f

Անկախ

Նարեկ Մանասյան. «Նպատակս՝ օլիմպիական ուղեգիր նվաճելն է»


Փետրվարի 21-28-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացավ բռնցքամարտի Ստրանջայի 72-րդ միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին 30 երկրների շուրջ 220 բռնցքամարտիկներ: Ստրանջայում հայ մարզիկները 4 մեդալ  նվաճեցին՝ 1 արծաթե, 3 բրոնզե:
91 կգ քաշային կարգում Նարեկ Մանասյանը դարձավ արծաթե մեդալակիր՝ 3 հաղթանակ  տոնելով և մրցավարների կասկածելի որոշման արդյունքում պարտվելով միայն եզրափակչում: Վճռորոշ մենամարտում Մանասյանը զիջեց Բուլղարիայի ներկայացուցիչ Ռադոսլավ Պանտալևին:
Անկախի հետ զրույցում երիտասարդ, հեռանկարային մարզիկը կիսվում է տպավորությւոններով, խոսում առաջիկա ծրագրերի մասին:


- Շնորհավորում ենք  Բուլղարիայում հաջող ելույթներ  ունենալու և մեդալակիր դառնալու կապակցությմաբ: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել:
-Շնորհակալ եմ շատ: Հագեցած փուլային ուսումնամարզական հավաքներ անցկացնելով էինք նախապատրաստվել ստուգատեսին:  Առաջին հավաքն անցկացրել էինք Վլադիկավկազում բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ  Հովհաննես Հովսեփյանի հովանավորությամբ: Մարզումները Ռուսաստանը ներկայացնող մարզիկների հետ համատեղ տևեցին 1 ամիս: Մարզիչները շեշտը դրել էին տեխնիկատակտիկական պատրաստվածության վրա:  2-րդ հավաքը տևեց 2 շաբաթ, որն  անցկացրինք Ծաղկաձորում՝ ուշադրություն դարձնելով  ֆիզիկական պատրաստվածությանը: 3-րդ հավաքն անցկացրինք Երևանում՝ «Օլիմպավանում»: 15 օր տևած մարզումներին շեշտը դրված էր մասնագիտական աշխատանքի վրա:


-Եզրափակչում 1:4 հաշվով կասկածելի պայմաններում զիջեցիք հյուրընկալող երկրի ներկայացուցիչին:  Մրցավարների կայացրած ոչ արդար որոշումները կարող են անդրադառնալ հետագա ելույթներ վրա: 
-Սոֆիա մեկնել էի մարտական տրամադրված՝ միայն հաղթանակի հետևից:
Բոլոր մենամարտերն էլ կարևոր էին դեպի եզրափակիչ գնալու ճանապարհին: 
Սպորտում ամեն բան էլ պատահում է, սա առաջին դեպքը չէր և չի, որ մրցավարները անարդար որոշումներ են կայացնում, հատկապես իմ ելույթների ժամանակ, բայց ես երբեք չեմ ընկճվում, ընդհակառակը նոր շնչով ու ոգով եմ սկսում մարզվել ու պատրաստվել հաջորդ մրցաշարերին, որպեսզի էլ ավելի ուժեղ լինեմ,  և մրցավարներին տատանվելու, սխալ որոշում կայացնելու տեղ չթողնեմ:


-Որքանո՞վ էր կարևոր այս մրցաշարին մասնակցությունն ու մեդալակիր դառնալը: 
-Մրցաշարի շնորհիվ կարողացա ճանաչել բոլոր հակառակորդներիս, ուսումնասիրել նրանց ուժեղ և թույլ կողմերը, որպեսզի օլմպիական վարկանիշային մրցվաշարերում արդեն փորձ ունենամ նրանց հետ մրցելու:


- Ինչ եք զգում, երբ ներկայացնում եք հայոց եռագույնը միջազգային հարթակում:
-Հպարտություն: Մրցաշարերի ժամանակ ամեն բան անում եմ, մտածում եմ միայն հաղթելու մասին, որպեսզի վեր խոյանա հայոց եռագույնը: Երբ հաղթում եմ, զգացմունքներս բառերով նկարագրել չեմ կարող, մեծ ոգևորություն եմ ապրում,երբ ինչ-որ կերպ կարողանում եմ ուրախություն պարգևել երկրպագուներին:


