f

Անկախ

Երևանում ճանապարհը չզիջելու պատճառով վնասել են թուրքական համարանիշներով բեռնատարները


SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, հունվարի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում, Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Նաիրի Զարյան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկում քաղաքացիները թուրքական համարանիշներով բեռնատար ավտոմեքենա են կոտրում:

Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են լուսարձակներով և կողային հայելիներով վնասված վիճակում TR 08 K 6839 և TR 08 K 6614 կցորդիչով բեռնատար ավտոմեքենաները:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզել են, որ նշված բեռնատարները պատկանում են Երևանում գործող «Գյուզդեն Նակլիատ» ՍՊԸ-ին և ոստիկանություն է հրավիրվել նշված ՍՊԸ-ի ներկայացուցիչը:

Պարզվել է, որ Ազատության պողոտայում երթևեկելիս միմյանց ճանապարհ չզիջելու համար նշված բեռնատարները կանգնեցվել են ինչ-որ ավտոմեքենայի վարորդի կողմից, որտեղից իջել են 2 քաղաքացի, և մետաղյա ձողերով հարվածել ու վնասել են թուրքական բեռնատարների լուսարձակներն ու աջակողմյան հայելիները:

 Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ այդ արարքը կատարող անձանցից մեկը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 48-ամյա Էդվին Մոքելի Խոդավերդինն է:

Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառոււմներ՝ նրան և մյուս անձի ինքնությունը պարզելու ու նրանց հայտնաբերելու ուղղութամբ: Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

 

բեռնատար Հայաստան ՀՀ Ոստիկանություն խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

ՈՒՍԱՊԱՐԿԵՐԻ ՖՐԱԿՑԻԱՅԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ!!!!!
Բոլշևիկներն էլ Ալեքսանդրապոլ-Գյումրիում խանգարել են Նժդեհի ելույթը․․․
Լյուստրացիայի ժամանակը
Գործող իշխանություններն սպասարկում են 2 թշնամի պետությունների շահերը․ Լ․ Ալավերդյան
Հատուկ ծառայությունների համար գտածոները
Ո՞րն է ավելի վիրավորական, բուն երևո՞ւյթը, թե դրան անուն տալը
Նիկոլի դեմ պայքարի և Նիկոլի պայքարի մասին...
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 3 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Որևէ ազգային անվտանգության ծառայություն երբևէ չի կարող ընդունել կոնկրետ անձի իր գործակալ հանդիսանալու, ավելին՝ գործակալ ունենալու հանգամանքը։
«Բոմժե՞ր», թե՞ սրբապիղծ ստահակներ. իրականության մասին
Նիկոլի հրաժարականի պահանջով ավտոերթ Երևանում,ուղիղ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 351 նոր դեպք. մահացել է 6 մարդ
Սուրեն Սահակյանը նշանակվել է պաշտպանության փոխնախարար
Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է. Միքայել Մինասյանը փաստաթուղթ է հրապարակել (ֆոտո, վիդեո)
Կարևոր արձանագրումներ Վազգեն Մանուկյանի ելույթից վանաձորցիների հետ հանդիպմանը
ԱՄՆ-ում  մեկ  օրում  կորոնավիրուսի ավելի քան 200 հազար դեպք  է հայտնաբերվել
Հայտնի բժիշկը՝ աշխարհում  տարեկան  20  միլիոն մարդու մահվան պատճառի մասին
Լուկաշենկոն հայտարարել է, որ կառավարությունը սխալներ է թույլ տվել
Ռուսաստանում մեկ օրում  կորոնավիրուսի 24 092 դեպք է  հայտնաբերվել
Իրանում  ԱՄՆ պատժամիջոցները ցուցադրականություն են   անվանել
Լռութեան ձայնը...
Փաշինյանն ունի թիմ, և դա «Իմ քայլը չէ». մի 20 հոգի, հիմնականում՝ օտարերկրյա լրտեսներ. Վազգեն Մանուկյան
Բանակը վերականգնելու համար առնվազն 2-3 տարի պետք է, այդ ընթացքում չկա որևէ հիմար, որը պատերազմ կսկսի․ Վազգեն Մանուկյան
Վանաձորում հանդիպումը քաղաքացիների հետ անցնում է ջերմ մթնոլորտում։
Արդյունքում մարդիկ "ռուս-թուրքական" դավադրությամբ բացատրությունների ծուղակն են ընկնում ու նման պրիմիտիվ մտածողության արդյունքում
Ավելին
Ավելին