f

Անկախ

Վարչապետի հրաժարականից հետո ընդդիմության հռետորիկան էլ ավելի կամրապնդվի, ավելի ու ավելի շատ են խոսելու արտահերթ ընտրությունների մասին․ վրացագետ


Վաստանի վարչապետն այսօր հայտարարել է իր հրաժարականի մասին։

«Ես որոշում եմ կայացրել հեռանալ իմ զբաղեցրած պաշտոնից։ Անկասկած, հավատում ու ցանկանում եմ, որ այդ քայլը կնպաստի մեր երկրում բևեռացման նվազեցմանը։ Քանի որ ես համոզված եմ, որ բևեռացումն ու հակամարտությունը մեր միջև ամենամեծ վտանգն է մեր երկրի ապագայի, տնտեսական զարգացման ու ցանկացած տիպի ճգնաժամերի համար»,- հայտարարել է Գեորգի Գախարիան։

Նա  շեշտել  է, որ հրաժարականի պատճառներից  նաև իշխող կուսակցության հետ տարաձայնություններն են  ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկի Մելիային կալանավորելու դատարանի որոշման պատճառով (նրան մեղադրում են 2019-ի ամռանն անկարգություններ հրահրելու մեջ)։

Ո՞րն է Գախարիայի հրաժարականի իրական պատճառը, ի՞նչ զարգացումներ են հնարավոր հարևան Վրաստանում և ո՞վ կարող է դառնալ հաջորդ վարչապետը․ այս և այլ հարցերի մասին է «Անկախը» զրուցել  վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ։

-Պարոն Մելիքյան, ինչո՞վ է իրականում պայմանավորված Գեորգի Գախարիայի  հրաժարականը։ Ինչո՞ւ  հիմա։

-Կարծում եմ՝ իր հայտարարությունում ֆիքսված են բուն պատճառները։

 Այստեղ առաջնային է այն հանգամանքը, որ Վրաստանը վերջին մի քանի տարիներին ներքաղաքական խորը ճգնաժամի մեջ է գտնվում։ Չնայած իշխող թիմը  նախորդ տարվա հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում կարողացավ հաղթել, բայց ընդդիմադիր քաղաքական ուժերը  միացել են  և մինչ օրս բոյկոտում են   խորհրդարանի աշխատանքը։ Նրանք պնդում են, որ  պետք է անցկացվեն նոր ընտրություններ, քանի որ 2020-ի հոկտեմբերին տեղի ունեցած ընտրությունները համարում են կեղծված։ Ընդդիմադիրների պահանջն է նաև, որ նոր ընտրություններն անցկացվեն նոր ձևաչափով և ընտրական օրենսգրքով և լինեն 100 տոկոս համամասնական, ինչն իշխանությունների համար անընդունելի էր և դեռևս մնում է անընդունելի։

Նիկի Մելիան օրինախախտում արել էր դեռ նախանցած տարի։ Ինչ-ինչ պատճառներով դատախազությունը հիմա է միջնորդությամբ հանդես եկել՝ փոխելու նրա խափանման միջոցը։ Իմ կարծիքով՝ այստեղ արդեն մենք գործ ունենք ներկուսակցական, ներիշխանական  տարբեր խմբերի միջև պայքարի հետ։

Գախարիան, հասկանալով, որ փոքրամասնության մեջ է որպես վարչապետ, որոշում է կայացրել դուրս գալ։ Նաև մտածելով, որ գուցե իր այս քայլը կբերի առկա բևեռացման չեզոքացմանը կամ ճգնաժամի լուծմանը։ Բայց պետք է ֆիքսենք, որ այս պահի դրությամբ  ընդդիմությունը սա համարում է մինի հաղթանակ, քանի որ Գախարիայի հրաժարականն իրենք պահանջում էին դեռ 2018-ից, երբ նա ՆԳ նախարարն էր, և նրանք շատ դժգոհ էին, որն  2019-ի սեպտեմբերին Գախարիան դարձավ վարչապետ։ Ընդդիմությունը սա համարում է իրենց պահանջներից մեկի կատարում, հետևաբար, իմ կարծիքով,  ընդդիմության հռետորիկան էլ ավելի կամրապնդվի, ավելի ու ավելի շատ են խոսելու արտահերթ ընտրությունների մասին՝ փորձելով դրանում համոզել Արևմուտքին, դեսպաններին և արտաքին ուժերին։

