f

Անկախ

Նիկոլն ու Արմենը Արևմուտքի գործակալներ են և մեր տարածաշրջանում իրականացնում են Արևմուտքի և ՆԱՏՕ-ի ծրագիրը. մնացածը թատրոն է. Ռուբեն Մկրտչյան


Հայոց հարցը և այս ամենը նրա մասին Իմ միամիտ եղբայրներ և քույրեր, որ սպասում էիք նախագահից խիզախ և վճռական հայրենասիրական քայլ: Մի՞թե պարզ չէ:

Եթե Արմեն Սարգսյանը Նիկոլի համար յուրային չլիներ, այլ օտար, վաղուց նրան հանած ու հեռացրած կլինեին: Թե չէ շատ տարօրինակ է. «թավիշները»՝ Նիկոլի գլխավորությամբ, գրավեցին ողջ գործադիր իշխանությունը, հետո օրենսդիր իշխանությունը, հետո դատական իշխանությունը (ինչքան որ կարողացան), հատուկ ծառայությունները և բանակի ղեկավարությունն առան իրենց հսկողության տակ, բայց նախագահին՝ սահմանադրության երաշխավորին, ահա, թողեցին իր տեղում: Ինչի՞ց էր բռնատիրողների ու զավթիչների այդ բարեհաճությունն ու անհեռատեսությունը: Եթե այդ երաշխավորն իրական լիներ, մի՞թե թույլ կտար «Նիկոլ և ընկ.»-ին ոտնահարել սահմանադրությունը, 2,5 տարի վայրագություններ անել և ավերել ամեն ինչ Հայաստանում: Զարմանալի է: Երեխա՞ եք, ի՞նչ է՞: Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը տանդեմ են, որը շատ մեծ հաջողությամբ փլուզեց բանակը, Երկրապահը, իր բռունցքի մեջ հավաքեց հատուկ ծառայությունները: Եվ պատերազմն էլ նրանք միասին են պարտվել, ծրագրված, և սաբոտաժն էլ կազմակերպել են ձեռք ձեռքի տված: Որտե՞ղ էր Արմեն Սարգսյանը պատերազմի բոլոր 44 օրերին: Ի՞նչ արեց այդ ընթացքում Հայաստանի համար: Ոչ-ինչ: Այսինքն՝ ոչ մի լավ բան: Վայ, հա: Բրյուսել մեկնեց, շփվեց այնտեղ ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ: Իսկ ինչո՞ւ Ռուսաստան չգնաց:

Չէ՞ որ նրա մեկնելուց ընդամենը մի օր առաջ Պուտինը խաղաղության լավ պայմաններ էր առաջարկում: Ինչո՞ւ մեր նախագահն անտեսեց դա և թռավ ՆԱՏՕ-ի ղեկավարության մոտ: Չե՞ք մտածել: Չգիտե՞ր: Չեմ հավատում իհարկե, բայց ենթադրենք: Իսկ ինչո՞ւ նրա Բրյուսել այցից հետո պատերազմի ինտենսիվությունը ոչ միայն չնվազեց, այլև հակառակը՝ 2-3 անգամ ավելի սաստկացավ: Այո, այո, կտրուկ մեծացավ հարձակողական գործողությունների ինտենսիվությունը Արցախի դեմ: Բացահայտ գործի դրվեցին թուրքական հատուկջոկատայինները (2000 մարդ), բացահայտ խցկվեց Ուկրաինան (զենքի մատակարարում ընդհուպ մինչև ֆոսֆորային ռումբը), Աֆղանստանից ինքնաթիռները թռչում էին Բաքու: Եվ այդ ամենը հատկապես Արմեն Սարգսյանի բրյուսելյան ուղևորությունից հետո: Չե՞ք մտածել, ինչո՞ւ: Իսկ միգուցե նրա նպատակը ոչ թե պատերազմը դադարեցնելն էր, այլ լրիվ ուրի՞շ բան. հասնել ուրիշ՝ Արևմուտքին ու ՆԱՏՕ-ին ձեռնտու արդյունքների, որոնց հետ էլ վարել է բանակցությունները: Արցախի հաշվին բնականաբար: Ի՞նչ շահագրգռություն ունեն Արևմուտքը և ՆԱՏՕ-ն: Գրավել Արցախը և անգամ հսկողության տակ առնել ողջ Հայաստանը: Տրամաբանակա՞ն է: Միանգամայն:

Արմեն Սարգսյանը նրանց հետ բանակցություններ է վարել խոչընդոտե՞լու համար նրանց պլանները, թե՞ հակառակը՝ առավելագույնս նպաստելու: Ի՞նչ եք կարծում… Հայաստանի բոլոր հայրենասերները պետք է հասկանան ու ըմբռնեն՝ Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը տանդեմ են՝ մի սանրի կտավ՝ "Два сапога - пара, и оба на левую ногу" (ի դեպ, այդ ասացվածքն առանց կրճատման հենց այսպիսին է):

Ահա նրանք՝ Նիկոլն ու Արմենը՝ երկուսն էլ ձախ: Այսինքն՝ նրանք «մերը» չեն: Նրանք «ուրիշինն» են: Երկուսն էլ Արևմուտքի գործակալներ են և մեր տարածաշրջանում իրականացնում են Արևմուտքի և ՆԱՏՕ-ի ծրագիրը: Մնացածը թատրոն է:

Ռուբեն Մկրտչյան

Նիկոլ Փաշինյան Արմեն Սարգսյան Ռուբեն Մկրտչյան Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Երևանի թիվ 54 երթուղայինում ուղևորին սպանելու մեջ կասկածվող 58–ամյա տղամարդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում. Shamshyan.com
ՃՈ ուժեղացված ծառայություններ Երևանում․ հայտնաբերվել են հետախուզվող մեքենաներ
Նաիրա Զոհրաբյան.՛Ահազանգն եմ հնչեցնելու Արցախում հայկական բազմադարյա մշակութային կոթողների՝ եկեղեցիների, խաչքարերի, վանքերի ոչնչացման, վանդալիզմի հետ կապված՛՛
Հնդկաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը  գերազանցել է 15 միլիոնը
Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երեւանում. կան վիրավորներ. հնչել է կրակոց
Պրահան Ռուսաստանի  ԱԳՆ-ից  պահանջում է վերադարձնել դեսպանատան տարածքի մի մասը
Թուրք նախարար. Սկսվել է Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապող ավտոմայրուղու շինարարությունը
Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության փոփոխություն. ՃՈ
ԱՀԿ կոմիտեն խորհուրդ է տվել երկարաձգել համաշխարհային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների ռեժիմը
Կարեն Ավագյան. «Այս հաղթանակը մեր զինվորներինն է»
Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն
Բորիս Ավագյանին աշխատանքից ազատելուց հետո ԱԱԾ են կանչել
Ստանիսլավսկու անվան թատրոնն արձագանքել է Վահրամ Սահակյանի մեղադրանքներին
Գերիները հեռախոսով կապ են հաստատել ընտանիքի անդամների հետ. Զառա Ամատունի
Անդրեյ Դեվյատով.«Հայաստանի և Ղարաբաղի բանակը ամեն ինչ ունեին պաշտպանողական մարտեր մղելու համար։
Նիկոլ Փաշինյանը Իջեւանում շքեղ նշել է խորթ մոր ծննդյան տարեդարձը
ԴԵՊԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Անցած շաբաթը. Հայաստան
Ապրիլի 20-ին Թուրքիայի նախագահի աշխատակազմը կանցկացնի Հայոց ցեղասպանության թեմայով միջազգային գիտաժողով
Դատարանն անվավեր ճանաչեց ծառայությունից ազատելու մասին ոստիկանապետի հրամանը. Ունուսյանը կվերականգնվի զբաղեցրած պաշտոնին
Հայաստանի պատվիրակությունն այցելել է Նովովորոնեժի ատոմակայան՝ կայանների կրկնակի երկարաձգման փորձն ուսումնասիրելու համար
Դաշնակցությունն էլ որոշեց մասնակցել Հայաստանում թուրքական ընտրություններին
Գործարկվելու է Գայ համայնքի շչակը
«Տելեկոմ Արմենիա» ընկերության համասեփականատեր Ալեքսանդր Եսայանը վերընտրվել է ԱՏՁՄ նախագահ
Արմեն Սարգսյանն օրենքներ է ստորագրել
Ավելին
Ավելին