f

Անկախ

«Հրապարակ»․ Որպեսզի հասկանանք, թե ինչ է սպասվում Տավուշում, պիտի իմանանք, թե Նիկոլ Փաշինյանն ինչ է պայմանավորվել բանավոր․ Մովսես Հակոբյան


«Հրապարակը» զրուցել է ՀՀ ԶՈւ նախկին ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հետ

 

- Հայաստանը զորավարժություններ է սկսել՝ պատերազմից հետո առաջին անգամ, Ադրբեջանն ու Թուրքիան էլ են նախապատրաստում․ սրանք ի՞նչ նպատակ են հետապնդում, նոր պատերազմի հավանականությո՞ւն կա։

- Զորավարժությունները մեկ նպատակ են հետապնդում՝ պատրաստել բանակը իր առջև դրված խնդիրների կատարմանը։ Պետք է հետևել՝ զորավարժության իրական նպատակները որոնք են, որ կարողանաս դրանից եզրահանգում անել։ Բայց միայն զորավարժություններով պատերազմ չի սկսվում։ Բանակն իր գործը միշտ կատարում է, և էսօր մեր բանակն էլ է զորավարժություն անցկացնում, դա բանակի առօրյա կյանքն է։ Դա մի քիչ ավելի գլոբալ ուսումնասիրման խնդիր է՝ զորավարժությունը համընկնո՞ւմ է, արդյոք, քաղաքական իշխանության առջև դրված խնդիրներին, թե՞ ոչ, այդպիսի խնդիր ստացե՞լ են, թե՞ ոչ, զորավարժության ֆոնի տակ իրենք բանակը բերում են լրիվ աստիճանի մարտական պատրաստականությա՞ն, թե՞ ոչ։ 

 

- Իսկ ի՞նչ եք կարծում, պատերազմն ավարտվե՞լ է, թե՞ դեռ շարունակություն կարող է ունենալ։

- Դժվար հարց ես տալիս, որովհետև ամբողջական չեմ տիրապետում իրադրությանը, միայն կարա Նիկոլ Փաշինյանն էդ հարցին պատասխանի։

- Ի դեպ, տեղեկություն տարածվեց, որ կառավարությունը մտադիր է կրճատել ռազմական բյուջեն, այն դեպքում, երբ իշխանությունները գլուխ էին գովում, թե իրենք նախկինների համեմատ էականորեն ավելացրել են ռազմական բյուջեն։

- Ճիշտն ասած՝ չգիտեմ ինչքանով են կրճատում, բայց հիմար հայտարարություն է, մի հավատացեք դրան։ Դա պետք է դիտարկես պետության բյուջեի մեջ, պետության բյուջեի ՀՆԱ-ի հետ է ձևավորվում բանակի բյուջեն։ Եթե ՀՆԱ-ն կրճատվել է, ինքնըստինքյան էդ չափով կրճատվել է նաև բանակի բյուջեն։ 

- Պարո՛ն Հակոբյան, իսկ ի՞նչ կարող եք ասել ԶՈՒ գլխավոր շտաբի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, գեներալիտետը կարծես թե հետ կանգնեց իր տարածած հայտարարությունից, իր պայքարից, մարեց այդ ալիքը։

- Էդ հարցը պետք է տաք այն մարդկանց, ովքեր ստորագրել են էդ փաստաթղթի տակ, թե իրենք ինչ էին ուզում ասած լինել։

- Կարծես «զադնի դրեցին», Օնիկ Գասպարյանը մե՛կ պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, հետո հայտարարեց, թե կդիմի վարչական դատարան։

- Անհասկանալի է ինձ համար, եթե էդ գեներալներն իրենց կարծիքին մնացել են, ո՞նց են կատարելու գերագույն հրամանատարի հրամանները, որին իրենք չեն ուզում ենթարկվել և որի հրաժարականն են պահանջում։

- Նույնկերպ կարելի է հարցնել՝ ինչպե՞ս էին իրենք պատվի արժանացնում և հոտընկայս ընդունում այդ նույն գերագույն հրամանատարին։

- Դա որևէ բան չի, դա բարեկրթություն է, դրանից մի կառչեք։ Դա մարդկային վերաբերմունք է, դրանով մի որոշեք ինչ-որ բաներ։ Կարելի է մարդու հետ հանդիպել, ձեռք սեղմել, բարևել, բայց ասել այն, ինչ դու ցանկանում ես։ Ես այդպես եմ եղել։ Դա բարեկրթության նորմ է, բայց դու կարող ես քո սկզբունքներից հետ չկանգնել։