-Այսինքն կարելի՞ է եզրակացնել, որ վարչապետի հրաժարականով բևեռացումը ոչ թե կմեղմվի, այլ ընդհակառակը, ավելի կսրվի։

-Այո, ավելի կսրվի իրավիճակը։ Չնայած հետաձգել  են դատարանի որոշման իրականացումը Մելիային կալանավորելու մասին, սակայն մի օր նրան  պետք է ձերբակալեն, քանի որ խափանման միջոցը փոխվել է։ Կախված նրանից, թե այդ օրն ինչ տեղի կունենա և ինչպես այդ ամենը տեղի կունենա, դրանով էլ պայմանավորված կլինեն ապագա ներքաղաքական գործընթացները վրաստանում։  Եթե բախումներ լինեն, կրկնվի 2019-ի սցենարը, ապա ներքաղաքական ճգնաժամն ավելի կխորանա և  արտահերթ ընտրությունների կարիք կառաջանա։

-Պարոն Մելիքյան, հավանակա՞ն է, որ Գախարիան այս պահին հրաժարական է տալիս, քանի որ պարզապես չի ուզում պատասխանատվություն ստանձնել հետագա հնարավոր զարգացումների համար։

-Դա ոչ թե պատասխանատվությունից խուսափել է, այլ պատասխանատվությունը հասկանալ։ Նա համամիտ չէ այդ քայլերի հետ, հասկանում է պատասխանատվությունը  և չի ուզում իր վրա վերցնել։ Նա հեռանում է՝ թույլ տալով այն մարդկանց, որոնք  կողմ են քվերակել այս սցենարին, ընտրել նոր վարչապետ, որը կիրականացնի այդ ամենը։

Ինքը որպես փորձառու մենեջեր, լավ պետական գործիչ իր որոշումն է կայացրել  և թողնում է վարչապետի պաշտոնը։

Միգուցե ապագայում կտեսնենք, որ նաև կուսակցությունից դուրս կգա, ինչը ևս հնարավոր է։ Չի բացառվում, որ իր շուրջ ապագայում նոր քաղաքական  ուժ ձևավորվի, ինչը շատ տրամաբանական կլինի։

-Դուք նշեցիք, որ Գախարիայի հրաժարականի քաղաքական պահանջ կար ընդդիմության կողմից, և դեռ շատ վաղուց։ Իսկ արդյո՞ք վարչապետի հրաժարականի հասարակական պահանջ ևս կար։

-Հասարակական պահանջի մասին պետք է թվերով խոսել․ այս տարվա հունվարին ամերիկյան NDI –ը, որ Վրաստանում ակտիվ աշխատում  և սոցհարցումներ է իրականացնում, Վրաստանի քաղաքական դաշտի վերաբերյալ իր հետազոտության արդյունքներն է հրապարակել։ Ըստ այդմ՝  կառավարության աշխատանքը հարցվածների 50 տոկոսն էր դրական գնահատել, իսկ Գախարիայինը՝  46 տոկոսը։ Նշեմ, որ քաղաքական գործիչներից ամենաբարձրը Գախարիայի վարկանիշն է եղել հարցվողների շրջանում։

Սա ցույց է տալիս, որ այդ քաղաքական գործիչն ունի հեղինակություն։ Իմ կարծիքով՝ ինքը, հասկանալով այդ փաստը,  որոշում է կայացրել չլինել հնարավոր բարդ սցենարների պատասխանատուն։ Իմ կարծիքով, նույնիսկ 2019-ին, երբ ինքը ՆԳ նախարարն էր, այն ժամանակվա գործընթացների կամ բախումների հետ կապված հիմնական պատասխանատուն հենց ինքը չի եղել, այլ քաղաքական թիմը։

Այն ժամանակվանից ճնշման տակ էր,  գուցե սա  վերջին կաթիլն էր և որոշեց, որ ավելի ճիշտ է  հիմա հրաժարական տալ և ապագայում վերադառնալ ակտիվ քաղաքականություն։

