f

Անկախ

Թուրքական ապրանքների ներմուծման արգելքն արդեն գործում է․ որքանո՞վ էինք պատրաստվել, ո՞վ է շահել և ո՞վ կորցրել կառավարության որոշումից


«Նախորդ տարի առևտուր որպես այդպիսին չենք ունեցել։ Ապրանքները գրեթե ինքնարժեքով ենք վաճառել որոշակի շարժ ապահովելու համար։ Լավ է, որ խանութի տարածքն իմ սեփականն է, այլապես դեռ նախորդ տարի գործունեությունս դադարեցրած կլինեի՝ չկարողանալով վարձակալության վճարը տալ»,- ասում է Արտակը, որը նախատեսում է մինչև հունվարի վերջ հագուստի խանութի տարածքն ազատած լինել։  Ասում է, որ մինչ այս տղամարդու հագուստ է  ներկրել Թուրքիայից, բայց այժմ ստիպված  է փակել խանութը, քանի որ թուրքական ապրանքների ներմուծման արգելքից հետո ներմուծման նոր շուկա գտնել չի կարողացել։ «Իրանի համար հետաքրքրվել եմ։ Այնտեղից ապրանքը պետք է առնվազն մեկ սեզոն շուտ պատվիրել։ Այսինքն հիմա եթե պատվիրեմ, աշնանը նոր կստանամ, բա ամռանն ի՞նչ վաճառեմ։ Իսկ Չինաստանից ներմուծելու համար մեծ գումարներ են պետք, որը չունեմ։ Ավելի ձեռնտու է  խանութը փակեմ և իմ տարածքը վարձակալությամբ տամ»,- ասում է նա։

Արդեն մեկ ամիս է, Հայաստանում ուժի մեջ է 6 ամսով թուրքական պատրաստի ապրանքների ներմուծման արգելքը։ Որոշումն ընդունվել է հոկտեմբերին։ Խոսակցություններից ու անհրաժեշտ անելիքների մասին  հայտարարություններից զատ տնտեսվարողները որևէ պետական աջակցություն չեն ստացել պետությունից՝  նոր իրավիճակին ադապտացվելու, ներմուծման նոր շուկաներ գտնելու համար։

Նշենք, որ 2019-ին Հայաստանը Թուրքիայից ներմուծել է 268 մլն դոլարի ապրանք, որից 200 մլն-ն պատրաստի սպառման ապրանք։ Սա  կազմում է մեր երկրի  ընդհանուր ներմուծման մոտ 5 տոկոսը։

ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Ռուբեն Օսիպյանի կարծիքով՝ թուրքական պատրաստի ապրանքների ներմուծման վրա արգելք դնելն անիմաստ քայլ էր, որն ավելի շատ PR նպատակներ էր հետապնդում։ «Դրա փոխարեն ավելի ճիշտ կլիներ, որ հասկանայինք, թե ինչու է թուրքական ապրանքն ավելի մրցունակ և քայլեր ձեռնարկեինք հայրենական արտադրանքի մրցունակությունը բարձրացնելու ուղղությամբ, այդ թվում և մատչելի լոգիստիկ հնարավորությունների ապահովմամբ»,- ասում է Օսիպյանը՝ շեշտելով, որ, օրինակ, Հայփոստը միջազգային առաքումների գները բարձրացրել է, ինչը մեծ հարված է ՓՄՁ սեկտորին։ «Այս խնդիրը կարճաժամկետ առումով ավելի կարևոր է և ուշադրության արժանի»,- ասում է նա։

Օսիպյանը նաև ուշադրություն է հրավիրում թուրքական պատրաստի ապրանքների ներմուծման արգելքի ձևականության վրա։ Ասում է՝ թուրքական բրենդային հագուստ վաճառող հայտնի խանութները հունվարից հետո էլ շարունակում են գործել։ «Գուցե այդ ապրանքի ծագման երկիրը Բանգլադեշն  է կամ Պակիստանը, և ֆորմալ տեսանկյունից ըստ էության խնդիր չկա, բայց բոլորս հասկանում ենք, որ դա թուրքական ապրանք է»,- ասում է նա՝ այս հարցում կարևորելով կրթական համակարգի դերը։ Ասում է՝ ոչ թե բյուրոկրատական արգելքներ պետք է սահմանել, այլ կրթության և մշակույթի միջոցով հասնել նրան, որ թուրքական ապրանքը պահանջարկ չունենա։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն էլ ուշադրություն է հրավիրում կառավարության հակասական որոշումների վրա։

