f

Անկախ

Ռուս հասարակությունը հանդուրժում է ֆաշիզմի դրսևորումները, եթե այն գալիս է հարավից, ոչ թե չարաբաստիկ Արևմուտքից


Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ընթացքում և անմիջապես դրանից հետո մենք ականատես դարձանք ամենաիսկական ֆաշիստական դրսևորումների:  Բաքու-Անկարա-միջազգային ահաբեկչություն եռամիությունը բուն ագրեսիան Արցախի դեմ սկսեց անգամ 1941 թ. հունիսի 2-ին Խորհրդային Միության դեմ հիտլերյան Գերմանիայի հարձակման ոգով: Արցախի վրա նույնպես հարձակվեցին կիրակի առավոտ կանուխ:

Դեսպան Վլադիմիր Կազիմիրովը (1992-96 թթ. Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ղարաբաղյան կոնֆլիկտի գծով ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, ՌԴ դիվանագիտական ծառայության վաստակավոր աշխատակից) իր «Ո՞վ խզեց Ղարաբաղում անժամկետ զինադադարը» («Անակախ») հոդվածում գրում է. «Պերճախոս է նաև բուն պատերազմի սկիզբը. առավոտ կանուխ ժամը 6-ին, բայց ոչ աշխատանքային օրերին, այլ կիրակի՝ սեպտեմբերի 27-ինորպեսզի դժվար լինի հակառակորդի համար համախմբվելը: Հատկապես կիրակի՝ 1941 թ. հունիսի 22-ին Հիտլերը հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա: Պատահակա՞ն է արդյոք այս  զուգադիպությունը: Ամոթ չէ՞ այդ դեպքում ԼՂ-ի վրա հարձակումը կոչել «հայրենական պատերազմ»: Բացի այդ, Ալիևի մի շարք արտահայտություններ են ևս մեկ անգամ ցույց տալիս, թե ով է ձեռնարկել երկրորդ պատերազմը»:

Կազմիրովը նաև վրդովվում էր պաշտոնական Կրեմլի լռությունից, որն այդպես էլ ագրեսորին ագրեսոր չանվանեց:  Բնակավայրերի զանգվածային ռմբակոծություններ՝ արգելված սպառազինության տեսակներով, խաղաղ բնակիչների սպանություններ, ներառյալ ծերուկների գլխատումներ տեսախցիկի առջև՝ հետագայում տեսագրությունները ցանցերում տեղադրելով, քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացում: Մի՞թե նույն բանը չէին անում ֆաշիստները 1941-45 թթ. նախկին Խորհրդային Միության տարածքում: Վերջապես, Արցախի՝  Բաքու-Անկարա- ջիհադիստներ ահաբեկչական դաշինքի կողմից գրավված կամ 2020 թ. նոյեմբերի 10-ի հայտարարությամբ այդ եռամիությանն անցած տարածքներում անմիջապես սկսվեց մշակույթի հուշարձանների զանգվածային ոչնչացումը, այդ թվում և Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանները:

Այդ ամենը կատարվել է «բռնեք գողին» ոգով ստի ծխածածկույթի տակ, որ տարածվում էր Բաքվից: 32 տարի առաջ էլ՝ 1989 թ., Մոսկվան «կուլ տվեց» Հյուսիսային Արցախի հերոսական Չարդախլու գյուղում մարշալներ Հ. Բաղրամյանի և Ա. Բաբաջանյանի հուշարձանների ոչնչացումը և երկու փառապանծ մարշալների թանգարանը չայխանայի վերածելը:

Ավերվում և յուրացվում են հայկական տաճարները: Օրերս բրիտանական BBC-ն ցույց տվեց Ջրականում (ադրբ. Ջաբրայիլ) հայկական եկեղեցու հիմնովին ոչնչացման սոսկալի հետևանքները: Ո՞ւր է ՌՈՒԵ-ի «ուղղափառ բոսերի» ձայնը: Թե՞ դա իրենց չի վերաբերում, քանի որ  ֆաշիզմը գալիս է ոչ թե «սարսափելի բենդերականներից», այլ Կրեմլի ղեկավարությանը մոտիկ «թուրքական գործընկերներից»:

Բաքվի բռնապետը, շրջելով Արցախի՝ ՆԱՏՕ-ի օգնությամբ գրաված Հադրութի շրջանում, հայտարարել է Ծակուռի գյուղում, որ վերջին տարիներին գերմանական և ռուսական բարեգործների միջոցներով  վերականգնվող Սբ.Աստվածածին եկեղեցին հայկական չէ, և կարգադրել է այլանդակել այդ XVII դարի տաճարը…

