f

Անկախ

ՄԻԱՅՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ


Այն , որ Հայաստանում առկա է քաղաքական, սոցիալական ճգնաժամ,վտանգված է պետականությունը, կարծես ընդունում են բոլոր քաղաքական, հասարակական ուժերը, նույնիսկ ՀՀ նախագահը, «Լուսավոր Հայաստանը» և այլ «առաջադեմ» ուժեր։ Եվ բոլոր ուժերն ու գործիչները, այդ թվում վերոնշյալներն ու իրենց արմատական համարող ուժերը հայտարարում են․ «Վարչապետի հեռացումը միայն սահմանադրական ճանապարհով»։ Իհարկե, ողջունելի է , որ կարծես, Հայաստանում բոլոր ուժերը ցանկանում են գործել օրենքների և սահմանադրության շրջանակներում։ Համենայն դեպս, մի քանի հարցեր ունեմ նշյալ ուժերին և գործիչներին, հատկապես ՀՀ նախագահին և «Լուսավոր Հայաստանին»․

-Նախ, կարծես,մինչ 2018թ․ ստի և կեղծիքի հեղափոխությունը, այն ժամանակների ընդդիմության և քաղ․ հասարակության ներկայացուցիչները հայտարարում էին , որ սահմանադրական հանրաքվեն կեղծվել է և սահմանադրությունը լեգիտիմ չէ։ Արդ, ի՞նչ պատահեց, որ այդ նույն մարդիկ այսօր պահանջում են՝ միայն սահմանադրական ճանապարհով։

- ՀՀ Սահմանադրության և օրենքներին համապատասխան էին, արդյո՞ք, 2018թ․ վարչապետի հրահանգով ամբոխի կողմից Աժ –ի շրջափակումը։

- 2019թ․ նույն վարչապետի հրահանգով նույն ամբոխի կողմից ՀՀ դատարանների շրջափակումը։

- 2019թ․ ՍԴ անդամներին «թոշակի» ուղարկելու մասին օրենքը։

- 2020թ․ ՍԴ անդամներին պաշտոնազրկելու մասին օրենքը հանրաքվեի դնելը։

- 2020թ․ ՍԴ անդամներին «օրենքով» պաշտոնանկ անելը։

- 2020թ․ նոյեմբերի 9-ին վարչապետի կողմից ստորագրված կապիտուլյացիան։

Շարքը կարելի է շարունակել։

ՀՀ նախագահն ու «Լուսավոր Հայաստանը» այս ամենը կարող էին կանխել, ժամանակին դիմելով ՍԴ։ Այնպես որ, թող լռեն և «լուրջ դեմքերով» ավելորդ մտավարժանքներ չանեն։ Իրավիճակի համար նրանք նույնպես պատասխանատու են ,առնվազն իրենց անգործությամբ, կամ, որ ավելի հավանական է, վարչապետի հետ համագործակցությամբ։Իսկ «արմատական ընդդիմությու՞նը»․․․․??????????????????????

Ավետիք Իշխանյան ՖԲ Գրառում Հայաստան Սահմանադրություն խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Ստեփանակերտում ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով
Իրավաբան-գիտնականի համար տարիքային սահմանափակում չկա. պատգամավորը՝ Ջհանգիրյանի թեկնածության մասին
«Լուսավոր Հայաստանը» չի մասնակցի ԲԴԽ անդամների ընտրության քվեարկությանը
Արագածոտնի մարզի 20-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ նույն մարզի 18-ամյա բնակչի սպանության կասկածանքով
«Հունվարի 28-ին Հայոց բանակի կազմավորման 30 եւ կազմաքանդման 3 ամյակն է»․ Մխիթարյան
Գործող իշխանությունը Ադրբեջանի ներկայացուցչությունն է ՀՀ-ում, թքած ունեմ, թե ինքն ինչ կարծիք ունի. Բաբայան
Դանակահարություն Աշտարակ քաղաքում. 19-ամյա երիտասարդը մահացել էր հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին
Հունվարի 21-ից 22-ը բացահայտվել է հանցագործության 50 դեպք
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար
Դիլիջանում տուն է հրդեհվել. Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ
Հավանաբար Սասուն Խաչատրյանի «անուրանալի» ծառայությունների համար նրա եղբորը վարձահատույց են լինում. Արսեն Բաբայան
Ավագ դպրոցներում ստեղծվել են բնագիտական առարկաների գծով լաբորատորիաներ
«Վերջացնես դու, ես չեմ վերջացնելու. Ռազբորկա էր, վերջացրեցինք». Ակցիայի մասնակիցը՝ ոստիկանին
ՀՀ Ազգային ժողովը սահմանափակում է լրատվամիջոցների և լրագրողների մուտքը ԱԺ. «Մեդիա պաշտպան»
Այն պատգամավորները, որ ճողոպրելով մտնում են ԱԺ, իրենք ո՞նց են քարոզարշավ անելու. Հայկ Մամիջանյան
Արցախում կենսաթոշակառուի մահվան նպաստի համար հուղարկավորության փաստաթուղթ չի պահանջվի
Արամ Գաբրելյանով. Փաշինյանը որպես քաղաքական գործիչ և որպես մարդ կորած է
Պարգև արքեմիսպոկոս Մարտիրոսյանի՝ այլ պաշտոնի կոչվելը պայմանավորված էր միմիայն նրա առողջական վիճակով. Տեր Վահրամ
Արայիկ Հարությունյանը Մանե Թանդիլյանի հետ քննարկել է սոցիալական ծրագրերի ընթացքը
Դատապարտում ենք ԼՂ հակամարտության հետ առնչվող վայրագության դեպքերը, բոլոր մեղավորները պետք է պատժվեն․ ԱՄՆ դեսպան
Ծառայություններ՝ «մեկ պատուհանի» սկզբունքով․ գործարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նոր կայքը
Փաշինյանի եւ Արցախի նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք. Նրանք նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են
Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշանը միացել է տեխնիկական աշխատանքներ կատարելու ընթացքում. ԱԻՊԾ
Թաթոյանը սահմանների որոշման գործընթացի ոչ լեգիտիմ լինելու հարցերով դիմել է եվրոպական կառույցների ղեկավարներին
Ավելին
Ավելին