Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին ԱՄՆ պատժամիջոցները թվիթերում ցուցադրականություն է անվանել: Գրում է Gazeta.ru-ն։
«ԱՄՆ-ի վերջին պատժամիջոցները գործնական կիրառություն չունեն և սահմանվել են բացառապես ցուցադրականության համար՝ ևս մեկ ապացույց հանդիսանալով Թրամփի չարագործ ձախողված կառավարության, որը նույնիսկ իր վերջին օրերին չի կարող հրաժարվել հակաիրանական միջոցներից», - գրել է Վաեզին:
Թրամփի վարչակազմը զենքի վաճառքի համար նոր պատժամիջոցներ է սահմանել իրանական կազմակերպությունների դեմ: