f

Անկախ

Զոհված Կամո Շահբազյանի հինգ երեխաները մնացել են առանց կերակրողի


Երբ պատերազմը սկսվեց, Կամոն կամավոր էր ցանկանում գնալ, բայց նրան զանգեցին ու կանչեցին որպես պահեստազորային։ Ասացի՝ ո՞ւր ես գնում, քո հինգ երեխաներին թողնում։ Ասաց՝ իմ հինգ երեխաների համար, եթե ես չգնամ, ո՞վ գնա։ Սկզբից իրեն տարան Գորիս, հետո՝ Ասկերան։ Գորիսում, երբ իմացել են, որ բազմազավակ հայր է, ցանկացել են հետ ուղարկել, բայց Կամոն ասել է՝ եթե հիմա հետ ուղարկեք, հաջորդ օրն եմ գալու»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Կամո Շահնազարյանի կինը՝ Մանուշ Վարդազարյանը։

Կամոն պատերազմ էր մեկնել բարձր տրամադրությամբ։

«Հեռախոսազրույցների ժամանակ էլ շատ ուրախ տրամադրություն ուներ, մեզ ոգևորում էր։ Բայց հոկտեմբերի 12-ին՝ իր մահվան օրը, մեր զրույցի ժամանակ ասաց՝ ամեն բանի պատրաստ եղիր, ես դուխով առաջ եմ գնում։ Ասաց՝ ուժեղ եղիր, հանկարծ աչքերիցդ արցունք չգնա։ Այդ զրույցից ժամեր անց ամուսինս զոհվել է»,- պատմեց Մանուշը։

Ընտանիքում կա հինգ անչափահաս երեխա՝ 17-ամյա Հարությունը, 14-ամյա Սարգիսը, 12-ամյա Գևորգը, 3-ամյա Մարին և 1-ամյա Դավիթը։

«Մարին առաջ ասում էր՝ մամ, պապայիս, համար չլացես, հիմա ինքն է լացում, հենց մութն ընկնում է, ասում է՝ մամա, պապայիս կարոտել եմ։ Չգիտեմ՝ ինչ պատասխանեմ։ Կամոն հենց դռնից ներս էր մտնում Մարին միանգամից վազում էր դեպի իրեն՝ ասելով՝ պապաս եկավ, պապաս եկավ։ Դավիթն էլ ամեն օր մոտենում է նկարին, համբուրում է, շոյում նկարը։ Մեծ տղաներս ցավը լուռ են տանում»,- պատմեց զոհվածի կինը։

Այս ընտանիքին NEWS.am-ը անդրադարձել էր նաև 4 տարի առաջ։ Ընտանիքը բնակվում էր հանրակացարանի նկուղային հարկում։ Որոշ ժամանակ անց նրանց տրամադրվել էր հանրակացարանային բնակարան։ Այժմ ընտանիքը կրկին օգնության կարիք ունի, զրկվել է կերակրող ձեռքից։

«Ամուսինս ամեն աշխատանք կատարում էր՝ հիմնականում առևտրով էր զբաղվում ու մեր երեխաներին ամեն ինչով ապահովում էր։ Ասում էր՝ աղջիկս իմ թագուհին է, տղաներս կմեծանան, իրար հետ սարեր շուռ կտանք։ Իսկ ես չեմ աշխատում, քանի որ թոքր տղայիս դեռ չեմ կարող մենակ թողնել։ Ապրում ենք անհատների բարեգործությունների միջոցով։ Ինձ հիմա միայն իմ հինգ պարգևները և նրանց լավ ապագա տալն է ուժ տալիս ապրելու»,- ասաց Մանուշը։

Կամո Շահբազյանը զոհվել է հոկտեմբերի 12-ին Աղդամում։ Հուղարկավորվել է «Եռաբլուրում»։

Մանուշ Շահբազյանին օգնել ցանկացողները կարող են կապ հաստատել նրա հետ հետևյալ հեռախոսահամարներով՝

098323293 /096323293

Կամո Շահնազարյան պատերազմ Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք. Նրանք նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են
Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշանը միացել է տեխնիկական աշխատանքներ կատարելու ընթացքում. ԱԻՊԾ
Թաթոյանը սահմանների որոշման գործընթացի ոչ լեգիտիմ լինելու հարցերով դիմել է եվրոպական կառույցների ղեկավարներին
Ազգային ժողովը արտահերթ նիստը. օրակարգում ԲԴԽ 2 անդամների ընտրությունն է. ուղիղ
Նախօրեին հայտնաբերվել է երեք քաղաքացիական անձի աճյուն․ նրանց ինքնությունը հայտնի է. Արցախի ԱԻՊԾ
Եվրախորհրդարանն ընդգծեց, որ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները պետք է անպատիժ չմնան. ԱԳՆ խոսնակ
Ակնկալում եմ, որ մեր համագործակցությունն առաջ կմղի հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունները. նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին
Մշակվել է դպրոցներում էլեկտրոնային ուսուցման կարողությունների զարգացման ծրագիր
Կադաստրի կոմիտեն հրաժարվում է վարձակալության իրավունքով կոմիտեին տրամադրված տարածքներից
Կրոնական ազատության միջազգային դաշինքին անդամությունը կարող է խոչընդոտ դառնալ ՉԺՀ-ի հետ հարաբերություններում․ Մելքումյան
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 183 նոր դեպք. մահացել է 11 մարդ
ՏՄՊՊՀ-ն հրապարակել է հանքարդյունաբերության ուսումնասիրության արդյունքները
Չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի քաղաքում
Ավտովթար՝ Արթիկում. 3 վիրավորների վիճակը ծանր է
ՊՆ–ն չի կրճատել աշխատակիցների աշխատավարձերը․ պարզաբանում
Բողոքի ակցիա ԱԺ-ի մոտ՝ դատական համակարգը իշխող ուժի վերահսկողության տակ դնելու դեմ (ուղիղ)
Նիկոլի խորհրդարանը և արտահերթի կեղծ թեման
Պտտվում է Լևոն Շիրինյանի՝ մոլի նիկոլականների այդ հավաքական կերպարի մի տեսագրություն, որում նա հայտարարում է, թե «ավելի լավ է թուրքի շուն լինել, քան Ռուսաստանի գործակալ»
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին
Սրանք որոշել են վերջնականապես հպատակեցնել իշխանության միակ անկախ ճյուղը՝ դատականը
«Հրապարակ»․«Դու ի՞նչ ես հասկանում պետական կառավարումից, բախտդ բերել է, եկել նստել ես էդ աթոռին»․ Ս.Օհանյանը՝ Փաշինյանին
Ես իմ մի շարք ընկերների հետ ժամը 11-ից լինելու եմ Ազգային ժողովի դիմաց և օր ու արև չեմ տալու պետությունը խարխլող թյուրիմացություններին:
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Լարսի ճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար. ռուսական կողմում կուտակված է 820 բեռնատար
«Ժողովուրդ». Ինչ գաղափարի շուրջ է ստեղծվում Հայկ Դեմոյանի կուսակցությունը
Ավելին
Ավելին