Ընդգծենք ևս մեկ անգամ. Արցախի 75 տոկոսը Բաքուն գրավել է ՆԱՏՕ-ի երկրի՝ Թուրքիայի անմիջական ռազմական օգնությամբ, որն իր բազաներն ու զորքերը տեղակայել է ավելի վաղ գրաված հայկական Նախիջևանի և 1918 թ. նույն թուրքերի արհեստականորեն ստեղծած Ադրբեջանի Հանրապետության տարածքներում:

Ընդգծենք.  թշնամու սպանված զինվորների համազգեստի վրա եղել է երկու նշան՝ թուրքական և ադրբեջանական դրոշներով,  լիովին համապատասխան «Մեկ ազգ՝ երկու պետություն» կարգախոսին:

Խորհրդանշական է, որ և՛ Ալիևը, և՛ Էրդողանը Արցախի դեմ ագրեսիայում Անկարայի ռազմական օգնությունը պատմական կտրվածքով  համեմատել են նույնպիսի «ազատագրական առաքելության» հետ, երբ 1918 թ. սեպտեմբերին թուրքական Կովկասի իսլամական բանակը գրավել է Բաքուն, երբ ֆիզիկապես ոչնչացվել է Ռուսաստանի երբեմնի նավթային մայրաքաղաքի մինչև 30 հազար հայ բնակիչ:  

Այդպիսին են եղել և են թուրքական «Կովկասի ազատագրողները»: Նրանք, ինչպես և ֆաշիստները, նույնպես համարում էին, որ ազատագրում են աշխարհը: Նրանք, ինչպես և ֆաշիստները, գրավում էին ուրիշների հողերը «ազատագրման» կարգախոսով: Ինչպես որ եղել է Կիպրոսում 1974 թ.: Եվ ինչպես որ եղել է Արցախում 2020-ին: «Ազատագրելով» բնիկ ժողովուրդներից գրավածը, ավերելով ու յուրացնելով նրանց մշակութային արժեքները: Վանում՝ «թուրքական Հայաստանի» նախկին խոշոր կենտրոնում, նույնիսկ տոն սահմանեցին՝ հայերից քաղաքի ազատագրման օր:

Մի՞թե դա մաքուր ֆաշիզմ չէ: Ժամանակակից Ադրբեջանը, որ հայտնի է Ալիևների բռնատիրական կլանով, ընդամենը Թուրքիայի ուշիմ աշակերտն է, որ գնում է օսմանյան վիլայեթ դառնալու ճանապարհով: Նրանց բարոյական արժեքները համընկնում են: Թուրքերը 200 տարի, բացառությամբ Ռուսական կայսրության անկումից հետո մի կարճ ժամանակահատվածի՝ 1918-19 թթ., չեն եղել Անդրկովկասում: Հիմա նրանք նորից այնտեղ են, բայց Մոսկվայի մոլի հայրենասերները դրա մեջ ոչ մի վատ բան չեն տեսնում:

Այդ ուռա-հայրենասերները վերջերս մաղձ էին թափում, երբ կարճատև  զորավարժությունների ժամանակ խաղաղ-հանդարտ Մերձբալթիկայում ՆԱՏՕ-ի մեկ-երկու ինքնաթիռ էր թռչում կամ մեկ-երկու ջոկատ էր երևում: Ադրբեջանում ՆԱՏՕ-ի երկիր Թուրքիան, որ պատմականորեն ու օրգանապես թշնամի է քրիստոնեությանը, եվրոպական մշակույթին ու Ռուսաստանին, հազարավոր զինվորներ բերեց, որոնք անմիջականորեն մասնակցեցին Արցախի դեմ մարտերում: 

Դեռ Արցախի դեմ ագրեսիայի նախօրեին Անկարան ադրբեջանական օդանավակայաններում տասնյակ օդանավեր տեղակայեց, Հայաստանի արևմտյան սահմանի երկայնքով ՆԱՏՕ-ի ինքնաթիռներ շարեց Արցախի մարտերը հեռավորությունից հայտնաբերելու և կառավարելու համար: Այսօր ՆԱՏՕ-ի անդամը՝ Թուրքիան, արդեն հայտարարել է ռազմաբազաների ստեղծման մասին, որոնք վաղը գործարկվելու են ոչ միայն Հայաստանի կամ Իրանի, այլև Ռուսաստանի դեմ:

Ո՞ւր են մոլի ուռա-հայրենասերները: Ո՞ւր են «ԽՍՀ Միության վերածնման» կողմնակիցները: Բերանները փակ են պահում: Տիպիկ երկակի ստանդարտ, իրականությունը տեսնելու և այն սթափ գնահատելու չկամություն: Ինչպես ասում են, սեփական շապիկը մարմնին ավելի մոտ է:

Ի՞նչ ենք տեսնում թուրք-ադրբեջանական ֆաշիզմի դատապարտման փոխարեն: Դիպուկ է նկատել վերջերս հայկական ռուսալեզու «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցում Արցախի մեծ բարեկամ, բանաստեղծ և հասարակական գործիչ ՎիկտորԿոնոպլյովը. «Ինքս էլ հույս ունեի, որ շուտով աշխարհը կլսի զոհվածների տնքոցները: Բայց աշխարհը խուլ էր, նրա համար Արցախի ողբերգությունը որևէ հետաքրքրություն չէր ներկայացնում: Լռում էր նաև Ռուսաստանը՝ հեռարձակելով Ալիևի կերակրած լրագրող շնիկների կլանչոցը»:

Այսպիսով, ռուսական հասարակությունը, բացառությամբ եզակի ընդվզողների, հանդուրժողականություն դրսևորեց ֆաշիզմին, որ ցուցաբերվում էր ոչ թե առասպելական «սարսափելի Արևմուտքից», այլ միանգամայն իրական ֆաշիզոիդ պանթյուքական հարավից:

Անկասկած, ռուս հասարակությանը դրա արձագանքները դեռ շատ կլսի:

Ալեքսանդր Անդրեասյան

Աղբյուրը՝ Լազարյան ակումբ

 

 

Աշխարհում Ռուսաստան Թուրքիա արցախյան պատերազմ Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Մեր բաժին «Պանենկայի հարվածը»
Այ զիբիլի վրայի առնետ, երբ հայտարարեցիր, որ քո սեփական կետից ես սկսում բանակցություններն Արցախի հարցի շուրջ, հին էջն էլ փակել ես,
Դավաճան Նիկոլի սիրելի նախկին "հրեշները"
Ես սկզբից էլ գիտեի, որ դավաճանություն կլինի, բայց ոչ այս կարգի
Հաղթաթղթերը ուրիշների ձեռքին են: Ինչպես Ռուսաստանը և Ադրբեջանը կարող են փոխել ընտրությունների ելքը Հայաստանում. Carnegie Moscow Center
Ալիևի ելույթները սպառնալիք են խաղաղությանն ու համերաշխությանը տարածաշրջանում, խարխլում են մարդու իրավունքների համակարգի միջազգայնորեն ամրագրված հիմքեր
Փաշինյանին ասացի՝ Ձեր կողմից մարզում նշանակված կադրերը կոռումպացված են, մոնտաժեցին այդ մասը. Արենիի ավագանու անդամ. News.am
Բանակը ինտրիգներից հեռու պահեք, մի մտեք այդ դաշտ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547 նոր դեպք, մահացել է 21 մարդ
Ինչքան շատ էր վրեժով լցվում այդքան շատ էր վախենում ,ինչքան շատ էր վախենում՝ այդքան շատ էր ուզում վրեժ լուծել...
Հոգեխանգարումներով ստահակը մինչ ընտրությունները պիտի գնա։ Թե ուր գնա ու ոնց գնա, էդ էլ դուք որոշեք, ըստ ճաշակի...
Հայաստանը երբեք չի ունեցել լավ իշխանություն, որը ամեն ինչից վեր կդասեր պետության ու ազգի շահը
Տարօրինակ է, երբ երկրի նախագահը հանկարծ հիշում է Վենետիկի հանձնաժողովի տեսակետների կարևորության մասին
Նախագահը չի ստորագրելու Ընտրական օրենսգրքում փոփոխությունների օրենքը, բայց և չի դիմելու ՍԴ․ հայտարարություն
Ես դրա իրավունքն ունեմ, ձեզ թույլ չեմ տալիս. Վայոց ձորում զոհվածի հարազատը Փաշինյանին թույլ չտվեց մոտենալ գերեզմանին
Չեխիան արտաքսում է 18 ռուս դիվանագետների
Զելենսկին՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքի մասին
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 140 միլիոնը
Նավթի արդյունահանման պատճառով ԱՄՆ-ում բնապահպանական աղետ է տեղի ունեցել
Արգենտինայում Հայաստանի դեսպանը հրաժարվել է վերադառնալ Հայաստան
Փաստորեն, մենք 3-րդ՝ օլիգարխիկ կառավարման մոդելից իջել ենք 5-րդ, բռնակալական կառավարման մոդելի. քաղաքագետ
Վարանդայի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Ավտովթար Երևանում. բախվել են Kia Forte-ն ու Hyundai Sonata-ն, Hyundai-ն էլ հայտնվել է մայթին՝ բախվելով պատին
Արմենիա ավիաընկերությունն այսօր երկու նոր չվերթի մեկնարկ տվեց
Հրդեհ Ձորակապ գյուղում
Ավելին
Ավելին