Ըստ էության կառավարության երկու որոշում է ընդունվել կամ բարձրաձայնվել՝ մեկով ասվում է, որ թուրքական ապրանքների ներկրումը պետք է սահմանափակել, մյուսով ասվում է, որ ուզում ենք ակտիվացնել առևտրատնտեսական կապերը Թուրքիայի հետ։ «Սրանք իրար հակասող որոշումներ են։ Արդյունքում տնտեսվարողը, որ  Հայաստանում պետք է ներդրում կատարեր և թուրքական ապրանքներին փոխարինող հայրենական արտադրանք թողարկեր, լուրջ անորոշության առջև է կանգնած։ Նա չի հասկանում՝ հնարավո՞ր է 6 ամիս հետո կամ նույնիսկ մինչև 6 ամիսը լրանալը փոխվի քաղականաությունը, թե՞ ոչ»,- ասում է նա՝ շեշտելով, որ որոշումն ընդունելուց հետո սկզբնական շրջանոմ  մեծ աշխուժություն կար փոխարինող արտադրություններ բացելու առումով, բայց արդեն վերջին շրջանում այդ ողջ գործընթացը սառեցվեց անորոշության պատճառով։

«Եթե  6 ամիս հետո թուրքական ապրանքների ներկրումը թույլատրվի, ապա տեղական արտադրությունն ուղղակի չի կարող մրցակցել այս պայմաններում։ Նախ՝ Թուրքիան ունի մասշտաբի էֆեկտ, ավելի մեծ քանակով է ապրանքներ արտադրում, երկրորդ՝ թուրքական արտադրողները ստանում են բավականին մեծ պետական աջակցություն սուբսիդիաների տեսքով, երրորդ ՝ թուրքական լիրան շատ արժեզրկված է, ինչը թույլ է տալիս անհամեմատ էժան գներով ապրանք արտահանել»,- ասում է տնտեսագետը։

Պարսյանը նշում է, որ կան ապրանքներ, որոնց այլընտրանքը Հայաստանում արտադրվել չի կարող, օրինակ՝ ցիտրուսները։ «Ցիտրուսի դեպքում, օրինակ՝  հիմա Իրանից են ներկրումները անում որոշակի չափով, բայց խնդիրը  դեռևս ամբողջությամբ լուծված չէ»,- ասում է նա։

 «Մենք ունենք բավականին մեծ ապրանքախումբ, որը ներկրում ենք Թուրքիայից։ Դա  կազմում է մեր ներմուծման 5 տոկոսը։ Դրանց մասով առանձին-առանձին լուծումներ պետք է գտնենք։ Միայն  կառավարության որոշմամբ հնարավոր չէ խնդիրը լուծել, մանավանդ որ կառավարությունն այս երկու-երեք ամսվա ընթացքում տեղական արտադրանքը խրախուսելու, թուրքական ապրանքները փոխարինելու որևէ գործուն մեխանիզմներ չի առաջարկել»,- ասում է Պարսյանը։

Հարցին՝ արդյոք բնակա՞ն է, որ պետության դերը սահմանափակվել է ընդամենն  արգելքը կիրառելով, թե՞ այդ պարագայում աջակցության ծրագրեր պետք է լինեին, Պարսյանն ասում է․ «Եթե պետական մակարդակով որոշակի ապրանքների ներկրման արգելք ես սահմանում, պետք է այլընտրանքով ապահովելու, ներկրման փոխարինման ռազմավարություն, ծրագրեր իրականացնել։ Բայց այս ընթացքում որևէ նման ծրագիր չի իրականացվել։ Այն, ինչ եղել է, առանձին անձանց և կազմակերպությունների նախաձեռնությամբ է եղել»։

Անդրադառնալով հնարավոր տնտեսական հետևանքներին՝ Պարսյանը նշում է, որ հնարավոր է գնաճ և որոշ ապրանքների դեֆիցիտ, եթե այլընտրանքային ներմուծումը չապահովվի։ Նա չի բացառում նաև մաքսանենգ ներմուծումների որոշակի աճ․ «Օրինակ՝ թուրքական ապրանքները կարող են արտահանել Վրաստան կամ Ռուսաստան, այնտեղ փոխեն ծագման երկիրը  և վերաարտահանեն Հայաստան։ Տնտեսվարողները մաքսանենգ մեխանիզմներ կմշակեն՝ փորձելով շրջանցել այս իրավիճակը, քանի որ այս պահին առանձին ապրանքների մասով այլընտրանքներ չունեն»։

Տնտեսագետը նշում է, որ կառավարության այս որոշումը հատկապես ծանր կարժենա փոքր և միջին ձեռնարկատերերին։ «Փոքր և միջին բիզնեսն արդեն իսկ տուժել է  2020-ի ընթացքում, հազարավոր ձեռնարկատերեր ուղղակի դադարեցրել են իրենց գործունեությունը։ Պաշտոնական  վիճակագրությամբ 2020-ին ավելի քան 20 հազար տնտեսվարող իր գործունեությունը դադարեցրել է, սա մոտ 52 տոկոսով ավելի շատ է, քան 2019-ին։ Փաստը խոսում է այն մասին, որ տնտեսությունն  այս պահին գտնվում է լուրջ ճգնաժամի մեջ»,- ասում է Պարսյանը։

