f

Անկախ

Ակցիա Արցախում՝ ի աջակցություն Հայկական բանակի և Հայրենիքի փրկության շարժման


Ստեփանակերտում՝ Ստեփան Շահումյանի անվան պուրակում այսօր՝ փետրվարի 26-ին, ինքնաբուխ ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Հայկական բանակի եւ Հայրենիքի փրկության շարժման։

«Բանակի արժանապատիվ սպաներին բացահայտ նվաստացնում են, ինչը բոլորիս ինքնասիրության, արժանապատվության ու ամենակարեւորը՝ անվտանգության հարցն է։ Մեր հավաքով նպատակ ունեինք Հայրենիքի փրկության շարժմանը մեր աջակցությունն ու համերաշխությունը հայտնել, քանի որ ֆիզիկապես ներկա գտնվել չենք կարող։ Եվ պահանջում էինք նաեւ դավաճան, ազզադավ, հակապետական, հայրենիքը կործանած ու այն թուրքին նվիրած, հազարավոր տղաների գլուխ կերած, հազարավորներին էլ հաշմանդամ դարձրած, գերիներին անտերության մատնած իշխանությունների հրաժարականը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական, հասարակական գործիչ Բելլա Լալայանը։

 

 

Հայաստանի վարչապետի հայտարարությունը, թե Գլխավոր շտաբի՝ իր եւ կառավարության հրաժարականի պահանջը ռազմական հեղաշրջման փորձ է, Բ․Լալայանն ասաց, որ Արցախը թշնամուն նվիրած մարդը իրավունք չունի նման որեւէ հայտարարություն անելու։

«Ինչպես կարող է դավադիրը ռազմական հեղաշրջումից խոսել։ Չգիտեմ՝ նա հայրենիքը գիտի՞ ինչ է, այդ գոյացությունը, որ կոչվում է Նիկոլ Փաշինյան, ընդհանրապես համարո՞ւմ է, որ ոչ թե Արցախը, այլ գոնե Հայաստանն իր հայրենիքն է, ես կասկածում եմ։ Արցախը թշնամուն նվիրած մարդը իրավունք չունի որեւէ հայտարարություն անելու, նա վաղուց պետք է հրաժարական տար եւ գնար իրենց տուն, որպեսզի գոնե այն փշուրները, որոնք մնացել են, մենք կարողանանք թշնամու հետ հավասարը հավասարի հետ խոսել եւ հարց պարզել, ոչ թե մինչեւ հիմա նվաստացածի կարգավիճակ ունենալ։ Սա, երեւի, պատմության մեջ առաջին դեպքն է, երբ պարտվող հրամանատար կոչեցյալը, որն իրեն գերագույն հրամանատար էր կոչել, իսկ հետո ասում էր՝ «ես մարտ եմ ղեկավարե՞լ», բա գերագույն հրամանատար էիր քեզ հայտարարել, ինչի՞ համար, որ ընդդիմադիրներին փռես ասֆալտի՞ն, հիստերիկ ճառեր ասե՞ս ամբիոնից, թե՞ դու մտածել ես, որ բանակ ղեկավարելը հեշտ է։ Պատմության մեջ, եթե պարտված ղեկավարին կախաղան չեն հանել, գոնե հրաժարական է տվել, հիմա սա շարունակում է ղեկավարել, իսկ մենք շարունակում ենք վտանգի տակ մնալ, որովհետեւ թշնամին չի կարող մեզ լուրջ ընդունել, եթե մեր երկրի ղեկին է մի մարդ, որը, կամակատարի նման, թշնամին ինչ պահանջում է՝ անում է։ Այստեղ ոչ միայն մեր պետականության, այլեւ մեր ինքնության հարցն է դրված»,- ընդգծեց Բելլա Լալայանը։

Մեր հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի պատրաստակամությանը՝ իր միջնորդական առաքելությունը բերել այս քաղաքական ճգնաժամը պատվով հաղթահարելու գործում, Լալայանն ասաց, որ եթե Հարությունյանը մտածում է  հայրենիքի մասին, ապա պետք է այս պահին կանգնած լինի իր ժողովրդի եւ Հայրենիքի փրկության շարժման կողքին։

«Չէ՞ որ Արցախի նախագահի մասնակցությամբ տարածված ձայնագրության մեջ Արայիկ Հարությունյանն ասում էր, որ Նիկոլ Փաշինյանն իրեն օգնություն չի ուղարկում։ Այսինքն՝ ինքը խոստովանում է, որ Փաշինյանը դավաճան է եւ չի օգնել Արցախին՝ հայրենիքի սահմանները պաշտպանելու համար։ Այդքանից հետո ինքն ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանի համար հաշտեցման եզրեր փնտրում, հիմա, եթե նա մտածում է Արցախի մասին, պետք է կանգնած լինի Հայրենիքի փրկության շարժման կողքին»,- ասաց նա։

