f

Անկախ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մի շարք դիրքորոշումներ երկրում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ


1. Մարդու իրավունքներն ու ազատությունները կարող են երաշխավորված լինել միայն ժողովրդավարության պայմաններում: 

Ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների համակարգն են ընկած նաև երկրի անվտանգության հիմքում:

2. Ժողովրդավարական գործընթացներն են, որ ապահովում են անհանդուրժողականության բացառում, զսպում են լարվածությունը և երաշխավորում են իրադարձությունների զարգացումը համերաշխության պայմաններում:

Այս օրերին առավել ևս չպետք է որևէ պարագայում թույլ տալ, որ տեղի ունենան ծայրահեղական բնույթ ունեցող զարգացումներ:

3. Ուստի ժողովրդավարական բոլոր հաստատություններն այս օրերին պետք է լինեն ակտիվ, պետք է բացառվի նրանց որևէ պասիվություն կամ առավել ևս անգործություն:

4. Մեր երկրի Սահմանադրության 2-րդ հոդվածն ամրագրում է, որ Հայաստանի  Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Սա անմիջական ժողովրդավարության հիմնարար իրավական ամրագրում է:

5. Սահմանադրության նույն հոդվածը սահմանում է, որ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Սա նշանակում է, որ Սահմանադրությունը հռչակել է ներկայացուցչական ժողովրդավարությունը՝ որպես հիմնարար սկզբունք:

6. Ներկայացուցչական ժողովրդավարության հիմքերից է պառլամենտարիզմը, խորհրդարանը երկրում՝ մանավանդ խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում:

7.  Հատկապես պետք է նկատի ունենալ խորհրդարանի անփոխարինելի դերը բարդ ու ճգնաժամային իրավիճակներում՝ լինելով հավասարակշռող ու զսպող, առկա ելքերից լուծումներ ապահովող հաստատություն:

Մտահոգիչ է, որ արդեն մի քանի օր է՝ խորհրդարանում ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնած նիստերը չեն կայանում, օրակարգային արդիական հարցերը քննարկման չեն արժանանում: Ամեն դեպքում, հանրության համար դրանք չունեն տեսանելիություն:

Ժողովրդավարական հաստատութունների ու առաջին հերթին խորհրդարանի պասիվությունը բացասական է ազդում իրավիճակի խաղաղ հանգուցալուծման վրա:

Դա ստիպում է, իրադարձությունների զարգացումը մղում է ժողովրդավարական հաստատություններից դուրս, ինչն էլ իր հերթին կարող է մեծացնել լարվածությունը:

8. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է նաև վերջին օրերի թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կազմակերպմամբ հավաքների դիտարկումներ:

9.  Նախ, հարկ ենք համարում արձանագրել, որ խաղաղ հավաքների ազատությունը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններով:

Խաղաղ հավաքների ազատության  նպատակներից է ապահովել հանրային քննարկման հարթակ և բողոքի բաց արտահայտման հնարավորություն, հատկապես եթե տեղի է ունենում հանրային նշանակության այնպիսի իրադարձություն, որին հասարակությունը անհրաժեշտ է համարում հրատապ արձանգանքել:

10. Հատուկ եմ ընդգծում, որ խաղաղ հավաքների ազատության լիարժեք ու անվտանգ իրականացումը երաշխավորելը պետության պոզիտիվ պարտավորությունն է:

 

11. Այս ամենով հանդերձ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է անթույլատրելի երևույթներ՝ վիրավորանքի ու ատելության խոսքի բարձր ծավալ: Այս վիճակն անգամ առավել բարձր ծավալով նկատվում է սոցիալական ցանցերում:

Սա խիստ մտահոգիչ է նախևառաջ այն առումով, որ հասարակությանը տանում է բևեռացման ու մոտեցումների ռադիկալացման:

12. Մասնավորապես, վիրավորական ու անհանդուրժողականությունը խորացնող արտահայտություններ են արձանագրվել քաղաքական իշխանությանն աջակցող հավաքի ու երթի ժամանակ, մասնավորապես՝ դրանց մասնակիցների կողմից՝ ուղղված ընդդիմության կազմակերպած հավաքի մասնակիցներին:

13. Նույն անթույլատրելի երևույթներն արձանագրվել են նաև ընդդիմության հավաքների ու երթերի ընթացքում թե՛ մասնակիցների, թե՛ որոշ ելույթ ունեցողների կամ կազմակերպիչների կողմից գործածվող՝ վիրավորանքի ու անհանդուրժողականությունն ավելացնող անթույլատրելի բառապաշար ու գործողություններ: 

14.  Այս առումով խիստ դատապարտելի է այսօր Երևանի Բաղրամյան պողոտայում անցկացվող հավաքի ժամանակ մահապատժի բեմականացված ցուցադրումը:

Առավել ևս դատապարտելի է, որ բեմականացումը ցուցադրվել է զանգվածային հավաքի ժամանակ ու այն էլ այն պայմաններում, որ հավաքը հեռարձակվել է զանգվածային լրատվության միջոցների ուղիղ եթերներով՝ թիրախում ունենալով լայն հանրությանը, այդ թվում՝ ակնհայտ է, որ դա լայն հասանելիություն էր ունենալու նաև երեխաների համար:

Հավաքի կազմակերպիչները պարտավոր էին նկատի ունենալ, որ նման երևույթներն ակնհայտ են ասոցացվում բռնության հետ, ստեղծում են բռնությունն արդարացնելու տպավորություն և ակնհայտորեն չեն բխում հավաքի խաղաղ նպատակներից ու առարկայից, ուստի չեն կարող որէև պարագայում թույլատրելի լինել, այն էլ այս լարված օրերին ու միայն նպաստում են լարվածության աճին (կոնկրետ սույն հայտարարության նպատակը ստեղծագործության ազատության սահմանների քննարկումը չէ):

15. Ուստի, հավաքների կազմակերպիչները, անկախ նրանից՝ իշխանության, թե ընդդիմության կազմակերպմամբ են, պարտավոր են ցուցաբերել առավելագույն զգոնություն, դրսևորել զսպվածություն, ամեն ինչ անել, որպեսզի ապահովվի հավաքի խաղաղ բնույթը և բացառվի որևէ տեսակի լարվածության տանող երևույթ:

Պետք է նկատի ունենալ, որ առանց այն էլ երկիրը գտնվում է հետպատերազմական բարդ շրջանում, իսկ հասարակությունը՝ հասկանալիորեն էմոցիոնալ լարված վիճակում:

16. Մեր երկրում բոլոր գործընթացները պետք է ընթանան բացառապես ՀՀ Սահմանադրությամբ ու օրենքներով նախատեսված ժողովրդավարական ճանապարհով՝ մարդու իրավունքների նկամամբ բացառիկ հարգանքի ու համերաշխության պայմաններում:

Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

 

Հասարակություն Մարդու իրավունքների պաշտպան հանրահավաքներ

Այլ հոդվածներ հեղինակից

Մեր բաժին «Պանենկայի հարվածը»
Այ զիբիլի վրայի առնետ, երբ հայտարարեցիր, որ քո սեփական կետից ես սկսում բանակցություններն Արցախի հարցի շուրջ, հին էջն էլ փակել ես,
Դավաճան Նիկոլի սիրելի նախկին "հրեշները"
Ես սկզբից էլ գիտեի, որ դավաճանություն կլինի, բայց ոչ այս կարգի
Հաղթաթղթերը ուրիշների ձեռքին են: Ինչպես Ռուսաստանը և Ադրբեջանը կարող են փոխել ընտրությունների ելքը Հայաստանում. Carnegie Moscow Center
Ալիևի ելույթները սպառնալիք են խաղաղությանն ու համերաշխությանը տարածաշրջանում, խարխլում են մարդու իրավունքների համակարգի միջազգայնորեն ամրագրված հիմքեր
Փաշինյանին ասացի՝ Ձեր կողմից մարզում նշանակված կադրերը կոռումպացված են, մոնտաժեցին այդ մասը. Արենիի ավագանու անդամ. News.am
Բանակը ինտրիգներից հեռու պահեք, մի մտեք այդ դաշտ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547 նոր դեպք, մահացել է 21 մարդ
Ինչքան շատ էր վրեժով լցվում այդքան շատ էր վախենում ,ինչքան շատ էր վախենում՝ այդքան շատ էր ուզում վրեժ լուծել...
Հոգեխանգարումներով ստահակը մինչ ընտրությունները պիտի գնա։ Թե ուր գնա ու ոնց գնա, էդ էլ դուք որոշեք, ըստ ճաշակի...
Հայաստանը երբեք չի ունեցել լավ իշխանություն, որը ամեն ինչից վեր կդասեր պետության ու ազգի շահը
Տարօրինակ է, երբ երկրի նախագահը հանկարծ հիշում է Վենետիկի հանձնաժողովի տեսակետների կարևորության մասին
Նախագահը չի ստորագրելու Ընտրական օրենսգրքում փոփոխությունների օրենքը, բայց և չի դիմելու ՍԴ․ հայտարարություն
Ես դրա իրավունքն ունեմ, ձեզ թույլ չեմ տալիս. Վայոց ձորում զոհվածի հարազատը Փաշինյանին թույլ չտվեց մոտենալ գերեզմանին
Չեխիան արտաքսում է 18 ռուս դիվանագետների
Զելենսկին՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքի մասին
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 140 միլիոնը
Նավթի արդյունահանման պատճառով ԱՄՆ-ում բնապահպանական աղետ է տեղի ունեցել
Արգենտինայում Հայաստանի դեսպանը հրաժարվել է վերադառնալ Հայաստան
Փաստորեն, մենք 3-րդ՝ օլիգարխիկ կառավարման մոդելից իջել ենք 5-րդ, բռնակալական կառավարման մոդելի. քաղաքագետ
Վարանդայի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Ավտովթար Երևանում. բախվել են Kia Forte-ն ու Hyundai Sonata-ն, Hyundai-ն էլ հայտնվել է մայթին՝ բախվելով պատին
Արմենիա ավիաընկերությունն այսօր երկու նոր չվերթի մեկնարկ տվեց
Հրդեհ Ձորակապ գյուղում
Ավելին
Ավելին