f

Անկախ

Պարտվողական և ազգային նվաստացման քաղաքականությունն ապագա չունի. ՀՀ դիվանագետների հայտարարությունը


Հայկական դիվանագիտությանը սպասվում է ծանրագույն աշխատանք առաջիկա բանակցային գործընթացը պատշաճ մակարդակով իրականացնելու համար։ Այս մասին հայտարարություն են տարածել ՀՀ դիվանագետները։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետության գործող իշխանության հախուռն եւ անհեռատես արտաքին քաղաքականությունը լրջագույն մարտահրավերների առջեւ կանգնեցրեց մեր երկիրը։ Հավուր պատշաճի չկարեւորվեցին տասնամյակներով ձեւավորված ռազմավարական բարձր մակարդակի հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության, գործընկերային սերտ հարաբերությունները Իրանի, Չինաստանի, Վրաստանի, բազմաշերտ հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական Միության երկրների հետ եւ այլ արտաքին քաղաքական ուղղություններ։ Այս ամենի ուղղակի հետեւանքն էր սույն թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված աննախադեպ պարտվողական հայտարարությունը: Այդ փաստաթղթում առկա են բազմաթիվ անորոշություններ, որոնք վերաբերում են Արցախի Հանրապետության իրավական կարգավիճակին, տարածքային խնդիրներին, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցերին, ռազմագերիների, պատանդների, պահվող այլ անձանց եւ մահացածների մարմինների փոխանակմանը, ինչպես նաեւ տեղահանված անձանց եւ փախստականների վերադարձին:

Հայկական դիվանագիտությանը սպասվում է ծանրագույն աշխատանք առաջիկա բանակցային գործընթացը պատշաճ մակարդակով իրականացնելու համար։ Մեզ տրված է պատմական հնարավորություն հետեւողական աշխատանքով ապացուցելու, որ հայ դիվանագետն արժանի է պատերազմի դաշտում հերոսության բացառիկ օրինակներ ցուցաբերած մեր զինվորներին եւ սպաներին։

Սակայն այս ամենը հնարավոր է միայն ձախողված վարչապետի եւ նրա կառավարության հրաժարականի դեպքում: Անհրաժեշտ է ձեւավորել ժողովրդի վստահությունը վայելող լեգիտիմ քաղաքական իշխանություն, որը կառաջնորդվի ազգային-պետական շահերի խորը գիտակցման վրա հիմնված արտաքին քաղաքականությամբ: Պետք է ժամ առաջ համազգային կարողականությամբ ու հետեւողական քայլերով Հայաստանը Հանրապետությունը եւ Արցախը դուրս բերել այս ծանր վիճակից: Պարտվողական եւ ազգային նվաստացման քաղաքականությունն ապագա չունի։

Հրայր Կարապետյան

ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար

Արա Հակոբյան

ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար

Ռուբիկ Հակոբյան

ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար

Վարդան Հակոբյան

ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար

Էդգար Ղազարյան

ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար

Հովհաննես Մանուկյան

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

Արման Նավասարդյան

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

Արա Սահակյան

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

Օլեգ Եսայան

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

Աշոտ Գալոյան

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

Ցանկը բաց է ՀՀ այն դիվանագետների համար, ովքեր կմիանան հայտարարությանը

04.12.2020 թ.»։

Հայաստան դիվանագետներ

Այլ հոդվածներ հեղինակից

ՈՒՍԱՊԱՐԿԵՐԻ ՖՐԱԿՑԻԱՅԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ!!!!!
Բոլշևիկներն էլ Ալեքսանդրապոլ-Գյումրիում խանգարել են Նժդեհի ելույթը․․․
Լյուստրացիայի ժամանակը
Գործող իշխանություններն սպասարկում են 2 թշնամի պետությունների շահերը․ Լ․ Ալավերդյան
Հատուկ ծառայությունների համար գտածոները
Ո՞րն է ավելի վիրավորական, բուն երևո՞ւյթը, թե դրան անուն տալը
Նիկոլի դեմ պայքարի և Նիկոլի պայքարի մասին...
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 3 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Որևէ ազգային անվտանգության ծառայություն երբևէ չի կարող ընդունել կոնկրետ անձի իր գործակալ հանդիսանալու, ավելին՝ գործակալ ունենալու հանգամանքը։
«Բոմժե՞ր», թե՞ սրբապիղծ ստահակներ. իրականության մասին
Նիկոլի հրաժարականի պահանջով ավտոերթ Երևանում,ուղիղ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 351 նոր դեպք. մահացել է 6 մարդ
Սուրեն Սահակյանը նշանակվել է պաշտպանության փոխնախարար
Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է. Միքայել Մինասյանը փաստաթուղթ է հրապարակել (ֆոտո, վիդեո)
Կարևոր արձանագրումներ Վազգեն Մանուկյանի ելույթից վանաձորցիների հետ հանդիպմանը
ԱՄՆ-ում  մեկ  օրում  կորոնավիրուսի ավելի քան 200 հազար դեպք  է հայտնաբերվել
Հայտնի բժիշկը՝ աշխարհում  տարեկան  20  միլիոն մարդու մահվան պատճառի մասին
Լուկաշենկոն հայտարարել է, որ կառավարությունը սխալներ է թույլ տվել
Ռուսաստանում մեկ օրում  կորոնավիրուսի 24 092 դեպք է  հայտնաբերվել
Իրանում  ԱՄՆ պատժամիջոցները ցուցադրականություն են   անվանել
Լռութեան ձայնը...
Փաշինյանն ունի թիմ, և դա «Իմ քայլը չէ». մի 20 հոգի, հիմնականում՝ օտարերկրյա լրտեսներ. Վազգեն Մանուկյան
Բանակը վերականգնելու համար առնվազն 2-3 տարի պետք է, այդ ընթացքում չկա որևէ հիմար, որը պատերազմ կսկսի․ Վազգեն Մանուկյան
Վանաձորում հանդիպումը քաղաքացիների հետ անցնում է ջերմ մթնոլորտում։
Արդյունքում մարդիկ "ռուս-թուրքական" դավադրությամբ բացատրությունների ծուղակն են ընկնում ու նման պրիմիտիվ մտածողության արդյունքում
Ավելին
Ավելին