Հարցին, թե որն է արգելքի կիրառման տրամաբանությունը ճանապարհների ապաշրջափակմանը զուգահեռ, ինչու կառավարությունը չչեղարկեց թուրքական ապանքների ներկրման արգելքի մասին  որոշումը՝ Պարսյանը նշում է․ «Սա այս կառավարության հերթական  հատվածական  որոշման օրինակ է, նրանց հատվածական մտածելակերպն ու որոշումները  բնորոշ են բոլոր ոլորտներին, այդ թվում և տնտեսական։ Դրա արդյունքն այն է, որ մեր տնտեսությունը 2020-ին միայն պաշտոնական տվյալներով մոտ 8,5 տոկոս անկում է գրանցել, այն պարագայում, երբ  համաշխարհային տնտեսությունը  միջինում անկում է գրանցել 4,3 տոկոսով։  Ակնհայտ է, որ տարերային իրավիճակի հետ գործ ունենք, մեր տնտեսությունը հիմա նման է մի մակույկի, որը առանց շարժիչ է, ուղղակի ալիքը որսում, տանում է։ Այսինքն որևէ կարգավորող  գործընթաց չկա։ Մեծ է հավանականությունը, որ 2021-ին ևս ունենալու ենք  տնտեսական և սոցիալական տեսանկյունից խնդրահարույց տարի»։

 

թուրքական ապրանք ներմուծում տնտեսություն Սուրեն Պարսյան

Այլ հոդվածներ հեղինակից

Մեր բաժին «Պանենկայի հարվածը»
Այ զիբիլի վրայի առնետ, երբ հայտարարեցիր, որ քո սեփական կետից ես սկսում բանակցություններն Արցախի հարցի շուրջ, հին էջն էլ փակել ես,
Դավաճան Նիկոլի սիրելի նախկին "հրեշները"
Ես սկզբից էլ գիտեի, որ դավաճանություն կլինի, բայց ոչ այս կարգի
Հաղթաթղթերը ուրիշների ձեռքին են: Ինչպես Ռուսաստանը և Ադրբեջանը կարող են փոխել ընտրությունների ելքը Հայաստանում. Carnegie Moscow Center
Ալիևի ելույթները սպառնալիք են խաղաղությանն ու համերաշխությանը տարածաշրջանում, խարխլում են մարդու իրավունքների համակարգի միջազգայնորեն ամրագրված հիմքեր
Փաշինյանին ասացի՝ Ձեր կողմից մարզում նշանակված կադրերը կոռումպացված են, մոնտաժեցին այդ մասը. Արենիի ավագանու անդամ. News.am
Բանակը ինտրիգներից հեռու պահեք, մի մտեք այդ դաշտ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547 նոր դեպք, մահացել է 21 մարդ
Ինչքան շատ էր վրեժով լցվում այդքան շատ էր վախենում ,ինչքան շատ էր վախենում՝ այդքան շատ էր ուզում վրեժ լուծել...
Հոգեխանգարումներով ստահակը մինչ ընտրությունները պիտի գնա։ Թե ուր գնա ու ոնց գնա, էդ էլ դուք որոշեք, ըստ ճաշակի...
Հայաստանը երբեք չի ունեցել լավ իշխանություն, որը ամեն ինչից վեր կդասեր պետության ու ազգի շահը
Տարօրինակ է, երբ երկրի նախագահը հանկարծ հիշում է Վենետիկի հանձնաժողովի տեսակետների կարևորության մասին
Նախագահը չի ստորագրելու Ընտրական օրենսգրքում փոփոխությունների օրենքը, բայց և չի դիմելու ՍԴ․ հայտարարություն
Ես դրա իրավունքն ունեմ, ձեզ թույլ չեմ տալիս. Վայոց ձորում զոհվածի հարազատը Փաշինյանին թույլ չտվեց մոտենալ գերեզմանին
Չեխիան արտաքսում է 18 ռուս դիվանագետների
Զելենսկին՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքի մասին
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 140 միլիոնը
Նավթի արդյունահանման պատճառով ԱՄՆ-ում բնապահպանական աղետ է տեղի ունեցել
Արգենտինայում Հայաստանի դեսպանը հրաժարվել է վերադառնալ Հայաստան
Փաստորեն, մենք 3-րդ՝ օլիգարխիկ կառավարման մոդելից իջել ենք 5-րդ, բռնակալական կառավարման մոդելի. քաղաքագետ
Վարանդայի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Ավտովթար Երևանում. բախվել են Kia Forte-ն ու Hyundai Sonata-ն, Hyundai-ն էլ հայտնվել է մայթին՝ բախվելով պատին
Արմենիա ավիաընկերությունն այսօր երկու նոր չվերթի մեկնարկ տվեց
Հրդեհ Ձորակապ գյուղում
Ավելին
Ավելին