f

Անկախ

Մարդիկ ֆեյսբուքում են բեռնատար փնտրում, որ գույքը տեղափոխեն. Մարուքյանը ներկայացրեց իրենց ճանապարհային քարտեզը


Եթե դիվանգիտությունը չի պարտվում, պատերազմ, չի լինում։ Մեր դիվանագիտությունը պարտվեց, այնուհետև սկսվեց պատերազմը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց  «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Էդմոն Մարուքյանը ներկայացրել է ԼՀԿ ճանապարհային քարտեզի  մանրամասները, ըստ առաջին կետի՝ Նիկոլ Փաշինյանը պատերազմի սիմվոլն է և նա պետք է հեռանա։

«Անվստահություն հայտնելու մեթոդով վարչապետը հեռանում է, և ընտրվում է նոր վարչապետ, ցնցումներ չեն լինում։  Մեկ քվեարկությամբ գործող վարչապետը համարվում է հրաժարական տված, իսկ թեկնածուն՝ արդեն ընտրված», -նշեց Էդմոն Մարուքյանը։

Երկրորդ կետով նախատեսվում է հայ-ռուսական հարաբերությունների բարձր որակի ապահովում։

«Տարիներ շարունակ վարչապետն ասել է, որ ունենք փայլուն հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ, բայց անընդհատ ունեցել ենք փաստեր, որ չունենք փայլուն հարաբերություններ։ Մեր պետական մարմինները կապ են ունեցել ռուսական իրենց համազոր գերատեսչությունների հետ։ Հեղափոխությունից հետո այդ կապը խզվել է։ Ինֆորմացիայի փոխանակում, շփում չի եղել, և ամենաբարձր մակարդակում էլ այդ կապը չի նորմալ պահվել։ Դա է պատճառը, որ երբ պատերազմը շատ լավ նախապատրաստվել է մեր դեմ, հայկական մարմինները գործընկեր մարմիններից չեն իրազեկվել, որովհետև այդ կապը պահպանված չի եղել», -ասաց Մարուքյանը։

 Երրորդ կետը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ստորագրած հայտարարության անորոշ դրույթների շուրջ բանակցությունների նախաձեռնումը և վարումն է՝ հայանպաստ լուծումների հասնելու նպատակով, Արցախի ինքնորոշման իրավունքի վերջնական ամրագրման և կենսագործման երկարաժամկետ կայունության և խաղաղության, հայկական շահն արտահայտող հավասարակշռված համաձայնագիր ունենալու նպատակով, Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով բանակցությունների ընթացքի վերականգնումը։

 «Պարտության սիմվոլը փոխելուց և հայ-ռուսական հարաբերությունները կարգավորելուց հետո նոր մարդը պետք է գնա նոր բանակցությունների։ Այդ ստորագրված թղթում շատ անորոշություններ կան։ Մենք ունենք վերջնաժամկետ, թե երբ մեր ուժերը պետք է լքեն Քարվաճառը, բայց չունենք վերջնաժամկետ՝ երբ պետք է ռազմագերիներին և գերի ընկած քաղաքացիական անձանց վերադարձնեն։ Մենք հստակ չգիտենք՝ Սյունիքի մարզում ինչ ճանապարհ է տրվում Ադրբեջանին։ Մենք պետք է ունենանք փաստաթուղթ, որը կտանի կայուն խաղաղության։ Եթե այս փաստաթուղթը մնա այնպես, ինչպես կա, այն երկարատև խաղաղություն ապահովել չի կարող», -ասաց Մարուքյանը։

Ճանապարհային քարտեզի չորրորդ կետը միավորում է Հայաստան-Արցախ-Սփյուռք ներուժը։

«Մենք պառակտված ենք։ Մեզ պառակտել են դեռ 2․5 տարի առաջ, երբ մեզ բաժանեցին սևերի և սպիտակների։ 10 միլիոն հայերի ներուժը պետք է միավորել։ Պառակտումը պետք է հանել մեր միջից»,- նշեց Մարուքյանը։

Հինգերորդ կետը՝ ներքին վիճակի կայունացում, բախումների դադարեցում,  հանրային համերաշխության վերականգնում, պառակատող կոչերի բացառում։

Վեցերորդ կետը՝  պետական ինստիտուտերի վերականգնում և ամրապնդում, իրավապահ մարմինների աշխատանքի խիստ համակարգում, երկրում կարգ ու կանոնի ամրապնդում՝ հանրային անվտանգություն ապահովելու նպատակով։

«Ներքին կայունությունը կապահովվի,  երբ երկրում այս բարդակը դադարեցվի։ Երկրում կան իշխանական և հակաիշխանական բազմաթիվ զինված խմբեր, որոնք իրենցից անկայունության աղբյուրներ են ներկայացնում։ Հայաստանը իրավապահ մարմիններ, իմ տպավորությամբ, չունի»,– ասաց Մարուքյանը։

 Յոթերորդ կետը վերաբերում է զոհված և վիրավորած զինծառայողների և նրանց  ընտանիքների կարիքների պատճաշ ապահովմանը, գերի դարձած ընտանիքների սոցիալական և հոգեբանական կարիքների ապահովման։

 «Սա առաջնահերթություն է, բայց երբ մեր կառավարությունը որևէ ծառայություն չի գործում, մարդիկ ֆեյսբուքում են բեռնատար փնտրում, որ գույք տեղափոխեն Քարվաճառից։ Մարդիկ ֆեյսբուքում են փնտրում իրենց գերի ընկած զինվորին, քաղաքացիական անձին։ Ֆեյսբուքը դարձել է մեր պետական կառավարման համակարգի փոխարինիչ», - նշեց Էդմոն Մարուքյանը։

