f

Անկախ

«Հրապարակ». Հիմա էլ որոշել են դատական համակարգը քանդել. ԲԴԽ նախագահի «ինադու»


«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանական մեծամասնությունը երեկ տապալեց վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների ընտրությունը: Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրել էր Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի եւ Արսեն Մկրտչյանի թեկնածությունները։ Սյունիքի մարզի դատարանի նախագահ Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել, պատգամավորները պետք է ընտրություն կատարեին մյուս երկու թեկնածուների միջեւ:

Սակայն անցած երկու օրերին իմքայլականները քննարկեցին ոչ թե թեկնածուներին, այլ՝ ԱԺ-ում նրանց ներկայացրած ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հարցը։ Իսկ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց` չեն ընտրելու ներկայացված թեկնածուներից ոչ մեկին:

«Այս քայլով «Իմ քայլը» խմբակցությունը դիրքորոշում է հայտնելու ոչ թե թեկնածուների նկատմամբ, որոնց մեծագույն ակնածանքով ենք վերաբերվում, այլ որպես վերաբերմունք ԲԴԽ նախագահի գործունեության եւ հայտարարությունների վերաբերյալ»,- ասաց նա:

Ընտրությանը իշխող խմբակցությունը չմասնակցեց։ Առնվազն ծիծաղելի է, երբ դատական իշխանությունը բարեփոխելուց, դատարանների ծանրաբեռնվածությունը բեռնաթափելուց, դատական անկախությունից խոսող իշխանությունը ԲԴԽ նախագահի «ինադու» չի համալրում վճռաբեկ դատարանի կազմը։ Այս իշխանությունների կողմից պետական ինստիտուտները կազմաքանդելու աղետալի գործելաոճը նորանոր դրսեւորումներ է ստանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դատարան Հայաստան ԲԴԽ Իմ քայլը

Այլ հոդվածներ հեղինակից

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինը մեծամասամբ բավարարել է աշխատակիցների պահանջները
«Անորոշ վիճակում ենք ապրում». նախագահը հանդիպել է Տեղ, Խնածախ, Խոզնավար եւ Վաղատուր բնակավայրերի բնակիչներին
Հատուկ օպերացիա՝ Երեւանում․ 50-ից ավելի քրեական հեղինակություններ են բերման ենթարկվել
Երևանի թիվ 54 երթուղայինում ուղևորին սպանելու մեջ կասկածվող 58–ամյա տղամարդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում. Shamshyan.com
ՃՈ ուժեղացված ծառայություններ Երևանում․ հայտնաբերվել են հետախուզվող մեքենաներ
Նաիրա Զոհրաբյան.՛Ահազանգն եմ հնչեցնելու Արցախում հայկական բազմադարյա մշակութային կոթողների՝ եկեղեցիների, խաչքարերի, վանքերի ոչնչացման, վանդալիզմի հետ կապված՛՛
Հնդկաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը  գերազանցել է 15 միլիոնը
Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երեւանում. կան վիրավորներ. հնչել է կրակոց
Պրահան Ռուսաստանի  ԱԳՆ-ից  պահանջում է վերադարձնել դեսպանատան տարածքի մի մասը
Թուրք նախարար. Սկսվել է Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապող ավտոմայրուղու շինարարությունը
Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության փոփոխություն. ՃՈ
ԱՀԿ կոմիտեն խորհուրդ է տվել երկարաձգել համաշխարհային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների ռեժիմը
Կարեն Ավագյան. «Այս հաղթանակը մեր զինվորներինն է»
Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն
Բորիս Ավագյանին աշխատանքից ազատելուց հետո ԱԱԾ են կանչել
Ստանիսլավսկու անվան թատրոնն արձագանքել է Վահրամ Սահակյանի մեղադրանքներին
Գերիները հեռախոսով կապ են հաստատել ընտանիքի անդամների հետ. Զառա Ամատունի
Անդրեյ Դեվյատով.«Հայաստանի և Ղարաբաղի բանակը ամեն ինչ ունեին պաշտպանողական մարտեր մղելու համար։
Նիկոլ Փաշինյանը Իջեւանում շքեղ նշել է խորթ մոր ծննդյան տարեդարձը
ԴԵՊԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Անցած շաբաթը. Հայաստան
Ապրիլի 20-ին Թուրքիայի նախագահի աշխատակազմը կանցկացնի Հայոց ցեղասպանության թեմայով միջազգային գիտաժողով
Դատարանն անվավեր ճանաչեց ծառայությունից ազատելու մասին ոստիկանապետի հրամանը. Ունուսյանը կվերականգնվի զբաղեցրած պաշտոնին
Հայաստանի պատվիրակությունն այցելել է Նովովորոնեժի ատոմակայան՝ կայանների կրկնակի երկարաձգման փորձն ուսումնասիրելու համար
Դաշնակցությունն էլ որոշեց մասնակցել Հայաստանում թուրքական ընտրություններին
Ավելին
Ավելին