f

Անկախ

Գևորգ Սարգսյան. «Եթե մարդ ուժեղ է հոգով և մարմնով, կարող է ամեն ինչի դիմանալ»


Բռնցքամարտի Գեղարքունիքի մարզի ֆեդերացիան  Մարտունի քաղաքի մարզադպրոցի հետ համատեղ ջանքերով տարեվերջին անցկացրեց Արցախում զոհված զինծառայողների հիշատակին նվիրված բռնցքամարտի պատանեկան հանրապետական հուշամրցաշար: Ստուագտեսում հանդես եկավ Մարտունու, Երևանի «Դինամո»  մարզադպրոցի , Վանաձորի, Մասիսի, Եղեգնաձորի, Ստեփանավանի, Կուրթանի, Սևանի , Լճաշենի ընտրանիների շուրջ 155 պատանի բռնցքամարտիկ:
Անկախի հետ զրույցում բռնցքամարտի Գեղարքունիքի ֆեդերացիայի նախագահ, Մարտունու մարզադպրոցի փոխտնօրեն Գևորգ Սարգսյանը խոսում է ռազմահայրենասիրական դաստիարակման գործում անցկացված միջոցառման կարևորության, անցած տարվա ընթացքում իրականացված և 2021-ին նախատեսված ծրագրերի մասին:


-Պարոն Սարգսյան, 2020-ը բավական բարդ և դժվար ստացվեց, սակայն Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիան ուՄարտունու մարզադպրոցը հնարավորինս արեցին ամեն բան մարզական կյանքն ակտիվ պահելու ուղղությամբ:
-Տարին սկսվեց համավարակով, այդ պատճառով  էլ բոլոր նախատեսված միջոցառումներն ու մրցաշարերը գրեթե չիրականացրեցինք: Պատերազմը սկսվելուց հետո ամեն բան էլ ավելի վատթարացավ: Մեր մարզիչները, եղբայրս, ես կամավորագրվեցինք հայրենիքի պաշտապանությանը: Սեպտեմբերի 29-ին արդեն ռազմաճակատում էինք: Ընթացքում, երբ գալիս էինք տուն, անցկացնում էինք պարապմունքեր, որպեսզի երեխաները հնարավորինս պահեին մարզավիճակը և սպորտից չկտրվեին, քանի որ պետք է կայանար Հայաստանի պատանիների առաջնությունը: 


Պատերազմից հետո անցկացվեցին ՀՀ կրտսեր տարիքի և ավագ տարիքի պատանիների առաջնությունները, որտեղ Մարտունու մարզադպրոցի թիմը շատ լավ հանդես եկավ: Տարվա ընթացքում ՀՀ առաջնություններից ունեցանք 14 մեդալ ՝4 հաղթող և մրցանակակիր բռնցքամարտիկներ, որը բավական լավ արդյունք էր՝ հաշվի առնելով առաջ եկած դժվարություններն ու խնդիրները:


-Տարեվերջին Ձեր ջանքերով կազմակերպվեց կարևոր նշանակություն ունեցող հուշամրցաշար՝ նվիրված զոհված զինծառայողների հիշատակին:
- Մենք արդեն 10 տարի է, որ միջոցառումներ ենք կազմակերպում նվիրված և՛ բանակի օրվան, և՛ անկախության օրվան, և՛ հաղթանակներին: Նշեմ, որ հունվարի  24-ին կազմակերպելու ենք հանրապեական մրցաշար՝ նվիրված հայոց բանակի 29-րդ տարեդարձին: 
Չէինք կարող չհիշել ու չմեծարել պատերազմում հերոսաբար զոհված տղաներին:
Մրցաշարի ընթացքում նկատելի էր տխրություն. շատերը այս պատերազմում կորցրին հարազատներին: Մեր մարզադպրոցը կորցրեց իր լավագույն սաներից երկուսին՝ Դերենիկ Օհանյանին և Արտյոմ Եղոյանին, ինչը շատ մեծ ցավ է: Մարզիկները լավ հանդես եկան, և մենք կարողացանք թիմային պայքարում գրավել 1-ին տեղը, ինչը շատ գոհացուցիչ է, քանի որ համավարակի պատճառով և պատերազմի ընթացքում կայուն մարզումներ չէինք անցկացրել: 2-րդը տեղը զբաղեցրեց Վանաձորի, իսկ 3-րդ հորիզոնականը` Մասիսի ընտրանին:


