f

Անկախ

ՇԱՏԵՐԸ ԿԱՐԾՈՒՄ ԷԻՆ, ՈՐ ԻՆՁ ԿԴԱՐՁՆԵՆ ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ


Ներկայացնում ենք Վազգեն Մանուկյանի հարցազրույցը, որը կայացել է 1993 թվականին, մինչև Լ. Տեր-Պետրոսյանի կողմից նրան պաշտոնաթող անելու հրամանագրի ստորագրվելը:

«Ես կարծում եմ, որ մեր բանակը պետք է պատրաստ լինի հետ մղելու ագրեսիան դեպքերի ցանկացած զարգացման պարագայում: Որքան մարտունակ լինեն մեր զորքերը, այնքան փոքր կլինի ուժով հարց լուծելու գայթակղությունը»:

1992թ. ամռանը Լեռնային Ղարաբաղը ողբերգություն էր ապրում. մեկ ամսում ադրբեջանական զորքերը գրավեցին Շահումյանն ու Մարդակերտը, հայերի կողմից վերահսկվող տարածքների մոտ 50 տոկոսը: Թվում էր՝ ևս մեկ ճիգ, և ղարաբաղյան հարցը կլուծվի վերջնականապես:

Հենց այդ ժամանակ Վազգեն Մանուկյանը դարձավ Հայաստանի պաշտպանության նախարար, և պատերազմի ընթացքը սկսեց աստիճանաբար փոխվել: ԽՍՀՄ ցամաքային զորքերի շտաբի պետի տեղակալ Տեր-Գրիգորյանցի ակտիվ մասնակցությամբ կազմավորվեց փոքրաթիվ, բայց մարտունակ բանակ: 1992թ. աշնանից սկսած հաջողվեց կասեցնել ադրբեջանցիների առաջխաղացումը, իսկ 1993թ. գարնանը հայերը հակահարձակման անցան և արդեն օգոստոսին ջախջախեցին ադրբեջանական բանակի հիմնական հարվածային ուժերը:

Ռազմական առումով ղարաբաղյան պատերազմը հայերը շահել են: Լավագույն դեպքում տարիներ են պետք, որպեսզի Ադրբեջանը կարողանա մարտունակությամբ ինչ-որ չափով ղարաբաղյան բանակի հետ համեմատելի զորքեր ստեղծել: Այժմ հայկական ղեկավարությունը պետք է կարողանա հաղթանակի պտուղները խելամտորեն օգտագործել:

Բայց սա խնդիր է, որը հազվադեպ է հաջողվել լուծել: Սկսվել են տարաձայնություններ: ԼՂՀ պատգամավորները և ղեկավարությունը, ի տարբերություն Լ. Տեր-Պետրոսյանի, անընդունելի են համարում ԵԱՀԽ-ի պլանը, և առաջին հերթին Ադրբեջանի գրավված տարածքներից առանց նախապայմանների (առանց լուրջ փոխհատուցման) նահանջելը: Ինչպես երևում է հարցազրույցից, նույն կարծիքին է նաև Վազգեն Մանուկյանը:

-Մեզ փոխանցեցին ոչ թե երկու, այլ մեկուկես դիվիզիա: Ադրբեջանի համեմատ մենք ստացանք չնչին չափով սպառազինություն: Հայաստանում կար 500 վագոն զինամթերք, Վրաստանում` 2000-5000, Ադրբեջանում` 10 հազար վագոն: Այնպես որ ադրբեջանական 20 կրակոցին մեկով ենք պատասխանում: Բայց ոչինչ, մեր հրետանավորները լավն են:

Մենք խիստ նեղված ենք բանակը քանակական առումով մեծացնելու հարցում և ստիպված ենք լավացնել որակը: Մեր բանակի կառուցվածքը մոտավորապես կրկնում է խորհրդային բանակինը: Նախկին խորհրդային զենքն է, խորհրդային բանակի սպաները: Ես գտնում եմ, որ խորհրդային բանակը աշխարհի լավագույն, ուժեղ բանակներից մեկն էր:

Ինչպես նախկինում, հիմա էլ զորակոչվում են 18 տարեկանները, բայց ի տարբերություն Ադրբեջանի, անպատրաստ նորակոչիկներին որպես թնդանոթի միս չենք օգտագործում սահմանների վրա: Մենք այնպիսի կորուստներ չենք կրում, ինչպես Ադրբեջանը, և արդյունքում ներքին քաղաքական վիճակը մեզ մոտ շատ ավելի կայուն է:

Մարտական պատրաստության հարցում ձգտում ենք հետևել ոչ թե խորհրդային, այլ ամերիկյան մեթոդիկային: Զգալիորեն կրճատված է շարքային պատրաստությունը:

Նորակոչիկին միանգամից սովորեցնում ենք զենքի հետ վարվելուն, առանց երկար տեսությունների:

-Ինչպե՞ս եք համագործակցում Ձեր առաջին տեղակալի՝ գլխավոր շտաբի պետ գեներալ Տեր-Գրիգորյանցի հետ:

-Մեր բանակում շատ են նախկին խորհրդային բանակի զինծառայողները, բայց ռազմական շինարարության մասնագետներ շատ կան: Անցյալ տարի, երբ վիճակը երբեմն-երբեմն դառնում էր ծայրահեղ ճգնաժամային, շատերը, նույնիսկ պրոֆեսիոնալները, առաջարկում էին մարտադաշտ նետել բոլոր ուժերը: Իսկ գեներալ Տեր-Գրիգորյանցը առաջարկեց ռազմական շինարարության երկարաժամկետ ծրագիր, բանակի աստիճանական հզորացման համակարգ` անկախ տվյալ պահին մարտական գործողությունների ընթացքից:

-Հայաստանի տարածքում (Գյումրի) տեղաբաշխված է ռուսական մոտոհրաձգային դիվիզիան: Ինչպե՞ս եք համագործակցում ռուսական զորքերի հետ:

-Վերջերս հրավիրված էինք որպես դիտորդներ մասնակցելու այնտեղ անցկացվող զորախաղերին: Շատ բան ենք սովորում ռուսներից, մանավանդ Գյումրիի դիվիզիան «հին» ավանդույթներ ունեցող զորամաս է, չնայած թերի է կազմավորված:

-Ինչպե՞ս կվերաբերվեր ձեր կառավարությունը այդ և այլ ռուսական զորամասերը հայ նորակոչիկներով լրացնելու գաղափարին:

-Դա բացառված չէ: Երևանում նման առաջարկը միայն կողջունեին: Գյումրիի դիվիզիայում ներկայումս ծառայում են որոշ թվով տեղաբնակներ: Բայց մենք կարող ենք նորակոչիկներով համալրել ռուսական զորամասերը: Հարցը լուրջ ուսումնասիրություն է պահանջում: Հարկավոր է ուշադիր ուսումնասիրել Հայաստանի, Ռուսաստանի համապատասխան օրենքները և այլն:

-Կա՞ն ռուսական զորամասերում մշտական կապի հայ սպաներ, ինչպես ընդունված է դաշնակից երկրի տարածքում տեղաբաշխված ՆԱՏՕ-ի զորքերում:

-Ոչ: Նրանք մեզնից գաղտնիքներ ունեն, մենք` նրանցից: Իսկ հարաբերությունները բարեկամական են:

-Մեկ տարի առաջ Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրեցին կոլեկտիվ անվտանգության պայմանագիր: Հայաստանը նույնիսկ վավերացրեց այն: Բայց առայժմ պայմանագիրը, ինչպես ԱՊՀ շրջանակներում ընդունված այլ փաստաթղթեր, չի գործում...

