f

Անկախ

Լեռնային Ղարաբաղը և պատերազմի թարմ սպիները. The National Interest


Ադրբեջանի հարձակման տակ թաքնված հանգամանքների ավելի մանրազնին դիտարկումը հնարավորություն է տալիս ենթադրելու, որ երկարաժամկետ հեռանկարում հաղթանակը Բաքվի համար ավելի թանկ կնստի, քան պարտությունը Երևանի համար: Այսպես է գնահատում արցախյան հակամարտության արդյունքները The National Interest ամսագրի՝ ազգային անվտանգության թեմաները լուսաբանող Մարկ Էպիսկոպոսը:

Ավելի քան մեկ ամիս առաջ՝ նոյեմբերի 10-ին, ստոագրվեց հրադադարի պայմանագիր, որը վերջ դրեց մի բանի, որն արդեն անվանում են Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմ: Այժմ երկու հակամարտող կողմերը զբաղված են ներքին հետպատերազմյան գործերով: Երևանը և Բաքուն ընդհանուր առմամբ համաձայն են, որ երկրորդը վճռականորեն հաղթել է, իսկ առաջինը՝ պարտվել: Համենայն դեպս, գոնե այս հարցում նրանց միջև համաձայնություն կա: Ադրբեջանում իրար են հաջորդում տոնախմբությունները, որոնց գագաթնակետը հաղթանակի շքեղ զորահանդեսն էր: «Եթե Հայաստանը ևս մեկ անգամ փորձի ցուցադրել իր ֆաշիստական հակումներն Ադրբեջանին, կհանդիպի երկաթե բռունցքին: Ադրբեջանի համար նոր փուլ է սկսվում»,- հայտարարեց նախագահ Իլհամ Ալիևը վերջին տոնական արարողության ժամանակ: Այդ ընթացքում Հայաստանն ալեկոծում է համազգային սուգի և հակակառավարական ցասումի պայթյունավտանգ խառնուրդը: Ընդդիմադիր կուսակցություններն անընդմեջ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու փորձեր են անում՝ պատճառաբանելով, որ կառավարությունը ճիշտ չի ղեկավարել պատերազմական գործողությունները: Ավելի վաղ՝ անցած շաբաթվա ընթացքում, ցուցարարները կրկին փորձեցին գրոհել Երևանում կառավարական շենքը՝ պահանջելով, որ Նիկոլ Փաշինյանն անմիջապես հրաժարական տա:

Այս տրամադրությունները սաստկանում են լայն՝ Վաշինգտոնից մինչև Մոսկվան ընդգրկող միջազգային կոնսենսուսով: Հարկ է նշել, որ այդ պատերազմի զանգվածային ընկալման մեջ անվիճելի տրամաբանություն կա: Ադրբեջանը հաջողությամբ վերադարձրեց տարածքներ, որոնք կորցրել էր 1988-1994 թթ.՝ ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, այդ թվում՝ Շուշի մշակութային հուշարձանը և յոթ ադրբեջանական շրջանները: Հայաստանը, հակառակը,  ավելի քան մեկ ամիս տևած ծանր մարտերից հետո ստիպված էր լքել որոշ գրավված տարածքներ: Սակայն այս պարզունակացումը հաղորդում է պատերազմի մի մասը միայն: Ադրբեջանի հարձակման տակ թաքնված հանգամանքների ավելի մանրազնին դիտարկումը հնարավորություն է տալիս ենթադրելու, որ երկարաժամկետ հեռանկարում հաղթանակը Բաքվի համար ավելի թանկ կնստի, քան պարտությունը Երևանի համար:

Ավելի ու ավելի շատ ապացույցներ են ի հայտ գալիս առ այն, որ Թուրքիան է պլանավորել, համակարգել և մեծ մասամբ իրականացրել ռազմական գործողություններն Ադրբեջանում: Անկարայի ռազմական օգնությունը ներառում էր թուրքական «Բայրաքթար ТБ2» անօդաչուները, հատուկ զորամիավորումները և Թուրքիայի հետ կապված սիրիական վարձկաններին, բայց դրանցով չէր սահմանափակվում: Թուրքիայի վերահսկողությունն Ադրբեջանի զինված ուժերի վրա այնքան զորեղ է, որ Անկարայի հրամանով հեռացրել են մի քանի ադրբեջանցի սպաների, երբ  նրանք քննադատությամբ են հանդես եկել  Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը թուրքական մեծ ծավալի  մասնակցության դեմ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցեց Բաքվի հաղթական զորահանդեսին: Պետությունների ղեկավարներն ապշեցուցիչ պատկեր մատուցեցին. նրանք կանգնած էին կողք կողքի, իսկ նրանց թիկունքին տնկված էին հավասար քանակությամբ թուրքական և ադրբեջանական դրոշներ: Ավելին, Բաքվի փողոցներում թուրքական դրոշներն այնքան էին, որքան ադրբեջանականները:

