f

Անկախ

Ֆերդինանդ Կարապետյան. «Մանկուց ունեցել եմ նպատակ՝ դառնալ օլիմպիական չեմպիոն»


Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած ձյուդոյի «Մեծ սաղավարտ» մրցաշարում Հայաստանի ձյուդոյի հավաքականի առաջատար, 2018 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը բավական հաջող հանդես եկավ: 73 կգ քաշային կարգում, 49 ձյուդոիստների պայքարում հայ մարզիկը նվաճեց բրոնզե մեդալ, ինչը շատ կարևոր էր նաև Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերի վարկանիշային միավորների  ձեռքբերման համար:
Անկախի հետ զրույցում Ֆերդինանդը կիսվում է տպավորություններով, խոսում նախապատրաստական շրջանի, օլիմպիական խաղերում մեդալ նվաճելու ցանկության և, միաժամանակ, մանկուց ունեցած երազանքի մասին:


-Տաշքենդում կայացած մրցաշարում տպավորիչ գոտեմարտեր անցկացրիք՝ երրորդ հորիզոնականը զբաղեցնելով: Ինչպե՞ս էիքն նախապատրաստվել:
-Բավական լավ, մարզումներով հագեցած նախապատրաստական շրջան եմ անցել մրցաշարից առաջ՝ պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերելով: Մրցումներից առաջ 10 օր ուսումնամարզական հավաքներ ենք անցկացրել Տաշքենդում, որից հետո և, անմիջապես, հանդես եկա այդ ստուգատեսում՝ նվաճելով բրոնզե մեդալ: 


 

-Ի՞նչը խանգարեց ավելի բարձր դիրք զբաղեցնելուն:
- Տրամադրվածությունս, ինչպես միշտ, մարտական էր՝ մրցահարթակ դուրս գալու բուռն ցանկությամբ: Ամեն բան  մարզաձևում ինձ ծանոթ է. վաղուց եմ զբաղվում ձյուդոյով, փորձով գիտեմ՝ ինչպես մոտենալ մրցաշարերին
Սակայն ձյուդոն յուրահատուկ մարզաձև է: Ամեն պահ կարող է փոխվել գոտեմարտի ընթացքը, ուստի այստեղ պետք է ուշադիր և զգոն լինել յուրաքանչյուր վայրկյան:
Պատրաստ էի ոսկե մեդալ նվաճելուն, պարզապես ինչ-որ տեղ բախտս չբերեց:
Պատրաստ էի թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես, բայց, արդարության համար ասեմ, որ վնասվածքները զգացնել տվեցին, որոնց բուժումն ընթացքի մեջ է:  Հույս ունեմ, որ հաջորդ մրցաշարերում լիովին վերականգնված կլինեմ, և արդյունքն էլ ավելի լավը կլինի:


-Ի՞նչ տվեց  Ձեզ մասնակցությունն այս մրցաշարին:
-Քանի որ վաղուց հանդես չէի եկել միջազգային հարթակներում, այս մրցաշարն ինձ տվեց վստահություն, մրցակցային փորձ, զգացի գորգը և արդեն էներգիայով լցված, լիարժեք պատրաստ եմ մյուս մեկնարկներին: Կսկսեմ պատրաստվել օլիմպիական խաղերին: Վարկանիշային դասակարգման աղյուսակում բարելավեցի դիրքերս. այժմ 36-րդն եմ: Օլիմպիական խաղերին մասնակցում են լավագույն 25 մարզիկները:
Օլիմպիական խաղերից առաջ կլինեն այլ մրցաշարեր.մարզիչս կորոշի, թե որտեղ հանդես կգամ:  Դեռևս նախապատրաստվում եմ մարզումներով և վնասվածքները բուժելով:  Ամեն բան ընթանում է ըստ պլանավորածի:


-Օլիմպիական խաղերը՝ երազա՞նք, թե՞ նպատակ:
-Մանկուց, ինչպես յուրաքանչյուր պրոֆեսիոնալ մարզիկ, ունեցել եմ նպատակ և երազանք՝ դառնալ օլիմպիական չեմպիոն, նվաճել մեդալ:  Երկար ճանապարհ եմ անցել ու դեռ անցնելու եմ, որպեսզի ամեն բան ինձ մոտ ստացվի:
 

Սպորտ ձյուդո Ֆերդինանդ Կարապետյան միջազգային մրցաշար բրոնզե մեդալ հարցազրույց խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Մեր բաժին «Պանենկայի հարվածը»
Այ զիբիլի վրայի առնետ, երբ հայտարարեցիր, որ քո սեփական կետից ես սկսում բանակցություններն Արցախի հարցի շուրջ, հին էջն էլ փակել ես,
Դավաճան Նիկոլի սիրելի նախկին "հրեշները"
Ես սկզբից էլ գիտեի, որ դավաճանություն կլինի, բայց ոչ այս կարգի
Հաղթաթղթերը ուրիշների ձեռքին են: Ինչպես Ռուսաստանը և Ադրբեջանը կարող են փոխել ընտրությունների ելքը Հայաստանում. Carnegie Moscow Center
Ալիևի ելույթները սպառնալիք են խաղաղությանն ու համերաշխությանը տարածաշրջանում, խարխլում են մարդու իրավունքների համակարգի միջազգայնորեն ամրագրված հիմքեր
Փաշինյանին ասացի՝ Ձեր կողմից մարզում նշանակված կադրերը կոռումպացված են, մոնտաժեցին այդ մասը. Արենիի ավագանու անդամ. News.am
Բանակը ինտրիգներից հեռու պահեք, մի մտեք այդ դաշտ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547 նոր դեպք, մահացել է 21 մարդ
Ինչքան շատ էր վրեժով լցվում այդքան շատ էր վախենում ,ինչքան շատ էր վախենում՝ այդքան շատ էր ուզում վրեժ լուծել...
Հոգեխանգարումներով ստահակը մինչ ընտրությունները պիտի գնա։ Թե ուր գնա ու ոնց գնա, էդ էլ դուք որոշեք, ըստ ճաշակի...
Հայաստանը երբեք չի ունեցել լավ իշխանություն, որը ամեն ինչից վեր կդասեր պետության ու ազգի շահը
Տարօրինակ է, երբ երկրի նախագահը հանկարծ հիշում է Վենետիկի հանձնաժողովի տեսակետների կարևորության մասին
Նախագահը չի ստորագրելու Ընտրական օրենսգրքում փոփոխությունների օրենքը, բայց և չի դիմելու ՍԴ․ հայտարարություն
Ես դրա իրավունքն ունեմ, ձեզ թույլ չեմ տալիս. Վայոց ձորում զոհվածի հարազատը Փաշինյանին թույլ չտվեց մոտենալ գերեզմանին
Չեխիան արտաքսում է 18 ռուս դիվանագետների
Զելենսկին՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքի մասին
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 140 միլիոնը
Նավթի արդյունահանման պատճառով ԱՄՆ-ում բնապահպանական աղետ է տեղի ունեցել
Արգենտինայում Հայաստանի դեսպանը հրաժարվել է վերադառնալ Հայաստան
Փաստորեն, մենք 3-րդ՝ օլիգարխիկ կառավարման մոդելից իջել ենք 5-րդ, բռնակալական կառավարման մոդելի. քաղաքագետ
Վարանդայի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Ավտովթար Երևանում. բախվել են Kia Forte-ն ու Hyundai Sonata-ն, Hyundai-ն էլ հայտնվել է մայթին՝ բախվելով պատին
Արմենիա ավիաընկերությունն այսօր երկու նոր չվերթի մեկնարկ տվեց
Հրդեհ Ձորակապ գյուղում
Ավելին
Ավելին