f

Անկախ

Գուրգեն Հովհաննիսյան. «Պետք է աշխարհին ցույց տանք, որ մեր ազգը եղել է և մնում է ուժեղագույններից մեկը»


Փետրվարի 21-28-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացավ բռնցքամարտի Ստրանջայի 72-րդ միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին 30 երկրների շուրջ 220 բռնցքամարտիկներ: Հայաստանի հավաքականը հանդես եկավ 8 մաչզիկով: Ստրանջայում հայ մարզիկները 4 մեդալ  նվաճեցին՝ 1 արծաթե, 3 բրոնզե: 
+91 կգ քաշային կարգում  բրոնզե մեդալակիր դարձած  Գուրգեն Հովհաննիսյանը  Անկախի հետ զրույցում կիսվում է
տպավորություններով և խոսում առաջիկա ծրագրերի մասին:


- Շնորհավորում ենք  Բուլղարիայում հաջող ելույթներ  ունենալու և մեդալակիր դառնալու կապակցությմաբ: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել և ի՞նչ տրամադրվածությմաբ մեկնեցիք մրցավայր:
 -Շնորհակալ եմ։ Երկար դադարից հետո թե՛ ֆիզիկապես, և թե՛ հոգեբանորեն  
բավականին բարդ էր նորից վերադառնալ լավ ֆիզիկական վիճակի։ Այդ իսկ պատճառով մրցաշարի հաստատման հետ սկսեցինք Ծաղկաձորյան հավաքը, որի ընթացքում աշխատել ենք  ֆիզիկական պատրաստվածության ու դիմադրողականության բարձրացման ուղղությամբ, իսկ արդեն պատրաստման վերջին փուլում կենտրոնացել ենք տեխնիկայի կատարելագործման վրա։ 
 Տրամադրվածությունս պատրաստման օրերից սկսած  եղել է միայն դրական։ Իսկ ռինգ  մտնելիս միայն ուժեղ լինելը քիչ է պետք է նաև հոգեպես քեզ կոփված լինել։ 


- Կիսաեզրափակչում պարտվեցիք  Ուզբեկստանի ներկայացուցիչ Բախոդիր Յալոլովին, որը հետագայում դարձավ մրցաշարի չեմպիոն: Դուք Ձեր ելույթներն ինչպե՞ս կգնահատեք:
 -Ընդհանուր առմամբ  գոհ եմ անցկացրածս մենամարտերից, որոնցից մեկն ավարտեցի տեխնիկական  նոկաուտով։ Կուզենայի առանձնացնել մրցակիցներիցս մեկին, որն ազգությամբ ուզբեկ , գործող աշխարհի չեմպիոնն էր։ Այդ  մենամարտը հնարավորություն տվեց  ռինգում իմ լավագույն կողմերը դրսևորել որպես մարտիկ  և նոր հմտություններ ձեռք բերել։  


-Ի՞նչ տվեց ՁԵզ մասնակցությունն այս մրցաշարին:
-Այս մրցաշարն առաջին հերթին փորձ էր տևական դադարից հետո, երկրորդ հերթին՝ ինքնավստահության բարձրացման և ինքնակատարելագործման միջոց։ Առհասարակ ամեն մրցաշարի ժամանակ փորձում եմ հասկանալ, թե ինչ թերություններ ու բացթողումներ ունեմ, որպեսզի հետագայում կենտրենանամ դրանց շտկման վրա։ 


-Ի՞նչ եք զգում, երբ ներկայացնում եք հայոց եռագույնը  միջազգային հարթակում: Կա՞ պատասխանատվություն:
-Իհարկե պատասխանատվությունը շատ մեծ է, երբ հասկանում ես, որ դա էլ իր հերթին մի առաքելություն է։ Ւսկ հիմա եռագույնը միջազգային ասպարեզում ծածանելը առավել քան պարտավորեցնող է, որովհետև ամենքս մեր հնարավորության սահմաններում պետք է աշխարհին ցույց տանք, որ մեր ազգը  եղել է և մնում է ուժեղագույններից մեկը։ Շնորհակալ եմ և խոնարհվում եմ Արցախյան 3-րդ պատերազմում զոհված հայորդիներին, հանձինս 19-ամյա Միշա Հարությունյանի, ում նվիրեցի իմ հաղթանակը։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք
-Բավականշատ ծրագրեր ունենք, փորձելու ենք նախորդ տարվա բացը լրացնել։ Այժմ հավաքի եմ և պատրաստվում եմ ապրիլի 17-ին Ուկրաինայի Խերսոն քաղաքում կայանալիք մրցաշարին։  Այնուհետև  Փարիզում կայանալու է առավել կարևոր ստուգատես` վարկանիշային մրցաշարը։   
 

Սպորտ բռնցքամարտ Ստրանջա Գուրգեն Հովհաննիսյան հարցազրույց խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Մեր բաժին «Պանենկայի հարվածը»
Այ զիբիլի վրայի առնետ, երբ հայտարարեցիր, որ քո սեփական կետից ես սկսում բանակցություններն Արցախի հարցի շուրջ, հին էջն էլ փակել ես,
Դավաճան Նիկոլի սիրելի նախկին "հրեշները"
Ես սկզբից էլ գիտեի, որ դավաճանություն կլինի, բայց ոչ այս կարգի
Հաղթաթղթերը ուրիշների ձեռքին են: Ինչպես Ռուսաստանը և Ադրբեջանը կարող են փոխել ընտրությունների ելքը Հայաստանում. Carnegie Moscow Center
Ալիևի ելույթները սպառնալիք են խաղաղությանն ու համերաշխությանը տարածաշրջանում, խարխլում են մարդու իրավունքների համակարգի միջազգայնորեն ամրագրված հիմքեր
Փաշինյանին ասացի՝ Ձեր կողմից մարզում նշանակված կադրերը կոռումպացված են, մոնտաժեցին այդ մասը. Արենիի ավագանու անդամ. News.am
Բանակը ինտրիգներից հեռու պահեք, մի մտեք այդ դաշտ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547 նոր դեպք, մահացել է 21 մարդ
Ինչքան շատ էր վրեժով լցվում այդքան շատ էր վախենում ,ինչքան շատ էր վախենում՝ այդքան շատ էր ուզում վրեժ լուծել...
Հոգեխանգարումներով ստահակը մինչ ընտրությունները պիտի գնա։ Թե ուր գնա ու ոնց գնա, էդ էլ դուք որոշեք, ըստ ճաշակի...
Հայաստանը երբեք չի ունեցել լավ իշխանություն, որը ամեն ինչից վեր կդասեր պետության ու ազգի շահը
Տարօրինակ է, երբ երկրի նախագահը հանկարծ հիշում է Վենետիկի հանձնաժողովի տեսակետների կարևորության մասին
Նախագահը չի ստորագրելու Ընտրական օրենսգրքում փոփոխությունների օրենքը, բայց և չի դիմելու ՍԴ․ հայտարարություն
Ես դրա իրավունքն ունեմ, ձեզ թույլ չեմ տալիս. Վայոց ձորում զոհվածի հարազատը Փաշինյանին թույլ չտվեց մոտենալ գերեզմանին
Չեխիան արտաքսում է 18 ռուս դիվանագետների
Զելենսկին՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքի մասին
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 140 միլիոնը
Նավթի արդյունահանման պատճառով ԱՄՆ-ում բնապահպանական աղետ է տեղի ունեցել
Արգենտինայում Հայաստանի դեսպանը հրաժարվել է վերադառնալ Հայաստան
Փաստորեն, մենք 3-րդ՝ օլիգարխիկ կառավարման մոդելից իջել ենք 5-րդ, բռնակալական կառավարման մոդելի. քաղաքագետ
Վարանդայի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Ավտովթար Երևանում. բախվել են Kia Forte-ն ու Hyundai Sonata-ն, Hyundai-ն էլ հայտնվել է մայթին՝ բախվելով պատին
Արմենիա ավիաընկերությունն այսօր երկու նոր չվերթի մեկնարկ տվեց
Հրդեհ Ձորակապ գյուղում
Ավելին
Ավելին