f

Անկախ

Գիտակցության գալուց հետո առաջին բանը, որ հարցրեց՝ իր զինվորների մասին էր․․․


Հոկտեմբերի 10-ին կրակը պետք է դադարեր և հումանիտար հրադադար հաստատվեր։ Բայց թշնամին համաձայնությունը խախտեց ամենանենգ ձևով՝ դիվերսիոն հարձակումներ սկսելով Հադրութի ուղղությամբ։

Դարանակալած թշնամուն ոչնչացնելու նպատակով գործի անցան մեր հատուկ նշանակության ջոկատի հետախույզները։ Նրանցից մեկն էլ ավագ լեյտենանտ Դավիթ Խաչատրյանն էր, որը ղեկավարում էր 12 հոգանոց զորախումբը։

Հատուկ ջոկատայինների առջև խնդիր էր դրված հայտնաբերել անտառներում ու ձորերում թաքնված թշնամուն և ոչնչացնել նրանց։ Մեր հետախույզները հաջողությամբ առաջ էին շարժվում՝ Հադրութի անտառներն ու ձորերը «մաքրելով» թշնամուց, երբեմն մարտի բռվելով նրանց հետ դեմ առ դեմ։

Հանկարծ թշնամին հեռվից նռնականետով հարվածում է։ Դավիթը բեկորային լուրջ վնասվածքներ է ստանում։ Այդ պահին անտառում դարանակալած ոսոխներից մեկը նրան նաև հրազենային վնասվածք է հասցնում։

Ընկերները Դավիթին առաջին բուժօգնություն են ցույց տալիս և շարունակում ծանր մարտը, միաժամանակ վիրավորներին գրկած՝ սարերով ու ձորերով մի քանի կիլոմետր տանում են, հասցնում ապահով վայր։

Խնդիրը կատարված էր։ Թշնամու դիվերսիոն խումբը, որ այդ հատվածում միայն մի քանի տասնյակի էր հասնում, ոչնչացված էր։ Գործողության ընթացքում մերոնք մեկ զոհ և մի քանի վիրավոր էին ունեցել։

Դավիթի վնասվածքները լուրջ էին, նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխում են Երևան։ Բեկորային վասվածքներից բացի վնասվել էին նաև կենսական օրգաններ, իսկ թշնամու գնդակը մխրճվել էր ողնաշարի մեջ, վնասել ողնուղեղը։ Բժիշկները հարազատներին ասում էին, որ եթե անգամ Դավիթը փրկվի, այլևս չի քայլելու։ Այդ լուրը նրանց չէր կոտրում, կարևորն այն էր, որ Դավիթը ողջ մնա։

Ցավոք, հոկտեմբերի 20-ին երիտասարդ սպայի կյանքն ընդհատվում է։

****

Սեպտեբերի 4-ին Դավիթն ու Մարին նշում էին նորածին դստեր՝ Արինայի մեկամսյակն ու Դավիթի 29-ամյակը։ Նրանք երջանիկ էին, ունեին մեծ երազանքներ ու լուսավոր ապագայի մեծ սպասում։

«Դավիթը եզակի էր, իր նման երկրորդն այս աշխարհում այլևս չի ծնվի։ Բարի, հոգատար, ուշադիր, չափից դուրս ուշադիր»,-պատմում է կինը,-երեխայիս դժվարությամբ ունեցա։ Միշտ ասում էր՝ Մարի, Աստված չանի, եթե քեզ մի բան լինի, հետևիցդ գալու եմ։ Հիմա մտածում եմ՝ դու, որ էդպես էիր ասում, բա հիմա ես ո՞նց ապրեմ առանց քեզ։ Ապրելու իմ միակ հույսը հիմա Արինան է․․․»։

***

Դավիթը Սիսիանից էր, Երևանում վարձով էին ապրում, և նորաստեղծ ընտանիքի առաջիկա ամենամեծ նպատակը տուն ունենալն էր։

«Ուզում էր իր երազած տունը սարքել։ Ասում էր՝ մեծ սեփական տուն եմ ուզում, երկհարկանի, լողավազանով, մեծ բակով, որ ընկերներով, հարազատներով, բարեկամներով միշտ հավաքվենք»,-պատմում է կինը։

Վերջերս մի լավ տեղ հող էր գտել, նույնիսկ կանխավճար էր թողել։ Չհասցրեց գնել․․․

Դավիթին բոլորն էին սիրում։ Դեռ փոքրուց իր վերաբերմունքով, հատկապես մեծերի նկատամբ ունեցած հարգանքով բոլորի սիրտը գրավում էր։ Նա յուրահատուկ որդի էր, յուրահատուկ եղբայր, յուրահատուկ ընկեր և անփոխարինելի ամուսին․․․  

***

Վերակենդանացման բաժանմունքում Դավիթը գիտակցության էր եկել, բայց չէր կարողանում շաժվել ու խոսել։

Հայրը պատմում է․ «Մտա մոտը, ասացի՝ ո՞նց ես, տղե՛ս, բութ մատը վերև բարձրացրեց։ Հետո թուղթ ու գրիչ ուզեց ու գրեց․ «Զինվորներիցս տեղեկություն ունե՞ք, ո՞նց են»։

Փատորեն, գիտակցության գալուց հետո առաջին բանը, որ Դավիթը հարազատներին հարցրել է, իր զինվորների վիճակի մասին էր։

Հարազատները չեն ասում, որ իր զինվորներից մեկը նույն հիվանդանոցում է՝ անգիտակից վիճակում։ Ցավոք, նա նույնպես մահանում է, հենց նույն օրը՝ Դավիթի հետ․․․  

***

Պատերազմի նախորդ օրը Դավիթը շատ անհանգիստ էր, կարծես վատ կանխազգացում ուներ։

Կինը պատմում է․ «Շաբաթ օրը եկավ տուն, շատ անտրամադիր։ Հարցրեցի՝ Դավ, ի՞նչա եղել, ասեց՝ Մար, տեղս չեմ գտնում, մի տեսակ անհանգիստ եմ»։

Կիրակի օրը առավոտյան Դավիթը կնոջն արթնացնում է ու միայն մի բան ասում՝ գնում եմ, տագնապ է։

«Թե ոնց է հագնվել, ոնց է նստել մեքենան ու գնացել, չեմ կարող նկարագրել, նույնիսկ երեխուն հաջող չարեց։ Իր գնալուց հետո մտա ինտերնետ ու տեսա, որ պատերազմ է սկսվել»։

Սեպտեմբերի 28-ին Դավիթն արդեն Արցախում էր։

***

«Մեկ-մեկ զանգում էր։ Հարցնում էինք՝ ո՞նց ես, ասում էր՝ շատ լավ։ Եվ իրոք, տրամադրությունն այնքան բարձր էր։ Նույնիսկ մի անգամ ասացի՝ Դավիթ ջան, էնպես ես ասում՝ շատ լավ ենք, կարծես թե հանգստյան տուն եք գնացել։ Ասում էր՝ բա որ հաղթում ենք, ուրեմն շատ լավ ենք»,-պատմում է մայրը։

Տիկին Ռիտան հիշում է նաև որդու հետ վերջին հեռախոսազրույցը․ «Ասացի՝ Դավիթ ջան, գնում եմ աղջկադ համար նվերներ առնեմ։ Ասեց՝ մամ, հանկարծ թուրքական բան չառնես, աղջկաս թուրքական շորեր չհագցնեք»։

Մինչ պատերազմն էլ դեմ էր թուրքական ապրանքներին։ Դստեր առաջին շորիկը ինքն էր գնել՝ հայկական արտադրության։

***
Պոլիտեխնիկն ավարտելուց հետո Դավիթը հարմար աշխատանք չէր գտնում, դժվարության մեջ էր։ Մայրն առաջարկում է մեկնել Ռուսաստան արտագնա աշխատանքի։ Կտրականապես մերժում է։ «Մամ, ես չեմ պատկերացնում ուրիշ երկրում ապրելը»,-ասում է ու արտագաղթելու թեման մեկընդմիշտ փակում։

Հետագայում զգում է, որ իրեն ձգում է զինվորական ծառայությունը, հատկապես հետախուզությունը։ 2015 թվականին աշխատանքի է անցնում ՀՀ ՊՆ հատուկ նշանակության զորամասերից մեկում։ Այդ ժամանակվանից զինվորականի պատիվն ու արժանապատվությունը նրա համար առաջին տեղում էին։ Ապրիլյան քառօրյա պատերազմին նույնպես Դավիթն Արցախում էր։ Մարտական առաջադրանքը փայլուն կատարում է, անփորձաք վերադառնում։

***

«Երեք աղջիկ ունեի, չորրորդը Դավիթս ծնվեց։ 1991 թվականն էր, պատերազմը նոր էր սկսվել։ Ուրախանում էի, ասում էի՝ վայ, ինչ լավ է, Դավիթս փոքր է, էս կռվին չի մասնակցի։ Էն ժամանակ ուրախացա, բայց ուրախությունս կարճ տևեց․․․»,-ասում է տիկին Ռիտան։