- Կարծում եք՝ իշխանությունները քրեական հետապնդման կենթարկե՞ն, կփորձե՞ն նստեցնել։

- Չեմ կարծում, ինչի՞ համար պիտի հետապնդեն։

- Քաղաքական իշխանությանը դեմ դուրս գալու համար, և ասում են՝ Փաշինյանը կարող է վրեժ լուծել նրանցից։ Մյուս կողմից էլ՝ տպավորություն կա, որ սա կարծես համագործակցված խաղ էր Գասպարյանի և Փաշինյանի միջև։

- Չեմ կարծում, թե համագործակցված խաղ էր, որովհետև Գասպարյանին ճանաչելով՝ ինքն այդպիսի խաղերի մեջ չի մտնի։ Ինքն ուղղակի իր որոշումը կայացրել է, մարդու համբերության բաժակը լցվել է, և հայտարարել է։

- Իսկ ի՞նչ եք կարծում, այդ գեներալները դուրս կգա՞ն զինվորական ծառայությունից, թե՞ կշարունակեն ծառայել՝ կատարելով Փաշինյանի հրամանները։

- Գեներալները չեն ծառայում իշխանություններին, գեներալները ծառայում են հայրենիքին։ Ես դեռևս 2016 թվականին եմ Եռաբլուրում այդպիսի հայտարարություն արել, և համարել են, որ ես գործող իշխանությանը դեմ եմ, երբ որ Գլխավոր շտաբի պետ եմ եղել, այդ ժամանակ։ Այդպես չէ, բանակը ծառայում է հայրենիքին, ոչ թե իշխանություններին։

- Բայց նրանք, ինչպես Դուք նկատեցիք, պահանջում են գերագույն հրամանատարի հրաժարականը ու հիմա ստիպված են լինելու կատարել նաև նրա հրամանները։

- Դե, դժվար է լինելու կատարել։ Ցանկացած հրաման դու պիտի կատարես սրտացավորեն, ու չեմ կարծում, որ այս պարագայում տվյալ գեներալները այդ հրամանները կկատարեն սրտացավությամբ, կկատարեն իմիջիայլոց, որը լավ տեղ չի տանի։

- Դուք տեղյա՞կ եք՝ ի՞նչ իրավիճակ է հիմա Տավուշում, մեզ ի՞նչ է սպասվում, հնարավո՞ր է այնտեղ ևս ունենանք այն խնդիրները, ինչ ունենք Սյունիքում, որ ադրբեջանցիները գան GPS-ով սահմաններ որոշեն։

- GPS-ով սահման չեն որոշում։ GPS-ն ընդամենը կողմնորոշման կոորդինատներ է, իսկ սահմանը որոշում են քարտեզներով, որոնք տարբեր տարիներին նորացվում են։ GPS-ն ընդամենը տալիս է, թե քարտեզի վրա էս կետը որտեղ է։ Նա չի կարա խաբի, նրա շեղումն ընդամենը մի քանի մետր է։ Իսկ սահմանը որոշվում է քարտեզով։

- Բայց այնպես չէ, որ քարտեզով են որոշում հիմա, իրենք էլ են ասում, որ ադրբեջանցիները գալիս՝ GPS-ով սահման են որոշում։

- Իրենք չեն հասկանում, թե ինչ են ասում, Դուք իրենց մի լսեք։ Որ իրենք հասկանան, գոնե կհակադրվեն, կասեն՝ տղերք, GPS-ը չի որոշում տեղը, GPS-ը տալիս է x, y կոորդինատները։ Այդ x, y կոորդինատները դնում ես քարտեզի վրա, ասում է՝ այ, էսինչ կետում ես դու կանգնած, ու տեսնում ես՝ դու սահմանի է՞ս կողմում ես, թե՞ էն կողմում։

- Հիմա Դուք ի՞նչ եք մտածում այս կապակցությամբ, հնարավո՞ր է մենք խնդիր ունենանք նաև Տավուշում։ 

