f

Անկախ

Վազգեն Մանուկյանի հայտարարությունների հիմքով դատախազությունը քրգործ է հարուցել


Հայրենիքի փրկության շարժումը փետրվարի 20–ն մեծ հանրահավաք էր հրավիրել, որի ժամանակ հայտարարվեց նոն–ստոպ բողոքի ակցիաների մեկնարկի մասին։

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ փետրվարի 20–ի հանրահավաքի ընթացքում արած հայտարարությունների կապակցությամբ ՀՀ դատախազությունում հարուցվել է քրգործ՝ Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք`փետրվարի 20–ին Ազատության հրապարակում ունեցած իր ելույթում Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ Հայաստանը դառնում է ոստիկանապետություն, ձերբակալում են ամենաազնիվ, երկրին նվիրված մարդկանց։ Նա համոզմունք հայտնեց, որ հնարավոր է այս վիճակից դուրս գալ, բայց դրա համար կա նախապայման` «այս վարչախումբը պետք է դուրս շպրտվի»:

Մանուկյանը, սակայն, վստահ է, որ ինչ ցույցեր էլ իրենք անեն, Փաշինյանն ինքնակամ չի հեռանալու, ուստի պետք է կոտրել այն հենարանները, որը նա ունի։, և դա իրենց պլան Ա–ն է։ Սակայն կտրուկ ավելացրեց, որ միշտ ունեն պլան Բ–ն, որը կարող է լինել մեկ շաբաթ հետո։

«Մենք պետք է պատրաստ լինենք ապստամբելով, կայծակնային արագությամբ վերցնել իշխանությունը։ Մենք այժմ իրականացնելու ենք պլան Ա–ն` միշտ պատրաստ լինելով պլան Բ–ին»,– եզրափակեց Մանուկյանը։

Նշենք, որ նոյեմբերի 9–ին` եռակողմ հայտարարության ընդունումից հետո, Հայաստանում պարբերաբար հանրահավաքներ են տեղի ունենում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Ընդդիմությունը ներկայացրել է վարչապետի միասնական թեկնածուին` Վազգեն Մանուկյանին։

Վազգեն Մանուկյան ելույթ Հայաստան քրեական գործեր

Այլ հոդվածներ հեղինակից

Համագործակցության հուշագիր՝ ԿԳՄՍ նախարարության և «Փրոջեքթ Հարմոնիի» միջև
Արտակարգ դեպք Երևանում․ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց քաղաքացին ինքնահրկիզվել է
Այսօր ադրբեջանական ստորաբաժանումները դիպուկահար զենքերից և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Երասխի դիրքերի ուղղությամբ
Ապարանի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Թմրամիջոց, նաև` գաղտնի փականով դանակ. Ջերմուկի ոստիկանների բացահայտումը
Դիլիջանի ոստիկանները կանեփի բույսեր ու մարիխուանայի նմանվող զանգվածներ են հայտնաբերել
Շիրակի փողոցում քաղաքացուն վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Սահմանային շերտում տեսանկարահանումները կարգելվեն․ օրինախախտները կտուգանվեն
Մենք մեր տարածքային ամբողջականության հարցում չունենք որևէ զիջման ճանապարհ. Նազելի Բաղդասարյան
Ռուս քաղաքագետ. Փաշինյանը կրկնում է իր սխալը
Դադարեցվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի գործունեությունը
Առաջիկայում Մոսկվայում սպասում են բավականաչափ ծանր բանակցություններ. Հրավիրեք արտակարգ նիստ. Նաիրա Զոհրաբյան
Եթե այս անգամ ՀԱՊԿ-ը չկարողանա իրականացնել հիմնական գործառույթները, նրա ապագան հարցական կլինի. թուրքագետ
Տարածաշրջանում նախադեպը չունեցող միջոցառման արդյունքում բացահայտվել է հերոին տեսակի թմրամիջոցի խոշոր խմբաքանակ
Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել. ուղիղ
Նորակառույց շե՞նքն է կարևոր, թե՞ գիտությունը․ քիմիական գիտությունների ապագան Հայաստանում վտանգված է
Հայաստանի գավաթակիր «Արարատը» դուրս մնաց հետագա պայքարից
Աշխատավարձից քանի տոկոս կվճարեն քաղաքացիներն առողջության ապահովագրության համար. քննարկումներն ընթացքի մեջ են
Առերևույթ չարաշահումներ «Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ում. հարուցվել է քրգործ. դատախազություն
Եթե իմանանք՝ վաղը փողոց հանենք 10 հազար մարդ եւ թշնամին կդադարի կրակել, հենց առավոտյան կհանենք. Սաղաթելյան
«Ազգային օրակարգ» և «Հայ կառուցողական» կուսակցությունները հիմնում են «Նոր պետություն» միաբանումը
Հուլիսի 29-ից 30-ը բացահայտվել է հանցագործության 106 դեպք
Գողություններ հակակարկտային կայաններից. Աշտարակի ոստիկանների բացահայտումը
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 13.7 հա տարածքում բռնկված հրդեհները
Ավելին
Ավելին