f

Անկախ

«Հրապարակ»․«Դու ի՞նչ ես հասկանում պետական կառավարումից, բախտդ բերել է, եկել նստել ես էդ աթոռին»․ Ս.Օհանյանը՝ Փաշինյանին


«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարարգեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանըորը Շուշիում հայտնվել էր շրջափակման մեջհիմա էլ է իրեն զգում շրջապատման մեջԲայց եթե Շուշիում թշնամիներով էր շրջապատվածայսօր՝ լրագրողների կողմիցԻսկ այդ ուշադրությունը պայմանավորված է նրա քաղաքական ակտիվությամբՆա մասնակցում էր ընդդեմ Փաշինյանի հանրահավաքներինհարցազրույցներ է տալիսգրառումներ անում՝ բավականին կոշտ շեշտադրումներովԵրեկ էլ արձագանքել էր Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արած հայտարարություններինՄենք Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցինք՝ քաղաքական պլաններ ունի՞ առաջիկայումպատասխանեց. «Գիտեքես նախկինում էլլինելով ռազմաքաղաքական գործունեությամբ զբաղվող անձՀՀ քաղաքացիքաղաքական գործունեությամբ զբաղվել եմ՝ հաշվի առնելով այն իրողությունըոր իմ աշխատանքը գործադիրումհատկապես՝ Պաշտպանության նախարարությունումավարտել եմեւ արդեն պետք է զբաղվել քաղաքական եւ տնտեսական խնդիրներովորպեսզի բանակի թիկունքն ավելի ամուր պահպանվիԷդ առումով ես քաղաքական գործունեությունից դուրս չեմ եկելայս վերջին օրերի ակտիվությունն էլ այն էոր բոլորս մտահոգված ենք մեր երկրում ստեղծված իրավիճակով»:

-ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթըինչպես շատերինայնպես էլ Ձեզ շատ էր զայրացրելեւ Դուք բավականին կոշտ արձագանքել էիք նրա ասածներին («Վախեցած եւ բունկերներում ինքնամեկուսացածզինվորի վարտիքի մեծագույն մասնագետդու ինչ գիտես՝ առաջնագիծն ինչ էերբեւիցե առաջնագծում եղել ես»):

 

 

-Տեսեք, խնդիրն այն է, որ մենք բոլորս ուզում ենք իմանալ, թե մենք ինչ ենք անում այս ողբերգալի իրավիճակից, այս պարտությունից դուրս գալու համար: Եվ ես, եթե նկատել եք, նախկինում էդպես անձնավորված շատ ելույթներ չեմ ունեցել, իմ ելույթները բոլորը բարեկրթության նորմերում են: Եթե նույնիսկ խիստ եմ արտահայտվում, էդ ամենը բարեկրթության մեջ է, որովհետեւ ես որեւիցե մեկի դեմ չեմ պայքարել երբեւիցե, ես աշխատել եմ հանուն գաղափարի, հանուն աշխատանքի, հանուն Հայաստանի եւ հանուն Արցախի: Բայց ինչն է ինձ մտահոգում, այն, որ մեր կառավարության ներկայացուցիչները պատգամավորների տված հարցերին կա՛մ հեգնանքով են մոտենում, կա՛մ մանիպուլացնում են, կա՛մ լղոզում են, հատկապես տնտեսությանը վերաբերող հարցերը, եւ սկսում են զբաղվել չարախոսությամբ, բամբասանքով, նորից պահածոյի տուփեր, վարտիքներ... Իմ եզրակացությունը մեկն է, որ այս իրավիճակը, այս մթնոլորտը իրենք են ստեղծել: Խոսում ես, արտահայտվում ես, նույնիսկ քննադատում ես կամ լավ կարծիք ես արտահայտում, միանգամից, մի կողմից, իրավապահ մարմիններն են սկսում հետապնդել, մյուս կողմից՝ շատ վատ բան է տեղի ունենում, որ այս իշխանությունների օրոք է լայն թափ ստացել, ֆեյքային հրոսակախմբերը սկսում են ռեժիմով կամ, կարելի է ասել, օրվա ընթացքում մի քանի հերթափոխով հարձակվել մարդկանց վրա: Գիտեք, մի բան է քննադատելը, մեկ այլ բան են այն հայհոյախառն գրառումները, որ իրենք կատարում են, չէ որ դրանք իմ ընտանիքի անդամներն են ընթերցում, աղջիկներ են ընթերցում, ի վերջո, հայ ժողովուրդն է ընթերցում: Եվ այդպիսի մարդիկ ինքնըստինքյան տրամադրություն են ստեղծում ոչ միայն հակադարձելու, այլեւ նույնիսկ թշնամական տրամադրություններ են ստեղծում: Եվ այդ ամենն արդյունք է նրա, որ մեր երկրի կառավարության առաջին դեմքից սկսած՝ իրենց գործունեությունն իջեցնում են զինվորի վարտիքի մակարդակի: Ժամանակն է, որ իրենք դուրս գան էդ վարտիքից եւ զբաղվեն իրենց գործով: Մեր ղեկավարությունը ռազմավարական մակարդակից իջել է վարտիքի, պարկետի մակարդակի: Դա է ինձ վրդովվեցնում, եւ դա է խնդիրը, որ ես հակադարձել եմ:

