f

Անկախ

Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է. Միքայել Մինասյանը փաստաթուղթ է հրապարակել (ֆոտո, վիդեո)


Հայաստանի Հանրապետության համար երկու պաշտոնյա Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է: Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակած «Requiem 8. Սփյուռքը և Ցեղասպանությունը. փաստեր թուրքական շպիոն ու ԱԱԾ ագենտ բարձրաստիճան պաշտոնյայի մասին» տեսանյութում հայտարարել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

Միքայել Մինասյանը անդրադառնում է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կառուցմանը` նշելով, որ եթե Հայաստանը ջանքեր էր ներդնում Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, ապա թշնամի պետությունը պետք է հակաջանքեր գործադրեր:

 

«Թուրքիայի հատուկ ծառայությունները սկսեցին աշխատել այդ ուղղությամբ: Մեր այս պատմությունը սկսվում է 2005 թվականից, երբ մի խոստումնալից երիտասարդ, ում հոգին սև էր, իսկ մտքերը՝ պղտոր, բայց ամբիցիաները շատ բարձր, հայտնվում է ԱՄՆ-ում, որտեղ սկսում է ուսումնասիրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը ԱՄՆ-ում: Նա հայտնվում է թուրքական հատուկ ծառայությունների տեսադաշտում. Իրար են հանդիպում երկու մարդ՝ թուրք համակարգողը և «խոստումնալից» երիտասարդը: Նա իր հոգին ծախում է թշնամուն, և համաձայնում է գաղտնի տեղեկություններ փոխանցել թուրքերին, թե ինչ է կատարվում Ինստիտուտում, ինչպիսի աշխատանքներ են արվում և այլն»,-ասաց Միքայել Մինասյանը:

Մինասյանի խոսքով`որոշ ժամանակ անց այդ նույն երիտասարդը հայտնվում է ՀՀ ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում, ԱԱԾ-ն ֆիքսում է երիտասարդի ու Թուրքիայի կոնտակտները և նրան հրավիրում է զրույցի՝ դնելով փաստերն ու ապացույցները. «ԱԱԾ-ում նրան ասում են՝ կամ քեզ պետական դավաճանության համար սպառնում է ազատազրկում, կամ դու պետք է դառնաս մեր գործակալը, և մեզ պատմես, թե ինչ ես պատմում թուրքերին, և նա դառնում է երկակի ագենտ»:

Միքայել Մինասյանը  նշում է, որ ադ երիտասարդը Թուրքիայի խորհրդով սկսում է համագործակցել Նիկոլ Փաշինյանի հետ:

«Ժամանակը գնում էր առաջ և այդ երիտասարդը Թուրքիայի խորհրդով սկսում է համագործակցել Նիկոլ Փաշինյանի հետ և դառնում նրա թիմի կարկառուն ներկայացուցիչ: Ժամանակը գնաց և թուրքերն ու ադրբեջանցիները ՀՀ-ում կազմակերպեցին հեղաշրջում և ՀՀ վարչապետ դարձավ այն թյուրիմացությունը, մարդասպանը, դավաճանը, որը այսօր դեռ, ցավոք, ՀՀ վարչապետ է, իսկ մեր «հերոսը» դարձավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ, այո, որովհետև երիտասարդը, որի մասին ես խոսում եմ, Արարատ Միրզոյանն է»,-ասաց Միքայել Մինասյանը:

Որպես իր ասածի ապացույց՝ Միքայել Մինասյանը ներկայացրեց Արարատ Միրզոյանի ձեռագիր նամակը, որը գրված էր 2007 թվականին. «Ես այս նամակը կհրապարակեմ նաև Տելեգրամի իմ ալիքում, որպեսզի համեմատեք այս ձեռագիրն Արարատ Միրզոյանինն է, թե ոչ»:

Միքայել Մինասյանը, ընթերցելով այդ նամակը, հայտնեց, որ Միրզոյանը այնտեղ գրել է, որ տալիս է իր համաձայնությունը աջակցել ՀՀ ԱԱԾ-ին:

«Շուտով ես փաստաթղթերը տելեգրամի էջում եւ կհամոզվեք, որ մեր երկրի համար 2 կարեւոր պաշտոնյան գործակալ է, ագենտ, ինչպես նաեւ շատերը: Ինչքան մարդ կարող է ստոր լինի, որ լինելով ցեղասպանութան մասնագետ համագործակցի ցեղասպանությունը կազմակերպող երկրի հետ: Ինչքան մարդ  պետք է տականք լինի, որ պատմի թուրքին իր երկրի գաղտնիքների մասին, ինչքան մարդ պետք է չմո լինի, որ իր ընկերների մասին գաղտնիքները պատմի Հայաստանի ԱԱԾ-ին, երբ ամեն անգամ իր ընկերների հետ վերջանում էր հանդիպումը»,- ասում է Մինասյանը` հավելելով, որ պետք է լինի լյյուստրացիա եւ պարզվեն, պատժվեն բոլոր գործակալները:

 

Միքայել Մինասյան Արարատ Միրզոյան Տեսանյութ Հայաստան ՀՀ ԱԱԾ

Այլ հոդվածներ հեղինակից

«Ոսկե սերունդ ենք կորցրել, դավաճաններին չեմ ներելու». սյունեցի մանկավարժը որդու զոհվելուց հետո դպրոց չի մտնում
Ամեն անգամ մի թույն թափում, ա, բայց միայն նրա համար, որ ցույց տա, թե քաղաքական կյանքում ինքը դեռ ողջ է
Մտավախություն կա, որ իշխանությունը կրկին գաղտնի գործարքների մեջ է․ Տիգրան Աբրահամյան
Բժիշկ Մյասնիկովը՝ կանանց համար ամենաօգտակար մթերքների մասին
«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի տան հարակից խաչմերուկում տեղադրել են նրա խրտվիլակը
ՍԴ նախագահի նախկին խորհրդականները դատի են տվել Արման Դիլանյանին
ՀՅԴ-ն մի քանի անդամների արտաքսել է կուսակցության շարքերից. Որն է պատճառը
Ռազմական ոստիկանությունը սկսել է հետապնդել Օնիկ Գասպարյանին աջակցություն հայտնած Արցախի ՊԲ սպաներին. ԱՂԲՅՈւՐ
Պարոն Տեր-Պետրոսյան, վերջ տվեք մանիպուլյացիաներին և դիմե՛ք դավաճան Նիկոլին ու հորդորեք հրաժարական տալ
Է՛յ, դուք, սրբապիղծների քայլ, չհամարձակվե՛ք ցավի վրա ղումար խաղալ
Այս պարտվողական քարոզչության շարունակման դեպքում ոչ միայն Սյունիքի կորուստն է ժամանակի հարց, այլ Տավուշինը ևս
Մանվել ու Գագիկ գոռալով Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավոր նպատակը բանակի անմիջական ներքաշումն էր ներքաղաքական գործընթացներին
1996-ի խայտառակ ընտրություններից հետո Երեւան զորք մտցնելը, երկրի թալանը, քաղաքական սպանությունները Լեւոն-Տեր Պետրոսյանի նախագահության ժամանակից են սկսվել։
Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արգելեց հանրահավաքները և Երևանը հսկողության տակ առնելու համար դիմեց բանակային զորքի օգնությանը
Լևոն Տեր-Պետրոսյանը մի ղեկավար ա, որը և՛ որպես իշխանության ղեկավար զորք ա հանել ժողովրդի վրա, և՛ որպես ընդդիմության ղեկավար ժողովուրդ ա հանել զորքի վրա
Հռոմի պապը շնորհակալություն է հայտնել  աշխարհի բոլոր կանանց և խնդրել  հարգել և պաշտպանել նրանց
Երբ և ինչպես Միացյալ Նահանգները խաղի մեջ կմտնի Ղարաբաղում
Ինդոնեզիայում երկրաշարժ  է  տեղի ունեցել
Ասադն ու կինը կորոնավիրուսով  են վարակվել
Նուբարաշենում բռնկված հրդեհը մարվել է
Դուք հավատում եք, որ այդ դավադիրը, դավաճանը կկարողանա ընտրություններ կազմակերպե՞լ. դա բացառվում է. Լիլթ Գալստյան
Վաղը ըստ իրավիճակի կորոշենք մեր քայլերը եւ կգնանք այդ ուղղությամբ. Իշխան Սաղաթելյան
Հայրենիքի փրկության շարժման երթը՝ դեպի «Եռաբլուր»
Եթե փորձեն ԳՇ տարածած հայտարարության հիմքով Օ. Գասպարյանի նկատմամբ քրեական գործ հարուցել, դա հայրենիքի դավաճանության շարունակություն կարելի է դիտարկել․ սահմանադրագետ. Tert.am
Արցախի սպառողական շուկայում նախորդ տարվա համեմատ գնաճը կազմել է ավելի քան 4 տոկոս
Ավելին
Ավելին