- Հիմա տեսեք՝ ինչ իրավիճակ է, ես իմ մտահոգությունները հնչեցրել էի դեռ վաղուց, երբ որ Վարդենիսի դեպքերը կատարվեցին, Դուք որ հետ նայեք, կտեսնեք, որ ես էն ժամանակ ահազանգել եմ, որ Սյունիքի հատվածում ճանապարհների, գազատարների, էլեկտրական սնուցման լարերի հետ կապված խնդիրներ ունենալու ենք։ Էն ժամանակ ես կռահել էի, որ Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը դա է ենթադրում։ Բայց որպեսզի ամբողջական հասկանանք, պիտի իմանանք, թե Նիկոլ Փաշինյանն ինչ է պայմանավորվել բանավոր։ Ինքն իր խոսքի մեջ այդպիսի ակնարկ արել է, բայց դա դեռևս փաստ չէ, որ դրանից հետևություն կատարենք։ Ակնարկը հետևյալն է եղել, որ ՀՀ պետական սահման է Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության և Ադրբեջանի Սոցիալիստական Հանրապետության միջև առկա պետական սահմանը։ Եթե այդպես է պայմանավորված այդ բանավոր փաստաթղթում, ապա խնդիրներ ունենալու ենք Տավուշում՝ ինչպես մենք, այնպես էլ ադրբեջանցիները։ Մեր սահմանը չի անցնում Սովետական Հայաստանի և Սովետական Ադրբեջանի պետական սահմանով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մովսես Հակոբյան հարցազրույց Տավուշի մարզ Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Մեր բաժին «Պանենկայի հարվածը»
Այ զիբիլի վրայի առնետ, երբ հայտարարեցիր, որ քո սեփական կետից ես սկսում բանակցություններն Արցախի հարցի շուրջ, հին էջն էլ փակել ես,
Դավաճան Նիկոլի սիրելի նախկին "հրեշները"
Ես սկզբից էլ գիտեի, որ դավաճանություն կլինի, բայց ոչ այս կարգի
Հաղթաթղթերը ուրիշների ձեռքին են: Ինչպես Ռուսաստանը և Ադրբեջանը կարող են փոխել ընտրությունների ելքը Հայաստանում. Carnegie Moscow Center
Ալիևի ելույթները սպառնալիք են խաղաղությանն ու համերաշխությանը տարածաշրջանում, խարխլում են մարդու իրավունքների համակարգի միջազգայնորեն ամրագրված հիմքեր
Փաշինյանին ասացի՝ Ձեր կողմից մարզում նշանակված կադրերը կոռումպացված են, մոնտաժեցին այդ մասը. Արենիի ավագանու անդամ. News.am
Բանակը ինտրիգներից հեռու պահեք, մի մտեք այդ դաշտ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547 նոր դեպք, մահացել է 21 մարդ
Ինչքան շատ էր վրեժով լցվում այդքան շատ էր վախենում ,ինչքան շատ էր վախենում՝ այդքան շատ էր ուզում վրեժ լուծել...
Հոգեխանգարումներով ստահակը մինչ ընտրությունները պիտի գնա։ Թե ուր գնա ու ոնց գնա, էդ էլ դուք որոշեք, ըստ ճաշակի...
Հայաստանը երբեք չի ունեցել լավ իշխանություն, որը ամեն ինչից վեր կդասեր պետության ու ազգի շահը
Տարօրինակ է, երբ երկրի նախագահը հանկարծ հիշում է Վենետիկի հանձնաժողովի տեսակետների կարևորության մասին
Նախագահը չի ստորագրելու Ընտրական օրենսգրքում փոփոխությունների օրենքը, բայց և չի դիմելու ՍԴ․ հայտարարություն
Ես դրա իրավունքն ունեմ, ձեզ թույլ չեմ տալիս. Վայոց ձորում զոհվածի հարազատը Փաշինյանին թույլ չտվեց մոտենալ գերեզմանին
Չեխիան արտաքսում է 18 ռուս դիվանագետների
Զելենսկին՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքի մասին
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 140 միլիոնը
Նավթի արդյունահանման պատճառով ԱՄՆ-ում բնապահպանական աղետ է տեղի ունեցել
Արգենտինայում Հայաստանի դեսպանը հրաժարվել է վերադառնալ Հայաստան
Փաստորեն, մենք 3-րդ՝ օլիգարխիկ կառավարման մոդելից իջել ենք 5-րդ, բռնակալական կառավարման մոդելի. քաղաքագետ
Վարանդայի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Ավտովթար Երևանում. բախվել են Kia Forte-ն ու Hyundai Sonata-ն, Hyundai-ն էլ հայտնվել է մայթին՝ բախվելով պատին
Արմենիա ավիաընկերությունն այսօր երկու նոր չվերթի մեկնարկ տվեց
Հրդեհ Ձորակապ գյուղում
Ավելին
Ավելին