f

Անկախ

Հակահայկական տրամադրություննե՞ր Վրաստանում․ հայկական բեռնատարների քարկոծման հետքերով


Արդյոք Վրաստանով հայկական բեռնափոխադրումներն անվտա՞նգ են, թե՞ պատերազմից հետո իրավիճակ է փոխվել նաև հարևան Վրաստանում․ հարցն արդիական դարձավ շաբաթվա սկզբին, երբ հաստատվեց լուրը, որ Վրաստանում անհայտ անձինք քարեր են նետել հայկական բեռնատարների ուղղությամբ, ջարդել դիմային և կողային ապակիները։ Հայ վարորդները հայ-վրացական սահման են հասել վրացական ոստիկանության ուղեկցությամբ։

Վրացագետ Ջոնի մելիքյանը նշում է, որ միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել օտարի գույքը վնասելու հատկանիշներով։ Քրեական գործում ազգային պատկանելության հիմքով պայմանավորված հանցագործության մասին խոսք չկա, չնայած մամուլում և սոցցանցերում լուրեր են տարածվում, որ արարքը կատարողները եղել են թուրքեր կամ ադրբեջանցիներ։ Ի դեպ, միջադեպը տեղի է ունեցել  Քվեմո Փոնիճալա բնակավայրերում, որը  Թբիլիսիի արվարձաններում է գտնվում և բազմազգ բնակչություն ունի։

«Այս պարագայում մինչև որևէ ապացույց չլինի, թե ինչ և ինչպես է տեղի ունեցել, արդյոք հայերի դեմ ուղղված է եղել քայլը, վաղ է այդ մասին խոսել։ Այս պահին կա հարուցված քրեական գործ, օրինապահ մարմիններն աշխատում են»,- ասում է նա։

Հարցին՝ արդյոք Վրաստանում Հայաստանի և հայության նկատմամբ հասարակական ընկալումների փոփոխություններ են տեղի ունեցել, վրացագետը բացասական պատասխան է տալիս։

«Հասարակական հարցումներ, հետազոտություններ պիտի արվեն, որ  կարողանանք ինչ-որ բան ասել։ Բայց իմ տպավորությունը հետևյալն է, որ այս պատերազմի ժամանակ Վրաստանի հանրության մեջ և փորձագիտական շրջանակներում  եղել են մարդիկ, որոնք սրտացավ են եղել հայերի նկատմամբ, եղել են անձինք, որոնք աջակցել  են Ադրբեջանին, եղել են նեյտրալ դիրքորոշում ունեցողներ։ Իմ կարծիքով՝ բոլոր պետություններում էլ նման բան եղած կլինի, տարբեր մարդիկ տարբեր մոտեցումներ են ունեցել, բայց ընդհանրացումներ անել չէի ուզենա»։  Նա շեշտում է՝ վերջին շրջանում Հայաստանում որևէ  հակավրացական բան չի եղել, ինչը կարող էր Վրաստանում հակահայկական տրամադրվածություններ առաջացնել։

«Այստեղ ուրիշ աղբյուր կա։ Այդ հակահայկական ալիքների հետևում այս տարիների ընթացքում կանգնած է եղել Ադրբեջանը և ադրբեջանական քարոզչությունը, որը տարբեր միջադեպեր, մեխանիզմներ կամ պատմական դրվագներ օգտագործել է մեր դեմ, որպեսզի ստեղծի հակահայկական բողոքի ալիքներ։ Այսօր չէի ասի, որ իրենք դադարեցրել են իրենց քարոզչությունը Վրաստանում։ Միգուցե մի քիչ  քարոզչության ինտենսիվությունն իջել է, բայց աշխատանքը  կատարվում է»,- ասում է նա։

Ամփոփելով՝ Մելիքյանը նշում է․ «Չէի ասի, որ որևէ որակական փոփոխություն կա, կան շրջանակներ, որոնք հակահայկական տրամադրվածություն ունեն, կան նեյտրալ և կան շատ քիչ, բայց պրոհայկական դիրքորոշում ունեցողներ»։

Հարցին, թե ստեղծված իրավիճակում որքանով է անվտանք  հայկական բեռների փոխադրումը Վրաստանով, Մելիքյանը նշում է՝ նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ իրավիճակը կայուն է եղել։  «Միգուցե պատերազմի արդյունքում որոշ պրոցեսների ֆոնին  մի քիչ աշխուժացավ տեղի բնակչությունը, բայց իմ կարծիքով կոնկրետ Մառնեուլի շրջանում իրավիճակը վերահսելի է։ Վրացական կողմը և ոստիկանությունը պետք է ակտիվ աշխատեն, որ տեղում իրավիճակը վերահսկելի լինի»,- ասում է նա։

