f

Անկախ

Արթուր Դավթյան.«Թող որ 2021-ը լինի լիարժեք խաղաղության, անկորուստ, հաջողակ ու ձեռքբերումներով լի տարի»


Ռուսաստանի Պենզա քաղաքում կայացած Միխայիլ Վորոնինի գավաթի 27-րդ խաղարկությունում մարմնամարզության հավաքականը Արթուր Դավթյանի և Արմեն Պետրոսյանի մասնակցությամբ նվաճեց  7 մեդալ՝ 4 ոսկե և 3 բրոնզե:
 Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանը, ավանդույթի համաձայն, իրեն լավագույն կողմերով դրսևորեց, հիանալի  հանդես եկավ թե՛ բազմամարտում, թե՛ առանձին գործիքների եզրափակիչներում՝ նվաճելով 4 ոսկե և 2 բրոնզե մեդալ: 
Անկախի հետ զրույցում Արթուրը կիսվում է տպավորություններով, խոսում նախապատրաստական շրջանի և գալիք տարում սպասվող մրցաշարերի մասին:


-Շնորհավորում ենք կրկնակի օլիմպիական չեմպիոն Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությունում մեդալաբեր ելույթներ ունենալու կապակցությամբ: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել: 
- Շնորհակալ եմ: Մինսկում ուսումնամարզական հավաքի մասնակցեցինք, որն անչափ կարևոր էր: Իրականում հոգեբանորեն շատ դժվար էր տրամադրվել մարզումներին և նախապատրաստվել պատերազմական շրջանում ու դրանից հետո: Այնուամենայնիվ մենք   ուժ գտանք և լիարժեք մարզումներ անցկացրինք: Յուրաքանչյուրս մեր ոլորտում պետք է ջանասիրաբար աշխատենք ու առաջ շարժվենք և մեր հաղթանակներով ապացուցենք, որ ուժեղ ենք, ունենք հնարավորություններ: Պետք է հաղթանականերով ապացուցենք, որ կարող ենք ավելին ՝ մրցահարթակում մոռանալով, թե ում հետ ենք մրցում: Սպորտային պայքարն ավելի արդար է, ու մարզիկները կարող են ցույց տալ իրենց ուժերն ու հնարավորությունները, քանի որ սպորտում մեկը պայքարում է մյուսի դեմ, և ոչ թե տասը հոգով հարձակվում են մյուսի վրա՝ մղելով անհավասար պայքար: Մարտական տրամադրված մեկնեցինք մրցավայր: 


-Մրցահարթակում փայլեցիք՝ մրցակիցներին գրեթե ոչ մի հնարավորություն չտալով. բազմամարտում նվաճեցիք չեմպիոնի կոչումը, ևս 3 ոսկե մեդալ՝ ազատ վարժություններում, նժույգի վրա և հենացատկում, բրոնզե մեդալ՝ օղակներում ու պտտաձողում:  Մասնակիցների մասին ի՞նչ կասեք:
-Համավարակով պայմանավորված՝ այդքան էլ շատ երկրներ  չէին մասնակցում ստուգատեսին, թեև Ռուսասատանի հավաքականում կային ուժեղ և լավ պատրաստված մարզիկներ:
Կարևորն այն է, որ ես կարողացա իմ գործն անել ու ինձ լիարժեք դրսևորել: Իմ առջև ինչ-որ դրված էր, կատարեցի՝ համապատասխան արդյունքի հասնելով:
Նմանատիպ մրցաշարերում նոր վարժություններ են փորձարկում մարզիկները, որպեսզի ուժերը լիարժեք գնահատեն Եվրոպայի, աշխարհի առաջնություններից, օլիմպիական խաղերից առաջ: Նման մրցաշարերը հնարավորություն են տալիս վարժությունները կատարել անմիջապես մրցումների ժամանակ, ինչ շատ կարևոր է, քանի որ մրցումներին հանդես գալը և մարզադահլիճում վարժություններ կատարելը խիստ տարբեր  են: Այստեղ հնարավորություն չի տրվում վարժությունը կրկնելու:


-Տարին ամփոփում եք հաղթանակած ու մեդալաբեր ելույթներով, ինչը, կարծում ենք, կարևոր է  ստուգատեսերից, հատկապես՝ օլիմպիական խաղերից առաջ: 
-Տեսնենք, թե ինչպես կդասավորվի 2021-ը: 2020-ին շատ մրցումներ կային, որոնց պետք է մասնակցեինք, որոնք, սակայն, չեղարկվեցին: Հուսանք, որ տարին ավանդաբար կսկսենք Հայաստանի առաջնությամբ, որին կհաջորդի Դոհայում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությունը, որին պարտադիր մասնակցում է մեր հավաքականը: Դրանից հետո նախատեսվում են Շվեյցարիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունը և, ամենակարևորը՝ օլիմպիական խաղերը: Հուսանք որ ամեն բան կկարգավորվի, համավարակը կնահանջի և մրցումները կկայանան:


-Յուրաքանչյուր մարզիկի կարիերայում  հաղթանակներին, վերելքներին զուգահեռ լինում են նաև պարտություններ ու վայրէջքներ: Հայ ժողովուրդը հայտնվել է դժվար իրավիճակում, ինչպե՞ս հոգեբանորեն հաղթահարել այն և շարունակել առաջ շարժվել:
-Պետք է պարտությունից արագ դուրս գալ, դասեր քաղել: Որպես մարզիկ կարող եմ ասել, որ հարկավոր է ավելի շատ չարչարվել, պարապել, նոր նպատակներ դնել և փորձել դրանք իրականացնել: Անթերի կատարենք մեր գործը յուրաքանչյուր բնագավառում՝ ցույց տալով, որ ուժեղ ենք: Սպորտում բոլորիս նպատակն  այն է լինելու, որ  միջազգային հարթակներում մեդալներ նվաճենք, երկրի պատիվը բարձր պահենք, եռագույնը ծածանենք: Հաղթելու ցանկությունը մեզ համար պետք է խթան հանդիսանա: Չարչարանքն իր արդյունքը կտա: Տարին անասելի բարդ ստացվեց ու դժվար, վերջին տասնամյակների վատագույններից էր, թող որ 2021-ը լինի լիարժեք խաղաղության, անկորուստ, հաջողակ ու ձեռքբերումներով լի տարի: 
 

Սպորտ մարմնամարզություն Վորոնինի գավաթ մարմնամարզիկ Արթուր Դավթյան հարցազրույց խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Հրազդանում տեղում է ձյուն, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է
Բրավո, պարոն Վարդազարյան... Դուք հայ տղամարդ եք, ով այսօր թուրքական գործակալների հետ միայնակ կռիվ տվեց ու հաղթեց
Այս իշխանությունների հետտարաձայնությունները փոխարինվել են ֆիզիկական տհաճությամբ և չարացած արհամարհանքով
«նիկոլ փաշինյան» անձը բնության սխալմունք է,վստահ եմ, որ նա մատրիցայում ինչ որ сбой-ի արդյունքում է ծնվել
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ VS ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
«Հրապարակ». Ով է կազմակերպել ԲԴԽ նախագահին «պատերին ծեփելու, ասֆալտին փռելու» օպերացիան
«168 ժամ»․ Պետության բովանդակությունն ու հակապետականության ձևը․ կա՛մ Հայաստան, կա՛մ Նիկոլ Փաշինյան
«Փաստ». Ռուսներին պատրաստվում են կոշտ «հակադարձել»
«Հրապարակ». Նախկին ՀՀԿ-ականը կուսակցություն է հիմնում. Անունն էլ հայտնի է
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Ժողովուրդ». Կառավարությունը դեմ է անկախ պատգամավորների առաջարկին
«Փաստ». Նիկոլ Փաշինյանի «ռենտգենի» պատասխանները
«Հրապարակ». Փաշինյան-Մարուքյան հանդիպումը երեկ չի կայացել
«Ժողովուրդ». Վճռաբեկի դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանը ճաշել է Փաշինյանի առանձնատանը. ինչ են պայմանավորվել
«Հրապարակ». «Իմ քայլում» դեմ են կիսանախագահական համակարգին վերադառնալուն
«Փաստ». Իշխանությունը Գլխավոր շտաբի պետի թեկնածուի ակտիվ փնտրտուքի մեջ է. ինչ անուններ են շրջանառվում
«Հետմահու կոչումազրկե՞լ եք մեր որդուն». զոհված զինծառայողի ծնողները չեն ընդունել որդուն շնորհված մեդալը
Ադրբեջանցիերը Սյունիքում այսօրվանից սկսել են խրամատներ փորել. Գորիսի փոխքաղաքապետ
Այդ լացին, գավառական դերասանությանը, դերասանին հարիր այդ պահվածքին արդեն քչերն են հավատում. հոգեբանը՝ Ն․ Փաշինյանի մասին
«Ես ապացուցելու ոչինչ չունեմ». Վազգեն Մանուկյանի դեմ քրեական գործ է հարուցվել
«Մեզ պետք չէ արյան միջոցով իշխանություն». Վազգեն Մանուկյան
«Մեզ ներողություններ պետք չեն, մեզ մեր զավակներն են պետք». Ալբերտ Հովհաննիսյանի հոր գրառումը
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 10,535 նոր դեպք
Գիտնականները թթվածնային նոր աղետ են կանխատեսել
ԱՀԿ-ն՝ քովիդային անձնագրերի մասին
Ավելին
Ավելին