-Հետաքրքիր էոր ԴուքՁեզ պես շատ գեներալներորոնք մարտական ուղի են անցելթուրքի դեմ են կռվելչեն վախեցել թշնամուցայսօր՝ չասեմ վախենում ենբայց նեղվում են ֆեյքերի գրոհներից:

-Ինձ ֆեյքերը չեն վախեցնում, մենք պատերազմով անցած մարդիկ ենք, ո՛չ թուրքից ենք վախեցել, ո՛չ էլ մեր ներքին, չեմ ուզում թուրք անվանել, մեր ներքին հակառակորդներից, չարախոսներից: Պարզապես վիրավորական է, երբ այնպիսի հայհոյանքներ են տեղում, չեն խնայում ո՛չ ընտանիքի անդամներին, ո՛չ մահացածներին, ո՛չ որջերին: Ես որ ասեմ՝ ինչե՜ր են գրվում... Ես դրանցից չեմ վախենում, պարզապես... վիրավորական է, էլի: Խնդիրը գիտեք որն է, որ էդ ՊՈԱԿ-ի ֆեյքերին պետական մակարդակով ղեկավարում են, ուղղորդում են: Կամ՝ դու ինչ ես հասկանում սահմանից, ինժեներական կառույցից, պահածոյի տուֆերից եւ, ընդհանրապես, դու ինչ ես հասկանում պետական կառավարումից, դեղին մամուլից, բախտդ բերել է, եկել նստել ես էդ աթոռին, հիմա նույն դեղին մամուլի ձեւով էլ ղեկավարում ես երկիրը:

-ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններըմասնավորապես այնոր ասաց՝ Շուշին ադրբեջանական քաղաք էշատերը գնահատականներ տվեցինթե Հայաստանի վարչապետը սպասարկում է Ադրբեջանի շահը:

-Վայ քեզ երկիր, վայ քեզ հայ ժողովուրդ, երբ կառավարությանդ առաջին դեմքը քո պատմական հայրենիքը թուրքական է անվանում:

-Անդրադառնալով քաղաքական պայքարինպարո՛ն Օհանյանտեսնում ենքոր ընդդիմադիր ուժերի պայքարն այս պահին արդյունք չի տալիսՓաշինյանն էլ երեկ հեգնում էրթե վրանում նստելով՝ ուզում են իշխանության գալԴուք ինչպե՞ս եք պատկե­րացնում լուծումընրան հեռացնե­լու ճանապարհը ո՞րն է:

- Ես գտնում եմ, որ առողջ ուժերը, այն ուժերը, որոնք ներքին կուլուարներում, տարբեր վայրե­րում հանդես են գալիս ընդդեմ այս իշխանությունների, պետք է հա­մախմբվեն: Հիմա հարթակը 17+1 է, իհարկե, ես էդ հարթակում, որպես կուսակցություն, չկամ, ինձ մեկ-մեկ հարցնում են՝ դու 17-ի մեջ ես, ես կատակով ասում եմ՝ ես արդեն 59-ի մեջ եմ (տարիքը նկատի ունի՝ Վ. Մ.): Բայց ես աջակցում եմ, եւ ժողովրդից թեկուզ մեկ հոգի էլ կանգնած լինի հարթակում... ես շատ բարձր եմ գնահատում անհատին, քաղաքա­ցուն, մարդուն եւ գտնում եմ, որ պետք է համախմբվեն: Իհարկե, այս պահի դրությամբ որոշակիորեն նաեւ այս ձմեռային պայմաններն են խանգարում, բայց կարծում եմ՝ շարժումը պետք է նաեւ այնպես անի, որ հարաճուն ընթացք ստանա, որպեսզի կարողանան գեներացնել եւ իրոք հասնեն նրան, որ փոփո­խություն լինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Սեյրան Օհանյան Նիկոլ Փաշինյան Հայաստան Շուշի