Մելիքյանը նշում է․ «Եթե ընդհանրացնենք և ասենք, որ մեր բեռնափոխադրողները հիմնականում օգտագործում են Մառնեուլիի անցակետը (հիմնականում ադրբեջանցիներով է բնակեցված-խմբ․), այսինքն  Սադախլոյի կողմով են գնում, այս հերթական միջադեպը կարող է նաև բերի նրան, որ մոտեցումը փոխեն։ Այսուհետ  միգուցե  ավտոմեքենաները խմբերով շարժվեն, որոնք նաև դեմից և հետևից  կուղեկցվեն ոստիկանության ավտոմեքենաներով։ Սա իմ կարծիքով մի կողմից մեր բեռնատարների  համար ապահով իրավիճակ կստեղծի, մյուս կողմից Վրաստանի համար էլ դա կարևոր է, քանի որ իրենց շահերից է բխում, որ հայկական կողմը շարունակի Վրաստանի տարածքն ակտիվորեն օգտագործել բեռնափոխադրումների համար, դրանից  իրենք փող են աշխատում»։

 

հակահայկական քաղաքականություն

Այլ հոդվածներ հեղինակից

Մեր բաժին «Պանենկայի հարվածը»
Այ զիբիլի վրայի առնետ, երբ հայտարարեցիր, որ քո սեփական կետից ես սկսում բանակցություններն Արցախի հարցի շուրջ, հին էջն էլ փակել ես,
Դավաճան Նիկոլի սիրելի նախկին "հրեշները"
Ես սկզբից էլ գիտեի, որ դավաճանություն կլինի, բայց ոչ այս կարգի
Հաղթաթղթերը ուրիշների ձեռքին են: Ինչպես Ռուսաստանը և Ադրբեջանը կարող են փոխել ընտրությունների ելքը Հայաստանում. Carnegie Moscow Center
Ալիևի ելույթները սպառնալիք են խաղաղությանն ու համերաշխությանը տարածաշրջանում, խարխլում են մարդու իրավունքների համակարգի միջազգայնորեն ամրագրված հիմքեր
Փաշինյանին ասացի՝ Ձեր կողմից մարզում նշանակված կադրերը կոռումպացված են, մոնտաժեցին այդ մասը. Արենիի ավագանու անդամ. News.am
Բանակը ինտրիգներից հեռու պահեք, մի մտեք այդ դաշտ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547 նոր դեպք, մահացել է 21 մարդ
Ինչքան շատ էր վրեժով լցվում այդքան շատ էր վախենում ,ինչքան շատ էր վախենում՝ այդքան շատ էր ուզում վրեժ լուծել...
Հոգեխանգարումներով ստահակը մինչ ընտրությունները պիտի գնա։ Թե ուր գնա ու ոնց գնա, էդ էլ դուք որոշեք, ըստ ճաշակի...
Հայաստանը երբեք չի ունեցել լավ իշխանություն, որը ամեն ինչից վեր կդասեր պետության ու ազգի շահը
Տարօրինակ է, երբ երկրի նախագահը հանկարծ հիշում է Վենետիկի հանձնաժողովի տեսակետների կարևորության մասին
Նախագահը չի ստորագրելու Ընտրական օրենսգրքում փոփոխությունների օրենքը, բայց և չի դիմելու ՍԴ․ հայտարարություն
Ես դրա իրավունքն ունեմ, ձեզ թույլ չեմ տալիս. Վայոց ձորում զոհվածի հարազատը Փաշինյանին թույլ չտվեց մոտենալ գերեզմանին
Չեխիան արտաքսում է 18 ռուս դիվանագետների
Զելենսկին՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքի մասին
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 140 միլիոնը
Նավթի արդյունահանման պատճառով ԱՄՆ-ում բնապահպանական աղետ է տեղի ունեցել
Արգենտինայում Հայաստանի դեսպանը հրաժարվել է վերադառնալ Հայաստան
Փաստորեն, մենք 3-րդ՝ օլիգարխիկ կառավարման մոդելից իջել ենք 5-րդ, բռնակալական կառավարման մոդելի. քաղաքագետ
Վարանդայի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Ավտովթար Երևանում. բախվել են Kia Forte-ն ու Hyundai Sonata-ն, Hyundai-ն էլ հայտնվել է մայթին՝ բախվելով պատին
Արմենիա ավիաընկերությունն այսօր երկու նոր չվերթի մեկնարկ տվեց
Հրդեհ Ձորակապ գյուղում
Ավելին
Ավելին