-Ես գտնում եմ՝ դեռ վաղ է ԱՊՀ միացյալ զինված ուժեր ստեղծելը: Դա իմաստ կունենա, եթե ԱՊՀ բոլոր երկրները պաշտոնապես ընդհանուր թշնամի ունենան: Առայժմ երկրների մեծ մասը նույնիսկ ռազմական դոկտրինա չունի:

Իսկ պայմանագրի առկայությունը, երբ ժամանակ առ ժամանակ պաշտպանության նախարարները հավաքվում են, խնդիրներ քննարկում, փաստաթղթեր ստորագրում, խիստ կարևոր է:

-Հայաստանում շատերը կասկածանքով են վերաբերվում Թուրքիային: Դեռևս սառը պատերազմի ժամանակ Արևելյան Անատոլիան կահավորվել է լայնածավալ ռազմական գործողություններ իրականացնելու ծրագրով, իսկ թուրքական բանակը իսկապես ուժեղ է: Ըստ Ձեզ, որքանո՞վ է իրական «թուրքական սպառնալիքը»:

-Թուրքիայի հանրապետությունն այսօր տնտեսապես կողմնորոշվում է դեպի Եվրոպա: Անդրկովկասի հարցերին ռազմական միջամտությունը նրա շահերից չի բխում: Բայց Թուրքիայում կան արմատական ուժեր, որ կցանկանային փոխել երկրի պետական քաղաքականության ուղղությունը: Բացի դրանից, Թուրքիան որոշակի պարտավորություններ է ստանձնել Ադրբեջանի հանդեպ, և սկզբունքորեն դա կարող է Թուրքիային դրդել իր համար ըստ էության ոչ օգտակար քայլերի: Եթե չկա հակադրվող ուժ, միշտ կա հարցը ուժով լուծելու գայթակղություն: ԱՊՀ գոյությունը, Հայաստանում տեղաբաշխված ռուսական զորքերն անշուշտ զսպող գործոն են:

-Պատմությունը բազմաթիվ դեպքեր է հիշում, երբ երկիրն ու ժողովուրդը զինված բախման մեջ են ներքաշվում հակառակ առողջ տրամաբանության ու սեփական շահերի:

1974թ. թուրքական զորքերը ներխուժեցին Կիպրոս, և հակառակ համաշխարհային հասարակական կարծիքի, մինչև օրս այդ երկրի տարածքի 40 տոկոսը շարունակում են պահել: Երբ գրավվեց Քելբաջարը, թուրքական մի քանի տասնյակ տանկ դուրս բերվեցին ուղիղ նշանառության գոտի` Գյումրիի դիվիզիայի դեմ դիմաց:

Որպես պաշտպանության նախարար նախատեսու՞մ եք արևմտյան սահմաններում հնարավոր սպառնալիքի դեմ հակահարված, թե՞ ուժերի հարաբերակցությունն այնքան ակնհայտ է, որ պաշտպանության մասին մտածելն ավելորդ է, և իրական են միայն դիվանագիտական միջոցները:

-Ինչ խոսք, նախապատվությունը տրվում է դիվանագիտական միջոցներին, բայց մենք պաշտպանությունից չենք հրաժարվի, նույնիսկ եթե հակառակորդը մի քանի տասնյակ անգամ ուժեղ է: Ես գտնում եմ, որ մեր բանակը ցանկացած դեպքում պետք է պատրաստ լինի ագրեսիան հետ մղելու: Որքան ավելի մարտունակ լինեն մեր զորքերը, այնքան ուժով հարց լուծելու գայթակղությունը կփոքրանա:

-Ռուս-թուրք-ամերիկյան նախաձեռնությունը հավանության արժանացավ ԵԱՀԽ-ի Մինսկի խմբի, հետո նաև Հայաստանի, Ադրբեջանի, ԼՂՀ կառավարությունների կողմից: Ի՞նչ կարծիք ունեք այդ մասին:

-Որպես պաշտպանության նախարար՝ ես ենթարկվում եմ Հայաստանի կառավարության որոշումներին: Բայց որպես մարդ և քաղաքական գործիչ՝ չեմ ողջունում այդ նախաձեռնությունը: Այն պրակտիկ չէ, անարդար է և շատ դժվար է կյանքի կոչել: 1988 թվականից Ղարաբաղը պայքարում է ազատության համար շատ ուժեղ հակառակորդի դեմ, և Քելբաջարը կարող է վերադարձնել, եթե հակառակ կողմը ևս զիջումներ անի, վերադարձնի Գետաշենը, Շահումյանը, որոնք հիմա պահում է:

-Հայկական բանակն ու պաշտպանության նախարարությունը զորավի՞գ են ղարաբաղյան բանակին:

-Իհարկե: Երբ չկար ոչ հայկական, ոչ ղարաբաղյան բանակ, հայաստանցի ֆիդայիները կռվում էին Ղարաբաղում: Հիմա ԼՂՀ-ն՝ որպես պետություն իր բանակով, ավելի ու ավելի է առանձնանում: Նրանք մեծ քանակով ռազմավար ունեն:

-Ղարաբաղում ունեցած Ադրբեջանի անհաջողությունները հանգեցնում են ներքին քաղաքական ճգնաժամի. բանակային 2-րդ կորպուսի հրամանատար Սուրաթ Հուսեյնովը ապստամբեց Էլչիբեյի և ԱԺՃ-ի դեմ և դարձավ վարչապետ: Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է Բաքվում այնպիսի ռեժիմի իշխանության գալը, որը կհրաժարվի Ղարաբաղը նվաճելու փորձերից:

-Մենք շահագրգռված ենք, որպեսզի Ադրբեջանի կառավարութունը դադարեցնի կրակն ու նստի բանակցությունների: Ի վերջո Ղարաբաղը կդառնա անկախ պետություն: Որքան շուտ Բաքվում հայտնվի կառավարություն, որը կճանաչի Ղարաբաղը, այնքան շուտ կավարտվի պատերազմը:

-Չե՞ք վախենում, որ կպարտվեք իրար սպառելու պատերազմում: Չէ՞ որ Ադրբեջանի և՛ տնտեսական հնարավորությունները, և՛ աշխարհաքաղաքական դիրքը շատ ավելի գերադասելի են:

- Բախման հենց սկզբից Ադրբեջանում հույս ունեին 1-2 տարում մեզ ծնկի բերել: Բայց մենք չենք սպառվել: Այսօր մեր բանակը բոլորովին չի զիջում ադրբեջանականին, և եթե անհրաժեշտ է, դեռ շատ կարող ենք դիմանալ:

-Ի դեպ, ինչպե՞ս է Հայաստանին հաջողվում շրջափակման պայմաններում ռազմական տեխնիկան մարտական վիճակում պահել: Շարունակու՞մ եք Ռուսաստանի հետ համագործակցել ռազմատեխնիկական բնագավառում:

-Խնդիրներ ունենք՝ կապված և՛ զինամթերքի, և՛ տեխսպասարկման հետ: Ռուսաստանը ձգտում է չեզոքություն պահպանել, ինչը դժվարացնում է ռազմատեխնիկական համագործակցությունը:

-Խորհրդային ժամանակներում Հայաստանում զգալի ռազմարդյունաբերական հզորություն կար: Ինչպե՞ս է այն օգտագործվում այժմ:

-Մենք ժառանգություն ստացանք ռազմական գործարանների հսկա քանակ, բայց դրանք տարբեր դետալներ էին արտադրում միասնական խորհրդային համալիրի համար: Դա մեր բանակին քիչ բան էր տալիս: Ներկայումս ձգտում ենք վերականգնել ընդհատված տեխնիկական կապերը: Նույնիսկ շրջափակման պայմաններում Հայաստանը չի ընդհատում Ռուսաստանին որոշ եզակի դետալների և հանգույցների առաքումը:

-Որպես պաշտպանության նախարար երբեք չե՞ք սարսափել, որ կպարտվեք այս պատերազմում:

- Այո, անցյալ ամառ, երբ ադրբեջանցիները հաջող հարձակումներ էին գործում: Այն ժամանակ ես համարվում էի Լ. Տեր-Պետրոսյանի ընդդիմադիրների կենտրոն, բայց ես այնուամենայնիվ համաձայնեցի զբաղեցնել պաշտպանության նախարարի պաշտոնը նրա կառավարությունում, որովհետև ազգի առաջ պատասխանատվություն էի զգում որպես ղարաբաղյան շարժման մասնակից: Այն ժամանակ շատերն իսկապես կարծում էին, որ պատերազմը տանուլ կտանք, և ինձ կդարձնեն քավության նոխազ:

Չեմ բացառում, որ որոշ ժամանակ հետո Ադրբեջանը նոր լայնածավալ հարձակում ձեռնարկի Ղարաբաղի վրա: Եթե դա էլ հետ մղվի, երևի ներքին քաղաքական վիճակը Բաքվում վերջնականապես կհասունանա խաղաղություն կնքելու համար:

Պավել Ֆեյգենհաուեր

 «Սեգոդնյա»

Հ.Գ. – Հարցազրույցը կայացել է նախքան նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի կողմից

Վ.Մանուկյանին պաշտոնաթող անելու հրամանագրի ստորագրվելը:

«Երկիր», 1993, 27 օգոստոսի

հարցազրույց արցախյան պատերազմ Վազգեն Մանուկյան խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Արագածոտնի մարզի 20-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ նույն մարզի 18-ամյա բնակչի սպանության կասկածանքով
«Հունվարի 28-ին Հայոց բանակի կազմավորման 30 եւ կազմաքանդման 3 ամյակն է»․ Մխիթարյան
Գործող իշխանությունը Ադրբեջանի ներկայացուցչությունն է ՀՀ-ում, թքած ունեմ, թե ինքն ինչ կարծիք ունի. Բաբայան
Դանակահարություն Աշտարակ քաղաքում. 19-ամյա երիտասարդը մահացել էր հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին
Հունվարի 21-ից 22-ը բացահայտվել է հանցագործության 50 դեպք
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար
Դիլիջանում տուն է հրդեհվել. Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ
Հավանաբար Սասուն Խաչատրյանի «անուրանալի» ծառայությունների համար նրա եղբորը վարձահատույց են լինում. Արսեն Բաբայան
Ավագ դպրոցներում ստեղծվել են բնագիտական առարկաների գծով լաբորատորիաներ
«Վերջացնես դու, ես չեմ վերջացնելու. Ռազբորկա էր, վերջացրեցինք». Ակցիայի մասնակիցը՝ ոստիկանին
ՀՀ Ազգային ժողովը սահմանափակում է լրատվամիջոցների և լրագրողների մուտքը ԱԺ. «Մեդիա պաշտպան»
Այն պատգամավորները, որ ճողոպրելով մտնում են ԱԺ, իրենք ո՞նց են քարոզարշավ անելու. Հայկ Մամիջանյան
Արցախում կենսաթոշակառուի մահվան նպաստի համար հուղարկավորության փաստաթուղթ չի պահանջվի
Արամ Գաբրելյանով. Փաշինյանը որպես քաղաքական գործիչ և որպես մարդ կորած է
Պարգև արքեմիսպոկոս Մարտիրոսյանի՝ այլ պաշտոնի կոչվելը պայմանավորված էր միմիայն նրա առողջական վիճակով. Տեր Վահրամ
Արայիկ Հարությունյանը Մանե Թանդիլյանի հետ քննարկել է սոցիալական ծրագրերի ընթացքը
Դատապարտում ենք ԼՂ հակամարտության հետ առնչվող վայրագության դեպքերը, բոլոր մեղավորները պետք է պատժվեն․ ԱՄՆ դեսպան
Ծառայություններ՝ «մեկ պատուհանի» սկզբունքով․ գործարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նոր կայքը
Փաշինյանի եւ Արցախի նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք. Նրանք նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են
Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշանը միացել է տեխնիկական աշխատանքներ կատարելու ընթացքում. ԱԻՊԾ
Թաթոյանը սահմանների որոշման գործընթացի ոչ լեգիտիմ լինելու հարցերով դիմել է եվրոպական կառույցների ղեկավարներին
Ազգային ժողովը արտահերթ նիստը. օրակարգում ԲԴԽ 2 անդամների ընտրությունն է. ուղիղ
Նախօրեին հայտնաբերվել է երեք քաղաքացիական անձի աճյուն․ նրանց ինքնությունը հայտնի է. Արցախի ԱԻՊԾ
Ակնկալում եմ, որ մեր համագործակցությունն առաջ կմղի հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունները. նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին
Ավելին
Ավելին