Այլ հոդվածներ հեղինակից

«Հրապարակ». Իշխանությունը ՏԻՄ-երն իրենով է անում. պատրաստվում են արտահերթի
«Ժողովուրդ». Երբ է առաջին անգամ Օնիկ Գասպարյանը հակադրվել Փաշինյանին. նրանց հարաբերությունները լարված են շատ վաղուց
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանն անհետացել է. ինչու երթի օրը Փաշինյանի կողքին չէր
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մի շարք դիրքորոշումներ երկրում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ
«Փաստ». Դիվանագիտական կորպուսի համբերության բաժակն էլ է լցվել. մի շարք դիվանագետներ կպահանջեն Փաշինյանի հրաժարականը
Նիկոլ Փաշինյանը Դիլիջանի քաղաքապետի ԺՊ է նշանակել բենզալցակայանի նախկին աշխատակցին
Արմեն Աբազյանը գլուխ է գովացել մոսկովյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապերով՝ նշելով նաև մարդկանց անուններ, ում տեսել է միայն հեռուստացույցով. Գաբրիելյանով
Պլան Բ-ն ոչ թե ինքդ պետք է իրականացնես, այլ ժողովուրդը ինքը` իրավիճակից ելնելով:
Ես համոզված եմ, որ բանակը պետք է ոտքի կանգնի, եթե չկանգնի, մենք պետք է ոտքի կանգնեցնենք
Փաշինյանը բանակի հեղինակությունն իջեցրել է պլինտուսի մակարդակին. Նորատ Տեր-Գրիգորյանց. «Փաստինֆո»
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Բաղրամյան պողոտայում տեղի կունենա Հայրենիքի փրկության շարժման հաջորդ հանրահավաքը
Արմեն Սարգսյանը բառացիորեն ապշած դուրս է եկել ԳՇ-ից:
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Վազգեն Մանուկյանի, Արթուր Վանեցյանի, Վահրամ Բաղդասարյանի և Արծվիկ Մինասյանի հետ
Արամ Պողոսյանը վայր է դնում ԵԿՄ Նոր-Նորք տարածքային բաժնի նախագահի լիազորությունները` ի աջակցություն բանակի եւ ազգի
Ակցիա Արցախում՝ ի աջակցություն Հայկական բանակի և Հայրենիքի փրկության շարժման
Գնդապետ Արթուր Չատյանը միացել է բանակի հայտարարությանը, որով կոչ էին անում Փաշինյանին հրաժարական տալ. Yerevan.Today
Վաղը Կապանի Գարեգին Նժդեհ հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք է լինելու
Սաուդյան Արաբիայի արքայազնը հավանության է արժանացրել  լրագրող Խաշուկջիի սպանությունը.  ԱՄՆ հետախուզություն
ԱՄՆ-ն երբեք Ղրիմը  ռուսական չի ճանաչի.  Բայդեն
Պետք է ամուր կանգնել, լինել համբերատար և պատրաստ վճռական գործողությունների, մեր շարժման վճռական օրերը առջևում են. Վազգեն Մանուկյան
Պատերազմի ընթացքում ՌԴ հայերը հումանիտար օգնություն են ուղարկել «Իմ քայլը»-ի Հայկ Սարգսյանի անունով․ ստացականները ստանալ չի հաջողվել․ ռուսաստանաբնակ հայ
Ալիևը դժվար պահին օգնության է շտապում գործընկերոջը. ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ
ՎԱՐՉԱՊԵՏԻ «ՊՈՏԵՆՑԻԱԼԸ»
Ռուսաստանի հայերը պահանջում են Փաշինյանի հրաժարականը և իշխանության փոխանցումը Հայրենիքի փրկության շարժմանը
ԵԽԽՎ կառույցը վաղուց արդեն սպառել է իրեն որպես Հայաստանի ներքաղաքական պրոցեսների մասին կարծիք ու տեսակետ հայտնող լեգիտիմ մարմին
Ավելին
Ավելին