-Նմանատիպ մրցաշարերի կազմակերպումը որքանո՞վ է կարևոր և անհրաժեշտ:
-Երեխաներին պարտադիր պետք է հիշեցնենք մեր ձեռքբերումների մասին՝ մարտական ոգին ամուր պահելով: Այդ միջոցառումներով նրանք ավելի շատ կսիրեն իրենց բանակը, իրենց երկիրը: Թեկուզ այս պահին հուսահատված են շատերը, ես ինքս՝ ոչ, ճիշտ կլինի, որ պատրաստվենք: Եթե լինի պատերազմ,  պատրաստ լինենք թե՛ զորքով, թե՛ արդիական զինտեխնիկայով: Երեխաների՝ սպորտով զբաղվելը հաստատ  արդյունք կտա՝ նպաստելով մեր բանակի հզորացմանը: Մեր սաներից շատերն այս պահին ծառայում են հայոց բանակում և հատուկ ջոկատներում. նրանք ֆիզիկապես շատ ուժեղ են: Այս ընթացքում հասցրել եմ նկատել, որ առավել մարտունակ ենք նրանք, ֆիզիկապես և հոգեբանորեն առավել պատրաստ են, հերոսաբար  կռվել են ու ողջ մնացել: 44 օրերի ընթացքում ևս մեկ անգամ համոզվեցի, որ ֆիզիկական պատրաստվածությունը շատ է օգնում ռազմի դաշտում: Եթե մարդ ուժեղ է մարմնով և հոգով, կարողանում է ամեն ինչի դիմանալ մարտի դաշտում: 


-Պատերազմի սկզբից, որպես ջոկատի հրամանատար, մասնակցել եք մարտական գործողություններին: Այս պահին հայ ժողովուրդը դժվար ժամանակներ է ապրում: Ի՞նչ է հարկավոր այս իրավիճակից դուրս գալու և պատվով առաջ շարժվելու համար:
-Բռնցքամարտի լեզվով ասած՝ այս նոկդաունից հետո պետք է ուժ գտնենք, շուտ վերականգնվենք, որպեսզի կարողանանք դիմակայել: Ես գտնում եմ, որ պատերազմն այս պահին վերջացած չէ, մեր ժողովուրդը պետք է դուրս գա այս վիճակից և կարողանա պարտությունից հետո ուժ գտնել: Չպետք է կորցնենք ժամանակը, պետք է միասնական , նպատակային առաջ շարժվենք առանց վիճելու ու փնովելու միմյանց:
Դժվարությունները եղել են, կան, կլինեն: Հայ ժողովուրդը հազարամյակների ընթացքում միշտ պայքարել է. եղել են և՛ հաղթանակներ, և՛ պարտություններ: Պետք չէ հուսալքվել. հարկավոր է պատրաստվել և հաղթել հետագայում:


- Տարվա առաջին օրերից Մարտունու մարզադպրոցը վերսկսել է մարզումները երեխաների հետ: Առաջիկայում կա՞ն պլանավորված միջոցառումներ:
- Ամեն տարի կազմում ենք օրացուցային պլան՝ համաձայն որի ծավալում ենք մեր գործունեությունը:  Եթե համավարակը չխնագարի, մի շարք մրցաշարեր ենք կազմակերպելու:  Երեխաները ոգևորված են, կարոտել են մրցաշարերը, մեծ ոգևորությամբ են սպասում որպեսզի մասնակցեն: 
Նշեմ, որ տարեվերջին լավագույն մարզիկները ստացան հավաստագրեր՝ մրցաշարերում ցուցաբերած արդյունքների համար:  Մեր մարզիկները մասնակցում են մրցաշարերի մարտական տրամադրվածությամբ, որպեսզի տարվա վերջում արժանանան Մարտունու տարածաշրջանի լավագույն մարզիկ և Գեղարքունիքի մարզի լավագույն բռնցքամարտիկի կոչումներին: Գեղարքունիքի մարզի լավագույն բռնցքամարտիկի, Մարտունու տարածաշրջանի լավագույն մարզիկ կոչումներին արժանացան նրանք, որոնք տարվա ընթացքում տարբեր տարիքային առաջնություններում մեդալներ էին նվաճել, մրցանակային տեղեր էին զբաղեցրել: Ես ամեն կերպ փորձում եմ իմ սաներին ոգևորել: Երեխաների համար շատ մեծ նշանաակություն ունի այն, որ իրենց աշխատանքը գնահատում են:

Սպորտ բռնցքամարտ Գևորգ Սարգսյան Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիա հարցազրույց խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

«Փաստ». Ռուսներին պատրաստվում են կոշտ «հակադարձել»
«Հրապարակ». Նախկին ՀՀԿ-ականը կուսակցություն է հիմնում. Անունն էլ հայտնի է
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Ժողովուրդ». Կառավարությունը դեմ է անկախ պատգամավորների առաջարկին
«Փաստ». Նիկոլ Փաշինյանի «ռենտգենի» պատասխանները
«Հրապարակ». Փաշինյան-Մարուքյան հանդիպումը երեկ չի կայացել
«Ժողովուրդ». Վճռաբեկի դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանը ճաշել է Փաշինյանի առանձնատանը. ինչ են պայմանավորվել
«Հրապարակ». «Իմ քայլում» դեմ են կիսանախագահական համակարգին վերադառնալուն
«Փաստ». Իշխանությունը Գլխավոր շտաբի պետի թեկնածուի ակտիվ փնտրտուքի մեջ է. ինչ անուններ են շրջանառվում
«Հետմահու կոչումազրկե՞լ եք մեր որդուն». զոհված զինծառայողի ծնողները չեն ընդունել որդուն շնորհված մեդալը
Ադրբեջանցիերը Սյունիքում այսօրվանից սկսել են խրամատներ փորել. Գորիսի փոխքաղաքապետ
Այդ լացին, գավառական դերասանությանը, դերասանին հարիր այդ պահվածքին արդեն քչերն են հավատում. հոգեբանը՝ Ն․ Փաշինյանի մասին
«Ես ապացուցելու ոչինչ չունեմ». Վազգեն Մանուկյանի դեմ քրեական գործ է հարուցվել
«Մեզ պետք չէ արյան միջոցով իշխանություն». Վազգեն Մանուկյան
«Մեզ ներողություններ պետք չեն, մեզ մեր զավակներն են պետք». Ալբերտ Հովհաննիսյանի հոր գրառումը
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 10,535 նոր դեպք
Գիտնականները թթվածնային նոր աղետ են կանխատեսել
ԱՀԿ-ն՝ քովիդային անձնագրերի մասին
Մյանմարում բախումների արդյունքում  38 մարդ  է զոհվել
Ֆրանսիայում մեկ օրում   հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 22 հազար դեպք
Վազգեն Մանուկյանը վաղը՝ ժամը 11։00-ին, կանչվել է հարցաքննության
Փաշինյանը ծրագրում է առաջիկա օրերին հանդիպել Մարուքյանի և Ծառուկյանի հետ
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարի հետ
Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում տեղում է ձյուն
Ալավերդի քաղաքի Էվոյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում ավտոմեքենան ընկել է դիտահորը
Ավելին
Ավելին