f

Անկախ

«Վճռական» ասելով մարդիկ հիմնականում մի բան նկատի ունեն՝ դավաճանի ֆիզիկական լիկվիդացիան


Facebook-յան լրահոսն եմ նայում ու տեսնում, որ ընկերներիցս շատերը պատրաստվում են վաղը առավոտյան խոչընդոտել դավաճան Նիկոլի Մոսկվա գնալուն։ Դա հիմնականում այն նույն մարդիկ են, ում վերջին շրջանում հաճախ եմ հանդիպում տարբեր բողոքի ցույցերի ընթացքում։

Նրանց գրառումների կողքին տեսնում եմ այլ մարդկանց մեկնաբանությունների մեծ թիվ, ովքեր հաճախ առաջիններին մեղադրանքներ են ուղղում ՝ հիմնականում վճռական գործողություններ պահանջելով։

Վերջին օրերին շատ եմ մտածում այդ «վճռական» ասվածի մասին ու ինձ մոտ հետզհետե համոզմունք է դառնում այն, որ «վճռական» ասելով մարդիկ հիմնականում մի բան նկատի ունեն՝ դավաճանի ֆիզիկական լիկվիդացիան։ Հասարակական, հանրային վճռականության մասին գրեթե խոսակցություն չկա։ Հիմա նստած մտածում եմ՝ ի՞նչ եք կարծում, եթե վաղը վճռական գործողություններ պահանջողներն առավոտ շուտ վեր կենան և ոչ միայն օդանավակայանի մոտ, այլ ընդհանրապես ամեն տեղ ճանապարհ փակեն, դավաճան Նիկոլը կկարողանա՞ Մոսկվա գնալ։ Երևի թե… Բայց այնտեղից հաստատ չի կարող հետ գալ։ Համենայն դեպս, որպես ՀՀ վարչապետ չի կարող հետ գալ։

Ասածս ի՞նչ է։ Դե դուք հասկացաք)))։ Չէ, ոչ ոքի չեմ մեղադրում։ Բայց ակնարկում եմ։ Սիրելիներս, քանի դեռ ամենքիս գլխավոր պահանջը ոչ թե դավաճանի հեռացումն է, այլ որ դիմացինը վճռական լինի, կամ էլ թե հարթակում այս կամ այն գործչի փոխարեն մեկ ուրիշը լինի և նման այլ բաներ, դավաճանը խուսանավելու տեղ է ունենալու։

Չպիտի մեզ այդկերպ պահենք, ընկերներ։ Եկեք վերջապես հավաքվենք ու ամենակարևոր հարցին լուծում տանք։ Մնացածի մասին հետո ավելի հանգիստ պայմաններում կմտածենք։

Հրանտ Մելիք-Շահնազարյան ՖԲ Գրառում Նիկոլայ Կոստանդյան վարչապետի հրաժարական Հայաստան խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

ՈՒՍԱՊԱՐԿԵՐԻ ՖՐԱԿՑԻԱՅԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ!!!!!
Բոլշևիկներն էլ Ալեքսանդրապոլ-Գյումրիում խանգարել են Նժդեհի ելույթը․․․
Լյուստրացիայի ժամանակը
Գործող իշխանություններն սպասարկում են 2 թշնամի պետությունների շահերը․ Լ․ Ալավերդյան
Հատուկ ծառայությունների համար գտածոները
Ո՞րն է ավելի վիրավորական, բուն երևո՞ւյթը, թե դրան անուն տալը
Նիկոլի դեմ պայքարի և Նիկոլի պայքարի մասին...
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 3 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Որևէ ազգային անվտանգության ծառայություն երբևէ չի կարող ընդունել կոնկրետ անձի իր գործակալ հանդիսանալու, ավելին՝ գործակալ ունենալու հանգամանքը։
«Բոմժե՞ր», թե՞ սրբապիղծ ստահակներ. իրականության մասին
Նիկոլի հրաժարականի պահանջով ավտոերթ Երևանում,ուղիղ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 351 նոր դեպք. մահացել է 6 մարդ
Սուրեն Սահակյանը նշանակվել է պաշտպանության փոխնախարար
Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է. Միքայել Մինասյանը փաստաթուղթ է հրապարակել (ֆոտո, վիդեո)
Կարևոր արձանագրումներ Վազգեն Մանուկյանի ելույթից վանաձորցիների հետ հանդիպմանը
ԱՄՆ-ում  մեկ  օրում  կորոնավիրուսի ավելի քան 200 հազար դեպք  է հայտնաբերվել
Հայտնի բժիշկը՝ աշխարհում  տարեկան  20  միլիոն մարդու մահվան պատճառի մասին
Լուկաշենկոն հայտարարել է, որ կառավարությունը սխալներ է թույլ տվել
Ռուսաստանում մեկ օրում  կորոնավիրուսի 24 092 դեպք է  հայտնաբերվել
Իրանում  ԱՄՆ պատժամիջոցները ցուցադրականություն են   անվանել
Լռութեան ձայնը...
Փաշինյանն ունի թիմ, և դա «Իմ քայլը չէ». մի 20 հոգի, հիմնականում՝ օտարերկրյա լրտեսներ. Վազգեն Մանուկյան
Բանակը վերականգնելու համար առնվազն 2-3 տարի պետք է, այդ ընթացքում չկա որևէ հիմար, որը պատերազմ կսկսի․ Վազգեն Մանուկյան
Վանաձորում հանդիպումը քաղաքացիների հետ անցնում է ջերմ մթնոլորտում։
Արդյունքում մարդիկ "ռուս-թուրքական" դավադրությամբ բացատրությունների ծուղակն են ընկնում ու նման պրիմիտիվ մտածողության արդյունքում
Ավելին
Ավելին