f

Անկախ

«Ամենակարևորը՝ Վազգեն Մանուկյանն ազգային-քաղաքական գործիչ է»․ Արամ Հարությունյան


«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը վստահ է՝ Վազգեն Մանուկյանն իր՝ պաշտպանության նախարար եղած տարիներին լուրջ ներդրումներ է ունեցել բանակաշինության գործում և ամենակարևորը՝ նա ազգային-քաղաքական գործիչ է։

«Շատ կարևոր է, որ 17 կուսակցությունները կենտրոնացան հենց Վազգեն Մանուկյանի վրա, քանի որ նա նաև կոմպրոմիսային կերպար է։ Նա ընդունելի է բոլորի համար։ Իրեն, իհարկե, պիտի օգնեն և՛ երկրորդ նախագահը, և՛ երրորդ նախագահը, և՛ մյուս քաղաքական ուժերը։ Նա հետագայում ընտրություններում չի առաջադրվելու․ դա նաև երաշխիք է, որ Մանուկյանի առաքելությունն է՝ այս իրավիճակում Հայաստանը պատրաստել, տանել դեպի ընտրություններ։ Ես համոզված եմ՝ նա կհաջողի», — MegaNews.am-ի հեր զրույցում նշեց Արամ Հարությունյանը՝ շեշտելով՝ ինքը Վազգեն Մանուկյանին ճանաչում է դեռ ուսանողական տարիներից, գիտի, թե քաղաքականության մեջ ինչպիսի ճանապարհ է անցել։ Արամ Հարությունյանի խոսքով՝ երբ 17 քաղաքական ուժերի քննարկման ընթացքում հնչել է Վազգեն Մանուկյանի անունը, որևէ մեկը դեմ չի խոսել․ նա, իրոք կոմպրոմիսային կերպար է եղել։

Արամ Հարությունյանի պնդմամբ՝ այսօր մեր երկրում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ երկիրը ղեկավարելու առաքելությունը պիտի ստանձնեն բացառապես փորձառու, խոհեմ գործիչները։ Խոսելով Նիկոլ Փաշինյանի մասին՝ Արամ Հարությունյանը նշեց․ «Փաշինյանը ժողովրդին տարել է պարտության։ Նա այլևս անելիք չունի քաղաքականության մեջ։ Նրա համար մարդասիրական միջանցքը դեպի ԱԱԾ-ի նկուղն է կամ Ալիևի դռանը կապած մեդալակիր շուն լինելը։ Նա ուրիշ տարբերակ չունի։ Ես համոզված եմ՝ Փաշինյանը կընտրի առաջին տարբերակը՝ դրանով ապահովելով նաև իր ընտանիքի անվտանգությունը։ Նա չպիտի բանը հասցնի քաղաքացիական պատերազմին․ ես համոզված եմ՝ դա ոչ մի լավ բանի չի տանի», — նշեց Արամ Հարությունյանը՝ հիշելով՝ ժամանակին՝ Մարտի մեկին, Նիկոլ Փաշինյանը փախավ։ Եթե հարմար առիթ լինի, նա հիմա էլ է փախչելու՝ հարվածի տակ դնելով նաև այն մարդկանց, որոնք այս օրերին պաշտպանում են իրեն։

Մանրամասները՝ տեսանյութում

Վազգեն Մանուկյան Արամ Հարությունյան Հայաստան Տեսանյութ հարցազրույց

Այլ հոդվածներ հեղինակից

Մեր բաժին «Պանենկայի հարվածը»
Այ զիբիլի վրայի առնետ, երբ հայտարարեցիր, որ քո սեփական կետից ես սկսում բանակցություններն Արցախի հարցի շուրջ, հին էջն էլ փակել ես,
Դավաճան Նիկոլի սիրելի նախկին "հրեշները"
Ես սկզբից էլ գիտեի, որ դավաճանություն կլինի, բայց ոչ այս կարգի
Հաղթաթղթերը ուրիշների ձեռքին են: Ինչպես Ռուսաստանը և Ադրբեջանը կարող են փոխել ընտրությունների ելքը Հայաստանում. Carnegie Moscow Center
Ալիևի ելույթները սպառնալիք են խաղաղությանն ու համերաշխությանը տարածաշրջանում, խարխլում են մարդու իրավունքների համակարգի միջազգայնորեն ամրագրված հիմքեր
Փաշինյանին ասացի՝ Ձեր կողմից մարզում նշանակված կադրերը կոռումպացված են, մոնտաժեցին այդ մասը. Արենիի ավագանու անդամ. News.am
Բանակը ինտրիգներից հեռու պահեք, մի մտեք այդ դաշտ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547 նոր դեպք, մահացել է 21 մարդ
Ինչքան շատ էր վրեժով լցվում այդքան շատ էր վախենում ,ինչքան շատ էր վախենում՝ այդքան շատ էր ուզում վրեժ լուծել...
Հոգեխանգարումներով ստահակը մինչ ընտրությունները պիտի գնա։ Թե ուր գնա ու ոնց գնա, էդ էլ դուք որոշեք, ըստ ճաշակի...
Հայաստանը երբեք չի ունեցել լավ իշխանություն, որը ամեն ինչից վեր կդասեր պետության ու ազգի շահը
Տարօրինակ է, երբ երկրի նախագահը հանկարծ հիշում է Վենետիկի հանձնաժողովի տեսակետների կարևորության մասին
Նախագահը չի ստորագրելու Ընտրական օրենսգրքում փոփոխությունների օրենքը, բայց և չի դիմելու ՍԴ․ հայտարարություն
Ես դրա իրավունքն ունեմ, ձեզ թույլ չեմ տալիս. Վայոց ձորում զոհվածի հարազատը Փաշինյանին թույլ չտվեց մոտենալ գերեզմանին
Չեխիան արտաքսում է 18 ռուս դիվանագետների
Զելենսկին՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքի մասին
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 140 միլիոնը
Նավթի արդյունահանման պատճառով ԱՄՆ-ում բնապահպանական աղետ է տեղի ունեցել
Արգենտինայում Հայաստանի դեսպանը հրաժարվել է վերադառնալ Հայաստան
Փաստորեն, մենք 3-րդ՝ օլիգարխիկ կառավարման մոդելից իջել ենք 5-րդ, բռնակալական կառավարման մոդելի. քաղաքագետ
Վարանդայի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Ավտովթար Երևանում. բախվել են Kia Forte-ն ու Hyundai Sonata-ն, Hyundai-ն էլ հայտնվել է մայթին՝ բախվելով պատին
Արմենիա ավիաընկերությունն այսօր երկու նոր չվերթի մեկնարկ տվեց
Հրդեհ Ձորակապ գյուղում
Ավելին
Ավելին