Իսկ թե ինչո՞ւ չեն իրենք պահանջոււմ Արայիկ Հարությունյանի հրաժարականը, Բելլա Լալայանն ասաց, որ  անիմաստ է․

«Որովեհտեւ Արցախի հարցերը միշտ լուծվել են Հայաստանում, մեր բախտը բերել է, որ մինչեւ հիմա Հայաստանի ղեկին նստած են եղել մարդիկ, որոնք անցել են Արցախյան պատերազմով եւ գիտեին՝ ինչ է հայրենիքը, ինչի գնով են այն ձեռք բերել, իհարկե, անկախ այլ թերացումներից, իրենք այդ հարցում ժողովրդի կողքին են եղել եւ ազգային գաղափար են կրել։ Եթե մենք պահանջենք Արայիկ Հարությունյանի հրաժարականը, դրանով ոչ մի բան չի փոխվելու, մինչեւ Հայաստանի ղեկին չհայտնվի ազգային գաղափարով, հայկական պետականությունը իր գեների մեջ կրող մեկը, այդտեղից էլ սկիզբ կառնի Հայրենիքի փրկության շարժումն այստեղ»։

Արցախի Հանրապետություն Հայաստան վարչապետի հրաժարական Հայրենիքի փրկության շարժում ՀՀ ԶՈՒ ԳՇ

Այլ հոդվածներ հեղինակից

Մեր բաժին «Պանենկայի հարվածը»
Այ զիբիլի վրայի առնետ, երբ հայտարարեցիր, որ քո սեփական կետից ես սկսում բանակցություններն Արցախի հարցի շուրջ, հին էջն էլ փակել ես,
Դավաճան Նիկոլի սիրելի նախկին "հրեշները"
Ես սկզբից էլ գիտեի, որ դավաճանություն կլինի, բայց ոչ այս կարգի
Հաղթաթղթերը ուրիշների ձեռքին են: Ինչպես Ռուսաստանը և Ադրբեջանը կարող են փոխել ընտրությունների ելքը Հայաստանում. Carnegie Moscow Center
Ալիևի ելույթները սպառնալիք են խաղաղությանն ու համերաշխությանը տարածաշրջանում, խարխլում են մարդու իրավունքների համակարգի միջազգայնորեն ամրագրված հիմքեր
Փաշինյանին ասացի՝ Ձեր կողմից մարզում նշանակված կադրերը կոռումպացված են, մոնտաժեցին այդ մասը. Արենիի ավագանու անդամ. News.am
Բանակը ինտրիգներից հեռու պահեք, մի մտեք այդ դաշտ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547 նոր դեպք, մահացել է 21 մարդ
Ինչքան շատ էր վրեժով լցվում այդքան շատ էր վախենում ,ինչքան շատ էր վախենում՝ այդքան շատ էր ուզում վրեժ լուծել...
Հոգեխանգարումներով ստահակը մինչ ընտրությունները պիտի գնա։ Թե ուր գնա ու ոնց գնա, էդ էլ դուք որոշեք, ըստ ճաշակի...
Հայաստանը երբեք չի ունեցել լավ իշխանություն, որը ամեն ինչից վեր կդասեր պետության ու ազգի շահը
Տարօրինակ է, երբ երկրի նախագահը հանկարծ հիշում է Վենետիկի հանձնաժողովի տեսակետների կարևորության մասին
Նախագահը չի ստորագրելու Ընտրական օրենսգրքում փոփոխությունների օրենքը, բայց և չի դիմելու ՍԴ․ հայտարարություն
Ես դրա իրավունքն ունեմ, ձեզ թույլ չեմ տալիս. Վայոց ձորում զոհվածի հարազատը Փաշինյանին թույլ չտվեց մոտենալ գերեզմանին
Չեխիան արտաքսում է 18 ռուս դիվանագետների
Զելենսկին՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքի մասին
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 140 միլիոնը
Նավթի արդյունահանման պատճառով ԱՄՆ-ում բնապահպանական աղետ է տեղի ունեցել
Արգենտինայում Հայաստանի դեսպանը հրաժարվել է վերադառնալ Հայաստան
Փաստորեն, մենք 3-րդ՝ օլիգարխիկ կառավարման մոդելից իջել ենք 5-րդ, բռնակալական կառավարման մոդելի. քաղաքագետ
Վարանդայի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Ավտովթար Երևանում. բախվել են Kia Forte-ն ու Hyundai Sonata-ն, Hyundai-ն էլ հայտնվել է մայթին՝ բախվելով պատին
Արմենիա ավիաընկերությունն այսօր երկու նոր չվերթի մեկնարկ տվեց
Հրդեհ Ձորակապ գյուղում
Ավելին
Ավելին