f

Անկախ

Անընդունելի է քննությունների ցանկում «Հայոց լեզու եւ գրականություն»-ը դիմորդի ընտրությանը թողնելը. հայտարարություն


ՀՀ Կառավարության` 2020 թ. նոյեմբերի 26-ի նիստում հաստատվեց 2020-2021 ուստարվա բուհական ընդունելության առարկայական ցանկը. բուհերի գերակշիռ մասը ընդունելության քննությունների ցանկում այլընտրանքային, այսինքն` ոչ պարտադիր է սահմանել հայոց լեզվի քննությունը: Այս մասին հյտրարություն է տարածել ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ընդ որում, մայրենին այլընտրանքային է հաստատվել` որեւէ օտար լեզվի հետ զուգակցվելով: Ավելին, այն ոչ մրցութային է համարվել ԵՊՀ լեզվաբանական` ռուս բանասիրության, եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետներում: Մինչդեռ տակավին գործող ՀՀ «Լեզվի մասին» օրենքի 2-րդ հոդվածը` «Կրթության լեզուն», հստակ սահմանում է. «Հայաստանի Հանրապետության բոլոր միջնակարգ-մասնագիտական, մասնագիտական-տեխնիկական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ընդունելության քննությունը եւ հայոց լեզվի ուսուցումը պարտադիր են»:

Կորոնավիրուսի համավարակի եւ բուհերի ինքնավարության կեղծ հիմնավորումներով շրջանցվել է օրենքի պահանջը, եւ հայոց լեզուն` որպես ազգային կրթական կարեւորագույն բաղադրիչ, կրկին ստորադասվել է այլ արժեքների:

ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնը անընդունելի է համարում 2021-2022 ուստարվա ընդունելության քննությունների առարկայական ցանկում «Հայոց լեզու եւ գրականություն» առարկան բուհերի կամ դիմորդի ընտրությանը թողնելը. հայոց լեզուն դեռեւս ՀՀ պետական, կրթական, պաշտոնական լեզուն է եւ պետք է գտնվի պետական անվերապահ հոգածության ներքո, ոչ թե օրենքի շրջանցմամբ հարմարեցվի առանձին անհատների ուղղորդվող նախասիրություններին:

Առարկայի հանդեպ այս վերապահ վերաբերմունքը մենք դիտարկում ենք որպես  տրամաբանական շարունակություն Կառավարության ձախավեր նախագծի, որով նախատեսվում է «Հայոց լեզու» առարկան բուհերում դարձնել կամընտրական։

Հայոց լեզվի ամբիոնը իր դատապարտող մտահոգությունն է հայտնում մեր ազգային լեզվի իրավունքները ոտնահարելու, մեր մայրենին արժեզրկելու չնահանջող այս միտումների հանդեպ:

Ցավալի է արձանագրել, որ մայրենիի հանդեպ կանխակալ եւ մերժողական վերաբերմունքը փորձ է արվում արմատավորել նաեւ մայր բուհում, որը շուրջ մեկ դար եղել է եւ կա որպես հայերենագիտության զարգացման  անխարխար կենտրոն ու կայուն երաշխավոր»:  

Հայաստան ՀՀ Կառավարություն ԵՊՀ

Այլ հոդվածներ հեղինակից

Նիկոլի դեմ պայքարի և Նիկոլի պայքարի մասին...
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 3 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Որևէ ազգային անվտանգության ծառայություն երբևէ չի կարող ընդունել կոնկրետ անձի իր գործակալ հանդիսանալու, ավելին՝ գործակալ ունենալու հանգամանքը։
«Բոմժե՞ր», թե՞ սրբապիղծ ստահակներ. իրականության մասին
Նիկոլի հրաժարականի պահանջով ավտոերթ Երևանում,ուղիղ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 351 նոր դեպք. մահացել է 6 մարդ
Սուրեն Սահակյանը նշանակվել է պաշտպանության փոխնախարար
Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է. Միքայել Մինասյանը փաստաթուղթ է հրապարակել (ֆոտո, վիդեո)
Կարևոր արձանագրումներ Վազգեն Մանուկյանի ելույթից վանաձորցիների հետ հանդիպմանը
ԱՄՆ-ում  մեկ  օրում  կորոնավիրուսի ավելի քան 200 հազար դեպք  է հայտնաբերվել
Հայտնի բժիշկը՝ աշխարհում  տարեկան  20  միլիոն մարդու մահվան պատճառի մասին
Լուկաշենկոն հայտարարել է, որ կառավարությունը սխալներ է թույլ տվել
Ռուսաստանում մեկ օրում  կորոնավիրուսի 24 092 դեպք է  հայտնաբերվել
Իրանում  ԱՄՆ պատժամիջոցները ցուցադրականություն են   անվանել
Լռութեան ձայնը...
Փաշինյանն ունի թիմ, և դա «Իմ քայլը չէ». մի 20 հոգի, հիմնականում՝ օտարերկրյա լրտեսներ. Վազգեն Մանուկյան
Բանակը վերականգնելու համար առնվազն 2-3 տարի պետք է, այդ ընթացքում չկա որևէ հիմար, որը պատերազմ կսկսի․ Վազգեն Մանուկյան
Վանաձորում հանդիպումը քաղաքացիների հետ անցնում է ջերմ մթնոլորտում։
Արդյունքում մարդիկ "ռուս-թուրքական" դավադրությամբ բացատրությունների ծուղակն են ընկնում ու նման պրիմիտիվ մտածողության արդյունքում
Ապացուցված եմ համարում, որ Շուշին ոչ թե գրավել են ադրբեջանցիները, այլ տվել են մերոնք․ Վազգեն Մանուկյան
Դա կազմակերպված էր, ես գիտեմ՝ ով է կազմակերպել և ոնց. Վ․ Մանուկյանը՝ Գյումրիի միջադեպի մասին
Ովքե՞ր են կանգնած Շիրակի մարզում Փաշինյանին սատարող խմբակի հետևում. «Հրեշ» Անդոնը, «Աբորտ» Անոն և Մուշուրբա «վաճառողը»
Մենք ունենք կարճ ժամանակ ՝մի քանի ամիս՝ Հայաստանի ոչնչացման ծրագիրը կանգնեցնելու․ Անդրանիկ Թեւանյան
Սահմանվել է ժամանակավոր արգելք սև և գունավոր մետաղների ջարդոնի, թափոնի արտահանման նկատմամբ
Մեր ժողովուրդը խուճապի մատնվող չէ, ուղղակի վատ են զգում՝ պատուհանից նայում են, թուրք են տեսնում է, այնպես չէ, որ խեղճ է. Շուռնուխի համայնքապետ
Ավելին
Ավելին