f

Անկախ

Ո՞ր կենդանու տարին է 2021-ը՝ ըստ արևելյան օրացույցի, և ի՞նչ է խոստանում նա


2021 թվականի խորհրդանիշը, ըստ արևելյան օրացույցի, Սպիտակ մետաղական ցուլն է: Բայց նա  միայն առաջին հայացքից է միամիտ ու համբերատար կենդանի, որ օգուտ է բերում մարդկանց: Այս նշանը երկակի իմաստ ունի:

Ո՞ւմ է նոր տարին փող ու հաջողություն խոստանում և ո՞ւմ՝ ցնցումներ: Ի՞նչ գործեր արժի ձեռնարկել Ցուլի տարում: Եվ արժի՞ արդյոք 2021 թվականին ամուսնանալ:

2021 թվականի գլխավոր խորհրդանիշը

Ցուլը, մի կողմից, մարմնավորում է կոպիտ առնական ուժը, իշխանությունը, հզորությունը, բեղմնավորությունը: Այս կենդանին աչքի է ընկնում համառությամբ, տոկունությամբ ու վճռականությամբ:

Մյուս կողմից՝ նա լռակյաց է, դանդաղաշարժ, խոժոռ, զուգորդվում է ֆիզիկական ծանր աշխատանքի հետ, բացի այդ, անսանձ է և վայրենի:

Ցուլի բացասական հատկություններն են հարձակողականությունը, անկայունությունը, ջղագրգռությունը, վրեժխնդրությունը: Այնպես որ Առնետի անկայուն տարուց հետո հազիվ թե եկող տարի էլ հանգիստ կյանքով ապրենք:

Բայց աստղագուշակները մխիթարում են. 2021-ը Սպիտակ մետաղական ցուլի տարի է, իսկ դա, այնուամենայնիվ, լավ նշան է:

Սպիտակ գույնը խորհրդանշում է մաքրություն, իմաստնություն, մարդամոտություն, ընկերասիրություն, առաքինություն, ուստի տրամադրում է կյանքի լուսավոր շրջանի:

Մետաղը, ըստ չինական ուսմունքի, ձգտում է կարգուկանոնի, հավասարակշռության և խորհրդանշում է հուսալիություն, վճռականություն, հաջողություն, շքեղության, փողի և իշխանության ձգտում:

Սա առաջնորդների, պահանջկոտ, անվախ, անկոտրում ղեկավարների ժամանակն է: Նրանք կարողանում են լուծել խնդիրները և չեն շեղվում ճանապարհից՝ չնայած խոչընդոտներին ու դժվարություններին:

Սակայն մետաղն օժտում է նաև այնպիսի հատկությամբ, ինչպիսին շիտակությունն է, ուստի ճկունությունը կարող է ընկալվել որպես թուլություն:

Ի՞նչ սպասել Սպիտակ մետաղական ցուլից

Աստղագուշակները կարծում են, որ 2021 թվականն օգնելու է այն մարդկանց, որոնք ազնիվ, բաց խաղ են վարում, ազատ արտահայտում են իրենց մտքերը: Նրանք պրագմատիկ են, պահպանողակաան, ինքնավստահ, ակտիվ և պատրաստ են փորձարկումների, բայց չափավոր:

Ցուլի տարում հաջողության կհասնեն նրանք, ովքեր համառ են, հետևողական և չեն ընկրկում դժվարություններից: Սա աշխատասերների, ժայռի պես հուսալի մարդկանց ժամանակն է, ինչպես նաև բնածին առաջնորդների, որոնք ռազմավարական մտածողություն ունեն և հոգ են տանում իրենց շրջապատի մասին, միաժամանակ բավական խիստ են, երբեմն անզիջում:

2021 թվականին բիզնեսի և ֆինանսական տեսանկյունից բարենպաստ ժամանակաշրջան կլինի, հնարավոր կլինի էապես բարելավել բարեկեցությունը: Սակայն հարկ կլինի շատ աշխատել, ոչ թե միայն գեղեցիկ խոսել:

Տարին հաջող  է նոր հմտություններ, գիտելիքներ ձեռք բերելու համար: Այն ամենը, ինչ կներդրվի այս շրջանում, կրկնակի պտուղներ կբերի: Բայց հաջողության պետք է գնալ դանդաղ ճանապարհով:

2021 թվականը հաջող կլինի նաև տան շինարարության և ընտանիքի համար: Աստղագուշակները կարծում են, որ այդ ժամանակ կնքված ամուսնությունը երկարատև կլինի և բարգավաճում կբերի:

Ցուլը գնահատում է վստահելի գործընկերներին, լուրջ զգացմունքները, ոչ թե անցողիկ սիրավեպերը, նրա բարեհաճությունը հնարավոր է վայելել միայն որոշակի գործողություններով:

Ըստ գուշակությունների՝ Ցուլի տարին հիանալի ժամանակ է երեխայի ծննդի համար, իսկ առողջությունը ողջ տարվա ընացքում կայուն կլինի, սակայն շատ բան կախված է հուզական տրամադրությունից:

Ընդհանուր առմամբ, ինչպես հավատացնում են աստղագուշակները, 2021 թվականին՝ Սպիտակ մետաղական Ցուլի տարում, առաջին տեղում լինելու են աշխատանքն ու ընտանիքը:

Աղբյուրը

 

աստղագուշակ Սպիտակ մետաղական ցուլի տարի խմբագրի ընտրանի Հայաստան Աշխարհում 2021

Այլ հոդվածներ հեղինակից

Այլ երկրների պաշտոնյաների՝ Արցախի օկուպացված տարածքներ այցերը միջազգային իրավունքի կոպիտ խախտում են. Արցախի ԱԳՆ
Ծանր հենաշարժողական խնդիրներ ունեցող զինծառայողները կկարողանան ծառայություններ ստանալ «էկզոսկելետոն»-ի օգնությամբ
Նախարարի պաշտոնակատար. ՀՀ ԳԱԱ ՕԴՔ-ի ապագան չի կարող սպառնալիքի տակ լինել
Պեսկովը գնահատել է համատեղ բանակ ստեղծելու Ադրբեջանի եւ Թուրքիայի պլանների մասին տեղեկությունները
Քննարկելեն մարտական գործողությունների ընթացքում զորքին անհրաժեշտ օգնության ցուցաբերման հարցերը
Վերացվել է կաթնամթերքի արտադրամասի կասեցումը
Ջրականից տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն
Բայդենը շփոթել է Օբամային և Թրամփին
Քաղաքացիներից վարչական տուգանքների գումարների հափշտակություն թույլ չտալու հարցով Դատախազությունը դիմել է Ոստիկանությանը
Ինչո՞վ է զբաղված իմքայլականը՝ Երևանի ավագանու նիստում. ահա թե ինչու են բարձրացնում նրանց աշխատավարձը
Հոգեբանը՝ տան խառնաշփոթի և հուզական կայունության կապի մասին
Ռուսաստանը վշտով նայում է հերթական հարևանին.ՎԱԼԴԱՅ ակումբի տնօրեն Բորդաչյով
Մեր ինչի՞ն է պետք Ադրբեջանի տարածքով հաղորդակցություն ունենալ Իրանի հետ,եթե մենք Իրանի հետ ուղիղ հաղորդակցություն ունենք
Զորամասում բացվել է հուշահամալիր` նվիրված 44-օրյա պատերազմում զոհված 22 անմահ հերոսների հիշատակին
Նռնակով զինված ավազակային հարձակում Երևանի կենտրոնում․ հարձակվել են տարադրամի փոխանակման կետի վրա
Տեղի է ունեցել զորացրման հանդիսավոր արարողություն
Նոր նշանակում փաստաբանների պալատում
Զոհված զինծառայողների մասունքների 50 նմուշ կտեղափոխվի Հոլանդիա՝ փորձաքննության․ առողջապահության նախարարի պաշտոնակատար
Ալյասկայի ափերի մոտ 8,1  մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է  գրանցվել
Ադրբեջանը շուտով անարգել զինամթերք է տեղափոխելու Նախիջևան, իսկ երկու մասի բաժանված Հայաստանը չի կարողանալու զենք փոխադրել իր հյուսիսային սահման․ Ադիբեկյան
՛՛Հրապարակ՛՛․Պարեկային ծառայության պետի Փաշինյանի նկարով ֆեյսբուքյան էջը չեն ուսումնասիրել,տեսանյութ
Մահացել է Արմեն Շեկոյանը
Ռուսաստանում կորոնավիրուսի 23 270 նոր դեպք է հայտնաբերվել
Նախատեսվում է սովորողների առանձին խմբեր ներառել ուսման վարձի փոխհատուցում ստացողների շարքում
Լավ էլ ծախս է ավելանում բյուջեի վրա. ավագանու անդամը՝ աշխատավարձերի բարձրացման մասին
Ավելին
Ավելին