f

Անկախ

ՀՀ Ազգային ժողովը սահմանափակում է լրատվամիջոցների և լրագրողների մուտքը ԱԺ. «Մեդիա պաշտպան»


ՀՀ Ազգային ժողովը սահմանափակում է լրատվամիջոցների և լրագրողների մուտքը ԱԺ: Այս մասին հայտարարություն է տարածել «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը:

Հայտարարությունում ասվում է.

«Օրերս միջադեպ էր տեղի ունեցել Yerevan.today լրատվական կայքի լրագրող Սյուզի Բադոյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի միջև։ Հայկ Սարգսյանը նախ քաշել էր Սյուզի Բադոյանի ձեռքից, ապա, խլելով բարձրախոսը լրագրողից, փակվել էր իր աշխատասենյակում։ Այդ միջադեպից հետո, «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հորդորեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը կարգի հրավիրել իր պատգամավորներին և բացառել նմանօրինակ պահվածքը։ 

«Իմ քայլը» խմբակցությունն, իր հերթին, ոչ միայն որևէ քայլ չձեռնարկեց, այլ օրեր անց պարզ դարձավ, որ ՀՀ ԱԺ աշխատակազմը մանրախնդրությամբ է զբաղված․ ԱԺ պատգամավորի ոչ վայել պահվածքն անտեսում է և փորձում է ԱԺ հավատարմագրումից զրկել լրագրող Սյուզի Բադոյանին։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության հետ զրույցում Սյուզի Բադոյանն ասաց, որ ԱԺ աշխատակազմը առաջարկել է փոխարինել իրեն մեկ այլ լրագրողով, որից հետո խմբագրությունը նշել է, որ իրենց աշխատանքային քաղաքականությունը իրենք են որոշում։

Փաստորեն, ԱԺ աշխատակազմը, չհասկանալով, որ իրավունք չունի միջամտելու լրատվականի աշխատանքային և խմբագրական քաղաքականությունը, փորձում է չարաշահել իր լիազորությունները։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը պահանջում է ԱԺ աշխատակազմից մնալ օրենքի սահմաններում, չսահմանափակել լրագրողի աշխատանքը:

Այս հրապարակումը փոխանցվելու է միջազգային իրավապաշտպան կառույցներին, դեսպանատներին, ինչպես նաև ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակին»:

Հայաստան Մեդիա պաշտպան Սյուզի Բադոյան

Այլ հոդվածներ հեղինակից

Զգույշ, կրնա վաղը ո՜ւշ ըլլալ. Արամ Ա կաթողիկոս
Նայեք կապիտուլանտ հողատու հանդիպումը գործարարներնի հետ Արցախի 75%-ը հանձնելու հաջորդ օրերին ու պարզ կլինի, որ այդտեղ էլ արգումենտ չկա
Վանաձոր-Դիլիջան, Գորիս-Սիսիան և Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
«168 ժամ»․ Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտնվել է ցուգցվանգային իրավիճակում
Հոսանքազրկում Երևանում և Արարատի մարզում
«Հրապարակ». Օնիկ Գասպարյանը մարտական է տրամադրված և չի զիջելու. Փորձել են համոզել, որ հանդիպի Փաշինյանին
Սյունիքում տեղի է ունեցել վթար` ստորերկրյա ջրերի արտահոսքով
«Ամենակարևորը՝ Վազգեն Մանուկյանն ազգային-քաղաքական գործիչ է»․ Արամ Հարությունյան
«Հրապարակ». Իշխանությունը ՏԻՄ-երն իրենով է անում. պատրաստվում են արտահերթի
«Ժողովուրդ». Երբ է առաջին անգամ Օնիկ Գասպարյանը հակադրվել Փաշինյանին. նրանց հարաբերությունները լարված են շատ վաղուց
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանն անհետացել է. ինչու երթի օրը Փաշինյանի կողքին չէր
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մի շարք դիրքորոշումներ երկրում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ
«Փաստ». Դիվանագիտական կորպուսի համբերության բաժակն էլ է լցվել. մի շարք դիվանագետներ կպահանջեն Փաշինյանի հրաժարականը
Նիկոլ Փաշինյանը Դիլիջանի քաղաքապետի ԺՊ է նշանակել բենզալցակայանի նախկին աշխատակցին
Արմեն Աբազյանը գլուխ է գովացել մոսկովյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապերով՝ նշելով նաև մարդկանց անուններ, ում տեսել է միայն հեռուստացույցով. Գաբրիելյանով
Պլան Բ-ն ոչ թե ինքդ պետք է իրականացնես, այլ ժողովուրդը ինքը` իրավիճակից ելնելով:
Ես համոզված եմ, որ բանակը պետք է ոտքի կանգնի, եթե չկանգնի, մենք պետք է ոտքի կանգնեցնենք
Փաշինյանը բանակի հեղինակությունն իջեցրել է պլինտուսի մակարդակին. Նորատ Տեր-Գրիգորյանց. «Փաստինֆո»
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Բաղրամյան պողոտայում տեղի կունենա Հայրենիքի փրկության շարժման հաջորդ հանրահավաքը
Արմեն Սարգսյանը բառացիորեն ապշած դուրս է եկել ԳՇ-ից:
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Վազգեն Մանուկյանի, Արթուր Վանեցյանի, Վահրամ Բաղդասարյանի և Արծվիկ Մինասյանի հետ
Արամ Պողոսյանը վայր է դնում ԵԿՄ Նոր-Նորք տարածքային բաժնի նախագահի լիազորությունները` ի աջակցություն բանակի եւ ազգի
Ակցիա Արցախում՝ ի աջակցություն Հայկական բանակի և Հայրենիքի փրկության շարժման
Գնդապետ Արթուր Չատյանը միացել է բանակի հայտարարությանը, որով կոչ էին անում Փաշինյանին հրաժարական տալ. Yerevan.Today
Վաղը Կապանի Գարեգին Նժդեհ հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք է լինելու
Ավելին
Ավելին