱԺ նախագահի թեկնածուն կոչ արեց միավորել ջանքերը
Ավելին
Ավելին