f

Անկախ

Լուծում ենք ներկայի խնդիրները՝ չմտածելով ապագայի մասին․ փորձագետը՝ կրթական ծառայությունները հարկելու որոշման մասին


Կրթությունն առաջիկայում կարող է  թանկանալ 20 տոկոսով, եթե վարչապետի  որոշումն ի վերջո կյանքի կոչվի և կրթական ծառայությունները հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտում սկսեն հարկվել ավելացված արժեքի հարկով։

Նշենք, որ  վարչապետի՝ 2020 թ․ դեկտեմբերի 30-ի N 1455-Լ որոշման հավելվածի համաձայն՝ Կառավարությանը հանձնարարվել է մինչև 2021թ․ մայիսի երկրորդ տասնօրյակը պատրաստել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, ըստ որի՝ հանրակրթություն և բարձրագույն կրթություն իրականացնող հաստատությունների գործունեությունը պետք է հարկվի ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ)։

Հարկային բեռի մեծացումն  ինչպե՞ս կանդրադառնա կրթական հաստատությունների մրցունակության վրա, արդյո՞ք այս պարագայում  կրթությունը հասանելի կլինի շարքային քաղաքացուն․ այս և այլ հարցերի մասին է «Անկախը» զրուցել կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ։

-Պարոն Խաչատրյան, ԱԱՀ կիրառումն ինչպե՞ս կանդրադառնա հանրակրթության վրա։  Այս պարագայում գիտենք, որ մասնավոր դպրոցներն են ընկնում հարվածի տակ։

-Վերջին տարիներին Հայաստանում մասնավոր դպրոցները  բավականին զարգացել են, աշակերտների թիվն էլ ավելացել է։ Եթե մի քանի տարի առաջ մենք ունեինք մասնավոր սեկտորում սովորող 5-6 հազար աշակերտ, այսօր այդ աշակերտների թիվը գրեթե 10 հազար է։  Իհարկե, մասնավոր դպրոցների համակարգը  բավականին շատ օգուտ է տալիս։ Ոչ միայն նրանով, որ մրցակցային պայմաններ է ապահովում  հանրակրթական դպրոցների համար, այլընտրանքային կրթություն ստանալու հնարավորություն է ստեղծում, այլ նաև կարևոր է նրանով, որ այս համակարգը պետության վրայից բեռ է վերցնում։ Այսինքն,  երբ երեխային պետական դպրոցից տանում են մասնավոր դպրոց, պետությունն իր կողմից հատկացվող 120 հազար դրամ ֆինանսավորումն էլ չի տրամադրում և յուրաքանչյուր աշակերտի հաշվով այդքան խնայողություն է կատարում։ Աշխարհում կան երկրներ, որոնք ասում են՝ անկախ նրանից՝ երեխան պետական,  թե մասնավոր դպրոցում է սովորում, պեությունն այդ գումարը հատկացնում է։  Օրինակ՝ Ֆինլանդիան  ամբողջությամբ ֆինանսավորում է նաև ոչ պետական դպրոցները։ Մեզ մոտ այդպես չէ։

 Հետևաբար, հարկային բեռը մեծացնելը մասնավոր դպրոցների համակարգը բավականին ծանր վիճակի մեջ է դնելու։ Լինելու է հետևյալը՝ աշակերտների թիվը պակասելու է, հաշվի առնելով նաև ընդհանուր ճգնաժամը, քանի որ շատ ընտանիքներ նաև եկամուտների կորուստ են ունենալու։ Պարզ է, որ մասնավոր դպրոցների աշակերտների թիվը նվազելու է, նրանց մի մասը վերադառնալու է պետական դպրոցներ։ Այս պարագայում պետության ֆինանսական բեռը մեծանալու է։  Իհարկե, այդ վարձի աճի հաշվին պետությունը կրթական ծառայություն մատուցողներից կկարողանա ավելի շատ գումար կորզել։ Բայց հարցը հետևյալն է՝ կառավարության նպատակը կրթական ծառայություն մատուցողներից շատ գումար կորզե՞լն է։

 Վերջերս հայտարարվեց, որ  նախատեսվում է դատավորների թիվն ավելացնել։ Ստացվում է, որ կրթական և առողջապահական ծառայությունները թանկացնելու ենք, որպեսզի կարողանանք, օրինակ՝  դատավորների թիվն ավելացնել, նրանց բարձր աշխատավարձ և կենսաթոշակ հատկացնել։

Գուցե հարկերը բարձրացնում են, որ կարողանան  բյուջեն լցնել և պարտք չվերցնել։  Բայց նման  քայլերը և դրանց հետևանքները  մտածված պետք է լինեն։ Հայաստանն այն երկիրն է, որ մարդկանց միջև շատ տարբերություններ չպետք է դրվեն։ Այս որոշումով, ըստ էության, կստացվի, որ հասարակության միջին և միջինից ցածր խավը, որն ուզում  էր այլընտրանքային կրթություն ստանալ մասնավոր դպրոցում, զրկվելու է  այդ հնարավորությունից։

-Եթե հանրակրթության դեպքում միայն մասնավոր դպրոցներն են թիրախում, ապա բարձրագույն կրթության դեպքում գրեթե ողջ բուհական համակարգը։ ԱԱՀ-ի կիրառումն ինչպե՞ս կանդարադառնա բուհական համակարգի վրա։

-Բուհերի վրա ազդեցությունը շատ ավելի մեծ կլինի, քանի որ  նրանք   80-90 տոկոսով   վճարովի համակարգի հույսին են։ Եթե դպրոցների դեպքում խոսքը  մոտավորապես 10 հազար աշակերտի մասին է, և որոշման հետևանքով  նրանցից  2-3 հազարը լուրջ խնդրի կբախվեն,   ապա բուհերի պարագայում կարող  ենք ավելի լուրջ խնդիր ունենալ, քանի որ Հայաստանի բուհերում, որպես կանոն, սովորում  է միջին խավը,  ունենք նաև  շատ ուսանողներ անապահով խավի ընտանիքներից,  որոնք մեծ դժվարությամբ, նույնիսկ  վարկերով են վարձը վճարում։

Եթե հանրակրթության դեպքում վճարել չկարողացող ընտանիքն այլընտրանք ունի, այս պարագայում այդ այլընտրանքը չկա։ Գիտենք, թե որքան քիչ են պետպատվերով տեղերը։ Կստացվի, որ վարձերի բարձրացման հետևանքով մի շարք մասնագիտություններ, որոնց  վարձավճարը առանց այն էլ բարձր է, անհասանելի կդառնան այդ երեխաների համար՝ անկախ մասնագիտական նախասիրություններից և կարողություններից։

Ժամանակն է, որ պետությունը  վերանայի բարձրագույն կրթության ֆինանսավորումը։ Եթե վերջին տարիներին դպրոցների  ֆինանսավորման որոշակի բարձրացում է տեղի ունեցել, բուհերի  դեպքում ոչ մի բարձրացում չի արվել։ Հիմնավորումը հետևյալն է՝ բուհերն ունեն վճարովի համակարգ և կարող են ապրել վարձերի հաշվին։ Եթե առաջ բուհի բյուջեի 30 տոկոսն էր պետական ֆինանսավորումից գոյանում, այսօր ունենք բուհեր, որոնց բյուջեի ընդամենը  5-10 տոկոսն է պետությունը տալիս։

Հայաստանում բուհերը  համարվում են խոշոր հարկատուներ։ Ստացվում է, որ այս որոշումով ավելի շատ փող ենք ուզում բուհերից կորզել։  

-Վարձավճարների բարձրացումը հարկման հաշվին ինչպե՞ս կանդարադառնա կրթության որակի և բուհական համակարգի կայունության վրա։

-Շատ վատ։ Տեսեք, թե ինչ տեղի կունենա։ Վերջին 4-5 տարիներին դիմորդների թիվը բավականին նվազել է,  այս պարագայում  էլ ավելի կնվազի, ինչը բուհերում լուրջ ֆինանսական խնդիրներ կառաջացնի։ Մյուսը,  որ կարող է  տեղի ունենալ, հետևյալն է․  ուսանողներն արդեն ստիպված կլինեն ոչ թե մեկ տեղում աշխատել, այլ երկու։ Այն ուսանողները, որոնք հիմա կարողանում են առանց աշխատելու սովորել, իրենք էլ ստիպված կլինեն աշխատել։

Այսօրվա բարձրագույն կրթության  խնդիրներից մեկն այն է, որ ուսանողներն աշխատում են, ընդ որում ցածր կուրսերից,  կատարում են ոչ մասնագիտական աշխատանք և այդ աշխատանքն անում են դասերի հաշվին։ Նորմալ է, եթե ուսանողն աշխատում է, նաև նորմալ է, եթե այդ աշխատանքն ինչ-որ չափով ոչ մասնագիտական է, բայց նորմալ չէ, երբ ուսանողը դասերի ժամանակ է աշխատում։ Հիմա այս խնդիրն ավելի կսրվի։

 Կրթությունը գնալով  հասանելի է դառնում միայն  ապահով խավին։

-Պարոն Խաչատրյան, մի կողմից խոսվում է գիտելիքահենք տնտեսություն ունենալու անհրաժեշտության մասին, մյուս կողմից կրթությունն անհասանելի է դառնում շարքային  քաղաքացու համար։  Արդյո՞ք այս երկու իրողությունները  միմյանց չեն հակասում։

-Իհարկե։ Ցավոք սրտի մեր վերաբերմունքը կրթության հանդեպ չի փոխվում։ Շարունակում ենք կրթության ոլորտում  ներդրումներ չանել։

Մասնավոր դպրոց ստեղծելը կամ վարձավճարով  գոյատևելն այդքան էլ հեշտ բան չէ։ Մեր բուհերն այսօր որակական անկում ունեն, քանի որ կախում ունեն վարձավճարներից։ Չունեն ավելի կոշտ աշխատելու  այդ ինքնուրույնությունը, քանի որ այդ պարագայում կարող է ֆինանսների 50 տոկոսը կորցնեն։ Փոխանակ մենք խրախուսենք դա, մենք հակառակն ենք անում, արտոնությունից ուզում ենք զրկել, որ ավելի շատ փող կորզենք, որպեսզի այդ  փողով, օրինակ՝ ավելի շատ դատավորներ ունենանք կամ ՊԵԿ աշխատակիցներին պարգևավճարներ  հատկացնենք։ Սրանք ներկայի խնդիրների  լուծմանը  միտված քայլեր են, որոնք, բնականաբար, հարվածելու են ապագային։

-Պատերազմից հետո շատ է քննարկվում, որ կրթությունը վերանայելու և կարևորելու  կարիք ունենք։ Կրթությունը լրացուցիչ հարկելն ի՞նչ է վկայում, արդյո՞ք պատերազմի դասերը քաղել ենք և ճիշտ եզրակացություններ արել։

-Չէ, չենք քաղել, քանի որ կրթությունը դիտվում է որպես տնտեսության սովորական ճյուղ։ Մենք հիմա կրթությունը հավասարեցնում ենք բիզնեսի մնացած ուղղությունների  հետ, մինչդեռ կրթությունը չի կարելի դիտարկել որպես բիզնես և կրթական ոլորտին  ամեն կերպ պետք է խրախուսել, այլապես կրթությունը հասանելի կդառնա միայն հասարակության վճարունակ խավերին։

Լուծում ենք ներկայի խնդիրները՝ չմտածելով ապագայի մասին։

-Մասնավոր դպրոցներն արդեն ահազանգել են հնարավոր խնդիրների մասին, մինչդեռ բուհական համակարգը դեռևս լուռ է, չնայած մեծագույն տուժողը հենց իրենք են։ Ինչո՞ւ։

-Բուհական համակարգը շատ տարբեր է, վստահ եմ, այստեղից էլ  արձագանք կլինի, պարզապես տարին նոր է սկսկվել  և գիտխորհրդի կամ հոգաբարձուների խորհրդի նիստեր դեռ տեղի չեն  ունեցել։  Հայաստանում ռեկտորները հիմնականում  չեն արձագանքում  նման բաներին, քանի որ իրենք կախվածություն ունեն կառավարությունից։ Նրանք հիմնականում  ներքին քննարկումների կամ նախարարի հետ հանդիպումների ժամանակ  են այդ հարցերը բարձրացնում, հրապարակային ռեկտորները չեն գնում առճակատման։ Բայց, այնուամենայնիվ, որոշակի արձագանք կլինի։

