f

Անկախ

Ի՞նչ է սպասում գալիք տարում արևելյան կենդանակերպի յուրաքանչյուր նշանին


Մինչև Նոր տարին քիչ ժամանակ է մնացել, և շատերը սպասում են այդ իրադարձությանը մեծ անհամբերությամբ: Ոմանք հույս են փայփայում, որ տարին փոխվելու հետ վերջ կունենան այն բոլոր դժբախտությունները, որոնք պատահեցին անցնող տարում, շատերն էլ նույնիսկ սպասում են հաջողությունների, որոնց շնորհիվ կկարողանանք գտնել կորուստները հետ բերելու ուղին:

Արդեն տեղեկացրել ենք, որ արևելյան օրացույցով 2021 թվականի հովանավորը Սպիտակ մետաղական ցուլն է: Այս կենդանին համարվում է եռանդուն, ջանասեր և մի քիչ համառ, հետևաբար գալիք տարվան բնորոշ կլինի ակտիվությունը և դժվարին իրավիճակներից ելք գտնելու կարողությունը, հատկություններ, որոնք այսօր մեր երկրին ու ազգին օդի պես են անհրաժեշտ:

Իսկ ի՞նչ են խոստանում աստղերը արևելյան կենդանակերպի յուրաքանչյուր նշանին տնտեսական, մասնագիտական ոլորտներում և անձնական կյանքում:

Առնետ (2020, 2008, 1996, 1984, 1972, 1960, 1948, 1936)

Արևելյան աստղագուշակի առաջին նշանի ներկայացուցիչները հաճախ նպատակասլաց են իրենց արարքներով և գերակտիվ: Նրանք կարծես անտեսանելի մարտկոց ունեն: Համբերատար և ջանասեր Ցուլի տարում նրանց խորհուրդ է տրվում մի քիչ ավելի հանդարտ լինել, այլապես  եռանդը կարող է իզուր տեղը վատնվել:

Հաջողությունը չի ուշանա աշխատասեր Առնետների համար: Ֆինանսական խնդիրների լուծման տեսանկյունից տարին ընդհանուր առմամբ բարենպաստ կլինի, հատկապես՝ գարնանը, բացառված չէ, որ այդ ժամանակ Առնետները հանկարծակի մեծ գումար ստանան: Եթե տարվա ընթացքում Առնետը խելամիտ ծախսեր անի, ապա մեծ է հավանականությունը, որ տարվա վերջում համարձակվի մեծ գնում անել, որը բարեհաջող կլինի: Փողի հարցում խնայողություն և զգուշավորություն, սա է 2021 թվականին Առնետի ֆինանսական բարեկեցության բանալին:

Մասնագիտական ոլորտում  եկող տարին բարենպաստ կլինի նրանց համար, ովքեր կարողանում են շատ և եռանդով աշխատել: Կիրականանա այն, ինչին Առնետը երկար ժամանակ է ձգտում. կգա համառ աշխատանքի պտուղները քաղելու ժամանակը: Աշխատանքի վայրում կգնահատեն Առնետի նպատակասլացությունն ու ձեռներեցությունը, ուստի հնարավոր է վերելք կարիերայի սանդուղքով: Միաժամանակ հարկ է պատրաստ լինել գործունեության ոլորտի արմատական փոփոխությանը: Գարունն այդ առումով հարմար ժամանակ է: 

Տարվա առաջին կեսին այս նշանի միայնակ ներկայացուցիչները կարող են հանդիպել իրենց ճակատագրին, ընդ որում՝ շատ անակնկալ: Արժի ուշադրություն դարձնել մանրուքներին ու այն ազդանշաններին, որոնք կարող են հղված լինել ոչ պատահականորեն: Վճռական կարող է լինել սովորական իրադարձությունը՝ ուղևորությունն ինքնաթիռով կամ ընկերների բարեկամների հետ ծանոթությունը: Սովորաբար Առնետները դժվարությամբ են թողնում, որ նոր մարդ  մտնի իրենց կյանքը, բայց 2021 թվականը բացառություն կմատուցի: Կարևոր փոփոխություններին արժի սպասել ամռանը: Իսկ գոյություն ունեցող միությունը պահպանելու համար հարկ կլինի չափավորել խանդը և ավելի շատ վստահել կյանքի կեսին: Աշնանամուտին Առնետները հատկապես սիրո և հոգատարության խիստ կարիք կզգան: Կարևոր է չնեղանալ մերձավորներից, այլ արտահայտվել սեփական ցանկությունների մասին:

Ցուլ (2021, 2009, 1997, 1985, 1973, 1961, 1949, 1937)

Կենսամակարդակի բարելավման կատարյալ հնարավորություններ, ահա թե ինչ է սպասում Ցուլերին՝ այս տարվա հովանավորներին: Կարևոր է բաց չթողնել այդ հնարավորությունը և ճիշտ օգտվել դրանից: Այս նշանի ներկայացուցիչները կկարողանան եկամտի նոր աղբյուր գտնել, և այդ գործում կհաջողվի առավելագույնս դրսևորել սեփական ունակությունները և բարդ հարցերի թնջուկները քանդելու նախանձելի հմտությունը:

Բարենպաստ կլինի հատկապես գարնանային շրջանը, երբ կարելի է  համարձակվել խոշոր գնում կատարել: Այդ ձեռքբերման ծրագիրը հավանաբար վաղուց է հասունացել, իսկ ամենայն դրականն ու բացասականը մանրակրկիտ ծանրութեթև է արվել: Աշնան մոտ հնարավոր է որոշ ճգնաժամ, բայց հազիվ թե դա երկար շարունակվի: Ցուլերին բնորոշ նպատակասլացությունը և ինքնավստահությունը կարող են հաղթահարել ֆինանսական խնդիրները նվազագույն կորուստներով:

Ցուլերն իրենց տարում կարող են արմատական փոփոխություններ սպասել աշխատանքում, հնարավոր է թե՛ աշխատավայրի, թե՛ առհասարակ գործունեության ոլորտի փոփոխություն: Աստղերը խորհուրդ են տալիս փոփոխությունները դառնությամբ ու ափսոսանքով չընդունել, քանի որ վերջնահաշվում իրադարձությունները դրական նշանակություն կունենան: Այս նշանի շատ ներկայացուցիչների կհաջողվի գտնել իրենց տեղն այս կյանքում և ներդաշնակություն հաստատել շրջապատի հետ: Իսկ համառությունն ու աշխատասիրությունը կհատուցվեն լիովին: Առավել բարեհաջող կլինի տարվա առաջին կեսը:

2021 թվականին Ցուլերի անձնական հարաբերությունները կարծես երկրորդ շնչառություն կստանան: Սպասվում է անցում նոր մակարդակի. խոսքը հարսանիքի և երեխաների պլանավորման մասին է, նաև զգացմունքների նոր կողմերի մասին: Ընդ որում, Ցուլի տարին ամեն ինչ իր տեղը կդնի. թույլ հարաբերությունները հազիվ թե քննություն բռնեն: Իսկ այս նշանի միայնակ ներկայացուցիչները կունենան թե՛ փոթորկոտ ծանոթություններ, թե՛ «հարթ» շրջաններ անձնական կյանքում: Ճակատագրական հանդիպումները հավանական են տարվա երկրորդ կեսին՝ աշնանամուտին:

Վագր (2022, 2010, 1998, 1986, 1974, 1962, 1950, 1938)

Այս նշանի ներկայացուցիչները չափազանց նախաձեռնողականություն կդրսևորեն թե՛ մասնագիտական միջավայրում, թե՛անձնական կյանքում: Շատ Վագրեր պատրաստ են ռիսկի դիմել, իսկ Ցուլը գիտակցաբար նման վտանգների չի սիրում բախվել: Ուստի 2021 թվականին Վագրերը ստիպված կլինեն չափավորել իրենց կայծակնային արագաշարժությունը և սովորել համբերատար վերլուծել տեղի ունեցողը:

Աստղերն ասում են, որ նման մոտեցումը կարող է հաջողության բանալի դառնալ շատ ոլորտներում, մանավանդ՝ ֆինանսական: Բարենպաստ կլինի տարվա սկիզբը, հատկապես՝ ձմռան ամիսները: Այս նշանի ներկայացուցիչները կարող են փողերը շահավետ ներդնելու միջոց գտնել: Աշնանը բացառված չէ ճգնաժամը՝ կապված  եկամտի աղբյուրի կորստյան հետ: Դրան պետք է նախապես պատրաստվել և «անվտանգության բարձիկ» ապահովել: Չարժի աջուձախ վատնել փողերը, այլ խնայել:

Գործընկերներն արժանիորեն կգնահատեն Վագրերի առաջարկությունները՝ կապված աշխատանքային գործընթացի բարելավման  հետ: Ընդհանուր առմամբ տարին հանդարտ կանցնի, սակայն աշնանը և դեկտեմբերին մոտ կուժեղանա աշխատանքի տեղը փոխելու ցանկությունը: Շատ Վագրերի առջև կծառանա պարտքի զգացման և ինքզինքը գտնելու զգացման միջև ընտրություն կատարելու դժվարին խնդիրը: Վրա կհասնի արմատական փոփոխությունների ժամանակը: Ոմանք կհամարձակվեն սեփական գործը սկսել, իսկ բնածին նպատակասլացությունը կնպաստի դրան:

Վագրերի ընտանեկան հարաբերություններն ամրանալու և ավելի վստահելի դառնալու բոլոր հնարավորություններն ունեն: Սակայն այս նշանի ներկայացուցիչների կրքոտ խառնվածքը չի թողնի, որ զույգը ձանձրանա: Մեծ է հավանականությունը, որ միայնակ Վագրերը հանդիպեն իրենց երկրորդ կեսին, և շատ հնարավոր է, որ նա արդեն ձեր կողքին է: Արժի ուշադրություն դարձնել որոշ ազդանշանների, նույնիսկ՝ աննշան, դրանք կարող են ճակատագրական լինել: Կարևոր շրջան կլինի ձմեռը:

Ճագար (2023, 2011, 1999, 1987, 1975, 1963, 1951, 1939)

Ցուլն ու Ճագարը սովորաբար լեզու են գտնում իրար հետ, հետևաբար բացասական իրադարձությունները 2021 թվականին արևելյան կենդանակերպի չորրորդ նշանի կյանքում նվազագույն կլինեն: Սակայն ավելորդ թեթևամիտ և հաճախ «երկնքում ճախրող» Ճագարները պետք է գետին իջնեն և ավելի սթափ նայեն աշխարհին:

Դա վերաբերում է հատկապես ֆինանսական հարցերին: 2021 թվականը հազիվ թե հարմար լինի չարդարացված համարձակ քայլերի համար: Բոլոր որոշումները պետք է լավ մտածված լինեն կամ գնահատվեն կողքից՝ սառը հայացքով: Չարժի փողերը չմտածված ծախսել: Բարենպաստ շրջան է սպասվում գարնան սկզբին. խոսքը թե՛ եկամտի նոր աղբյուրի մասին է, թե՛ անակնկալ շահույթի: Առանձնակի զգոնություն պետք է ցուցաբերել տարվա վերջին, կուտակած խնայողությունների մի մասը կորցնելու վտանգ կա:

Շատ Ճագարներ չեն սիրում փոփոխություններ, սակայն 2021 թվականին առանց դրանց չի անցնի: Խաղաղ շրջաններին հաճախակի կհաջորդի կարճատև անկայունությունը: Բայց դա թևաթափ լինելու պատճառ չի դառնա: Ճագարները ստիպված կլինեն հաղթահարել ներքին վախերը և վստահել ներքին ձայնին, որպեսզի հաղթող դառնան: Ցուլի տարին Ճագարներն իրենց ավելի համարձակ և համառ կզգան, և դա կօգնի, որ աշխատանքում հաջողության հասնեն: Կհաջողվի լուծել այն խնդիրները, որոնք կուտակվել են ամիսներ շարունակ: Գալիս է ոչ սովորական գաղափարների ժամանակը: Ամռանը՝ աշնան մոտ, կանգ առնելու և շունչ քաշելու ցանկություն կառաջանա, չարժի դրանից հրաժարվել: Դադարը նոր ուժեր կտա ավելի մեծ հաղթանակների համար:

2021 թվականին Ճագարները նաև դժվարին ընտրության խնդիր կունենան անձնական կյանքում. գալու է որոշելու պահը, թե արդյոք այն մարդն է կողքիդ, որ պետք է քեզ: Դրական պատասխանի դեպքում սպասվում է հարաբերությունների փուլ, որոնք ավելի քնքուշ ու վստահելի կլինեն: Շատ միայնակ Ճագարներ չեն շտապի երկրորդ կեսի որոնումներում և ճիշտ էլ կանեն: Աստղերն ասում են, որ տարվա առաջին ամիսներին իրոք քո մարդուն գտնելու հավանականությունը շատ փոքր է: Սակայն աշնանն արդեն նման հնարավորություն կծագի: Հարկ է ավելի բաց լինել շրջապատի հետ և չվախենալ նոր ծանոթություններից:

Վիշապ (2024, 2012, 2000, 1988, 1976, 1964, 1952, 1940)

2021 թվականին Վիշապների համար կարևոր օգնական է լինելու ներքին ուժը: Նրանք կկարողանան ոչ միայն կանխատեսել դժվարությունները, այլև հետ շպրտել խոչընդոտները՝ խճճված իրավիճակներից դուրս գալով հաղթանակած: Հետևաբար աշխատավայրում գործերը հաջող կընթանան, իսկ ընտանիքում ներդաշնակություն կհաստատվի: Դրամական հարցերում կարևոր է տնտեսող լինել. դա առհասարակ 2021 թվականի առանձնահատկությունն է:

2021 թվականին ֆինանսական լուրջ դժվարություններ Վիշապների կյանքում չեն սպասվում: Ընդհակառակը՝ առաջիկա շրջանը նրանց համար անակնկալ շահույթ է պատրաստել: Սակայն կարևոր է այդ փողերը պահել և բազմապատկել: Շատերը հավանաբար կգտնեն հարմար գործիքներ: Տարվա առաջին կեսին տնտեսելու շնորհիվ տարվա ավարտին մոտ՝ ձմռանը, հնարավոր կլինի վաղուց սպասված խոշոր գնում կատարել: Եթե նպատակ կա, ապա չարժի ճանապարհի կեսից շեղվել և մանր-մունր  ծախսեր անել:

Վիշապի ուժը կօգնի նրան նշանակալի բարձունքների հասնել աշխատանքում: Աշխատասեր Ցուլի տարում այս նշանի շատ ներկայացուցիչներ ավելի ջանասեր կդառնան, ինչը նույնպես դրականորեն կանդրադառնա մասնագիտական ձեռքբերումների վրա: Միաժամանակ գարնանն աշխատանքի տեղը փոխելու ցանկություն կառաջանա, և հազիվ թե որևէ մեկը կարողանա կանխել Վիշապի այդ մտադրությունը: Ընդհանուր առմամբ տարվա այդ ժամանակը առավել բարենպաստ կլինի ինքնաիրացման տեսանկյունից: Ոմանք կցանկանան բիզնես սկսել և հաջողության կհասնեն: Սակայն չարժի ռիսկի դիմել, ավելի լավ է հետևանքների մասին նախապես մտածել:

Ինչ վերաբերում է անձնական հարաբերություններին, ապա 2021 թվականին սերը կարծես կմղվի երկրորդ, նույնիսկ՝ երրորդ պլան: Գլխապտույտ իրադարձություններն աշխատանքում լիովին կկլանեն Վիշապներին: Նրանց զույգերը պետք է զինվեն համբերությամբ: Նման վերաբերմունքը կօգնի հարթելու սուր անկյունները և խուսափելու վեճերից: Ամառը կարող է բեկումնային և ճակատագրական պահ լինել, քանի որ Վիշապները ստիպված կլինեն կարևոր ընտրություն կատարել հարաբերություններում: Այս նշանի միայնակ ներկայացուցիչները հավանաբար պետք է սպասեն տարվա վերջին: Այդ ժամանակ հատկապես մեծ կլինի երկրորդ կեսին հանդիպելու հավանականությունը: Առանց ծանոթությունների գործը գլուխ չի գա, նաև՝ մյուս ամիսներին, սակայն դժվար թե դրանք լուրջ լինեն:

Օձ (2025, 2013, 2001, 1989, 1977, 1965, 1953, 1941)

Շատ Օձեր 2021 թվականին առանձնակի աշխուժություն կցուցաբերեն: Եռանդը և աշխատասիրությունը հնարավորություն կտան նրանց արագ լուծելու առաջադրված խնդիրները: Սակայն արդեն աշնանամուտին նրանք հանգստանալու կարիք կունենան: Սիրո հարցում նրանց անմոռանալի իրադարձություններ են սպասում:

Ցուլի տարվա սկզբին Օձերը քաղելու են անցնող տարում կատարած աշխատանքի պտուղները, որոնք էապես կբարելավեն ֆինանսական դրությունը: Այդ նույն ժամանակ նրանք ուժերի մեծ հոսք և կենսական էներգիա կզգան. նրանց երբեք և ոչ մի տեղում չի հաջողվի անգործ նստել: Այս աշխատասերները լիովին կպարգևատրվեն նաև տարվա վերջին: Հնարամտությունը և բնազդը կօգնեն Օձերին գտնելու գրավիչ հոբբի, որը նույնպես ցանկության դեպքում հնարավոր կլինի վերածել եկամտի աղբյուրի:

Իհարկե, իմաստ չունի մտածել մեծ հարստության մասին, սակայն հաճելի դրամական պարգևները նրանց բավականություն կպատճառեն: Բայց հաջողությունների ալիքի վրա չարժի մոռանալ նաև ուշադրության մասին: Շտապողականությունը կարող է Օձին հանգեցնել ճակատագրական սխալների, որոնք ֆինանսական կորուստների պատճառ կդառնան: Աստղերը խորհուրդ են տալիս խնամքով օգտագործել դրամական միջոցները Ցուլի տարում: Ավելի լավ է դրանք հետ գցել ինչ-որ նշանակալի բանի համար:

Տարվա երկրորդ կեսին Օձին սպասում են նոր հաճելի ծանոթություններ: Ամառը բեկումնային շրջան է Օձերի համար, հատկապես՝ միայնակների: Ամառային հանգստի ժամանակ, որը անհրաժեշտ կլինի տարվա ծանր շրջանից հետո, հնարավոր են նոր ծանոթություններ: Մեծանում է ամառանոցային սիրավեպերի հավանականությունը, որոնց ելքը կարող է կախված լինել բացառապես Օձերի որոշումներից: Սերը կարող է այցելել ամենաանակնկալ ժամանակ: Իսկ ամուսնացածները պետք է հատուկ ուշադրությամբ վերաբերվեն իրենց ընտանիքներին: Գարնանային օրերին հնարավոր են աննշան կոնֆլիկտներ, որոնք կարող են բացասաբար ազդել ընտանեկան երջանկության վրա: Այնպես որ չի կարելի ընտանեկան մթնոլորտին մատների արանքով նայել:

Ձի (2026, 2014, 2002, 1990, 1978, 1966, 1954, 1942)