-Ի՞նչ ծրագրեր ունեք:
-Առաջիկայում կրկին ուսումնամարզական հավաքներ կլինեն. նպատակը՝ օլիմպիական ուղեգիր նվաճելն է: Շնորհակալ եմ բռնցքամարտի ֆեդերացիայի նապագահ Հովհաննես Հովսեփյանին մեզ աջակցելու, գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանին,  անձնական մարզիչ Արշավիր Գրիգորյանին նպատակային և ճիշտ մարզումներ անցկացնելու համար:


 

Նարեկ Մանասյան Սպորտ բռնցքամարտ Ստրանջա արծաթե մեդալ հարցազրույց խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Մեր բաժին «Պանենկայի հարվածը»
Այ զիբիլի վրայի առնետ, երբ հայտարարեցիր, որ քո սեփական կետից ես սկսում բանակցություններն Արցախի հարցի շուրջ, հին էջն էլ փակել ես,
Դավաճան Նիկոլի սիրելի նախկին "հրեշները"
Ես սկզբից էլ գիտեի, որ դավաճանություն կլինի, բայց ոչ այս կարգի
Հաղթաթղթերը ուրիշների ձեռքին են: Ինչպես Ռուսաստանը և Ադրբեջանը կարող են փոխել ընտրությունների ելքը Հայաստանում. Carnegie Moscow Center
Ալիևի ելույթները սպառնալիք են խաղաղությանն ու համերաշխությանը տարածաշրջանում, խարխլում են մարդու իրավունքների համակարգի միջազգայնորեն ամրագրված հիմքեր
Փաշինյանին ասացի՝ Ձեր կողմից մարզում նշանակված կադրերը կոռումպացված են, մոնտաժեցին այդ մասը. Արենիի ավագանու անդամ. News.am
Բանակը ինտրիգներից հեռու պահեք, մի մտեք այդ դաշտ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547 նոր դեպք, մահացել է 21 մարդ
Ինչքան շատ էր վրեժով լցվում այդքան շատ էր վախենում ,ինչքան շատ էր վախենում՝ այդքան շատ էր ուզում վրեժ լուծել...
Հոգեխանգարումներով ստահակը մինչ ընտրությունները պիտի գնա։ Թե ուր գնա ու ոնց գնա, էդ էլ դուք որոշեք, ըստ ճաշակի...
Հայաստանը երբեք չի ունեցել լավ իշխանություն, որը ամեն ինչից վեր կդասեր պետության ու ազգի շահը
Տարօրինակ է, երբ երկրի նախագահը հանկարծ հիշում է Վենետիկի հանձնաժողովի տեսակետների կարևորության մասին
Նախագահը չի ստորագրելու Ընտրական օրենսգրքում փոփոխությունների օրենքը, բայց և չի դիմելու ՍԴ․ հայտարարություն
Ես դրա իրավունքն ունեմ, ձեզ թույլ չեմ տալիս. Վայոց ձորում զոհվածի հարազատը Փաշինյանին թույլ չտվեց մոտենալ գերեզմանին
Չեխիան արտաքսում է 18 ռուս դիվանագետների
Զելենսկին՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքի մասին
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 140 միլիոնը
Նավթի արդյունահանման պատճառով ԱՄՆ-ում բնապահպանական աղետ է տեղի ունեցել
Արգենտինայում Հայաստանի դեսպանը հրաժարվել է վերադառնալ Հայաստան
Փաստորեն, մենք 3-րդ՝ օլիգարխիկ կառավարման մոդելից իջել ենք 5-րդ, բռնակալական կառավարման մոդելի. քաղաքագետ
Վարանդայի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Ավտովթար Երևանում. բախվել են Kia Forte-ն ու Hyundai Sonata-ն, Hyundai-ն էլ հայտնվել է մայթին՝ բախվելով պատին
Արմենիա ավիաընկերությունն այսօր երկու նոր չվերթի մեկնարկ տվեց
Հրդեհ Ձորակապ գյուղում
Ավելին
Ավելին