f

Անկախ

«Ժողովուրդ». Ինչ գաղափարի շուրջ է ստեղծվում Հայկ Դեմոյանի կուսակցությունը


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեց, որ կուսակցություն է ստեղծել ու առաջիկայում պատրաստվում է ակտիվ քաղաքականությամբ զբաղվել:

Մեր զրուցակիցը ներկայացրել է այն գաղափարը, որի շուրջ հավաքվել են, այն ծրագրերն ու անելիքները, որոնք առաջիկայում կիրականացնեն:

 

 

Դեմոյանից փորձել ենք պարզել նաեւ՝ եթե առաջիկայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն, արդյոք իր ղեկավարած կուսակցությունը կմասնակցի դրանց:

Պարո՛ն Դեմոյան, տեղեկություններ կան, որ Դուք առաջիկայում պատրաստվում եք քաղաքականությամμ զբաղվել եւ մտադրություն ունեք կուսակցություն հիմնելու:

Տեղեկությունը ճի՞շտ է, արդյոք սկսելո՞ւ եք զբաղվել ակտիվ քաղաքականությամբ:

-Այդ տեղեկությունը չեմ հերքում: Արդեն բավականին թվով բարեկամներ, համակիրներ, ընկերներ տեղյակ են իմ նպատակների մասին: Իմ պարագայում դա պարտադրված որոշում է:

Ես ստիպված եմ առժամանակ թողնել ակադեմիայի հետազոտությունների դաշտը: Ցավով եմ սա ասում, որովհետեւ դա իմ հիմնական ինքնությունն է՝ որպես անհատի, բայց պատերազմն ու դրա արդյունքում ստեղծված իրավիճակը ինձ դրդում է նման որոշում կայացնել: Սա բարդ որոշում է:

Դա պայմանավորված է մի քանի հանգամանքներով՝ քաղաքական դաշտի կաթվածահար լինելը, բացարձակապես նոր ուժերի ի հայտ գալու պահանջը: Այսօր հասարակությունը դրա կարիքը ունի:

Շարունակվող անկումնային եւ անհեռանկար գործելաոճը, որն ինձ, իմ ընտանիքին ու շրջապատին անդրադառնում է որպես քաղաքացու:
Ես ուղղակի գտնում եմ, որ կկարողանամ իմ շուրջ հավաքել համակիրների, բայց չեմ ենթադրում, որ ես կարող եմ լինել միակն ու անփոխարինելին: Սա շատ կարեւոր է, որովհետեւ որեւէ մեկը փրկչի գործառնություն չպետք է իրեն վերապահի:

Սա բովանդակային եւ ինքնության առումով կլինի լրիվ նոր քաղաքական ուժ: Սա նոր քաղաքական մշակույթ ստեղծելու հայտ է, բայց առաջին առաքելությունը, որ պետք է իրականացնի նման ուժը, հանդիսանալու է երրորդ ուժ՝ իր նոր ծրագրով, երկիրը կարգավորելու նոր ճանապարհային քարտեզով եւ, ամենակարեւորը, քաղաքական մշակույթով:

-Պարո՛ն Դեմոյան, կա՞ կուսակցության կոնկրետ անուն որոշված: Պաշտոնապես գրանցե՞լ եք, եւ ի՞նչ ուղղվածություն է ունենալու կուսակցությունը:

-Այս պահին, որպեսզի ես ապահովեմ ժողովրդավարական սկզբունքը, ես չեմ ցանկացել նույնիսկ պարտադրել իմ ցանկացած անունը:

Որպես քաղաքական կրեդո՝ ես կարծում եմ, որ պետք է ունենա ազգային ուղղվածություն, չենք տարվելու, այսպես ասած, մոդայով, որը քայքայիչ ազդեցություն է գործում հասարակության վրա, ընդվզման ալիքի տեղիք է տալիս:

Մենք փորձելու ենք պահպանել ազգային արժեքները, այսինքն՝ կուսակցությունը դառնալու է մի գործիք, որով Հայաստանն իր մշակույթով, իր ներկայով եւ անցյալով ադապտացվելու է շատ արագ զարգացող աշխարհին:

Այո, մեր առջեւ բարդ խնդիրներ են դրվելու, որովհետեւ մենք ունենք հետպատերազմյան իրավիճակ, ու կուսակցությունը պետք է փորձի հնարավորինս պահել այն կարեւոր միջուկը, որը եկել է դարերի խորքից, բայց այդ ավանդապաշտ լինելը կամ
«ազգային արժեքներ» արտահայտությունը, որը հիմա խորթ է ներկայիս իշխանությունների համար, խնդիր է դրվելու պահպանել այն, ինչ որ մնայուն է, այն, ինչ որ անհերքելի է, դրա հետ մեկտեղ կողմնորոշվենք եւ դառնանք համարշխարհային գործընթացների մասնակից:

Պարո՛ն Դեմոյան, քանի որ իշխանություններն այժմ խոսում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, արդյոք պատրաստվո՞ւմ եք Դուք նորաստեղծ կուսակցությունով մասնակից լինել ընտրություններին:

-Մենք մեր առջեւ սպորտային նպատակներ չենք դրել, որովհետեւ ամենակարեւոր խնդիրն է հենց այդ կուսակցությունը կառուցելը:

Եթե մենք փորձենք ժամկետներ սահմանել մեզ համար, որ կուսակցությունը պարտադիր պետք է մասնակցի խորհրդարանական ընտրություններին, ապա մենք խիստ սահմանափակում ենք մեր՝ հիմնարար կառույց ստեղծելու սկզբունք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Հայկ Դեմոյան կուսակցություն Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

«Ոսկե սերունդ ենք կորցրել, դավաճաններին չեմ ներելու». սյունեցի մանկավարժը որդու զոհվելուց հետո դպրոց չի մտնում
Ամեն անգամ մի թույն թափում, ա, բայց միայն նրա համար, որ ցույց տա, թե քաղաքական կյանքում ինքը դեռ ողջ է
Մտավախություն կա, որ իշխանությունը կրկին գաղտնի գործարքների մեջ է․ Տիգրան Աբրահամյան
Բժիշկ Մյասնիկովը՝ կանանց համար ամենաօգտակար մթերքների մասին
«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի տան հարակից խաչմերուկում տեղադրել են նրա խրտվիլակը
ՍԴ նախագահի նախկին խորհրդականները դատի են տվել Արման Դիլանյանին
ՀՅԴ-ն մի քանի անդամների արտաքսել է կուսակցության շարքերից. Որն է պատճառը
Ռազմական ոստիկանությունը սկսել է հետապնդել Օնիկ Գասպարյանին աջակցություն հայտնած Արցախի ՊԲ սպաներին. ԱՂԲՅՈւՐ
Պարոն Տեր-Պետրոսյան, վերջ տվեք մանիպուլյացիաներին և դիմե՛ք դավաճան Նիկոլին ու հորդորեք հրաժարական տալ
Է՛յ, դուք, սրբապիղծների քայլ, չհամարձակվե՛ք ցավի վրա ղումար խաղալ
Այս պարտվողական քարոզչության շարունակման դեպքում ոչ միայն Սյունիքի կորուստն է ժամանակի հարց, այլ Տավուշինը ևս
Մանվել ու Գագիկ գոռալով Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավոր նպատակը բանակի անմիջական ներքաշումն էր ներքաղաքական գործընթացներին
1996-ի խայտառակ ընտրություններից հետո Երեւան զորք մտցնելը, երկրի թալանը, քաղաքական սպանությունները Լեւոն-Տեր Պետրոսյանի նախագահության ժամանակից են սկսվել։
Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արգելեց հանրահավաքները և Երևանը հսկողության տակ առնելու համար դիմեց բանակային զորքի օգնությանը
Լևոն Տեր-Պետրոսյանը մի ղեկավար ա, որը և՛ որպես իշխանության ղեկավար զորք ա հանել ժողովրդի վրա, և՛ որպես ընդդիմության ղեկավար ժողովուրդ ա հանել զորքի վրա
Հռոմի պապը շնորհակալություն է հայտնել  աշխարհի բոլոր կանանց և խնդրել  հարգել և պաշտպանել նրանց
Երբ և ինչպես Միացյալ Նահանգները խաղի մեջ կմտնի Ղարաբաղում
Ինդոնեզիայում երկրաշարժ  է  տեղի ունեցել
Ասադն ու կինը կորոնավիրուսով  են վարակվել
Նուբարաշենում բռնկված հրդեհը մարվել է
Դուք հավատում եք, որ այդ դավադիրը, դավաճանը կկարողանա ընտրություններ կազմակերպե՞լ. դա բացառվում է. Լիլթ Գալստյան
Վաղը ըստ իրավիճակի կորոշենք մեր քայլերը եւ կգնանք այդ ուղղությամբ. Իշխան Սաղաթելյան
Հայրենիքի փրկության շարժման երթը՝ դեպի «Եռաբլուր»
Եթե փորձեն ԳՇ տարածած հայտարարության հիմքով Օ. Գասպարյանի նկատմամբ քրեական գործ հարուցել, դա հայրենիքի դավաճանության շարունակություն կարելի է դիտարկել․ սահմանադրագետ. Tert.am
Արցախի սպառողական շուկայում նախորդ տարվա համեմատ գնաճը կազմել է ավելի քան 4 տոկոս
Ավելին
Ավելին