f

Անկախ

Սուսաննա Գաբոյան. «Պարտավորեցնող է հանդես գալ Հայաստանի հավաքականում»


Վերջերս Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը  կայացած Հայաստանի շախմատի կանանց 76-րդ առաջնությունում  չեմպիոնի տիտղոսը լարված պայքարում նվաճեց կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը: 
Եզրափակիչ տուրում Սուսաննան, հաղթանակ տոնելով Վերոնիկա Խաչատրյանի նկատմամբ, ինը հնարավորից վաստակելով 6,5 միավոր, ճանաչվեց լավագույնը:
Անկախի հետ զրույցում Հայաստանի կրնակի չեմպիոնուհին կիսվում է տպավորությւոններով, խոսում անցկացրած լարված պարտիաների, շախմատով զբաղվելու առաջին քայլերի և հաջողության հասնելու մասին:


-Շնորհավորում ենք Հայաստանի առաջնությունում երկրորդ անգամ լավագույնը ճանաչվելու կապակցությամբ: Ինչպես էիք նախապատրաստվել, կկիսվե՞ք տպավորություններով:
-Շնորհակալ եմ: Առանձնահատուկ չէի պատրաստվել մրցաշարին: Շատ վատ տարի էր 2020-ը ողջ աշխարհի, հատկապես հայ ժողովրդի համար՝ հաշվի առնելով համավարակն ու պատերազմը,  չհաշված նաև այն,  որ մենք մրցաշարերի չմասնակցեցինք: 
Առաջնության ընթացքում փորձում էի ամեն կերպ կենտրոնանալ իմ մրցման վրա, այդ 10 օրը նվիրել մրցումներին: Բնականբար, շատ-շատ ուրախ եմ հաղթանակի և Հայաստանի հավաքականի կազմը կրկին համալրելու կապակցությամբ, ինչը և,  պարտավորեցնում է:


-Թեև առաջնության սկզբից գլխավորում էիք աղյուսակը, սակայն մինչև վերջին տուրը մրցաշարը լարված էր ու անկանխատեսելի: Կոնկրետ որևէ պարտիա կառանձնացնեք՞:
-Մրցաշարը շատ լարված ընթացավ՝ առաջին խաղից սկսած մինչև վերջինը:  Ինձ հաջողվել էր սկզբնական տուրերում գլխավորել աղյուսակը, սակայն 7-րդ տուրում  ծանր պարտություն կրեցի և զիջեցի իմ տեղը Մարիա Գևորգյանին: Վերջին խաղը շատ լարված էր, բայց ես փորձում էի հաղթել ամեն գնով և չկենտրոնանալ, թե ինչ արդյունք կգրանցվի Մարիայի պարտիայում ու առհասարակ մյուս խաղերում: Ամենաառաջինը մտածում է իմ սեփական խաղի և արդյունքի մասին: Իսկ արդեն հաղթելուց հետո, ինձ էլ, բնականաբար, հետաքրքիր էր, թե մնացած խաղերն ինչպես կավարտվեն: Մարիայի պարտիան շատ լարված  էր, սկզբում հաղթող դրություն ուներ, հետո կոպիտ սխալ թույլ տվեց ու պարտվեց: Արդյունքները այնպես էին ստացվել, որ եթե Մարիան ոչ-ոքի էլ խաղար, ես կրկին կլինեի առաջին հորիզոնականում:
Ընթացքը շատ լարված էր  ու միչև վերջ պարզ չէր, թե ինչ ավարտ կունենար: Կոնկրետ որևէ պարտիա չեմ ցանականա առանձնացնել, բոլոր պարտիաներն էլ ինձ համար յուրովի բարդ էին ու լարված:


-Հայաստանի չեմպիոնի տիտղոսը պարտավորեցնու՞մ է:
-Պարտավորեցնող է հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում: Արդեն վերսկսել ենք  մարզումները: Ամեն ինչ անելու եմ Հայաստանի հավաքականին՝ մաքսիմալ ուժերով օգնելու:


-Առաջիկայում այլ մրցաշարերի կմասնակցե՞ք:
-Ես  մեծ հույս ունեմ, որ մրցաշարեր կլինեն այս տարի:  Կարծես օլիմպիադան է հետաձգվել է և կկայանա 2022 թվականին: Աշխարհի, Եվրոպայի առաջնությունների մասին դեռ տեղեկություններ չունեմ: Եվրոպայի անհատական առաջնությունը նախատեսված է աշնանը, թեև վստահ չեմ, որ կկայանա:


-Հետ հայացք գցելով՝ կպատմեք` ինչպե՞ս սկսեցիք զբաղվել շախմատով:
-Շախմատով սկսել եմ զբաղվել 6 տարեկանից: Սկզբից եղբայրս էր հաճախում:Մի օր խնդրեցի, որ ինձ էլ սովորեցնի շարելու ձևն ու քայլերը: Ես  շատ արագ ընկալեցի: Եվ ահա, մի  անգամ ես ու մայրիկս գնացինք եղբորս պարապմունքից տուն բերելու: Մարզիչն ինձ տեսնելով՝ հարցրեց՝ խաղալ գիտե՞մ, թե՞ ոչ: Շարեցի խաղաքարերը, սկսնակի համար խնդիրներ տվեց՝ մատ 1 քայլից: Ես հեշտությամբ լուծեցի այդ խնդիրները: Հետո մարզիչն  ասաց, որ ինձ էլ տանեն պարապմունքներին: Հետագայում եղբայրս թողեց շախմատիստի կարիերան, իսկ ես մինչև հիմա շարունակում եմ: Առաջին մազրիչս Նվեր Ստեփանյանն էր:


-Ի՞նչպես է անդրադառնում մարզաձևը Ձեր առօրյա կյանքի վրա: Ի՞նչ խորհուրդ կտաք շախմատով զբաղվել ցանկացողներին:
-Առհաասարակ իմ բնավորության մեջ  մեծ ազդեցություն ունի շախմատը, որոշ բաներ  հավանում եմ, որոշները՝ ընդհանապես ոչ: Շատ դժվար եմ ընտրություն կատարում, լավ կողմեր էլ շատ ունի՝ մտածելու  առումով, ավելի հավասարակշռված եմ, ավելի համբերատար ու հանգիստ
Առհասարակ շատ չեմ սիրում խորհուրդներ տալ, միայն մտերիներիս: Իսկ ընդհանուր առմամբ ասեմ, որ  պետք է շատ պարապեն, հավատան իրենց ուժերին: Ոչ միայն շախմատիստներին, այլև բոլորին կարող եմ ասել, որ ամեն մարդ պետք է  գտնի այն հոգեհարազատ ոլորտը, որտեղ իրեն լավ է զգոում, պետք է սիրի ու նվիրվի գործին, որով զբաղվում է: 


-Շախմատից դուրս ի՞նչ նախասիրություններ ունեք:
-Շախմատից դուրս զբաղմունքները կախված են  տրամադրությունից: Սիրում եմ զբաղվել սպորտով, գիրք կարդալ, ֆիլմեր դիտել: Շատ եմ սիրում Երևանի փողոցներով երեկոյան զբոսնել, ընկերներիս հետ ժամանակ անցկացնել: 


-Ի՞նչ է հարկավոր սպորտում հաջողության հասնելու համար:
-Սպորտում հաջողության հասնելու համար կարևոր հանգամանքներից  է հոգեբանական պատրաստվածությունը, որը շատ մեծ դեր ունի: Ես կոնկրետ ինձ վրա զգացել եմ, երբ ես հոգեբանորեն ինչ-որ բանի պատրաստ եմ և երբ պարաստ չեմ: Կարող եմ խոստովանել, որ տարիներ առաջ հոգեբանորեն ավելի թույլ էի, քան հիմա: Իմ կամքի, ձեռք բերած նոր ընկերների շնորհիվ  հաղթահարեցի ամեն բան, ինչի համար շատ ուրախ եմ: Ցանկանում եմ կարևորել նաև ընտանիքի աջակցությունը: 
Վերջին տարիներին կարևոր մրցաշարերի ժամանակ աշխատում եմ շատ քիչ մարդկանց հետ կապի դուրս գալ ու շփվել,  մաքսիմալ կենտրոնանում եմ մրցաշարի  ու այն մարդկանց վրա, որոնցից ուժ եմ ստանում, այդ էներգիան միշտ զգում եմ: Բնականաբար, ֆիզիկական պատրաստությունն էլ է շատ կարևոր, չնայած թվում է՝ մեր սպորտը շախմատ է ու ֆիզիկականի հետ կապ չունի, ինչը և թյուր կարծրատիպ է: Ժամեր շարունակ նստել տախտակի առաջ և երկար պարտիաներ խաղալը  բավական մեծ էներգիա է խլում: 


-Ընթացքի մեջ գարնանային մեկամսյակն է, սիրով շնորհավարում ենք:
- Շնորհակալ եմ: Ես էլ շնորհավորում եմ կանանց և աղջիկներին, ցանկանում եմ, որ ուժեղ լինեն, համարձակ, հասնեն իրենց նպատակներին և ունենան իրենց պատկերացրած կանացի երջանկությունը: 
 

Սպորտ Շախմատ չեմպիոն Հայաստանի առաջնություն Սուսաննա Գաբոյան հարցազրույց խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Մեր բաժին «Պանենկայի հարվածը»
Այ զիբիլի վրայի առնետ, երբ հայտարարեցիր, որ քո սեփական կետից ես սկսում բանակցություններն Արցախի հարցի շուրջ, հին էջն էլ փակել ես,
Դավաճան Նիկոլի սիրելի նախկին "հրեշները"
Ես սկզբից էլ գիտեի, որ դավաճանություն կլինի, բայց ոչ այս կարգի
Հաղթաթղթերը ուրիշների ձեռքին են: Ինչպես Ռուսաստանը և Ադրբեջանը կարող են փոխել ընտրությունների ելքը Հայաստանում. Carnegie Moscow Center
Ալիևի ելույթները սպառնալիք են խաղաղությանն ու համերաշխությանը տարածաշրջանում, խարխլում են մարդու իրավունքների համակարգի միջազգայնորեն ամրագրված հիմքեր
Փաշինյանին ասացի՝ Ձեր կողմից մարզում նշանակված կադրերը կոռումպացված են, մոնտաժեցին այդ մասը. Արենիի ավագանու անդամ. News.am
Բանակը ինտրիգներից հեռու պահեք, մի մտեք այդ դաշտ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547 նոր դեպք, մահացել է 21 մարդ
Ինչքան շատ էր վրեժով լցվում այդքան շատ էր վախենում ,ինչքան շատ էր վախենում՝ այդքան շատ էր ուզում վրեժ լուծել...
Հոգեխանգարումներով ստահակը մինչ ընտրությունները պիտի գնա։ Թե ուր գնա ու ոնց գնա, էդ էլ դուք որոշեք, ըստ ճաշակի...
Հայաստանը երբեք չի ունեցել լավ իշխանություն, որը ամեն ինչից վեր կդասեր պետության ու ազգի շահը
Տարօրինակ է, երբ երկրի նախագահը հանկարծ հիշում է Վենետիկի հանձնաժողովի տեսակետների կարևորության մասին
Նախագահը չի ստորագրելու Ընտրական օրենսգրքում փոփոխությունների օրենքը, բայց և չի դիմելու ՍԴ․ հայտարարություն
Ես դրա իրավունքն ունեմ, ձեզ թույլ չեմ տալիս. Վայոց ձորում զոհվածի հարազատը Փաշինյանին թույլ չտվեց մոտենալ գերեզմանին
Չեխիան արտաքսում է 18 ռուս դիվանագետների
Զելենսկին՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքի մասին
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 140 միլիոնը
Նավթի արդյունահանման պատճառով ԱՄՆ-ում բնապահպանական աղետ է տեղի ունեցել
Արգենտինայում Հայաստանի դեսպանը հրաժարվել է վերադառնալ Հայաստան
Փաստորեն, մենք 3-րդ՝ օլիգարխիկ կառավարման մոդելից իջել ենք 5-րդ, բռնակալական կառավարման մոդելի. քաղաքագետ
Վարանդայի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Ավտովթար Երևանում. բախվել են Kia Forte-ն ու Hyundai Sonata-ն, Hyundai-ն էլ հայտնվել է մայթին՝ բախվելով պատին
Արմենիա ավիաընկերությունն այսօր երկու նոր չվերթի մեկնարկ տվեց
Հրդեհ Ձորակապ գյուղում
Ավելին
Ավելին