Ութերորդ կետը՝ արցախահայության, այդ թվում՝ փախստականների խնդիրների անհապաղ լուծում և կենսագործունեության պայմանների վերականգնում և ապահովում Արցախում։

 «Երկիրը գտնվում է կորոնավիրուսի ճգնաժամի մեջ։  Այս իշխանությունը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը և շարունակում է տապալել։ Տապալված կորոնավիորսւի համակարգով մտանք պատերազմի մեջ։ Իններորդ կետը կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետ համակարգումն է»,– ասաց Մարուքյանը։

 Տասներորդ կետով նապատեսվում է միջազգային դոնորների համաժողովի հրավիրում։

 «ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, ԵՄ 27 երկրներ, Իրան, արաբական երկրներ, այլ երկրներ, որոնց հետ Հայաստանը դաշնակցային հարաբերություններ ունի։ Գոնե առնվազն 1 միլիարդ դոլար գումար է պետք բարձրացնել Հայաստանը հումանիտար աղետից փրկելու համար։ Մեր զոհված, վիրավորված, հաշմանդամություն ստացած, գերեվարված զինծառայողների ընտանիքների, տնտեսության վերականգնման համար», - նշեց Մարուքյանը։

 Տասնմեկերորդ կետը վերաբերում է հայկական դիվանագիտությանը։

 «Հայկական դիվանագիտական թիմի աշխատանքների հիմնարար փոփոխություն, արտաքին քաղաքականության վերաիմաստավորում, նախաձեռնողական քայլերի վարում, Հայաստանի խախտված իրավունքների վերականգնման նախաձեռնում միջազգային ատյաններում։ Եթե դիվանագիտությունը չի պարտվում, պատերազմ չի լինում։ Մեր դիվանագիտությունը պարտվեց, այնուհետև սկսվեց պատերազմը։ Պարտված դիվանագիտության համակարգը պետք է տոտալ վերափոխել», -ասաց Մարուքյանը։

Տասներկուերորդ կետով նախատեսվում է տնտեսությունը և բանակը վերականգնելու ազգային հեռանկարային ծրագրի մշակում, կայուն զարգացման ապահովում։

«Վերջին՝ տասներեքերորդ կետով, ազատ, արդար, թափանցիկ, հավասար պայմանների ապահովմամբ արտահերթ ընտրությունների անցկացում»,- ամփոփեց Էդմոն Մարուքյանը։

Հայաստան Էդմոն Մարուքյան ՖԲ Գրառում

Այլ հոդվածներ հեղինակից

Բոլշևիկներն էլ Ալեքսանդրապոլ-Գյումրիում խանգարել են Նժդեհի ելույթը․․․
Լյուստրացիայի ժամանակը
Գործող իշխանություններն սպասարկում են 2 թշնամի պետությունների շահերը․ Լ․ Ալավերդյան
Հատուկ ծառայությունների համար գտածոները
Ո՞րն է ավելի վիրավորական, բուն երևո՞ւյթը, թե դրան անուն տալը
Նիկոլի դեմ պայքարի և Նիկոլի պայքարի մասին...
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 3 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Որևէ ազգային անվտանգության ծառայություն երբևէ չի կարող ընդունել կոնկրետ անձի իր գործակալ հանդիսանալու, ավելին՝ գործակալ ունենալու հանգամանքը։
«Բոմժե՞ր», թե՞ սրբապիղծ ստահակներ. իրականության մասին
Նիկոլի հրաժարականի պահանջով ավտոերթ Երևանում,ուղիղ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 351 նոր դեպք. մահացել է 6 մարդ
Սուրեն Սահակյանը նշանակվել է պաշտպանության փոխնախարար
Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է. Միքայել Մինասյանը փաստաթուղթ է հրապարակել (ֆոտո, վիդեո)
Կարևոր արձանագրումներ Վազգեն Մանուկյանի ելույթից վանաձորցիների հետ հանդիպմանը
ԱՄՆ-ում  մեկ  օրում  կորոնավիրուսի ավելի քան 200 հազար դեպք  է հայտնաբերվել
Հայտնի բժիշկը՝ աշխարհում  տարեկան  20  միլիոն մարդու մահվան պատճառի մասին
Լուկաշենկոն հայտարարել է, որ կառավարությունը սխալներ է թույլ տվել
Ռուսաստանում մեկ օրում  կորոնավիրուսի 24 092 դեպք է  հայտնաբերվել
Իրանում  ԱՄՆ պատժամիջոցները ցուցադրականություն են   անվանել
Լռութեան ձայնը...
Փաշինյանն ունի թիմ, և դա «Իմ քայլը չէ». մի 20 հոգի, հիմնականում՝ օտարերկրյա լրտեսներ. Վազգեն Մանուկյան
Բանակը վերականգնելու համար առնվազն 2-3 տարի պետք է, այդ ընթացքում չկա որևէ հիմար, որը պատերազմ կսկսի․ Վազգեն Մանուկյան
Վանաձորում հանդիպումը քաղաքացիների հետ անցնում է ջերմ մթնոլորտում։
Արդյունքում մարդիկ "ռուս-թուրքական" դավադրությամբ բացատրությունների ծուղակն են ընկնում ու նման պրիմիտիվ մտածողության արդյունքում
Ապացուցված եմ համարում, որ Շուշին ոչ թե գրավել են ադրբեջանցիները, այլ տվել են մերոնք․ Վազգեն Մանուկյան
Ավելին
Ավելին