Որդեկորույս մայրը կարծում է, որ եթե ժամանակին այս հարցը վերջնականապես լուծված լիներ, այսօր իր որդին ողջ կլիներ։

«Գոնե հիմա էս հարցը լուծեն, որ հիմա էլ հաջորդ սերունդը  չկոտորվի․․․»։

Նոյեմբերի 4-ին լույս աշխարհ է եկել Դավիթի քրոջ որդին։ Նրան Դավիթ են անվանակոչել։ «Որ ասեցին՝ անունը Դավիթ են դրել, մեջս ինչ-որ բան խառնվեց, չգիտեմ, չեմ կարող ասել, թե ինչ զգացի․․․»,-ասում է մայրն ու լռում՝ արցունքների մեջ խեղդելով ցավը։

Դավիթը հանգչում է Եռաբլուրում՝ հայրենիքի համար զոհված հերոսների վերջին հանգրվանում։ Մայրը վստահ է՝ որդին դրախտում է, իսկ նրա հոգին՝ խաղաղ։ Չէ՞ որ արել է ամեն ինչ, որ իր դուստրը՝ Արինան, քրոջ որդին՝ Դավիթը և բոլոր հայ երեխաներն ապրեն խաղաղ ու հաղթանակած երկրում․․․

Դավիթ Խաչատրյան խմբագրի ընտրանի Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Չավուշօղլուն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հնարավորությանը
Նոր ստեղծվող ՆԳՆ-ի մաս են կազմելու Ոստիկանությունը, Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունն ու Ոստիկանության զորքերը
Փոխվարչապետ. Թուրքիայից Հայաստան է ներկրվել 220 մլն դոլարի չափով պատրաստի արտադրանք
Քարվաճառում ադրբեջանական ուղղաթիռ է վթարվել. տեսանյութ
Կառավարությունը չեղարկեց երեք մարզիկի տրված զինծառայությունից տարկետումը
ԱՄՆ-ն հայտարարել է Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին
Ոտնկայս ծափահարություններ՝ 5000 ավել անմեղ հերոսների կանխամտածված սպանության հեղինակի՞ն. Մադաթյան
«Աշխատողների հանգստյան իրավունքը խախտվում է». Մեսրոպ Առաքելյանը դեմ է Ամանորի ոչ աշխատանքային օրերը կրճատելուն
Երկարաձգվել է վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկում ընդգրկվելու համար հայտերի ընդունման ժամկետը
Նոր տարվա հանգստյան օրերը կրճատվեցին 5-ով․ նախարարներ կային, որոնք դեմ էին
Որտե՞ղ է128 միլիարդ $-ը: Թուրքիայի ընդդիմությունը ճնշում է Էրդողանին
Հայաստանը Ղարաբաղին ֆինանսական օգնություն է ցուցաբերել 6 միլիարդ դրամի չափով
Մահվան ելքով վթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում
«Վարչապետի աթոռին կառչածը ողջ աղետի պատասխանատվությունը փորձում է բարդել բանակի ու զինվորականության վրա. Դավիթ Ջամալյան
10 ժամ գազ չի լինի Երևանի մի շարք հասցեներում․ «Գազպրոմ Արմենիա»
«Հայաստանն Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային դաշնակիցն է»․ ՌԴ ԳՇ պետ
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 53 դեպք
Հայաստանի կառավարությունն ուղղակիորեն չի տիրապետում ներդրողների անվանացանկին. Սարգիս Գրիգորյան
Եթե քրեական գործի շրջանակներում ԲԴԽ նախագահի լիազորությունները դադարեցվեն, նրան կփոխարինի Գագիկ Ջհանգիրյանը
Հռոմում Եվրո-2020-ի հանդիպումները կանցկացվեն հանդիսականների ներկայությամբ
Դրամաշնորհներ՝ մարզերում երիտասարդների ինքնազարգացման համար. «Ցավոք հիմա դրանք կառուցվում են ուտելիքի շուրջ»
Պոլիկլինիկաների նկատմամբ անվստահություն, COVID-19 վարակով հոսպիտալացումների ոչ պատշաճ իրականացում և այլն․ ՄԻՊ տարեկան հաղորդումը
Գործադիրը 7,5 մլրդ դրամ հատկացրեց՝ Արցախի քաղաքացիներին ապրիլ ամսվա 68 հազարական դրամի աջակցությունը ապահովելու համար
Վահե Հովհաննիսյան. 10 ծրագրային հարց՝ ընտրություններին ընդառաջ
Հայաստանի ֆուտզալի հավաքականը պարտվեց Ֆրանսիային. Եվրո-2022
Ավելին
Ավելին