f

Անկախ

Հնագիտությունը ներքաշում են մեծ խաղի մեջ Անդրկովկասում


Անդրկովկասում կարող է սրվել  պայքարը քրիստոնեական ժառանգության համար, ինչը արտաքին և ներքին խաղացողներին կարող է որոշակի կանխարգելիչ միջոցառումների հրել: Այնպես որ շատ հավանական է՝  Ադրբեջանի Զաքաթալայի շրջանի հնագիտական գտածոներն ընդամենը ապագա ամպրոպի կայծակներն են:

Երբ վրացական Reportiori.ge կայքում, «Մթավարի» գործակալությանն արված հղումով, հաղորդագրություն հայտնվեց այն մասին, որ մի քանի օր առաջ Ադրբեջանի Զաքաթալայի շրջանի Ֆալդարլի գյուղում (ադրբեջանա-վրացական սահմանին մոտ) գանձարան է հայտնաբերվել «մեծ քանակությամբ ոսկով և այլ գանձերով», այդ նորությունը սկզբում զուտ ճանաչողական հետաքրքրություն առաջացրեց: Անդրկովկասում ամեն տարի գիտականների ձեռքն են ընկնում տասնյակ նոր գտածոներ, որոնք հնարավորություն են տալիս անդրադառնալու հին աշխարհին և լույս սփռելու այն գաղտնիքների վրա, որոնք հազարամյակներ շարունակ մնացել են չբացահայտված: Սակայն ոչ բոլոր գտածոներն են, որ սենսացիա են դառնում: Այդպես կարող էր լինել և այս անգամ, եթե չլինեին որոշ հանգամանքներ:

Ադրբեջանանական կողմը պաշտոնապես չհաստատեց Ֆալդարլի գյուղում գանձի հայտնաբերման լուրը՝ ընդունելով սոսկ այն, որ  տեղում կատարվում են «ինչ-որ հողային աշխատանքներ»: Մինչդեռ «Մթավարին», հղում անելով Վրաստանի ԱԳՆ-ին, պնդում է հակառակը: Բայց գլխավորը դա չէ: «Մեր տեղի բնակիչները պահանջում են, որ պեղումներում ընդգրկվեն նաև վրացի հնագետներ,- գրում է գործակալությունը,- քանի որ կարող են ջնջվել կամ ընդհանրապես ոչնչացվել պատմական հետքերը, իսկ խոսքը պատմական մեծ գյուտի մասին է»:

Հատուկ ուշադրության է արժանի նաև Reportiori.ge կայքը, որը հաճախ է տեղադրում այն վրացի պատմաբանների նյութերը, որոնք ակտիվ բանավիճում են ադրբեջանցի գործընկերների հետ ոչ միայն վրացական քրիստոնեական ժառանգության առնչությամբ, այլև դրա աշխարհագրական տարածվածության: Թբիլիսում վրդովվում են, որ Բաքուն «բարեկամաբար խորհուրդ է տալիս հաշտվել «իրականության» հետ», «ուրիշի» հողերի հավակնություններ չունենալ, այլ գոհանալ սոսկ «իրենցով»:

Մինչդեռ Թբիլիսին ոչ հրապարակային հրաժարվում է ադրբեջանական համարել այսպես կոչված Զաքաթալայի օկրուգը, որ կազմավորել է ռուսական իշխանությունը նախկին Ջարո-Բելոկանյան ազատ համայնքների և Իլիսուի սուլթանության տարածքում: Վրացի պատմաբանները ելնում են այն հանգամանքից, որ այդ տարածքը XI դարից մինչև XVII դարի սկիզբը ժամանակ առ ժամանակ մտել է Վրաստանի կազմի մեջ, թեև եղել է պատմական Կովկասյան Ալբանիայի (Աղվանք- ծնթ.թարգմ.) մարզ: Այս բանավեճի համատեքստում է նաև ադրբեջանա-վրացական սահմանային գոտում գտնվող Դավիդ-Գարեջի վանական համալիրի՝ վերջին շրջանում սրված խնդիրը, որը ադրբեջանցի պատմաբաններն անվանում են «Քեշիկչի» մենաստան: Ահա ինչու Բաքվի Haggin.az կալքէջը որոշել է հանդես գալ Զաքաթալայի շրջանի գանձի հատուկ մեկնաբանությամբ, որում հարցեր է առաջադրել «Վրաստանի ԱԳՆ-ի անհանգստության» պատճառների և «պեղումներում վրացի մասնագետների ընդգրկման» պահանջի վերաբերյալ:

Այս պատմության մեջ շատ բան թանձր քողի տակ է: Փորձագետները դա կապում են վրացա-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի հետ: Բանն այն է, որ 2020 թ. օգոստոսի վերջին Վրաստանի դատախազությունը հաղորդեց, որ քրեական գործ է հարուցված «երկրի տարածքի մի մասը Ադրբեջանին հանձնելու կապակցությամբ»: Նման հայտարարությունները պայմանավորված են նրանով, որ Թբիլիսին ինչ-որ նոր քարտեզագրական նյութեր է հայտնաբերել, որոնք փոխանցվել են Ադրբեջանի ԱԳՆ-ին: Այս կապակցությամբ վրացի քաղաքական գործիչ Գիա Վոլսկին ասել է, որ «Ադրբեջանի հետ սահմանի շուրջ բանակցությունները պատշաճ բարձր մասնագիտական մակարդակով չեն վարվել, որպեսզի պաշտպանվեին վրացական պետության շահերը»: Ի դեպ,  վեճը համընկավ Լեռնային Ղարաբաղի գոտում իրավիճակի հերթական լարման հետ, ինչը շատ հարցեր հարուցեց: (Ընդգծումը մերն է): Ինչո՞վ է այժմ պայմանավորված Զաքաթալայի գանձի շուրջ պատմության բորբոքումը: Գուցեև երկրորդ ղարաբաղյան պատերազմի արդյունքների՞ և տարածաշրջանում Ռուսաստանի ու Թուրքիայի տակտիկական դաշինքի՞:

Բացառված չէ, որ որոշակի ուժեր Վրաստանում մտադրվել են գոյաբանական երկընտրանք առաջադրել՝ կա՛մ լինել Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ Արևմուտքի դեմ, կա՛մ լինել Արևմուտքի հետ տվյալ դաշինքի դեմ: Գաղափարական բովանդակությունը հասկանալի է, և այն դեր կխաղա ողջ տարածաշրջանի զարգացման հետագա վեկտորը որոշելիս: Բանաձևն այս դեպքում հետևյալը կլինի. «երեք ավտորիտար քաղաքական գործիչների՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դաշինքը» ի հակակշիռ Թբիլիսիի և Երևանի «ժողովրդավարական քրիստոնեական դաշինքի» հոգուտ Արևմուտքի: Ամեն ինչ 1920-ական թվականների սկզբի նման է, երբ մենշևիկյան կառավարության նախագահ Նոյ Ժորդանիան հայտարարում էր, որ «Վրաստանը չպետք է անջատվի Եվրոպայից և ընկնի Ասիայի մոլեռանդների ճանկը»:

Այդ համատեքստում է, որ բացատրություն են գտնում նաև ներկայիս կռիվը Անդրկովկասի քրիստոնեական ժառանգության համար և վրացական քաղաքականության որոշ նրբերանգները տարածաշրջանային ուղղության վերադասավորման խնդրում: Այնպես որ հնարավոր է՝ հնագիտական գտածոները Ադրբեջանի Զաքաթալայի շրջանում սոսկ ապագա ամպրոպի կայծակներն են:

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ ИА REGNUM


 

Տարածաշրջան Վրաստան Ադրբեջան քրիստոնեական ժառանգություն

Այլ հոդվածներ հեղինակից

Տղերքն ընկել էին շրջափակման մեջ, առաջին մեքենայի խոցվելուց հետո իջել էին «Ուռալներից», մի քանի ժամ հերոսաբար ու անհավասար կռվիվ տվել թուրք հատուկջոկատայինների դեմ
Ռուստամ Բադասյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ
Ադրբեջանական զինծառայողները գողացել են ՀՀ Սյունիքի մարզի Կապանի Ճակատեն և Դավիթ Բեկ գյուղերի 3 ընտանիքի պատկանող 8 կով և 1 ցուլ. ՄԻՊ
Բիլ Գեյթսը պաշտոնապես ամուսնալուծվել է
Samsung  ընկերությունը  որոշել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր արտադրել
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է 6 աճյուն.ԱԻՊԾ
Արշակ Կարապետյանը նախարարի պարտականություններն ստանձնում է չափազանց բարդ իրավիճակում.Փաշինյան
Այդ ջոկատը մեկնե՞լ է Արցախ, եթե՝ ոչ, Տավուշի սահմա՞նն է պաշտպանել,եթե այո,ապա մարզի ո՞ր տարածաշրջանի առաջնագիծն է պաշտպանել, ո՞ր ժամկետում, քանի՞ օր
Առանձնացված տեղ՝ այնպես են շեշտում, կարծես ցանկություն ունեն լրագրողներին անկյուն կանգնեցնել
Արմեն Սարգսյանը Լիլիթ Մակունցին շնորհել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան
Ադրբեջանական ԶՈՒ-ն անօրինական զբաղեցնում է ՀՀ քաղաքացիներին պատկանող ճանապարհները ու հողատարածքները․Արման Թաթոյան
ՀՀ իշխանությունները ցանկանում են հայերին վերածել գլուխներն ավազի մեջ մտցրած ջայլամների․․
Շրջակա միջավայրի նախարարությունում շարունակվում են սպիտակ արագիլների աղտոտման հնարավոր աղբյուրների և պատճառների բացահայտմանն ուղղված աշխատանքները
Երկրին պարտություն բերած քաղաքական ուժը չի կարող շարունակել կառավարել երկիրը, դա նոնսենս է, շուտով քաղաքական նոր հոսանք է առաջանալու․ Գեղամ Նազարյան
Վթարավերականգնման աշխատանքներով պայմանավորված հետաձգվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի հատվածի գազամատակարարման վերականգնումը
Ժամանակը ցույց կտա՝ չագուչն ում գլխին կջարդվի․ Վահե Հակոբյան
ՌԴ դեսպանությունը նոր ռազմական կցորդ ունի. հանդիպում Արտակ Դավթյանի հետ
ԱԺ փոխխոսնակի թեկնածուն փորձեց բացատրել՝ ինչպես է դարձել ռազմական գործողությունների մասնակից դրանց ավարտից հետո
Սյունիքի Արավուս գյուղին սահմանակից 13 ադրբեջանական դիրքերում վերջին մեկ շաբաթում շարժն ակտիվացել է, ուժեղ ինժեներական աշխատանքներ են իրականացնում․ բնակավայրի ղեկավար
Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Փաշինյանը վենդետաներ է իրականացնում նրանց նկատմամբ, ումից այդ «Սյունյաց բարեւը» ստացել է. Ռուստամյան
ԱԺ-ում տեսարանը շատ տհաճ է. Արսեն Բաբայան
ՓՀԷԿ-ի շահագործման համար ընկերությունը առերևույթ կեղծ ջրօգտագործման թույլտվություն է ներկայացրել. քրգործ է հարուցվել
"Հրապարակ՛՛․Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ,կփոխվի՞ Առուշ Առուշանյանի խափանման միջոցը
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ
Ավելին
Ավելին