f

Անկախ

Թրամփի կողմնակիցների ընդվզումները ԱՄՆ-ում


ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները հունվարի 7-ին Վաշինգտոնում ներխուժել են Կոնգրեսի շենքը, ուր տեղի էր ունենում նախագահական ընտրությունների արդյունքների հաստատման ընթացակարգը: Այս մասին հաղորդում է TASS-ը՝ հղում անելով տեղի լրատվամիջոցներին:

  • Ըստ ԱՄՆ կենտրոնական հեռուստաալիքների տվյալների՝ Կոնգրեսի շենքը շրջափակել էր ոստիկանությունը, քանի որ Թրամփի կողմնակիցները փորձում էին գրոհել այն: Օրենսդիրներին, որոնց թվում և փոխնախագահ Մայքլ Փենսին, տարհանել են:
  • Ինչպես հաղորդել է ԱՄՆ ազգային հանրային ռադիոն, ցուցարարները փորձել են ներխուժել Ներկայացուցիչների պալատի դահլիճը, նրանք ջարդել են դռների ապակիները:
  • Ոստիկաններն այդ պահին զենք են բարձրացրել և հրամայել են ցուցարարներին լքել Կոնգրեսի շենքը:
  • Կոնգրեսը, ինչպես հաղորդել է CNN-ը, դադարեցրել է երկրի նախագահական ընտրությունների արդյունքների քննարկումները:
  • Ըստ հեռուստաընկերության տվյալների՝ հրաձգությունների հետևանքով Կոնգրեսում մի կին է ծանր վիրավորվել և վերջին տվյալներով՝ մահացել է: Վիրավորվել են նաև իրավապահ մարմինների մի քանի աշխատակիցներ: Նրանցից մեկին տեղափոխել են հիվանդանոց:
  • Fox News-ը հաղորդում է, որ Պենտագոնը մտադիր է Վաշինգտոնում տեղայակայել Ազգային գվարդիայի մոտ 1,8 հազար զինծառայողների:
  • ԱՄՆ պաշտպանության նախարարությունում չեն ճշտել քաղաք ուղարկվող  համակազմի թվաքանակը՝ հայտարարելով, որ Ազգային գվարդիան «մոբիլիզացվել է Կոլումբիա մայրաքաղաքային երկրամասի իրավապահ ծառայություններին աջակցություն ցույց տալու համար», իսկ նախարարի պաշտոնակատար Քրիստոֆեր Միլլերը «կապի մեջ է Կոնգրեսի ղեկավարության հետ»:
  • Վաշինգտոնի իշխանությունները պարետային ժամ են մտցրել՝ ելնելով ընդվզումներից և քաղաքի կենտրոնում ստեղծված անկարգություններից:
  • Իրավապահ մարմինները ստուգում են Վաշինգտոնում հնարավոր ինքնաշեն պայթուցիկ սարքերի առկայության մասին տեղեկատվությունը:
  • Ավելի ուշ, ինչպես հաղորդել է ABC հեռուստաալիքը, հայտնի է դարձել, որ Թրամփի կողմնակիցների մի մասը սկսել է հեռանալ Կոնգրեսից:
  • NBC-ի տվյալներով, հատուկ նշանակության զորքերը մտել են Կոնգրեսի շենք: Այնուհետև իրավապահներին հաջողվել է ազատել ԱՄՆ Կոնգրեսի շենքում Սենատի նիստերի դահլիճը ցուցարարներից:  

Վաշինգտոնի արձագանքը

  • Թրամփը կոչ է արել Կոնգրեսի շենքի մոտ հավաքված ցուցարարներին բռնությունների չդիմել: Նա նաև ուղերձ է տեսագրել, որով խնդրել է իր կողմնակիցներին տուն գնալ: Միաժամանակ նա կրկին հայտարարել է, որ իր հաղթանակը նախագահական ընտրություններում «գողացել» են:
  • Twitter-ը, որտեղ տեղադրված էր Թրամփի այդ ուղերձը, արգելափակել է այդ տեսագրության հավանություններն ու մեկնաբանությունները «բռնության վտանգի պատճառով»:
  • Սպիտակ տունը նույնպես կոչ է արել ցուցարարներին վերջ տալ բռնությանը և հանգստություն պահպանել:
  • Բայդենը կոչ է արել Թրամփին անհապաղ պահանջել դադարեցնել Կապիտոլիումի պաշարումը Վաշինգտոնում: Նա անկարգությունները Վաշինգտոնում համարել է խռովություն, որը վտանգի տակ է դնում ամերիկյան ժողովրդավարական համակարգը:
  • Ըստ CNN-ի տեղեկատվության՝ Թրամփի օգնականները կոչ են արել նրան ավելի վճռական հայտարարությամբ հանդես գալ՝ կապված անկարգությունների հետ, «բայց նա առայժմ հրաժարվել է»:

Աշխարհի արձագանքը

  • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հատուկ հայտարարությամբ նշել է, որ ապշած է ամերիկյան մայրաքաղաքում տեղի ունեցածից և կոչ է արել հարգել ընտրությունների արդյունքները: Այդ հայտարարությունն առաջինն է ԱՄՆ-ի ներսում տեղի ունեցողի մասին, համենայն դեպս դարասկզբից ի վեր, մինչ այդ դաշինքում գերադասել են չմեկնաբանել ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներքին իրավիճակը:
  • ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի առաջնորդները և նրա նախագահ Պիտեր Լորդը դատապարտել են բռնությունները Վաշինգտոնում ընդվզումների ժամանակ, կոչ են արել հարգել ժողովրդավարական գործընթացները և «երախտագիտություն են հայտնել Կոնգրեսի անդամներին և այլ քաղաքական առաջնորդներին», որոնք դատապարտել են գործընթացը:
  • Մեծ Բրիտանիայի՝ ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցներից մեկի վարչապետ Բորիս Ջոնսոնը Թրամփի կողմնակիցների գործողությունները համարել է խայտառակություն: Նա ընդգծել է, որ այժմ «կենսականորեն կարևոր է, որպեսզի իշխանության փոխանցումը տեղի ունենա խաղաղ և համաձայն գործող կարգի»:
  • ԳԴՀ-ի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասը կոչ է արել Դոնալդ Թրամփին և նրա կողմնակիցներին ընդունել ԱՄՆ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները:

Աշխարհում Դոնալդ Թրամփ Ջո Բայդեն ԱՄՆ նախագահական ընտրություններ

Այլ հոդվածներ հեղինակից

Բոլշևիկներն էլ Ալեքսանդրապոլ-Գյումրիում խանգարել են Նժդեհի ելույթը․․․
Լյուստրացիայի ժամանակը
Գործող իշխանություններն սպասարկում են 2 թշնամի պետությունների շահերը․ Լ․ Ալավերդյան
Հատուկ ծառայությունների համար գտածոները
Ո՞րն է ավելի վիրավորական, բուն երևո՞ւյթը, թե դրան անուն տալը
Նիկոլի դեմ պայքարի և Նիկոլի պայքարի մասին...
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 3 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Որևէ ազգային անվտանգության ծառայություն երբևէ չի կարող ընդունել կոնկրետ անձի իր գործակալ հանդիսանալու, ավելին՝ գործակալ ունենալու հանգամանքը։
«Բոմժե՞ր», թե՞ սրբապիղծ ստահակներ. իրականության մասին
Նիկոլի հրաժարականի պահանջով ավտոերթ Երևանում,ուղիղ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 351 նոր դեպք. մահացել է 6 մարդ
Սուրեն Սահակյանը նշանակվել է պաշտպանության փոխնախարար
Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է. Միքայել Մինասյանը փաստաթուղթ է հրապարակել (ֆոտո, վիդեո)
Կարևոր արձանագրումներ Վազգեն Մանուկյանի ելույթից վանաձորցիների հետ հանդիպմանը
ԱՄՆ-ում  մեկ  օրում  կորոնավիրուսի ավելի քան 200 հազար դեպք  է հայտնաբերվել
Հայտնի բժիշկը՝ աշխարհում  տարեկան  20  միլիոն մարդու մահվան պատճառի մասին
Լուկաշենկոն հայտարարել է, որ կառավարությունը սխալներ է թույլ տվել
Ռուսաստանում մեկ օրում  կորոնավիրուսի 24 092 դեպք է  հայտնաբերվել
Իրանում  ԱՄՆ պատժամիջոցները ցուցադրականություն են   անվանել
Լռութեան ձայնը...
Փաշինյանն ունի թիմ, և դա «Իմ քայլը չէ». մի 20 հոգի, հիմնականում՝ օտարերկրյա լրտեսներ. Վազգեն Մանուկյան
Բանակը վերականգնելու համար առնվազն 2-3 տարի պետք է, այդ ընթացքում չկա որևէ հիմար, որը պատերազմ կսկսի․ Վազգեն Մանուկյան
Վանաձորում հանդիպումը քաղաքացիների հետ անցնում է ջերմ մթնոլորտում։
Արդյունքում մարդիկ "ռուս-թուրքական" դավադրությամբ բացատրությունների ծուղակն են ընկնում ու նման պրիմիտիվ մտածողության արդյունքում
Ապացուցված եմ համարում, որ Շուշին ոչ թե գրավել են ադրբեջանցիները, այլ տվել են մերոնք․ Վազգեն Մանուկյան
Ավելին
Ավելին