f

Անկախ

Որևէ պարագայում Հայաստանում չեմ լինելու ղեկավար պաշտոնում. Սերժ Սարգսյան (տեսանյութ)


ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմյնուզ» հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, արցախյան վերջին պատերազմում ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումներին՝ կապիտուլյացիայի պատճառներին, հետևանքներին, ինչպես նաև ստեղծված իրավիճակից ելքին ու ապագային միտված ծրագրերին:

 

-Պարո՛ն նախագահ, գործող իշխանությունը շատ է խոսում նախկինների ռևանշի մասին՝ նաև Ձեզ նկատի ունենալով: Ձեր ղեկավարած  կուսակցությունը ակտիվորեն գործում է արտախորհրդարանական ընդդիմադիր դաշտում, բայց Դուք չեք երևում հանրային ասպարեզում, հարթակներում տևական լռությունից հետո սա Ձեր առաջին մեծ հարցազրույցն է: Դուք ունեք անձնական ծրագրեր` կապված պետության ապագայի հետ, միգուցե  ունե՞ք ցանկություն  վերադառնալու  մեծ քաղաքականություն ինչպես,  օրինակ, երկրորդ նախագահը: Ի՞նչ ծրագրեր  ունեք:

-Ես մեծ քաղաքականությունից երբեք չեմ հեռացել, վերջին 30 տարվա ընթացքում եղել եմ մեծ քաղաքականության մեջ: Ես հասկանում եմ հարցի իմաստը և հստակ ասում եմ` ես համարում եմ, որ ավարտել եմ իմ ծառայությունը պետական համակարգի բարձր պաշտոններում: Իհարկե, շատերը պետք է ասեն, բա 2015 թվականին էլ ասացիր, որ վարչապետ չես լինելու: Դա այլ խոսակցության, այլ հարցազրույցի թեմա է, բայց ես ասում եմ այն, ինչ-որ կա՝  որևէ պարագայում ես չեմ լինելու Հայաստանում ղեկավար պաշտոնի:

 

-Որևէ պարագայո՞ւմ:

-Որևէ պարագայում: Ես կարող եմ լինել ցանկացած լուրջ պաշտոնյայի խորհրդատու, խորհրդական բայց ոչ ավելին, իմ ասածը չի նշանակում , որ ես ակտիվ քաղաքականությունից պատրաստվում եմ հեռանալ, իմ ասածը չի նշանակում, որ ՀՀԿ-ն քաղաքական դաշտում կորցնելու է իր ազդեցությունը: Բոլորովին հակառակը՝ ես էլ եմ լինելու ակտիվ, ՀՀԿ-ն էլ է լինելու է՛լ ավելի ակտիվ, և եթե առանց կապիտուլյանտի ընտրություններ լինեն,  մենք ակտիվորեն մասնակցելու ենք:

-Իրենք հրաժարվել են ընտրությունների գաղափարից, ինչպես տեսնում ենք:

-Դե, ես չունեմ այն՝ միամտությունն ասեմ, ազնվությունն ասեմ, որ հավատամ սա վերջնական որոշում է: Քանի՞ անգամ է եղել՝մեկ այս են ասել, մեկ այն են ասել:

-Սա վերջնական որոշում չէ՞:

-Իհարկե, վերջնական որոշում չէ. եթե մարդը կարող է կեղծել մի ամբողջ պատերազմ, ի՞նչ արժե  սուտ ասել, կամ էլ կեղծել ընտրություններ: Ընտրությունն ավելի կարևոր չէ, քան պատերազմը:

-Ինչո՞ւ, Սասուն Միքայելյանը ասում էր, որ Արցախյան ազատամարտը պակաս կարևոր է քան հեղափոխության հաղթանակը:

-Դե, ասում էին, դա իրենց կարծիքն է: Իմ կարծիքը մի քիչ ուրիշ է, դրա համար և ոչ միայն դրա համար, մենք հրաժարվեցինք:

-Նրա կազմակերպած ընտրություններին չէի՞ք պա տրաստվում մասնակցել:

-Այո, բայց դա որևէ կերպ չի կարելի դիտարկել որպես պասիվության նշան, մենք ակտիվ ենք լինելու: Բայց   կրկնում եմ՝ այլևս չեմ լինելու որևէ ղեկավար պաշտոնում:

-Պարո՛ն նախագահ, պետք է ամփոփենք ապագայի պատկերով, մենք շատ ծանր ժամանակահատված ենք ապրում, համընդհանուր բարոյալքում  է և սարսափելի ծանր հարված ենք ստացել բացի ամեն ինչից, բացի մնացած բոլոր կորուստներից, ինչպիսի՞ն եք Դուք տեսնում Արցախի ապագան և Հայաստանի ապագան:

-Ես կարծում եմ, որ առաջին բանը, որ պետք է անենք՝ Արցախի և Հայաստանի  բաժանում չպետք է անենք, մենք չենք կարող ունենալ Արցախի վատ ապագա ու մտածել, թե Հայաստանում կարող ենք ունենալ լավ ապագա: Անկախ նրանից, թե ինչպիսի ողբերգության առաջ մեզ կանգնեցրեցին այս կապիտուլյանտները, մենք պետք է մեզնից վանենք հուսահատությունը: Անկասկած շատ ծանր վիճակում ենք, անկասկած տեղի է ունեցել աներևակայելին, բայց մյուս կողմից էլ մենք ուղղակի պարտավոր ենք առանց վախենալու վերլուծել իրականությունը և նայել ճշմարտության աչքերին: Մեր պատմության ընթացքում հայ ժողովուրդը եղել է շատ ավելի ծանր վիճակներում, բայց գտնվել են անհատներ, գտնվել են համախոհներ, գտնվել են կամք ու ուղեղ ունեցող մարդիկ, ովքեր կարողացել են մեր ժողովրդին առաջնորդել,և մենք կարողացել ենք ազգովի հառնել ավերակներից: Դրա ապացույցներից մեկն էլ այն է, որ իմ սերունդը կարողացավ կյանքի-մահու կռիվ տալ և հաղթել:  Հեշտ չէր, և նույնիսկ այն պահերին, երբ թվում էր թե ամեն ինչ վերջացած էր, երբեք մենք մեղավորներ չէինք փնտրում, բայց կարողանում էինք գնահատել և պատասխանատվության կանչել մարդկանց, ովքեր իրենց գործը լավ չէին անում: Ի վերջո, 30 տարի մենք հաղթած ժողովուրդ էինք, և աշխարհը մեզ ընդունում էր որպես այդպիսին, մենք հնարավորություն էինք տվել մեր հայրենակիցներին, ովքեր ապրում են Հայաստանից հեռու՝ լինեն հաղթած ժողովրդի ներկայացուցիչներ, հնարավորություն էինք տվել, որպեսզի նրանք կարողանան ներկայացնել այդ հաղթած ժողովրդին: Ես ինչու եմ նաև այս ասպեկտի վրա ուշադրություն դարձնում, քանի որ շատերը խոսում են արտագաղթի մասին:Կարծում եմ, որ դա ճիշտ մոտեցում չէ: Բոլորը պետք է հասկանան, որ լքելով Հայաստանը, որտեղ էլ հայտնվեն, միգուցե նրանց կենցաղային պայմանները կլինեն ավելի լավը, գուցե իրենց երեխաները  կսովորեն ավելի լավ դպրոցներում, բայց նրանք լինելու են պարտված ժողովրդի ներկայացուցիչներ և ուզեն, թե չուզեն՝  չեն կարողանալու գլուխները բարձրացնել: Պետք է մնալ Հայաստանում և գիտակցել, որ դժվարագույն աշխատանք է մեզ սպասվում, բոլորս՝ մեծ ու փոքր, պետք է լծվենք դժվար աշխատանքի, պետք է գիտակցենք, որ կարճ ժամանակում ամեն ինչ չենք կարողանալու վերականգնել, բայց այս գիտակցումով և այսպիսի մոտեցումով մենք կարող ենք փրկել իրավիճակը: Այս իշխանությունները պետք է հեռանան, չի կարող պատասխանատուն մնալ նույն պաշտոնում, երբ կատաստրոֆա է եղել, անհնար է:Եվ պետք է գան իմ ասած ունակություններով օժտված անհատներ, որպեսզի կարողանան առաջնորդել մեր ժողովրդին, հակառակ պարագայում՝ մենք կորցնելու ենք մեր պետությունը և որպես ժողովուրդ դադարելու ենք գոյություն ունենալուց: Իհարկե, այս վերջին հանգամանքը ես քիչ հավանական եմ համարում, բայց եթե ամեն օր մենք այսքան բանից հետո էլի ինչ-որ բաներ պետք է զիջենք, պետք է ամեն անգամ ստորաքարշություն անենք, ո՞ւմ է պետք այդպիսի կյանքը, ո՞ւմ է պետք է այդպիսի ժողովուրդը:  Մի բան պետք է հստակ հիշենք՝ օգնում են նրանց, ովքեր ուզում են դեպի լավը տանել իրենց կյանքը կամ պետությունը. մուրացկաններին խղճում են, մենք երբեք մուրացկան չենք եղել և չպետք է լինենք, պետք է կարողանանք ապահովել մեր անվտանգությունը և կարողանանք բարելավել մեր սոցիալական վիճակը:

-Ես շնորհակալ եմ այս հնարավորության և հարցերիս պատասխանելու համար, ամենայն բարիք Ձեզ:

-Ես էլ եմ շնորհակալ այս հնարավորության համար:

Սերժ Սարգսյան Տեսանյութեր հարցազրույց Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Մեր բաժին «Պանենկայի հարվածը»
Այ զիբիլի վրայի առնետ, երբ հայտարարեցիր, որ քո սեփական կետից ես սկսում բանակցություններն Արցախի հարցի շուրջ, հին էջն էլ փակել ես,
Դավաճան Նիկոլի սիրելի նախկին "հրեշները"
Ես սկզբից էլ գիտեի, որ դավաճանություն կլինի, բայց ոչ այս կարգի
Հաղթաթղթերը ուրիշների ձեռքին են: Ինչպես Ռուսաստանը և Ադրբեջանը կարող են փոխել ընտրությունների ելքը Հայաստանում. Carnegie Moscow Center
Ալիևի ելույթները սպառնալիք են խաղաղությանն ու համերաշխությանը տարածաշրջանում, խարխլում են մարդու իրավունքների համակարգի միջազգայնորեն ամրագրված հիմքեր
Փաշինյանին ասացի՝ Ձեր կողմից մարզում նշանակված կադրերը կոռումպացված են, մոնտաժեցին այդ մասը. Արենիի ավագանու անդամ. News.am
Բանակը ինտրիգներից հեռու պահեք, մի մտեք այդ դաշտ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547 նոր դեպք, մահացել է 21 մարդ
Ինչքան շատ էր վրեժով լցվում այդքան շատ էր վախենում ,ինչքան շատ էր վախենում՝ այդքան շատ էր ուզում վրեժ լուծել...
Հոգեխանգարումներով ստահակը մինչ ընտրությունները պիտի գնա։ Թե ուր գնա ու ոնց գնա, էդ էլ դուք որոշեք, ըստ ճաշակի...
Հայաստանը երբեք չի ունեցել լավ իշխանություն, որը ամեն ինչից վեր կդասեր պետության ու ազգի շահը
Տարօրինակ է, երբ երկրի նախագահը հանկարծ հիշում է Վենետիկի հանձնաժողովի տեսակետների կարևորության մասին
Նախագահը չի ստորագրելու Ընտրական օրենսգրքում փոփոխությունների օրենքը, բայց և չի դիմելու ՍԴ․ հայտարարություն
Ես դրա իրավունքն ունեմ, ձեզ թույլ չեմ տալիս. Վայոց ձորում զոհվածի հարազատը Փաշինյանին թույլ չտվեց մոտենալ գերեզմանին
Չեխիան արտաքսում է 18 ռուս դիվանագետների
Զելենսկին՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքի մասին
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 140 միլիոնը
Նավթի արդյունահանման պատճառով ԱՄՆ-ում բնապահպանական աղետ է տեղի ունեցել
Արգենտինայում Հայաստանի դեսպանը հրաժարվել է վերադառնալ Հայաստան
Փաստորեն, մենք 3-րդ՝ օլիգարխիկ կառավարման մոդելից իջել ենք 5-րդ, բռնակալական կառավարման մոդելի. քաղաքագետ
Վարանդայի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Ավտովթար Երևանում. բախվել են Kia Forte-ն ու Hyundai Sonata-ն, Hyundai-ն էլ հայտնվել է մայթին՝ բախվելով պատին
Արմենիա ավիաընկերությունն այսօր երկու նոր չվերթի մեկնարկ տվեց
Հրդեհ Ձորակապ գյուղում
Ավելին
Ավելին