f

Անկախ

Ամոթ զգո՞ւմ եք, որ Թուրքիան աջակցում է Նիկոլ Փաշինյանին. հարց՝ «Իմ քայլի» պատգամավորներին


Դուք ի՞նչ զգացողություններ եք ունենում, երբ տեղեկանում եք, որ Թուրքիայի նախագահը, նաեւ թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպությունը աջակցում է Հայաստանի վարչպետին, ձեր թիմի ղեկավարին, դուք ամոթ զգո՞ւմ եք: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հարց ուղղվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին:

Ի պատասխան «Իմ քայլից» Հայկ Կոնջորյանն ասաց. «Մենք հասկանում ենք, որ այն երկրի ղեկավարը, որն անում է այդ հայտարարությունը, ինչ նպատակներով է դա անում, որպեսզի այդ հայտարարությունը ինչ ռեզոնանս առաջացնի Հայաստանում եւ ինչպես շահարկվի ՀՀ-ում: Ակնհայտ է, որ այդ հայտարարության թիրախն այն է, որ ՀՀ-ում որոշ ուժեր դա օգտագործեն եւ առաջին հերթին հարվածեն իշխանություններին ու վարչապետին:

Ես ի՞նչ զգացողություն եմ ունենում. ունենում եմ այն զգացողությունը, որ այդ պարագայում այդ հայտարարությունը դուք օգտագործում եք ՀՀ իշխանության, վարչապետի դեմ, որը ես կարծում եմ՝ հանդիսացել է Էրդողանի նպատակներից մեկը: Ինքն այդ հայտարարությունն արել է, որ Հայաստանում որեւէ մեկը այդ փոխանցած գնդակը վերցնի պասերով եւ հետո թիրախավորի ՀՀ իշխանությանը: Ահա ինչպիսի զգացողություն ու վերլուծություն ես ունեմ: Դրա համար ես կարծում եմ, որ ՀՀ-ում բոլոր այն քաղաքական ուժերը, շրջանակները, որոնք ուզում են, որ մեր երկրի ներքին գործերին որեւէ մեկը չխառնվի, յուրաքանչյուրը պետք է  թույլ չտա, որպեսզի նման հայտարարությունները, որոնք ունեն հետին մտքեր, այդ հետին մտքերը Հայաստանում չդառնան քաղաքական շահարկումների առարկա»:

«Իմ քայլից» Սուրեն Գրիգորյանն էլ դիմելով լրագրողին ասաց. «Եթե դուք ամոթի զգացում ունեք այդ հայտարարությունների առումով, ես ձեզ վստահեցնում եմ, որ այդպիսի հայտարարությունների հավանականությունն էականորեն կնվազի, երբ որ Թուրքիայում եւ այլ պետություններում կտեսնեն, որ այդ հայտարարությունները Հայաստանում, այդ թվում լրագրողների կողմից հարցերի տեսքով չեն դառնում  ներքաղաքական օրակարգ»:

Հայաստան Իմ քայլը Սուրեն Գրիգորյան Հայկ Կոնջորյան

Այլ հոդվածներ հեղինակից

Ռուսաստանում կորոնավիրուսի 8 589 նոր դեպք է հայտնաբերվել
«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինը մեծամասամբ բավարարել է աշխատակիցների պահանջները
«Անորոշ վիճակում ենք ապրում». նախագահը հանդիպել է Տեղ, Խնածախ, Խոզնավար եւ Վաղատուր բնակավայրերի բնակիչներին
Հատուկ օպերացիա՝ Երեւանում․ 50-ից ավելի քրեական հեղինակություններ են բերման ենթարկվել
Երևանի թիվ 54 երթուղայինում ուղևորին սպանելու մեջ կասկածվող 58–ամյա տղամարդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում. Shamshyan.com
ՃՈ ուժեղացված ծառայություններ Երևանում․ հայտնաբերվել են հետախուզվող մեքենաներ
Նաիրա Զոհրաբյան.՛Ահազանգն եմ հնչեցնելու Արցախում հայկական բազմադարյա մշակութային կոթողների՝ եկեղեցիների, խաչքարերի, վանքերի ոչնչացման, վանդալիզմի հետ կապված՛՛
Հնդկաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը  գերազանցել է 15 միլիոնը
Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երեւանում. կան վիրավորներ. հնչել է կրակոց
Պրահան Ռուսաստանի  ԱԳՆ-ից  պահանջում է վերադարձնել դեսպանատան տարածքի մի մասը
Թուրք նախարար. Սկսվել է Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապող ավտոմայրուղու շինարարությունը
Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության փոփոխություն. ՃՈ
ԱՀԿ կոմիտեն խորհուրդ է տվել երկարաձգել համաշխարհային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների ռեժիմը
Կարեն Ավագյան. «Այս հաղթանակը մեր զինվորներինն է»
Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն
Բորիս Ավագյանին աշխատանքից ազատելուց հետո ԱԱԾ են կանչել
Ստանիսլավսկու անվան թատրոնն արձագանքել է Վահրամ Սահակյանի մեղադրանքներին
Գերիները հեռախոսով կապ են հաստատել ընտանիքի անդամների հետ. Զառա Ամատունի
Անդրեյ Դեվյատով.«Հայաստանի և Ղարաբաղի բանակը ամեն ինչ ունեին պաշտպանողական մարտեր մղելու համար։
Նիկոլ Փաշինյանը Իջեւանում շքեղ նշել է խորթ մոր ծննդյան տարեդարձը
ԴԵՊԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Անցած շաբաթը. Հայաստան
Ապրիլի 20-ին Թուրքիայի նախագահի աշխատակազմը կանցկացնի Հայոց ցեղասպանության թեմայով միջազգային գիտաժողով
Դատարանն անվավեր ճանաչեց ծառայությունից ազատելու մասին ոստիկանապետի հրամանը. Ունուսյանը կվերականգնվի զբաղեցրած պաշտոնին
Հայաստանի պատվիրակությունն այցելել է Նովովորոնեժի ատոմակայան՝ կայանների կրկնակի երկարաձգման փորձն ուսումնասիրելու համար
Ավելին
Ավելին