f

Անկախ

Միֆերի փլուզումն է կարող մեզ ձերբազատել ավելորդ հույսերից ու ճանապարհ բացել կայուն պետական համակարգ վերստեղծելու համար


Հին աստվածների կործանումը

Հասարակությունները միֆերով են սնվում ու միֆերով են կողմնորոշվում: Միֆերը նստած են մեզանից յուրաքանչյուրի գլխում: Դա և Անհատական, և Հասարակական Անգիտակիցն է։ Միֆերն ինքնաբուխ չեն ստեղծվում, այլ մեր գլուխներում ներբեռնվում են մշակույթի, դասագրքերի, մամուլի միջոցով ու շատ կարեւոր է, թե ով է դրանք ներբեռնում եւ ինչի համար։ Եթե դրա հեղինակների նպատակն է ազգային պետականության ստեղծումը, դա մի բան է, եթե միջազգային հանրությունն է, ապա դա այլ բան է ու այլ խնդիրների է ծառայում։

Ինչ միֆերերի են անգիտակից կերպով հավատում անձերը, համապատասխան արդյունք է ունենում անձերի կոլեկտիվը՝ հասարակությունը, պետությունը:

Միֆերը հատկապես կարևոր են պետությունների ճակատագրի համար, սակայն դրանք ջարդվում, կամ այլափոխվում են ճգնաժամային իրավիճակներում, մասնավորապես՝ պատերազմի: Պատերազմը կեղծ միֆերի սանիտարն է։ Դա սարսափելի գնով վաստակած անկեղծության պահն է։

Կործանվող Միֆերը

1. Կա "միջազգային հանրություն", որի համար ինչ-որ արժեքային համակարգ և կոլեկտիվ որոշումների ընդունված մեխանիզմ գոյություն ունի (հիշենք հրադադարի երեք պայմանավորվածությունները)։ Միջազգային քաղաքականությունը հիմնված է ոչ թե ինչ որ արժեքային համակարգի, այլ կրիմինալ աշխարհի օրենքների վրա։

Դա է միջազգային հարաբերությունների ողջ իմաստը։ Մենք տեսանք "թավշյա, ոչ բռնի հեղափոխության" միֆի փլուզումը, որը ՄԱԿ-ի ամբիոնից փորձում էր աշխարհին ծախել քաղաքական դիակը։ Այդ միֆը փլուզված է։ Կան շահեր, կա դրվածք, որտեղ "արժեքները" կես կոպեկ չարժեն։ Կրիմինալ օրենքները նույնպես օրենքներ են, որոնք պետք է տիրապետել ու որտեղ թույլը տեղ չունի եւ չի կարող վերացական արդարության հույս փայփայել։

2․ "Մարդու իրավունքների" միֆի փլուզումը։ Վերցնենք զուգահեռաբեր ընթացող երկու գործընթաց՝ Արցախի ծննդատան ռմբակոծումը, գերիների խոշտանգումները, գնդակահարությունները և Նավալնու "թունավորումը"։ "Միջազգային հանրությունը" Ռուսաստանին պատժում է Նավալնիի "մարդու իրավունքների" խախտման համար և պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի հանդեպ, սակայն կա կոնկրետ մարդանց իրավունքներ, որոնց իրավունքների խախտման ոչ մի ապացույց պետք չէ բերել, ամեն ինչ հստակ է, սակայն հիվանդանոցի ռմբակոծումից տուժած մարդկանց իրավունքի՝ կյանքի իրավունի խախտման համար ոչ մի պատժամիջոց չի կիրառվում։ Կարող ենք Սիրիայից, Իրաքից և բազմաթիվ այլ երկրներից նմանատիպ օրինակներ բերել։ Ինչո՞ւ է այդպես։ Որովհետև կան մեծ շահեր։

Մարդու իրավունքները կարևոր են ցանկացած երկրի կայացման համար, բայց դա ներքին խնդիր է ու յուրաքանչյուր արժանապատիվ հասարակություն պետք է ձգտի այդ իրավուները կատարելագործել: Միջազգային հարաբերություններում "մարդու իրավունքները" խաղաքարտ է, ողջ ցինիզմով հանդերձ թիրախ երկրներին ճնշելու համար։ Պետք չէ թույլ տալ, որ որևէ երկիր միջամտի քո ներքին գործերին։ Այս միֆն էլ է սկսվել կործանվել, ինչը կարևոր է հասուն հասարակություն ձևավորելու համար։ Կարճ ասած, մարդու իրավունքները միջոց են երկրների ներքին գործերին միջամտելու համար ու, որպես հետեւանք, իրավապաշտպանները, թեկուզ իրենց կամքից անկախ, երկրի ներքին գործերին միջամտելու խողովակներ։ Պատահական չի, որ Միացյալ Նահանգները, կամ ասենք Իսրայելը, ոչ մեկին թույլ չեն տալիս միջամտել իրենց Մարդու Իրավունքների խնդիրներին։

3․ Կան երկրներ, ում հետ անվտանգային գլխավոր շահերը համընկնում են, կան երկրներ ում հետ չեն համընկնում ու այդ երկրներն այնպիսին են, ինչպիսին որ կան ու ժողովրդավարական, իսլամական, քիրստոնեական ու այլ տիպի որակումները երկրորդական դեր են կատարում։ Կան շահեր, կան աշխարքաղաքական բալանսներ, կան դրանց վրա հիմնված կոալիցիաներ ու հակակոալիցիաներ։ Դա մենք ակնհայտորեն տեսանք պատերազմի ընթացքում։ "Արժեքները" քաղաքական կատեգորիաներ չեն ու երբեք էլ չեն եղել։ Դա միֆ է։

