f

Անկախ

Պատերազմում կրած պարտությունը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի համար բավարար հիմնավորում չէ․ Վահե Ղալումյան


Մեր հանրության ցանկացած քաղաքացու կարծիք մեզ համար հետաքրքիր է լսել, հասկանալ խնդիրն ինչում է, իսկ ընդդիմադիր կուսակցությունները միայն հայտարարում են, որ վարչապետը պետք է հրաժարական տա: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը, ում եղբայրը Նիկոլ Փաշինյանի քավորն է:

Ըստ նրա՝ պատերազմում կրած պարտությունը հրաժարականի համար բավարար հիմնավորում չէ: Նա նշեց, որ խմբակցությունը վարչապետի հրաժարականի օրակարգ չունի: «Ես այս թեմայով խոսել եմ, նորից եմ կրկնում՝ մենք պարտվել ենք միասին. ընդդիմությունն էլ է մեր հետ եղել»,-ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ Նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարությունը պետք է դիտարկել այդ օրվա իրադրության համատեքստում: «Իմ կարծիքով՝ ոչ մի քաղաքական ուժ չի ասել, որ չպետք է ստորագրվեր»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է խմբակցության ներսում տարաձայնություններին, ապա Վահե Ղալումյանն ասաց, որ առանձին հարցերի շուրջ տարաձայնություններ միշտ եղել են, խմբակցությունն իր դիրքորոշումը հայտնել է և կողմ է Նիկոլի Փաշինյանի առաջիկա 6 ամիսների վերաբերյալ ճանապարհային քարտեզին։ Նա նաև նշեց, որ երկրի շահերը դիտարկելով՝ համարում են, որ Նիկոլ Փաշինյանը պետք է շարունակի պաշտոնավարել:

Անդրադառնալով դիտարկմանը, որ կարծես Ոստիկանությունն այլևս չի ենթարկվում իշխանություններին, քանի որ երեկ տարբեր փողոցներ փակվել էին, իսկ Ոստիկանությունը ակտիվ չէր միջամտում, Վահե Ղալումյանն ասաց.

«Խցանումներից մեկի մեջ իմ ծանոթն էր, ով անմիջապես զանգեց ինձ ու նշեց, որ տվյալ ակցիային ոստիկանության ուժերը չեն կարողանում մոտենալ, քանի որ ճանապարհը խցանված է: Տեսել էին ոտքով մոտեցող ոստիկանների»,- ասաց նա:

Հայաստան Վահե Ղալումյան

Այլ հոդվածներ հեղինակից

Հատուկ ծառայությունների համար գտածոները
Ո՞րն է ավելի վիրավորական, բուն երևո՞ւյթը, թե դրան անուն տալը
Նիկոլի դեմ պայքարի և Նիկոլի պայքարի մասին...
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 3 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Որևէ ազգային անվտանգության ծառայություն երբևէ չի կարող ընդունել կոնկրետ անձի իր գործակալ հանդիսանալու, ավելին՝ գործակալ ունենալու հանգամանքը։
«Բոմժե՞ր», թե՞ սրբապիղծ ստահակներ. իրականության մասին
Նիկոլի հրաժարականի պահանջով ավտոերթ Երևանում,ուղիղ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 351 նոր դեպք. մահացել է 6 մարդ
Սուրեն Սահակյանը նշանակվել է պաշտպանության փոխնախարար
Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է. Միքայել Մինասյանը փաստաթուղթ է հրապարակել (ֆոտո, վիդեո)
Կարևոր արձանագրումներ Վազգեն Մանուկյանի ելույթից վանաձորցիների հետ հանդիպմանը
ԱՄՆ-ում  մեկ  օրում  կորոնավիրուսի ավելի քան 200 հազար դեպք  է հայտնաբերվել
Հայտնի բժիշկը՝ աշխարհում  տարեկան  20  միլիոն մարդու մահվան պատճառի մասին
Լուկաշենկոն հայտարարել է, որ կառավարությունը սխալներ է թույլ տվել
Ռուսաստանում մեկ օրում  կորոնավիրուսի 24 092 դեպք է  հայտնաբերվել
Իրանում  ԱՄՆ պատժամիջոցները ցուցադրականություն են   անվանել
Լռութեան ձայնը...
Փաշինյանն ունի թիմ, և դա «Իմ քայլը չէ». մի 20 հոգի, հիմնականում՝ օտարերկրյա լրտեսներ. Վազգեն Մանուկյան
Բանակը վերականգնելու համար առնվազն 2-3 տարի պետք է, այդ ընթացքում չկա որևէ հիմար, որը պատերազմ կսկսի․ Վազգեն Մանուկյան
Վանաձորում հանդիպումը քաղաքացիների հետ անցնում է ջերմ մթնոլորտում։
Արդյունքում մարդիկ "ռուս-թուրքական" դավադրությամբ բացատրությունների ծուղակն են ընկնում ու նման պրիմիտիվ մտածողության արդյունքում
Ապացուցված եմ համարում, որ Շուշին ոչ թե գրավել են ադրբեջանցիները, այլ տվել են մերոնք․ Վազգեն Մանուկյան
Դա կազմակերպված էր, ես գիտեմ՝ ով է կազմակերպել և ոնց. Վ․ Մանուկյանը՝ Գյումրիի միջադեպի մասին
Ովքե՞ր են կանգնած Շիրակի մարզում Փաշինյանին սատարող խմբակի հետևում. «Հրեշ» Անդոնը, «Աբորտ» Անոն և Մուշուրբա «վաճառողը»
Մենք ունենք կարճ ժամանակ ՝մի քանի ամիս՝ Հայաստանի ոչնչացման ծրագիրը կանգնեցնելու․ Անդրանիկ Թեւանյան
Ավելին
Ավելին