f

Անկախ

ՍԴՈ-1586 որոշման մասին


Իմ այս գրառումը պարունակում է ընդհանուր կենսական ռիսկ, որ կարդացողի ճնշումը կարող է բարձրանալ, ու նրա տրամադրությունը կարող է ընկնել )) Բայց գիտությունը պիտի մնա գիտություն։

Ինձ համար մեղմ ասած զարմանալի են ՍԴՈ-1586 որոշման մասին իրավաբանների չափազանց հիացական արտահայտությունները։ Թեև ինքս գրեթե մեկ տարի առաջ՝ 2020 թ․ հունիսի 1-ին, ՔրՕ 300․1-րդ հոդվածը նախնական գնահատմամբ համարել էի հակասահմանադրական, ու ՍԴ-ն նույնպես այդ նորմը համարում է հակասահմանադրական, բայց հակասահմանադրականության նրա հիմնավորումները մեղմ ասած համոզիչ չեն։ Ահա թե ինչու։

1․ Իր որոշմամբ ՍԴ-ն բավարարել է անհատական դիմում։ Անհատական դիմումով դիմումատուն կարող է վիճարկել ԲԱՑԱՌԱՊԵՍ ԻՐ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄԸ։ Դա բառացի գրված է ՀՀ Սահմ․ 169-րդ հոդ․ 1-ին մասի 8-րդ կետում։ ԲԱ-ՌԱ-ՑԻ։ Որովհետև եթե քո կարծիքով քո ոչ մի իրավունքը չի խախտվել, ապա դու դատարանում անելիք չունես։ Հետևաբար, անհատական դիմումը ՍԴ-ի կողմից կարող է բավարարվել միայն ու միայն այն դեպքում, երբ ՍԴ-ն կհաստատի դիմումատուի որևէ հիմնական իրավունքի խախտման փաստը։ Իսկ ՍԴ-ն ի՞նչ է արել։ Նա անհատական դիմում է բավարարել՝ արձանագրելով միայն ՀՀ Սահմ․ 78-րդ և 79-րդ հոդվածների խախտումը։ Բայց այդ հոդվածները ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՉԵՆ։ Դրանք ՕԲՅԵԿՏԻՎ (ոչ թե սուբյեկտիվ) սահմանադրական իրավունք են։ Անհատական դիմումը չի կարող բավարարվել օբյեկտիվ սահմանադրական նորմերի խախտման հիմքով։ Եթե ՍԴ-ի կարծիքով ոչ մի հիմնական իրավունք չի խախտվել, ապա նա չի կարող բավարարել անհատական դիմումը։ 2006 թվականից, այսինքն՝ արդեն ուղիղ 15 տարի, ՍԴ-ն անհատական դիմումներ է քննում ու մինչև հիմա չի հասկացել, թե դա ինչ է։ Պատկերացնո՞ւմ եք։ Էս աստիճան աբսո՞ւրդ։ Ինչպե՞ս կարելի է հիանալ նման որոշմամբ։

Ավելին, ըստ ՍԴ որոշման՝ դիմումատուն վիճարկել է Սահմ․ 72, 73, 78 և 79-րդ հոդվածների խախտումը։ Բայց դրանցից միայն 72-րդ հոդ․ 1-ին նախադասությունն է հիմնական իրավունք։ Մնացածը հիմնական իրավունքներ չեն։ Հետևաբար, անհատական դիմումով դրանց խախտումը վիճարկելն ի սկզբանե եղել է անթույլատրելի։ Բայց ՍԴ-ն դիմումն ընդունել է քննության ու այդ մասին ոչինչ չի ասում։

