f

Անկախ

Կառավարությունը, որն ընդունակ չէ 44-օրյա աղետից հետո կրկնապատկել գիտության ֆինանսավորումը, պետք է հեռանա, բացի այդ՝ «Կրթության մասին» նոր օրենքը հավասարազոր է Շուշիի հանձնմանը. Ա. Իշխանյան


Սա 2021 թ․ է, և մենք շարունակում ենք ապրել այն արհավիրքը, ինչն իր հետ բերեց 2020-ը, աղետ բառացիորեն, որից պետք է դասեր քաղել: Այս մասին «Գիտությունը՝ անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումներին ասաց Ֆիզիկայի ինստիտուտի թղթակից անդամ Արթուր Իշխանյանը:

Նա ընդգծեց, որ այդ դասերը շատ պարզ են: «Մենք 21-րդ դարում ենք, երբ ազգերը մտել են տեխնոլոգիական մրցակցության մեջ: Փիլիսոփայորեն, եթե մենք մի պահ կողքից նայենք այս մոլորակին, ակնհայտ է՝ այն ազգերը, որոնք այդտեղ ասելիք չունեն, կորչելու են: Մենք ընտրության առաջ ենք և այդ ընտրությունը պետք է կատարենք գիտակցաբար՝ գիտակցելով պետք է մտնել այդ տեխնոլոգիական մրցակցության մեջ: Անհեթեթ է, որ կարելի է մտնել նման մրցակցության մեջ ՀՆԱ-ի 0.25 տոկոս ֆինանսավորմամբ»,- ասաց նա:

«Հարգելի՛ պատգամավորներ, շատ կոնկրետ՝ պարոնա՛յք Հայրապետյան և Հովհաննիսյան, եթե դուք չեք կարող այս կառավարությանը ստիպել, որ գիտության ֆինանսավորումն անմիջապես ավելացնի, ապա դուք պետք է հեռանաք: Այն կառավարությունը, որն ընդունակ չէ  կրկնապատկել գիտության ֆինանսավորումը այս 44-օրյա պատերազմի աղետից հետո, գիտակցել դասերը և ընդունակ չէ, օրինակ, 25 մլն դոլար ավելացնելու, այդ կառավարությունը պետք է գնա վաստակած հանգստի»,- շեշտեց նա:

Արթուր Իշխանյանի խոսքով՝ նման քննարկումները միշտ էլ հետո վերածվում են կենացների, այսինքն՝ ոչինչ չի արվում: Նա ընդգծեց՝ բոլոր կառավարություններն են վարվել գիտության հետ վատ, գործող կառավարությունը՝ էլ ավելի վատ: «Եթե մենք ուզում ենք իրոք զարգանալ, առնվազն չպետք է վնասենք: Ես ուզում եմ, պարո՛ն Դումանյան, դիմել Ձեզ և ասել՝ այն օրենքի փաթեթը, որը դրված է շրջանառության մեջ, դա ոլորտի վրա իր ազդեցությամբ հավասարազոր է լինելու Շուշիի հանձնմանը: Կարելի է 40-ից ավելի կետեր թվարկել, բայց մի կետն արդեն բավարար է»,- ասաց նա և պարզաբանեց, թե ինչու է այդպես կարծում:

Այդ օրենքից հանված է գիտության ֆինանսավորման նվազագույն շեմը, հայեցողական է դա այլևս դարձել, բացի այս կետը, կա Ակադեմիայի կարգավիճակի հարցը: «Մենք ունեցել ենք բազմաթիվ հիմնարկներ, որոնք փոշիացել են, եթե գտնվել են ակադեմիական հիմնարկից դուրս, շատ քիչ բացառությամբ: Ակադեմիան ունի պատմական առաքելություն, որն իդեալական իրականացրել է, ոտնձգությունը նրա նկատմամբ հանցագործություն է և ճշգրիտ հակասում է նրան, ինչ գրված է այնտեղ, այդ կետը պետք է ավելանա»,- հայտարարեց նա:

Արթուր Իշխանյան Ազգային ժողով «Գիտությունը՝ անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումներ Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Մեր բաժին «Պանենկայի հարվածը»
Այ զիբիլի վրայի առնետ, երբ հայտարարեցիր, որ քո սեփական կետից ես սկսում բանակցություններն Արցախի հարցի շուրջ, հին էջն էլ փակել ես,
Դավաճան Նիկոլի սիրելի նախկին "հրեշները"
Ես սկզբից էլ գիտեի, որ դավաճանություն կլինի, բայց ոչ այս կարգի
Հաղթաթղթերը ուրիշների ձեռքին են: Ինչպես Ռուսաստանը և Ադրբեջանը կարող են փոխել ընտրությունների ելքը Հայաստանում. Carnegie Moscow Center
Ալիևի ելույթները սպառնալիք են խաղաղությանն ու համերաշխությանը տարածաշրջանում, խարխլում են մարդու իրավունքների համակարգի միջազգայնորեն ամրագրված հիմքեր
Փաշինյանին ասացի՝ Ձեր կողմից մարզում նշանակված կադրերը կոռումպացված են, մոնտաժեցին այդ մասը. Արենիի ավագանու անդամ. News.am
Բանակը ինտրիգներից հեռու պահեք, մի մտեք այդ դաշտ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547 նոր դեպք, մահացել է 21 մարդ
Ինչքան շատ էր վրեժով լցվում այդքան շատ էր վախենում ,ինչքան շատ էր վախենում՝ այդքան շատ էր ուզում վրեժ լուծել...
Հոգեխանգարումներով ստահակը մինչ ընտրությունները պիտի գնա։ Թե ուր գնա ու ոնց գնա, էդ էլ դուք որոշեք, ըստ ճաշակի...
Հայաստանը երբեք չի ունեցել լավ իշխանություն, որը ամեն ինչից վեր կդասեր պետության ու ազգի շահը
Տարօրինակ է, երբ երկրի նախագահը հանկարծ հիշում է Վենետիկի հանձնաժողովի տեսակետների կարևորության մասին
Նախագահը չի ստորագրելու Ընտրական օրենսգրքում փոփոխությունների օրենքը, բայց և չի դիմելու ՍԴ․ հայտարարություն
Ես դրա իրավունքն ունեմ, ձեզ թույլ չեմ տալիս. Վայոց ձորում զոհվածի հարազատը Փաշինյանին թույլ չտվեց մոտենալ գերեզմանին
Չեխիան արտաքսում է 18 ռուս դիվանագետների
Զելենսկին՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքի մասին
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 140 միլիոնը
Նավթի արդյունահանման պատճառով ԱՄՆ-ում բնապահպանական աղետ է տեղի ունեցել
Արգենտինայում Հայաստանի դեսպանը հրաժարվել է վերադառնալ Հայաստան
Փաստորեն, մենք 3-րդ՝ օլիգարխիկ կառավարման մոդելից իջել ենք 5-րդ, բռնակալական կառավարման մոդելի. քաղաքագետ
Վարանդայի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Ավտովթար Երևանում. բախվել են Kia Forte-ն ու Hyundai Sonata-ն, Hyundai-ն էլ հայտնվել է մայթին՝ բախվելով պատին
Արմենիա ավիաընկերությունն այսօր երկու նոր չվերթի մեկնարկ տվեց
Հրդեհ Ձորակապ գյուղում
Ավելին
Ավելին