 

Կրթություն եվ գիտություն կրթություն խմբագրի ընտրանի Սերոբ Խաչատրյան ԱԱՀ հարկային օրենսգիրք բարձրագույն կրթություն հանրակրթություն հարցազրույց

Այլ հոդվածներ հեղինակից

Արքայադուստր Դիանան  իր հարսանիքին գաղտնի գրությամբ կոշիկներ  է  կրել
Ռուս փորձագետը գնահատել է Թուրքիայի ու Ադրբեջանի «թյուրքական բանակի» ստեղծման հեռանկարները
Մեզ ասացին մնացել եք անտեր, ձեր նման անտեր․ նույն կարգավիճակում ենք. Անի Խաչատրյանը՝ «Իմ քայլին»
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքների նպատակով Գեղարքունիքի մարզում է
ՀՀ բարձրագույն կրթության երրորդ աստիճանի զարգացման հայեցակարգի նախագիծը կներկայացվի նաև բուհերին
Ծնողներ, հերոսների ծնողներ, վերցրեք ձեր առյուծների եւ արծիվների մեդալը․Գեղամ Նազարյան
Պեսկովը չի մեկնաբանում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ՌԴ սահմանապահ կետերի տեղակայման գաղափարը
Իսկ նորմա՞լ եք համարում, որ երեկ միջադեպ էր, իսկ համայնքապետ Երևանում էր. Սանոսյանը՝ Սոթքի գյուղապետի մասին
Չինաստանում ՀՀ դեսպան. Հայաստանում չինական ավանդական բժշկության դեղորայքը պահանջված է դարձել
13 բնակելի տարածքներ կնվիրվեն դրանք զբաղեցնող քաղաքացիներին
Ինչու Ռուստամ Բադասյանը չի մասնակցում կառավարության նիստերին. փոխնախարարի մեկնաբանությունը
Որոշ դեպքերում բանակային կորպուսը աջակցել է, որ բնակիչները անասուններին արածեցնեն եւ խոտ հավաքեն. Սանոսյան
Սոթքի հանքավայրը չի աշխատում. Աշխատակիցներն ու տեխնիկայի որոշ մասը դուրս է բերվել. մարզպետ
Գորիսի համայնքապետի գործով այսօր հայտարարվելու է նախաքննության ավարտ. նա չի կարող անազատության մեջ մնալ. փաստաբան
Կենտրոնում արդեն ավարտվել են 37 շենքերի 79 մուտքերի և շքամուտքերի ներքին հարդարման աշխատանքները
Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Գեղարքունիքի մարզում
Դիտարկումներ են եղել, թե որտեղ կարող են ռուս սահմանապահներ տեղակայվել. այս պահին խաղաղապահներ չկան․ Սանոսյան
Շարունակվում է զրոյից բիզնես ստեղծելու գաղափարների իրագործման 19-րդ միջոցառման հայտերի ընդունումը
Մենք թույլ չենք տալու քաղաքացիների ճանապարհին թակարդներ դնել եւ նրանց փողը ձեռքներից տանել. Փաշինյանը՝ խաղատների մասին
Նախարարի պաշտոնակատարի հավաստիացումը. կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում գիտական ոլորտին
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում է Ջաբրայիլի շրջանում
Ապարանում լեռնադահուկային համալիր կկառուցվի, որը կսպասարկի տարեկան 500 հազար տուրիստի. Կլինի նաեւ կազինո
Պարզվել է, որ 7-ամյա երեխային վրաերթի էր ենթարկել «Տոյոտա»-ի 40-ամյա վարորդը, որը հայտնաբերվել է
Պետությունը պետք է օգնի այն մարդուն, որն ուզում է ստանալ կրթություն, եւ չպետք է օգնի նրան, ով ուզում է դիպլոմ. Փաշինյան
Նոր նախագիծ. Պետության կողմից ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում կստանան նաեւ ուսանողական նոր խմբեր
Ավելին
Ավելին