4․ Տեռորիզմի ու ծայրահեղականների դեմ առաջավոր հանրության պայքարի միֆը նույնպես փլուզվեց։ Համարյա բոլոր տեռորիստական կազմակերպությունները, կրոնական եղբայրությունները (ասենք Թուրքիայում ու Կատարում իշխող Մուսուլման Եղբայրների միությունն և այլն) ստեղծվել են հատուկ ծառայությունների կողմից՝ Արևմտյան, ու այդ կապն ակնհայտորեն շարունակում է գործել։ Նույն գործով են զբաղված իրենց հարգող ցանկացած լուրջ պետությությունների հատուկ ծառայությունները։ Այդ կազմակերպություններն ընդամենը գործիքներ են և պատահական չի, որ ՆԱՏՈ-ի "արժեքավոր անդամ" (ըստ ՆԱՏՈ-ի քարտուղարի, ԱՄՆ ու բրիտանացի անկյունաքարային պաշտոնյաների բնորոշման) Թուրքիայի կողմից Արցախ գործուղված տեռորիստների փաստը բնականորեն է ընդունվում։ Չծանրաբեռնելու համար չեմ բերում 19-րդ դարից սկսած մինչ այժմ եղած հեղափոխական, կրոնական, ազգայնական ու սոցիալ-դոկտրինալ բազմաթիվ շարժումների ստեղծման պատմությունների աստառները։

Սա ընդամենի մի քանի միֆեր էին (որոնց ցուցակը կարող ենք շարունակել), որոնց կործանումը կարևոր է սթափ պետական քաղաքականություն ձևավորելու համար, ինչպես նաև ներքաղաքական առողջ հարաբերություններ ունենալու համար։

Միֆերի փլուզումն է կարող մեզ ձերբազատել ավելորդ հույսերից ու ճանապարհ բացել կայուն պետական համակարգ վերստեղծելու համար։

Ստեփան Դանիելյան ՖԲ Գրառում Հայաստան Միֆեր էսսե

Այլ հոդվածներ հեղինակից

Արտակ Բեգլարյանը Կարմիր խաչի Արցախի գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է մարդասիրական մի շարք ծրագրեր
Ինչու՞ պետք է Պուտինը գերիների հարցը լուծելով աջակցի հակառուսական Նիկոլին (կոլաժ)
Էկոնոմիկայի նախարարը ծանոթացել է Սյունիքի մարզի տնտեսական իրավիճակին
ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարներն Ալմաթիում կմասնակցեն Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
,,Իմ Քայլը,, ներառում է Ջհանգիրյան Մեծագույն Ընտրակեղծարարին․․․ըստ էության դա արվում է Նիկոլ Վովաեվիչ Պառակտիչի հրահանգով
Պատերազմի մասնակիցները չեն ստացել աշխատավարձերը. ակցիա ՊՆ-ի դիմաց. ուղիղ
Ես ՄԵԶ չեմ ճանաչում, այս ի՞նչ ենք դարձել, ինչի՞ ենք վերածվել
Հունվարի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
"Թուրքի քայլը" խմբակցությունը և սորոսը
«Աղվես, գ. Լուսառատ, մեր հավաբնում»․ Օգտատերերից մեկը լուսանկար էր հրապարակել, որտեղ կենդանին կապված էր․ պարզաբանում
Զորավարժությունները չեն վկայում, որ թուրք-ադրբեջանական ղեկավարությունը խաղաղ մտադրություններ ունի ՀՀ հանդեպ. ԱԳՆ խոսնակ
Փաստորեն, Արարատ Օմեգա Միրզոյանն այլեւս կրկնակի ագենտ չէ, այլ միայն թուրքական
Ամոթալի է, որ Հայաստանի ղեկավարն Արցախի տարածքում ամենահին հայկական քաղաքի մասին խոսում է 100 տարի առաջվա վիճակագրությամբ. Թ. Պողոսյան
Չենք մասնակցել բովանդակային քննարկումներին, բնականաբար, չենք մասնակցելու նաև ԲԴԽ անդամների ընտրությանը. Իվետա Տոնոյան
Արցախի Ջաբրայիլի շրջանում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել
Դատարանը մերժեց Ռ․ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը․ դատախազները չեն հեռացվի գործի վարույթից
Մահացած են գտել Բակո Սահակյանի անվտանգության աշխատակցին, ով հայտնի է «Վամպիր» մականվամբ
Իրավաբան-գիտնականի համար տարիքային սահմանափակում չկա. պատգամավորը՝ Ջհանգիրյանի թեկնածության մասին
«Լուսավոր Հայաստանը» չի մասնակցի ԲԴԽ անդամների ընտրության քվեարկությանը
Արագածոտնի մարզի 20-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ նույն մարզի 18-ամյա բնակչի սպանության կասկածանքով
«Հունվարի 28-ին Հայոց բանակի կազմավորման 30 եւ կազմաքանդման 3 ամյակն է»․ Մխիթարյան
Գործող իշխանությունը Ադրբեջանի ներկայացուցչությունն է ՀՀ-ում, թքած ունեմ, թե ինքն ինչ կարծիք ունի. Բաբայան
Դանակահարություն Աշտարակ քաղաքում. 19-ամյա երիտասարդը մահացել էր հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին
Հունվարի 21-ից 22-ը բացահայտվել է հանցագործության 50 դեպք
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար
Ավելին
Ավելին