2․ 42 էջանոց որոշման մեջ ՍԴ-ն իրական պրոբլեմին՝ ՀՀ ՔրՕ 300․1-րդ հոդվածի սահմանադրականությանը, անդրադարձել է ընդամենը ․․․ չեք հավատա ․․․ 5 էջի սահմաններում։ Պատկերացնո՞ւմ եք։ Այդքան անուն հանած, այդքան հասարակական հնչեղություն ձեռք բերած պրոբլեմի մասին ընդամենը 5 է՞ջ։ Որոշման առաջին 37 էջերը կարելի է հանգիստ ծալել ու մի կողմ դնել։ Դրանցում ՍԴ-ն ներկայացնում է Եվր․ դատարանի ու Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունները ու էջերով մեջբերումներ անում իր բազմաթիվ նախկին որոշումներից։ Ու միայն 5 էջի սահմաններում է իր սեփական դատողություններն անում բուն պրոբլեմի մասին։ Ու ի՞նչ է ասում։

ա/ Նախ ՍԴ-ն ասում է, թե վիճարկվող 300․1-րդ հոդվածը բլանկետային նորմ է (էջ 37)։ Բայց դա այդպես չէ։ ՀՀ ՔրՕ 300․1-րդ հոդվածը հղում է, ոչ թե բլանկետ։ Թեև բլանկետային նորմերը նույնպես հղումներ են, բայց ամեն հղում բլանկետ չէ։ Բլանկետային է այն նորմը, որը սահմանում է միայն նորմի կառուցվածքային մի բաղադրիչը՝ իրավական հետևանքը, իսկ նորմի փաստակազմի նախապայմանների սահմանումը թողնում է այլ օրենքների կարգավորմանը։ Կոնկրետ քրեական իրավունքի պարագայում բլանկետային քրեաիրավական նորմերը բովանդակում են միայն պատժի սպառնալիքը, բայց օրենսդիրը դրանցում չի նկարագրում այն արարքը, որն առաջացնում է սահմանված պատիժը, այլ դրա փոխարեն հղում է անում բլանկետային օրենքից դուրս այլ իրավական ակտերում գտնվող իրավանորմերին, որոնցում նկարագրված է պատժելի արարքը (Հղումների ու բլանկետային նորմերի մասին մանրամասն տես Հովհաննիսյան, Ընդհանուր իրավագիտություն, էջ 189-196)։ 300․1-րդ հոդվածը, սակայն, հենց նկարագրում է արգելված արարքը։ Օրենսդիրն այդ նորմում բառացի ասում է․ «Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ»։ Օրենսդրի պատկերացմամբ՝ արգելված արարքը Սահմանադրության կոնկրետ նորմերի գործողության դադարեցումն է, այլ ոչ թե Սահմանադրության վկայակոչված նորմերն են նկարագրում պատժելի արարքը։ Պատժելի արարքը նկարագրված է հենց 300․1-րդ հոդվածում։ Հետևաբար այն հղում է, բայց ոչ բլանկետ։

բ/ ՍԴ-ն գրում է (37-րդ էջի վերջում), թե «ՔրՕ 300.1-րդ հոդվածը վկայակոչում է իր ընդունման պահին գործած, սակայն կիրառման պահին Սահմանադրության փոփոխված նորմերը»։ Եթե ավելի պարզեցնենք, ապա ՍԴ-ն ասում է հետևյալը՝ «ՔրՕ 300.1-րդ հոդվածը վկայակոչում է իր ընդունման պահին գործած նորմերը» և «ՔրՕ 300.1-րդ հոդվածը վկայակոչում է իր կիրառման պահին Սահմանադրության փոփոխված նորմերը»։ Բան հասկացա՞ք։ Հիմա վերջը 300․1-րդ հոդվածը ո՞ր խմբագրությամբ Սահմանադրության նորմերին է հղում է անում՝ 2005-ի՞, թե 2015-ի։ Ու հենց այս հարցին է, որ ՍԴ-ն պիտի պատասխաներ։ Ու այդ պատասխանը կախված է նրանից, թե ինչ տեսակի հղում է ՔրՕ 300.1-րդ հոդվածի նորմը՝ ստատի՞կ, թե դինամիկ։ Բայց այս մասին ոչ մի տառ որոշման մեջ։

Բացի դրանից, Սահմ․ 1-ին և 2-րդ հոդվածներն էլ հո անփոփոխ են, դրանց առնչությամբ այս հարցը չի ծագում։ Հետևաբար, ՍԴ-ն պիտի պատասխաներ նաև այն հարցին, թե արդյոք 300․1-րդ հոդվածը հակասահմանադրական է, երբ հղում է անում Սահմ․ 1-ին և 2-րդ հոդվածներին։ Դրանց բովանդակությունը 2009-ին ու հիմա նույնն է։ Ու էլի նա ոչ մի տառ չի ասում այս հարցի մասին։

գ/ Երբ կարդացի ՍԴ-ի շարադրանքը «իրավական համակարգ» հասկացության մասին, միանգամից աչքիս առաջով անցան իմ ուսանողական տարիների ռուսական դասագրքերը։ Նույն սովետական իրավաընկալումը, նույն սովետական բառապաշարը։ Ու դա էս լուսավոր 21-րդ դարում։ «Իրավական համակարգը բնորոշվում է որպես իրավունքի նորմատիվ համակարգի (իրավունքի նորմերի համակցության), իրավունքի կենսագործումն ապահովող կառույցների (հաստատությունների) և գաղափարաիրավական տարրերի (իրավական մշակույթի, իրավական դոկտրինի, իրավագիտակցության) ամբողջություն»։ Սա ի՞նչ է։ Իրավական համակարգը (գերմ․ Rechtssystem) նույն օբյեկտիվ իրավունքն է, որը մենք անվանում ենք նաև իրավակարգ (գերմ․ Rechtsordnung)։ Դա բոլոր գործող նորմերի ամողջությունն է։ Այսինքն Սահմ․-թյան մեջ, օրենքներում, ենթաօրենսդրական ակտերում ամրագրված բոլոր գործող նորմերը միասին վերցված՝ գումարած սովորութային իրավունքի նորմերը։

դ/ ՍԴ-ն ուղիղ 2 էջ (38-39) քննարկում է այն հարցը, թե ինչ է նշանակում իրավական համակարգում նորմի գործողության դադարեցումը։ Ասում է, թե «օրենսդրության մեջ նորմի գործողության դադարումը կարող է տեղի ունենալ միայն Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված ձևականիրավական որոշակի պաշտոնական ընթացակարգերի արդյունքում: Նորմի գործողության դադարեցումն այդ առումով տեղի է ունենում, օրինակ, այն վերացնելով, դատական կարգով անվավեր ճանաչելով, գործողության ժամկետի լրանալով, տվյալ նորմով կարգավորվող հասարակական հարաբերությունների դադարելով և այլն»: Ու այս ամենն ասում է այն պարագայում, երբ 300․1-րդ հոդվածը հղում է անում սահմանադրական նորմերին, որոնք 2005 թ․ Սահմանադրության գործողության ժամանակ կարող էին վերացվել բացառապես հանրաքվեով։ Ուրիշ տարբերակ չկար այն ժամանակ։ Ուրեմն ինչի՞ համար ես քննարկում հարցեր, որոնք ակնհայտորեն քո գործի հետ կապ չունեն։ Ի՞նչ կապ ունի, թե իրավանորմերի գործողությունն ընդհանրապես ինչ ճանապարհով կարելի է դադարեցնել, երբ սահմանադրական նորմերի դեպքում դա մեկն է՝ հանրաքվեն։ Ու պարզ է, չէ՞, որ օրենսդիրը 300․1-րդ հոդվածում «իրավական համակարգում նորմի գործողության դադարեցում» հասկացությամբ հաստատ նկատի չի ունեցել հանրաքվեով Սահմանադրության նշված հոդվածները վերացնելը։ Նախ՝ դա ընդհանրապես հնարավոր չէ 1-ին ու 2-րդ հոդվածների դեպքում, որովհետև դրանք անփոփոխելի են։ Իսկ մյուսների դեպքում չի կարող հանրաքվեով դրանց փոփոխումը լինել հանցագործություն։ Հետևաբար, ինչո՞ւ ես խոսում մի բանի մասին, որն ակնհայտորեն կապ չունի քո լուծմանը հանձնված պրոբլեմի հետ։

ե/ ՍԴ-ն 300.1-րդ հոդվածը համարում է անորոշ ու դրանից հետո ստուգում է նույն նորմի համաչափությունը։ Եղբայր, եթե քո կարծիքով նորմն անորոշ է, ու դու չես հասկանում, թե այն ինչ է նշանակում, դու ինչպե՞ս ես ստուգում դրա համաչափությունը։

Ու սա դեռ ամբողջը չէ։ Էսքան պրիմիտիվ սխալներից հետո ինչպե՞ս կարելի է հիանալ այս որոշմամբ։

Գոռ Հովհաննիսյան ՖԲ Գրառում Սահմանադրական դատարան Սահմանադրություն Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Մեր բաժին «Պանենկայի հարվածը»
Այ զիբիլի վրայի առնետ, երբ հայտարարեցիր, որ քո սեփական կետից ես սկսում բանակցություններն Արցախի հարցի շուրջ, հին էջն էլ փակել ես,
Դավաճան Նիկոլի սիրելի նախկին "հրեշները"
Ես սկզբից էլ գիտեի, որ դավաճանություն կլինի, բայց ոչ այս կարգի
Հաղթաթղթերը ուրիշների ձեռքին են: Ինչպես Ռուսաստանը և Ադրբեջանը կարող են փոխել ընտրությունների ելքը Հայաստանում. Carnegie Moscow Center
Ալիևի ելույթները սպառնալիք են խաղաղությանն ու համերաշխությանը տարածաշրջանում, խարխլում են մարդու իրավունքների համակարգի միջազգայնորեն ամրագրված հիմքեր
Փաշինյանին ասացի՝ Ձեր կողմից մարզում նշանակված կադրերը կոռումպացված են, մոնտաժեցին այդ մասը. Արենիի ավագանու անդամ. News.am
Բանակը ինտրիգներից հեռու պահեք, մի մտեք այդ դաշտ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547 նոր դեպք, մահացել է 21 մարդ
Ինչքան շատ էր վրեժով լցվում այդքան շատ էր վախենում ,ինչքան շատ էր վախենում՝ այդքան շատ էր ուզում վրեժ լուծել...
Հոգեխանգարումներով ստահակը մինչ ընտրությունները պիտի գնա։ Թե ուր գնա ու ոնց գնա, էդ էլ դուք որոշեք, ըստ ճաշակի...
Հայաստանը երբեք չի ունեցել լավ իշխանություն, որը ամեն ինչից վեր կդասեր պետության ու ազգի շահը
Տարօրինակ է, երբ երկրի նախագահը հանկարծ հիշում է Վենետիկի հանձնաժողովի տեսակետների կարևորության մասին
Նախագահը չի ստորագրելու Ընտրական օրենսգրքում փոփոխությունների օրենքը, բայց և չի դիմելու ՍԴ․ հայտարարություն
Ես դրա իրավունքն ունեմ, ձեզ թույլ չեմ տալիս. Վայոց ձորում զոհվածի հարազատը Փաշինյանին թույլ չտվեց մոտենալ գերեզմանին
Չեխիան արտաքսում է 18 ռուս դիվանագետների
Զելենսկին՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքի մասին
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 140 միլիոնը
Նավթի արդյունահանման պատճառով ԱՄՆ-ում բնապահպանական աղետ է տեղի ունեցել
Արգենտինայում Հայաստանի դեսպանը հրաժարվել է վերադառնալ Հայաստան
Փաստորեն, մենք 3-րդ՝ օլիգարխիկ կառավարման մոդելից իջել ենք 5-րդ, բռնակալական կառավարման մոդելի. քաղաքագետ
Վարանդայի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Ավտովթար Երևանում. բախվել են Kia Forte-ն ու Hyundai Sonata-ն, Hyundai-ն էլ հայտնվել է մայթին՝ բախվելով պատին
Արմենիա ավիաընկերությունն այսօր երկու նոր չվերթի մեկնարկ տվեց
Հրդեհ Ձորակապ գյուղում
Ավելին
Ավելին