Աստղագուշակների կանխատեսումներով նոր տարին բարեհաջող է լինելու չինական կենդանակերպի յոթերորդ նշանի ներկայացուցիչների համար: Սպիտակ մետաղական Ցուլի՝ 2021 թվականի հովանավորի էներգիան նրանց ավելի մեծ համարձակություն է հաղորդելու: Եվ առհասարակ եկող տարին Ձիերին կնվիրի վաղեմի ծրագրերի իրականացման հնարավորություն:

Տարվա առաջին կեսը կարող է անկայուն լինել, ոմանք ստիպված կլինեն  խնայողաբար ծախսել կամ լրացուցիչ եկամտի աղբյուր փնտրել: Կարևոր դեր է խաղալու մերձավորների աջակցությունը, որոնք կօգնեն հաղթահարելու ժամանակավոր դժվարությունները: Ճգնաժամային վիճակը պիտի որ արագ ավարտվի: Դա տեղի կունենա ոչ միայն դեպքերի բարեհաջող ընթացքի, այլև բնածին նպատակասլացության, ինչպես նաև  ամենադժվարին դրություններից ելք գտնելու կարողության շնորհիվ:

Խոշոր ձեռքբերում կարելի է ակնկալել աշնանը: Բացառված չէ, որ 2021 թվականին այս նշանի ներկայացուցիչները մեծ գնում կատարեն, որին երկար են պատրաստվել: Ազատության և անկախության ձգտող Ձիերը 2021 թվականին կուզենան իրենց բիզնեսը սկսել, և ջանասեր Ցուլի էներգիան կարող է օգնել նրանց: Սակայն պետք է հիշել, որ խոսքը ոչ միայն ինքնուրույնության, այլև նոր պատասխանատվության մասին է, ուստի այդ որոշումը կայացնելուց առաջ պետք է երկար մտածել: Համենայն դեպս Ձիերը պատասխանատվություն ստանձնելուն սովոր են: Մնացած հարցերում տարին խոստանում է ցնցումներով աչքի չընկնել: Աշխատանքում Ձիերը հաջողության կհասնեն, սակայն ստիպված կլինեն շատ աշխատել:

Ցուլի տարին կարևոր և երկար սպասված փոփոխություններ կբերի անձնական կյանքում: Շատ Ձիեր, որոնք հանդիպել են արդեն երկրորդ կեսին, կորոշեն ամուսնանալ: Այդ ամուսնություններն ամուր և երջանիկ կլինեն: Եվ ընդհանուր առմամբ հարաբերությունները ռոմանտիկ ու ներդաշնակ կլինեն: Ձիերը կսիրեն և սիրված կլինեն, ասես թևեր կառնեն: Այս նշանի միայնակ ներկայացուցիչները կհայտնվեն հակառակ սեռի ուշադրության կենտրոնում և երկար կորոշեն, թե նրանցից որն է հատկապես իր սրտով: Կարևոր շրջան կլինի մանավանդ աշունը, երբ խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել անգամ աննշան իրադարձություններին, հնարավոր է, որ հենց դրանք ճակատագրական դառնան:

 

Այծ (2027, 2015, 2003, 1991, 1979, 1967, 1955, 1943, 1931)

Եկող տարում Այծերը հաջողության հասնելու համար պետք է առավելագույնս դրսևորեն իրենց լավագույն հատկությունները: Առանց համառության հազիվ թե նրանց հաջողվի գրավել ղեկավարությանն ու գործընկերներին, իսկ առանց հոգատարության ու հարգանքի՝ պահպանել հարաբերությունները: Այս նշանի ներկայացուցիչները թուլանալու և պասիվության ժամանակ չեն ունենա:

Համաձայն կանխատեսումների՝ Այծը  չի կարող սպասել անհոգ կյանքի: Այդպիսին են նրա հարաբերությունները տարվա տիրոջ՝ Ցուլի հետ: Այս կենդանիների հարաբերությունները բավականին բարդ են: Համենայն դեպս, Ցուլը ուժեղի իրավունքով կփորձի հաճախ ցույց տալ Այծին նրա թերությունները: Բայց և հաճելի իրադարձություններն էլ նրա համար քիչ չեն լինի:

Կարիերայի առումով 2021-ը Այծի համար հաջող կլինի: Ընդ որում, աստղերը խորհուրդ չեն տալիս այս նշանի ներկայացուցիչներին փոխել աշխատանքի տեղը: Նրանց հաշվարկներով՝ հենց ներկայիս տեղում Այծերը կարող են որսալ համընթաց քամին և օգտվել անհրաժեշտ հանգամանքներից առաջ գնալու համար: Իսկ ահա նոր թափուր տեղերի որոնումը, հակառալը, կարող է բավական դժվարություններ հարուցել: Սակայն ամեն ինչ այնքան էլ անամպ չէ: Այծերը ստիպված են դրսևորել իրենց խորհրդանիշին բնորոշ համառությունը նպատակին հասնելու համար: Միայն այդ դեպքում հաջողության կհասնեն: Ընդ որում, նրանց ջանքերը միանգամից չեն գնահատվի, կարևոր է համբերություն դրսևորել և թևաթափ չլինել:

Ֆինանսական տեսանկյունից 2021 թավականը Այծերի մեծ մասի համար պիտի որ բավական կայուն լինի: Չարժի սպասել հսկայական շահույթներ, բայց և եղած հնարավորություններն էլ այս նշանի ներկայացուցիչները բաց չեն թողնի, ուստի ընդհանուր առմամբ բյուջեն վնաս չի կրի: Սակայն այս հավասարակշռությունը պահպանելու համար Այծերը, որ հակված են զգացմունքային որոշումների, իրենց պետք է սթափ պահեն: Վատ հաշվարկված ծախսերի մատնվելը կարող է ֆինանսական դժվարություններ առաջացնել: Այնպես որ հարկ է որոշակի սահմաններ պահպանել:

Իսկ առավելագույն և իսկական հաջողություն Այծին սպասում է անձնական կյանքում: Այս նշանի միայնակ ներկայացուցիչներից շատերին Ցուլի տարին ծանոթություններ կնվիրի, որոնք կարող են ճակատագրական լինել և հիմնովին փոխել նրանց կյանքը: Ամուսնացած Այծերի համար էլ 2021-ը չպետք է մռայլ լինի: Ավելին,  Այծերը ամուսնական կյանքում կուտակված խնդիրները հանգուցալուծելու, ինչպես նաև հարաբերությունները վերանայելու հնարավորություն կունենան: Ընդհանուր առմամբ Ցուլի տարում Այծերը հուսալի փոխզիջումներ կփնտրեն և կամրապնդեն ընտանեկան կապերը:

 

Կապիկ (2028, 2016, 2004, 1992, 1980, 1968, 1956, 1944, 1932)

Կապիկներին անմոռանալի իրադարձություններ են սպասում, որոնք պայծառ հետք կթողնեն նրանց սրտում: Շատերը կառնչվեն նորին: Դա կարող էլ լինել ուրիշ աշխատանք և ուրիշ մարդիկ կամ  նոր՝ թարմ գաղափարներ: Ասես բացվելու են Կապիկների աչքերը սովորական իրողությունների վրա, և փոխվելու է աշխարհընկալումը:

Տարին կսկսվի լուրջ փորձություններով, սակայն այդ ժամանակ վատնված ուժերը լիովին կփոխհատուցվեն արդեն տարվա երկրորդ կեսին: Ձմռան վերջին արժի սպասել ձեռնտու առաջարկության, բայց դա չի նշանակում, որ այն չպետք է մի լավ ծանրութեթև անել: Ամառային ժամանակը ցանկալի է նվիրել հանգստին, քանի որ շատ շուտով Կապիկները ուժերի կարիք կզգան:  Վերելքը կարիերայում հեռու չէ, բայց պետք է հիշել, որ դա իր հետ կբերի մեծ պատասխանատվություն: Կուրախացնի նաև ընկերական միջավայրն աշխատավայրում: Կապիկների խառնվածքը հնարավորություն կտա գրեթե գլխավոր աստղը դառնալու գործընկերների շարքերում, ինչը կնպաստի աշխատանքային մթնոլորտին:

Ցավոք, ոչ բոլոր միայնակ Կապիկները բախտ կունենան հանդիպելու իրենց սիրուն 2021 թվականին:  Ամենաբարենպաստ ժամանակը նոր զույգի հետ հանդիպման համար աշունն է: Այդ ժամանակ Կապիկները կարող են հանդիպել մի մարդու, որից չեն ցանկանա բաժանվել: Ամուսնացած մարդիկ պետք է հաճախ զիջումների գնան, ինչը Կապիկների համար խնդիր չէ: Դրական էներգիան կօգնի նրանց խուսափելու մեծ վեճերից և բախումներից, ինչը միայն և միայն կամրապնդի ընտանեկան երջանկությունը:

 

Աքաղաղ (2029, 2017, 2005, 1993, 1981, 1969, 1957, 1945, 1933)

Գալիք տարում Ցուլը հովանավորելու է Աքաղաղին: Դժվարությունները, որոնք լի էին անցնող տարում, եկող տարի այլևս չեն լինի: Հանգիստ և կայուն կյանք. այսպիսին է խոստանում լինել Աքաղաղի համար եկող տարին: Առանց կտրուկ ցնցումների կընթանան թե՛ դրամական գործերը (լուրջ կորուստներ չեն սպասվում), թե՛ աշխատանքային, մասնագիտական հարցերը: Այդուհանդերձ, նրանք կբախվեն տարբեր դժվարությունների: Ամեն դեպքում մերձավորներն ու ընկերները միշտ նրա կողքին կլինեն և օգնություն ցույց կտան:

Տարին, իհարկե, հեքիաթային հարստություն չի բերի, բայց դժվարություններ էլ, կապված փողի հետ, չեն ծագի: Հոգապահուստը հաճախ կփրկի Աքաղաղին, ուստի եկամտի հետ կապված անհանգստության առիթ չի լինի:

Մասնագիտական ոլորտում Աքաղաղին նույնպես կայունություն է սպասում. Պաշտոնի բարձրացման և աշխատանքից ազատման հավանականությունը չնչին է: Աքաղաղը գոհ կլինի ստեղծված կայուն իրավիճակից և կկարողանա ավելի շատ ժամանակ նվիրել հանգստին:

Աստղերը խորհուրդ չեն տալիս Աքաղաղին հարսանիք նախատեսել Ցուլի տարում, բայց եթե դա արդեն հնարավոր չէ հետաձգել, ապա ավելի լավ է այն համեստ կազմակերպել: Դա դրականորեն կանդրադառնա զույգի հարաբերությունների վրա և կօգնի խուսափելու անախորժություններից: Այս նշանի ամուսնացած ներկայացուցիչները պետք է հրաժարվեն բացասական հույզերից, քանի որ Աքաղաղի բռնկուն խառնվածքը կարող է անտեղի տեղը լուրջ կոնֆլիկտ հրահրել: Մնացած հարցերում ընտանեկան երջանկությանը ոչինչ չի սպառնա Ցուլի տարում: Միայնակ Աքաղաղները, ցավոք, երկրորդ կեսի որոնումներում հաջողություն չեն ունենա: Եվ թեպետ այն միակին չեն հանդիպի, կարող են լիարժեք բավականություն ստանալ ազատությունից և կարճատև հանդիպումներից:

Շուն (2030, 2018, 2006, 1994, 1982, 1970, 1958, 1946, 1934)

Ցուլի տարին Շան՝ արևելյան կենդանակերպի տասնմեկերորդ նշանի համար հետաքրքիր և բազմապիսի իրադարձություններով հագեցած է լինելու: Այսուհանդերձ նրանք ստիպված կլինեն շարունակ զրկել իրենց ռիսկի դիմելու ցանկությունից՝ գիտակցելով, որ չկշռադատված քայլերը կարող են անախորժությունների պատճառ դառնալ ոչ միայն իրենց, այլև ուրիշների համար: Տարին հարուստ կլինի նաև հետաքրքիր և օգտակար ծանոթություններով:

Դժվարություններ են սպասում այս նշանի ներկայացուցիչներին Ցուլի տարվա հենց սկզբից: Հունվարից նրանք  աշխատելու են առանց շունչ քաշելու, որպեսզի հասնեն իրենց երազանքին: Մեծ է պաշտոնեական սանդուղքով վեր բարձրանալու հավանականությունը: Տարվա երկրորդ կեսը կարող է այս նշանի որոշ ներկայացուցիչներին ծով անակնկալներ և հաճելի նորություններ մատուցել, որոնց մեծ մասն ուղղակի կապշեցնեն նրանց: Որոշ նորություններ կնշանավորեն արմատական փոփոխություններ կյանքում:

Բոլոր ջանքերը  լիուլի կհատուցվեն ամառնամուտին, սակայն չարժի փողերն աջուձախ վատնել: Ավելի լավ է կուտակվածը պահել տարվա վերջի համար: Նոր գործերը հաջողությամբ կպսակվեն, սակայն խորհուրդ չի տրվում Ցուլի տարում մեծ ռիսկերի դիմել: Այս նշանի որոշ ներկայացուցիչներ ստիպված կլինեն ֆինանսապես աջակցել մերձավորներին ու կարիքավորներին: Մի զլացեք և արդարացում մի փնտրեք, այլ օգնեք. ձեր առատաձեռնությունը շուտով կվերադառնա ձեզ կրկնակի:

Այս նշանի միայնակ ներկայացուցիչները կարող են գտնել իրենց սերը Ցուլի տարում: Նոր ծանոթությունների առավել բարենպաստ ժամանակը ամառն է. հավանականություն կա, որ հնարավոր արձակուրդից Շները մենակ չեն վերդառնա: Իսկ ամուսնացածները կարող են դժվարություններ և մեծ վեճեր ունենալ: Հարաբերություններն ամրապնդելու և սիրո կայծը վերադարձնելու համար աստղերը խորհուրդ են տալիս միասին հանգստի գնալ: Նույնիսկ սովորական զբոսանքն այգում կամ հանգստյան օրերն ամառանոցում կարող են բուժիչ նշանակություն ունենալ ընտանեկան երջանկության համար:

Խոզ (2031, 2019, 2007, 1995, 1983, 1971, 1959, 1947, 1935)

Եկող տարվա կանխատեսումը կարող է ուրախացնել նաև արևելյան կենդանակերպի վերջին նշանի ներկայացուցիչներին: Վարազներին (Խոզերին) անհավանական հաջողություններ են սպասում Ցուլի տարում: Նրանք շատ անկախ կլինեն և հաճախ որոշումներ կընդունեն առանց մոտիկ մարդկանց խորհուրդների: Շատ վառ կարտահայտվեն առաջնորդական որակները:

Վարազի նոր ձեռնարկումները հաջողությամբ կպսակվեն ավելի, քան երբևէ: Բոլոր նախագծերը կգնահատվեն ըստ արժանվույն: Իսկ արդեն տարվա երկրորդ կեսին մոտ հնարավոր է պաշտոնի բարձրացում, ինչը համապատասխան հավելյալ նյութական օգուտներ կբերի:

Աշունը ամենաբարենպաստ շրջանն է ֆինանսների տեսանկյունից: Այս նշանի ներկայացուցիչներն իրենց գործը սկսելու շանս կունենան, որը զարմանալիորեն հաջող կլինի: Սակայն նման ձեռնարկումները բառի բուն իմաստով կքամեն Վարազի բոլոր ուժերը, ուստի հարկ է լավ պատրաստվել:

Խոզերը զգայուն էակներ են և կարող են խոցվել նույնիսկ դատարկ բաներից, մի բան, որ կարող է վնասել ընտանեկան երջանկությունը: Այս նշանի ներկայացուցիչները պետք է հաճախ զիջումների գնան և սկսեն ավելի թեթև նայել շատ իրավիճակների: Այդ դեպքում երջանկությունը երաշխավորված է: Գարնան վերջին Խոզերին նոր ծանոթություններ են սպասում, բացառված չէ, որ դրանց մի մասն ավարտվի ամուսնական զույգի կազմավորմամբ: Սակայն դա ուղղակիորեն կախված կլինի Խոզի արարքներից և վարքից: Ամուսնական զույգերը պետք է բազմազանություն մտցնեն իրենց կյանքում. հաճույք պատճառեք ձեր զույգին անակնկալներով և կտեսնեք, որ սիրո կրակը դեռ վառ է մնացել:

 

Աշխարհում Հայաստան Սպիտակ մետաղական ցուլի տարի 2021 աստղագուշակ խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Ինչ է նախատեսվում ապրիլի 23-ին եւ 24-ին. կառավարությունը որոշում է կայացրել
Ինչու այն ժամանակ Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրգործ չի հարուցվել կեղծիք ու սուտ տարածելու համար․ Նաիրա Զոհրաբյան
Արցախի ԱԳՆ ղեկավարը ԵՄ հատուկ ներկայացուցչին տեղեկացրել է հայ գերիներին վերադարձնելու Ադրբեջանի մերժման մասին
Կարեն Սարգսյանը նշանակվել է գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ
Անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Ջրականում
Սամվել Բաբայանի՝ ԱԽՔ եղած շրջանում 100 միլիոն դրամի գույքային վնաս է հասցվել Արցախին. ԱՀ դատախազություն
ՊՆ-ն ներկայացրել է Արամուսում վրաերթից մահացած 2 զինծառայողների անունները. Վիրավորներից մեկի վիճակը ծանր է
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջիկայում կհարցաքննվի
Գիտության ոլորտում հաջողությունների հասած երկու երիտասարդներ ազատվեցին զինծառայությունից
ԱՄՆ-ը չեղյալ է հայտարարել ռազմանավերի մուտքը Սև ծով
Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները «Բայրաքթար» չարիքի վերջը տալու են. քաղաքագետ
Չավուշօղլուն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հնարավորությանը
Նոր ստեղծվող ՆԳՆ-ի մաս են կազմելու Ոստիկանությունը, Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունն ու Ոստիկանության զորքերը
Փոխվարչապետ. Թուրքիայից Հայաստան է ներկրվել 220 մլն դոլարի չափով պատրաստի արտադրանք
Քարվաճառում ադրբեջանական ուղղաթիռ է վթարվել. տեսանյութ
Կառավարությունը չեղարկեց երեք մարզիկի տրված զինծառայությունից տարկետումը
ԱՄՆ-ն հայտարարել է Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին
Ոտնկայս ծափահարություններ՝ 5000 ավել անմեղ հերոսների կանխամտածված սպանության հեղինակի՞ն. Մադաթյան
«Աշխատողների հանգստյան իրավունքը խախտվում է». Մեսրոպ Առաքելյանը դեմ է Ամանորի ոչ աշխատանքային օրերը կրճատելուն
Երկարաձգվել է վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկում ընդգրկվելու համար հայտերի ընդունման ժամկետը
Նոր տարվա հանգստյան օրերը կրճատվեցին 5-ով․ նախարարներ կային, որոնք դեմ էին
Որտե՞ղ է128 միլիարդ $-ը: Թուրքիայի ընդդիմությունը ճնշում է Էրդողանին
Հայաստանը Ղարաբաղին ֆինանսական օգնություն է ցուցաբերել 6 միլիարդ դրամի չափով
Մահվան ելքով վթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում
«Վարչապետի աթոռին կառչածը ողջ աղետի պատասխանատվությունը փորձում է բարդել բանակի ու զինվորականության վրա. Դավիթ Ջամալյան
Ավելին
Ավելին