f

Անկախ

Որոշ լրատվամիջոցներ Հայաստանի նախագահի՝ եկեղեցի այցի և հանդիպման մասին տարածել են մտացածին տեղեկություններ.աշխատակազմ


Հանրապետության նախագահն, ինչպես արդեն տեղեկացվել է, Մոսկվա է մեկնել մասնավոր այցով։ Ի սկզբանե նախատեսված չի եղել որևէ պաշտոնական հանդիպում, հետևաբար և՝ որևէ նման հանդիպման շուրջ որևէ պայմանավորվածություն չէր կարող քննարկվել։

Շարունակելով Սփյուռքի հայկական համայնքների հետ հանդիպումները՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվայում հանդիպել է ռուսաստանահայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցած հանդիպմանը հրավիրվել են սահմանափակ թվով մարդիկ։ Բոլոր հրավիրյալները՝ շուրջ երեք տասնյակ մարդ, մասնակցել են հանդիպմանը։ Հանդիպման մասնակիցները ցանկացել են անմիջապես Հայաստանի նախագահից տեղեկանալ Արցախի շուրջ վերջին զարգացումների և Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին։ Բաց և անմիջական զրույցի ընթացքում, որը տևել է երեք ժամ, տեղի է ունեցել մտքերի անկեղծ փոխանակություն, նախագահին ուղղվել են տարաբնույթ հարցեր, որոնց նախագահ Սարգսյանը հանգամանալից պատասխաններ է տվել։ Հանրապետության նախագահի հանդիպման մասին կտրվի ամբողջական պաշտոնական տեղեկատվություն։

Որոշ լրատվամիջոցներ Հայաստանի նախագահի՝ եկեղեցի այցի և հանդիպման մասին տարածել են մտացածին, իրականության հետ բացարձակապես կապ չունեցող ստահոդ տեղեկություններ։ Հորդորում ենք այս դժվարին և զգայուն ժամանակներում զերծ մնալ սուտ և հնարովի տեղեկատվություն տարածելուց։ 

Արմեն Սարգսյան հերքում Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Դատախազության պարզաբանումը՝ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի ու նրա կնոջ կողմից բնակարանի ձեռքբերման ու պաշտոնի նշանակման վերաբերյալ
ՌԴ դեսպանը հավաստիացրել է, որ Ռուսաստանը սրտացավորեն է զբաղվում մեր գերիների անվտանգ վերադարձի խնդիրներով. Ցոլակյան
Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշանակվել է Արցախի թեմի առաջնորդ
Ադրբեջանի նախագահին կից ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆարհատ Մամեդովը հայտարարել է ավելի ակտիվացնել տեղեկատվական ահաբեկչությունը հայ հանրության նկատմամբ
Մադրիդում պայթյունի հետեւանքով զոհվածների և տուժածների ցանկում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան. դեսպանություն
Պետրոսյան. Եթե Մինասյանն իրավացի է, ապա Միրզոյանի նկատմամբ պետք է քրեական գործ հարուցվի
ՀՌՀ որոշումը ցույց տվեց, որ իշխանությունները չեն հանդուրժում ազատ խոսք․ Շավարշ Գևորգյան
Ինչ է սպասվում «Նիկոլի թվի» Հայաստանին
Փշրանքներ. Քոչարի թանգարանում կցուցադրվի մեծ արվեստագետի ուղերձներով ստեղծված տեսաֆիլմ
Գլխավոր դատախազի տեղակալը 2 տուն ունի, իսկ կինը, պարզվում է, բնակարանի կարիքավոր է. yerevan.today
Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից՝ նշանակվելով հատուկ հանձնարարություններով պատվիրակ
ՀՀ տարածքում հունվարի 22-ին՝ գիշերը, ջերմաստիճանը կնվազի 7-10, ցերեկը՝ 2-3 աստիճանով․ սպասվում է առանց տեղումների եղանակ
Վարչապետ մարդ է, պետք է հակառակը ասի, բայց ասում է այն, ինչ թուրք գեներալը, պատասխանատվությունը գցում նախկինների վրա. Շուռնուխի համայնքապետը՝ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ
Ադրբեջանը հետևողականորեն փորձում է «ապահայկականացնել» Արցախի քրիստոնեկան ժառանգությունը. Независимая газета
Պատերազմի ժամանակ կանխամտածված վնաս է հասցվել Սյունիքի և Տավուշի անտառածածկ տարածքներին
Արամ Գաբրելյանովը Հայաստանի շանսի, դրան լուրջ պատրաստվելու ու Նիկոլ Փաշինյանի դավաճանական քայլերի մասին,տեսանյութ
Երեւան քաղաքում համայնքի կողմից կազմակերպվող վճարովի կայանատեղերի («կարմիր գծերի») սակագներն անփոփոխ են. Հակոբ Կարապետյան
Վարչապետի ընտանիքը քրեական գործով ընդունել է, որ կերել են այդ խավիարը. Նարեկ Սամսոնյան
Ամանորին ոչ աշխատանքային կլինեն միայն հունվարի 1, 2 և 6-ը․ դեկտեմբերի 31-ը ևս կլինի աշխատանքային. նոր նախագիծ
Ուշագրավ փաստեր Վազգեն Մանուկյանի վարչապետության տարիներից (1990թ.-ի օգոստոսի 13-ից մինչև 1991թ.-ի սեպտեմբերի 26):
Կրթության հնարավորություն ՉԺՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում
Այս քրեական գործում կա ֆուտուրիզմ, նատյուրմորտ, ամեն ինչ, բացի իրավաբանությունից. Ռուբեն Մելիքյան
ԱԺ նախկին պատգամավորի սպանության և նախկին պատգամավորի ինքնասպանության փաստով քրգործերը կարճվել են
«Իմքայլականները սկսել են բացահայտ մեղադրել ռուսներին»․ Մհեր Մկրտչյան
Արմեն Սարգսյանի հրամանագրով 3 տասնյակից ավելի զինծառայողները հետմահու պարգեւարտվել են
Ավելին
Ավելին