-Հրաժարականից դեռ տևական ժամանակ առաջ որպես վարչապետի հնարավոր թեկնածու նշվում էր խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեի անունը։ Հավանական համարո՞ւմ եք, որ  «Վրացական երազանքը»  Կոբախիձեի թեկնածությունը կառաջադրի։ Եթե ոչ, ուրիշ հավանական ի՞նչ թեկնածուներ եք տեսնում։

-Տարբեր անուններ կան։ Հիմա խոսում են Կոբախիձեի մասին, նախկինում խոսում էին փոխվարչապետի, ինչպես նաև նախկին արդարադատության նախարարի մասին։

Պետք է նշել, որ  հետաքրքիր իրողություն է ստեղծվել․ երբ Բիձինա Իվանիշվիլին հեռանում էր քաղաքականությունից , ինքն ամրացրեց կուսակցության քաղխորհուրդը։ Իմ կարծիքով այսօր դեռևս ոչ ոք, անգամ իրենց իշխող կուսակցության էլիտայում վստահ չեն, թե ով է վերջում վարչապետ դառնալու, քանի որ տարբեր խմբերն կան, որոնցից յուրաքանչյուրն իր լծակներն ու հնարավորություններն ունի։

 Միգուցե ուժայիններից լինի։ Հնարավոր է՝ Կոբախիձեն լինի։ Կարևոր է, որ բոլոր ուժային կենտրոնները  կողմ քվերակեն նրա թեկնածությանը և  առաջադրեն։

-Կառավարության փոփոխության արդյունքում ի՞նչ հնարավոր փոփոխություններ են սպասվում Վրաստանի  ներքին և ատաքին քաղաքականությունում։

-Արտաքին քաղաքականության առումով չէի ասի։  2012-ից ի վեր քանիցս վարչապետը փոխվել է, այս ժամանակահատվածի բոլոր կառավարությունների  և արտգործնախարարների օրոք առ այսօր մենք լուրջ փոփոխություն չենք տեսել։

Արտաքին քաղաքականութան հետ կապված միակ հնարավոր փոփոխությունը հետևյալն է՝  եթե ներքաղաքական ճգնաժամն ավարտվի Վրաստանում, իշխանությունները կկարողանան  հանգիստ սրտով վերադառնալ արտաքին հարաբերություններին։ Վերջին մի  քանի տարիներին  մինչ նրանք ներքաղաքական խնդիրներով էին զբաղված և թույլ չէին տալիս, որ ճգնաժամը ավելի ընդլայնվի,  արտաքին բլոկին այդքան լուրջ ուշադրություն չէին դարձնում, ինչը նաև տարբեր հնարավորություններից է իրենց զրկել։ Որոշ փոփոխություններ տարածաշրջանում մինչև վերջ չեն վերլուծվել և գնահատվել, դրա կարիքն իրենք ևս ունեն, ուստի  ներքաղաքական ճգնաժամին իրենք հնարավորինս արագ պետք է վերջ  տան և կարողանան զբաղվել  ակտիվ  արտաքին քաղաքականութամբ։

Ներքաղաքական առումով, մեղմ սցենարի կողմնակից Գախարիայի հեռանալը նշանակում է, որ ներքաղաքական ավելի կոշտ որոշումներ կլինեն․   իշխող թիմի հիմնական մասը կողմնակից է, որ եթե օրենքով սահմանված է, որ Մելիան պետք է  կալանքի ենթարկվի, ուրեմն կալանքի պետք է ենթարկվի։ Այլ հարց է, թե ինչպես կկարողանան այդ ամենը կազմակերպել և այնպես չանել, որ պետությանը և իրենց թիմին կանգնեցնեն  արտահերթ ընտրություններ անցկացնելու փաստի առաջ։ Քանի որ այդ ժամանակ արդեն բարդ է կանխատեսել, թե ինչ կարող է տեղի ունենալ։

-Կա՞ արդյոք թեկնածու, որ  կկարողանա միավորող դերակատարում ունենալ, հանրային համերաշխություն ապահովել։