Ինչ չափով, որ Ալիևը հաղթել է, այդքանով էլ նրա հաղթանակը հատուցվել է Ադրբեջանի ինքնիշխանությամբ: Ադրբեջանում կպահպանվի թուրքական ռազմական ներկայությունը, և դա ավելի շատ հիշեցնում է ավատիշխանություն (սյուզերենիտետ): Թուրքիայի վետոյի հարաճուն իրավունքը Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականության նկատմամբ ամենայն հավանականությամբ կամրապնդվի Հարավային Կովկասում Թուրքիայի զավթողական գործողությունների պանթուրքիստական քաղաքականության հովանու ներքո: Էրդողանի շահումն ակնհայտ է, իսկ ի՞նչ է շահել Ալիևը:  Ծանր մարտերից և հազարավոր զոհերից 45 օր անց Ադրբեջանի գրավյալ տարածքների մի զգալի մասը մնացել էր հայերի հսկողության տակ: Ռուսաստանի միջամտությունից հետո միայն նոյեմբերի 9-ին Հայաստանը ստիպված եղավ ազատել Ադրբեջանի մնացած շրջանները որպես հրադադարի համաձայնության մի մաս: Այդուհանդերձ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայկական անկլավի տարածքում այժմ անժամկետ ռուսական խաղաղապահներ են գտնվում: Այս հանգամանքը արժի կրկնել. Պատերազմի արդյունքում Ալիևը կորցրեց Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի հսկողության տակ առնելու ուղիղ ճանապարհը: Բաքուն ոչ միայն չկարողացավ վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այլև հայտնվեց կրկնակի ռազմական օկուպացիայի մեջ, որի վերջը չի երևում:

Դիտարկենք նույն փաստերը Երևանի կողմից: Հայաստանի կառավարությունը, ըստ էության, համաձայնել է այն պնդմանը, որ Լեռնային Ղարաբաղն իրավական առումով ճանաչված է որպես Ադրբեջանի տարածք: Ընդ որում, նա երկար ժամանակ հրաժարվում էր որևէ նշանակալի քայլից, որպեսզի հանձներ անկլավը կամ յոթ շրջաններից որևէ մեկը, որոնք գրավել էին հայերը ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ: Հայաստանի միտումնավոր թե իներցիայով վարվող ռազմավարությունը Լեռնային Ղարաբաղի հարցում ամեն ինչ սառեցված հակամարտության վիճակում պահելն էր: Դրան էլ, ըստ էության, հասան հրադադարի համաձայնությամբ:  Հարավային Կովկասում կտրուկ աշխարհաքաղաքական տեղաշարժերի բացակայության դեպքում Լեռնային Ղարաբաղը կմնա ինքնավար հայկական անկլավ Ադրբեջանի իրավական տարածքի սահմաններում: Ռուսական խաղաղապահների համաձայնեցված ներկայությունը, ինչը բնավ պարտություն չէ հայերի համար, Լեռնային Ղարաբաղի բնակչության համար կապահովի անվտանգություն, որին սոսկ հայկական զենքի ուժով հնարավոր չէ հասնել:

Երևանը սգում է յոթ շրջանների կորուստը, բայց արժի կրկին հայացք ձգել վերջին շրջանի պատմությանը: Ինչպես իրավացիորեն նշել է Ռուսաստանի հայտնի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, Հայաստանի քաղաքական շրջանակներում գոյություն ուներ քաղաքական և պաշտոնական համերաշխություն այն առումով, որ անվերջ պահել Լեռնային Ղարաբաղի շրջակա գրաված տարածքները չի հաջողվի: Երկար ժամանակ նպատակն այն էր, որ այդ տարածքները, որոնք երբեմն անվանում էին «անվտանգության գոտի», լավագույն պայմաններով փոխանակվեին, այսինքն՝  Լեռնային Ղարաբաղի կայուն ինքնավար կարգավիճակով: Քանի որ ռուսական խաղաղապահներն առանց այդ էլ երաշխավորում են Լեռնային Ղարաբաղի ներքին ինքնավարությունը, այլևս առևտրի բան չկա: Այդ դեպքում այդ յոթ շրջաններն արդեն բեռ են, քան ակտիվ: Դրանց տիրապետումը Հայաստանին ռազմավարական շահ չեն բերում, միաժամանակ Ադրբեջանի կողմից ռևանշիզմի մշտական աղբյուր են:

Հրադադարի համաձայնությամբ, թեև անողոք և անկանոն, Հայաստանը վերջապես ազատվեց երկարաձգված տարածքային հակամարտությունից, որը երբեք չէր կարողանա հաղթել: Պատերազմի թարմ սպիները ժամանակի հետ կհարթվեն, իսկ Երևանը, Փաշինյանի թե մեկ այլ վարչակազմի կառավարմամբ, կկարողանա նվիրվել Հայաստանի ներկայիս պետական սահմաններում ապրող մոտ 3 մլն մարդկանց  ներքին խնդիրների լուծմանը: Բաքուն, մյուս կողմից,  պատրաստ է մեծ գին վճարել «հաղթանակի» համար, քանի որ առաջիկա տարիներին պետականության և ինքնիշխանության գոյաբանական խնդիրներն է լուծելու:

Աղբյուրը՝ Nagorno-Karabakh and the Fresh Scars of War

Արտասահմանյան ԶԼՄ-ների նյութերը հրապարակվում են սոսկ դրսի հայացքը ներկայացնելու նկատառումով և միշտ չէ, որ դրանց բովանդակած գնահատականները համընկնում են «Անկախի» դիրքորոշման հետ:

Աշխարհում արցախյան պատերազմ The National Interest Մարկ Էպիսկոպոս

Այլ հոդվածներ հեղինակից

Արագածոտնի մարզի 20-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ նույն մարզի 18-ամյա բնակչի սպանության կասկածանքով
«Հունվարի 28-ին Հայոց բանակի կազմավորման 30 եւ կազմաքանդման 3 ամյակն է»․ Մխիթարյան
Գործող իշխանությունը Ադրբեջանի ներկայացուցչությունն է ՀՀ-ում, թքած ունեմ, թե ինքն ինչ կարծիք ունի. Բաբայան
Դանակահարություն Աշտարակ քաղաքում. 19-ամյա երիտասարդը մահացել էր հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին
Հունվարի 21-ից 22-ը բացահայտվել է հանցագործության 50 դեպք
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար
Դիլիջանում տուն է հրդեհվել. Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ
Հավանաբար Սասուն Խաչատրյանի «անուրանալի» ծառայությունների համար նրա եղբորը վարձահատույց են լինում. Արսեն Բաբայան
Ավագ դպրոցներում ստեղծվել են բնագիտական առարկաների գծով լաբորատորիաներ
«Վերջացնես դու, ես չեմ վերջացնելու. Ռազբորկա էր, վերջացրեցինք». Ակցիայի մասնակիցը՝ ոստիկանին
ՀՀ Ազգային ժողովը սահմանափակում է լրատվամիջոցների և լրագրողների մուտքը ԱԺ. «Մեդիա պաշտպան»
Այն պատգամավորները, որ ճողոպրելով մտնում են ԱԺ, իրենք ո՞նց են քարոզարշավ անելու. Հայկ Մամիջանյան
Արցախում կենսաթոշակառուի մահվան նպաստի համար հուղարկավորության փաստաթուղթ չի պահանջվի
Արամ Գաբրելյանով. Փաշինյանը որպես քաղաքական գործիչ և որպես մարդ կորած է
Պարգև արքեմիսպոկոս Մարտիրոսյանի՝ այլ պաշտոնի կոչվելը պայմանավորված էր միմիայն նրա առողջական վիճակով. Տեր Վահրամ
Արայիկ Հարությունյանը Մանե Թանդիլյանի հետ քննարկել է սոցիալական ծրագրերի ընթացքը
Դատապարտում ենք ԼՂ հակամարտության հետ առնչվող վայրագության դեպքերը, բոլոր մեղավորները պետք է պատժվեն․ ԱՄՆ դեսպան
Ծառայություններ՝ «մեկ պատուհանի» սկզբունքով․ գործարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նոր կայքը
Փաշինյանի եւ Արցախի նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք. Նրանք նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են
Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշանը միացել է տեխնիկական աշխատանքներ կատարելու ընթացքում. ԱԻՊԾ
Թաթոյանը սահմանների որոշման գործընթացի ոչ լեգիտիմ լինելու հարցերով դիմել է եվրոպական կառույցների ղեկավարներին
Ազգային ժողովը արտահերթ նիստը. օրակարգում ԲԴԽ 2 անդամների ընտրությունն է. ուղիղ
Նախօրեին հայտնաբերվել է երեք քաղաքացիական անձի աճյուն․ նրանց ինքնությունը հայտնի է. Արցախի ԱԻՊԾ
Ակնկալում եմ, որ մեր համագործակցությունն առաջ կմղի հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունները. նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին
Ավելին
Ավելին