f

Անկախ

Նիկոլը պատուհաններ խցող է


«Պարոն Գաբրելյանովը գրում է, որ Նիկոլ Վովաևիչը փորձում է «Բրեստյան խաղաղություն» ստորագրել: Առանց բռնակցման և ռազմատուգանքի: Ընթերցողները խնդրեցին մեկնաբանել տվյալ ենթադրությունները, կփորձեմ դա անել»,- Telegram ալիքում գրում է Գերման Կուլիկովսկին, որին հղում է արել Արամ Գաբրելյանովը:

«Նախ կուզենայի բերել Օտտո ֆոն Բիսմարկի խոսքը, որը ռուսատյացները, չգիտես ինչու, տալիս են կրճատված տարբերակով, այսպես. «Ռուսների հետ պայմանագրերը չարժեն այն թուղթը, որի վրա գրված են»: Մինչդեռ լրիվ տարբերակն այսպիսին է.

«Հույս չունենաք, որ մի անգամ օգտվելով Ռուսաստանի թուլությունից, կարող եք ընդմիշտ շահաբաժին ունենալ: Ռուսները միշտ գալիս են իրենց փողերի հետևից: Եվ երբ նրանք գան, հույս մի կապեք ձեր ստորագրած ճիզվիտական համաձայնագրերի հետ, որոնք իբրև թե արդարացնում են ձեզ: Դրանք չարժեն այն թուղթը, որի վրա գրված են: Ուստի ռուսների հետ արժի կա՛մ ազնվորեն խաղալ, կա՛մ ընդհանրապես չխաղալ»:

Համաձայնեք, որ Երկաթյա կանցլերն ասում է միանգամայն հակառակն այն ամենի, ինչ ասում են զանազան միջատների թրթուրները:

Հիմա Փաշինյանի հետ կապված թեմայով: Նիկոլ Վովաևիչը սկզբունքորեն կարող է ստորագրել Բրեստյան խաղաղություն, ինչպես որ պահանջում են թուրքական գործընկերները:  Սակայն պետք է հաշվի առնել մի հանգամանք: Տվյալ թուղթն իրոք չի ունենա դրա համար ծախսված թղթի գինը: Հակասությունների թնջուկն այնքան ամուր է Անդրկովկասում, որ հնարավոր չէ քանդել այդ կերպ: Կողմերից մեկը պետք է միանշանակ ծանր պարտություն կրի և գլխավորը՝ նպատակաուղղված գնա կրտսեր գործընկերոջ ուղիով:

Փաշինյանի վտանգավորությունը թղթերը չեն: Նա կարող է ստորագրել ինչ ասես: Վտանգավորությունը հատկապես այն է, որ նպատակասլաց փորձում է Հայաստանն այնպիսի դրության մեջ դնել, որ հնարավոր չլինի զարգացնել երկիրը առանց թուրքիայի կապիտալի կողմը նայելու և տարածաշրջանում առանց թուրքական հեգեմոնիայի: Դրա համար թղթերը բավարար չեն: Ես հենց այնպես չբերեցի Բրեստյան խաղաղության օրինակը: Կամ, եթե ինչ-որ մեկին դուր է գալիս ավելին, Փարիզյան խաղաղության օրինակը Ղրիմի պատերազմից հետո:

Ռուսաստանը կարծես նույնպես հրաժարվեց նավատորմից: Իսկ հետո ոչնչացրեց Թուրքիային 1877-78 թթ. պատերազմում: Խնդիրը նպատակադրումն է: Ռուսաստանի նպատակն էր ուժեղանալ և վրեժ լուծել, դուրս շպրտել օսմաններին Եվրոպայից:

Փաշինյանի նպատակն է հեռացնել Հայաստանին այն ուղուց, որը տանում է ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացմանը և, վերջ ի վերջո, ռևանշի, հենց որ բացվի հնարավորությունների պատուհանը:

Փաշինյանի համար կարևոր է այնպիսի երկիր կառուցել, որն ընդհանրապես հնարավորությունների որևէ պատուհան չունենա:

Նիկոլը պատուհաններ խցող է»:

 

քաղաքական բանակցություններ Գերման Կուլիկովսկի Արամ Գաբրելյանով

Այլ հոդվածներ հեղինակից

"Թուրքի քայլը" խմբակցությունը և սորոսը
«Աղվես, գ. Լուսառատ, մեր հավաբնում»․ Օգտատերերից մեկը լուսանկար էր հրապարակել, որտեղ կենդանին կապված էր․ պարզաբանում
Զորավարժությունները չեն վկայում, որ թուրք-ադրբեջանական ղեկավարությունը խաղաղ մտադրություններ ունի ՀՀ հանդեպ. ԱԳՆ խոսնակ
Փաստորեն, Արարատ Օմեգա Միրզոյանն այլեւս կրկնակի ագենտ չէ, այլ միայն թուրքական
Ամոթալի է, որ Հայաստանի ղեկավարն Արցախի տարածքում ամենահին հայկական քաղաքի մասին խոսում է 100 տարի առաջվա վիճակագրությամբ. Թ. Պողոսյան
Չենք մասնակցել բովանդակային քննարկումներին, բնականաբար, չենք մասնակցելու նաև ԲԴԽ անդամների ընտրությանը. Իվետա Տոնոյան
Արցախի Ջաբրայիլի շրջանում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել
Դատարանը մերժեց Ռ․ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը․ դատախազները չեն հեռացվի գործի վարույթից
Մահացած են գտել Բակո Սահակյանի անվտանգության աշխատակցին, ով հայտնի է «Վամպիր» մականվամբ
Իրավաբան-գիտնականի համար տարիքային սահմանափակում չկա. պատգամավորը՝ Ջհանգիրյանի թեկնածության մասին
«Լուսավոր Հայաստանը» չի մասնակցի ԲԴԽ անդամների ընտրության քվեարկությանը
Արագածոտնի մարզի 20-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ նույն մարզի 18-ամյա բնակչի սպանության կասկածանքով
«Հունվարի 28-ին Հայոց բանակի կազմավորման 30 եւ կազմաքանդման 3 ամյակն է»․ Մխիթարյան
Գործող իշխանությունը Ադրբեջանի ներկայացուցչությունն է ՀՀ-ում, թքած ունեմ, թե ինքն ինչ կարծիք ունի. Բաբայան
Դանակահարություն Աշտարակ քաղաքում. 19-ամյա երիտասարդը մահացել էր հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին
Հունվարի 21-ից 22-ը բացահայտվել է հանցագործության 50 դեպք
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար
Դիլիջանում տուն է հրդեհվել. Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ
Հավանաբար Սասուն Խաչատրյանի «անուրանալի» ծառայությունների համար նրա եղբորը վարձահատույց են լինում. Արսեն Բաբայան
Ավագ դպրոցներում ստեղծվել են բնագիտական առարկաների գծով լաբորատորիաներ
«Վերջացնես դու, ես չեմ վերջացնելու. Ռազբորկա էր, վերջացրեցինք». Ակցիայի մասնակիցը՝ ոստիկանին
Մեծ առումով, մասնակիցների կազմն էլ տեսնելիս արդեն պարզ է, թե դրանք ուր, երկրի սպառնալիքներն ու անվտանգության լուծումներն ուր
ՀՀ Ազգային ժողովը սահմանափակում է լրատվամիջոցների և լրագրողների մուտքը ԱԺ. «Մեդիա պաշտպան»
Այն պատգամավորները, որ ճողոպրելով մտնում են ԱԺ, իրենք ո՞նց են քարոզարշավ անելու. Հայկ Մամիջանյան
Արցախում կենսաթոշակառուի մահվան նպաստի համար հուղարկավորության փաստաթուղթ չի պահանջվի
Ավելին
Ավելին