-Չեմ կարծում։ Ընդդիմությունը ցանկանում էր, որ Գախարիան գնար։  Նոր վարչապետի գալուց հետո միգուցե իրենք կհասկանան, որ Գախարիան իրենց համար ոսկե միջին էր։

Իրենց թիմից մեկին պետք է նշանակեն վարչապետ, իսկ ընդդիմության համար որևէ մեկն այս թիմից կամ այս  իշխանություններն ընդունելի չէ, ինչը համերաշխության չի բերելու։

 

խմբագրի ընտրանի Տարածաշրջան Ջոնի Մելիքյան Վրաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Արքայադուստր Դիանան  իր հարսանիքին գաղտնի գրությամբ կոշիկներ  է  կրել
Ռուս փորձագետը գնահատել է Թուրքիայի ու Ադրբեջանի «թյուրքական բանակի» ստեղծման հեռանկարները
Մեզ ասացին մնացել եք անտեր, ձեր նման անտեր․ նույն կարգավիճակում ենք. Անի Խաչատրյանը՝ «Իմ քայլին»
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքների նպատակով Գեղարքունիքի մարզում է
ՀՀ բարձրագույն կրթության երրորդ աստիճանի զարգացման հայեցակարգի նախագիծը կներկայացվի նաև բուհերին
Ծնողներ, հերոսների ծնողներ, վերցրեք ձեր առյուծների եւ արծիվների մեդալը․Գեղամ Նազարյան
Պեսկովը չի մեկնաբանում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ՌԴ սահմանապահ կետերի տեղակայման գաղափարը
Իսկ նորմա՞լ եք համարում, որ երեկ միջադեպ էր, իսկ համայնքապետ Երևանում էր. Սանոսյանը՝ Սոթքի գյուղապետի մասին
Չինաստանում ՀՀ դեսպան. Հայաստանում չինական ավանդական բժշկության դեղորայքը պահանջված է դարձել
13 բնակելի տարածքներ կնվիրվեն դրանք զբաղեցնող քաղաքացիներին
Ինչու Ռուստամ Բադասյանը չի մասնակցում կառավարության նիստերին. փոխնախարարի մեկնաբանությունը
Որոշ դեպքերում բանակային կորպուսը աջակցել է, որ բնակիչները անասուններին արածեցնեն եւ խոտ հավաքեն. Սանոսյան
Սոթքի հանքավայրը չի աշխատում. Աշխատակիցներն ու տեխնիկայի որոշ մասը դուրս է բերվել. մարզպետ
Գորիսի համայնքապետի գործով այսօր հայտարարվելու է նախաքննության ավարտ. նա չի կարող անազատության մեջ մնալ. փաստաբան
Կենտրոնում արդեն ավարտվել են 37 շենքերի 79 մուտքերի և շքամուտքերի ներքին հարդարման աշխատանքները
Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Գեղարքունիքի մարզում
Դիտարկումներ են եղել, թե որտեղ կարող են ռուս սահմանապահներ տեղակայվել. այս պահին խաղաղապահներ չկան․ Սանոսյան
Շարունակվում է զրոյից բիզնես ստեղծելու գաղափարների իրագործման 19-րդ միջոցառման հայտերի ընդունումը
Մենք թույլ չենք տալու քաղաքացիների ճանապարհին թակարդներ դնել եւ նրանց փողը ձեռքներից տանել. Փաշինյանը՝ խաղատների մասին
Նախարարի պաշտոնակատարի հավաստիացումը. կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում գիտական ոլորտին
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում է Ջաբրայիլի շրջանում
Ապարանում լեռնադահուկային համալիր կկառուցվի, որը կսպասարկի տարեկան 500 հազար տուրիստի. Կլինի նաեւ կազինո
Պարզվել է, որ 7-ամյա երեխային վրաերթի էր ենթարկել «Տոյոտա»-ի 40-ամյա վարորդը, որը հայտնաբերվել է
Պետությունը պետք է օգնի այն մարդուն, որն ուզում է ստանալ կրթություն, եւ չպետք է օգնի նրան, ով ուզում է դիպլոմ. Փաշինյան
Նոր նախագիծ. Պետության կողմից ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում կստանան նաեւ ուսանողական նոր խմբեր
Ավելին
Ավելին